Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գծով, դիվիզիայի շտաբի հետախուզական բաժնի պետ ևն):
Հայրենական պատերազմի սկզբին Մ. Հարավային ռազմաճակատում 227-րդ հրաձգային դիվիզիայի շտաբի պետն էր, Մոսկվայի համար մղված մարտերում՝ 340-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարը: Նրա հրամանատարությամբ դիվիզիան մարտնչել է Վորոնեժի ռազմաճակատում: 1943-ի հուլիսին Մ. նշանակվել է կորպուսի հրամանատար՝ 1-ին Ուկրաինական ռազմաճակատի կազմում (կորպուսը մասնակցել է Կորսուն–Շեչենկովսկի խմբավորման ոչնչացման մարտերին, Յասսի–Քիշնեյան օպերացիային, Լեհաստանի, Ռումինիայի ազատագրմանը, Վիսլա–Օդերյան, Բեռլինյան օպերացիաներին և Չեխոսլովակիայի ազատագրմանը): Կորպուսի կազմում մի քանի ամիս մարտական գործողություններին մասնակցել է Սովետական Միությունում կազմակերպված չեխոսլովակյան առաջին բրիգադը՝ գեն. Լ. Սվոբոդայի հրամանատարությամբ: Հերոսի կոչման է արժանացել գերմ. զավթիչների դեմ մղված պայքարում հրամանատարության մարտական առաջադրանքները օրինակելիորեն կատարելու և ցուցաբերած խիզախության համար: Մ. եղել է նոր ազատագրված Կիև քաղաքի կայազորի առաջին պետը: 1947-ն նշանակվել է հրաձգային զորամասի հրամանատար Մերձկարպատյան ռազմ. օկրուգում: 1950-ին փոխադրվել է Անդրկովկասյան ռազմ. օկրուգ, որպես զորամասի հրամանատարի տեղակալ: 1953-ն զորացրվել և ապրում է Երևանում: Մ. Սովետա–չեխոսլովակյան բարեկամության ՍՍՀՄ ընկերության վարչության նախագահի տեղակալն է, նույն ընկերության՝ Հայաստանի բաժանմունքի նախագահը: Մ. 6 քաղաքների, այդ թվում՝ Կիևի և Պրագայի պատվավոր քաղաքացի է: Պարգևատրվել է Լենինի 4, Կարմիր դրոշի 4, Սուվորովի 2-րդ աստիճանի 2 և 9 արտասահմանյան (լեհ., չեխոսլովակյան, ֆրանս., իտալ., ամերիկյան, ռում.) շքանշաններով ու մեդալներով:Ե. Խալեյան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆԵՐ (Մարտիրոսաշվիլի), Շանշյան–Մարտիրոսյաններ, հայ իշխանական տոհմ Վրաստանում XVII-XIX դարերում: Մինչև XVIII դ. վերջը վրաց արքունիքում ժառանգաբար վարել են դատավոր–դպիրի (մդիվան-մծիգնոբարի), այնուհետև, նաև՝ դպրապետի, գանձապետի և այլ պաշտոններ: Արդեն XVII դ. սկզբին Մ–ի ներկայացուցիչ Մարտիրոսի որդի Ավթանդիլը դպիր և դատավոր էր: 1628-ի վավերագրերում հիշատակվում են նրա եղբայրներ Շանշեն, Շալվան: Վերջինիս որդի Սուլխանը 1658-ից հիշվում է արքունի դատավոր: Շանշեի որդի Ավթանդիլն իր որդիներ Սուլխանի ու Բեգթաբեգի հետ 1656-ին որպես ժառանգական տիրույթ է ստացել Սոմաների գյուղը: Մ–ի տիրույթներն ավելի են մեծացել հետագայում, կալվածքներ ունեին Միջին Քարթլիում, Ալի գետի հովտում (Նաբախտևի, Աձվիս գյուղեր, նաև տիրույթներ Ուժլև, Դումացխո, Վակա, Մոխիս գյուղերում): Մ–ից առավել նշանավոր է Ավթանդիլի որդի Բեգթաբեգը, որը դպիր–դատավոր է եղել 1661-97-ին և 1680-ին պատկերազարդել Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը»: XVII դ. վերջից Մ. հանդես են գալիս նաև Շանշյան–Մարտիրոսյան կրկնակի ազգանվամբ, իսկ XVIII դ. սկզբներից նույն Բեգթաբեգի ճյուղը կրում է Բեգթաբեգյան (Բեգթաբեգաշվիլի) ազգանունը (տես Բեկթաբեկյաններ):
Մ–ից սերվող դպիրների և նրանց գործունեության տարիները. Ավթանդիլ – 1610-61, Շալվա – 1634-64, Սուլխան – 1658-59, Բեգթաբեգ – 1661-97, Զաքարիա – 1667-88, Ավթանդիլ – 1694-1718, Բեգթաբեգ – 1713-49, Կարան – 1723-52, Եսայի (Եսավ) Մարտիրոսյան (Բեգթաբեգյան) – 1730-34, Ավթանդիլ Բեգթաբեգյան – 1778, Սուլխան՝ Բեգթաբեգի որդի – 1766-80, Սողոմոն Շանշյան–Մարտիրոսյան – 1768-1801, Բեգթաբեգ Բեգթաբեգյան – 1778-1805, Հովհաննես Բեգթաբեգյան – 1783-1816, Եսայի (Եսավ) Բեգթաբեգյան – 1774-1820:
Գրկ. Меликсет-Беков Л. М., Усыпальница кн. Бегтабеговых, Тифлис, 1914.Վ. Մարտիրոսյան ՄԱՐՏԻՐՈՍՈՒԹՅՈՒՆ (հուն, μάρτυρος — նահատակ, վկա բառից), նահատակություն, ինքնազոհություն հանուն քրիստոնեական հավատի: I-IV դդ. (քրիստոնեությունը մինչև պաշտոնական կրոն հռչակելը) հալածվող քրիստոնյաներից առավել մոլեռանդները, մերժելով ուրացումը, գերադասել են Մ.: Եկեղեցին Մ. դիտել է «արյամբ մկրտություն», մարտիրոսներին «խոստանալով երկնային երանելի կյանք», իսկ Մ–յան օրը հռչակելով մարտիրոսի «ծննդյան օր», այն մտցրել է իր տոնացույցներում: IV դ. մարտիրոսների թիվն արդեն այնքան շատ է եղել, որ եկեղեցին հարկադրված սահմանել է նրանց հիշատակի միասնական օր: Եկեղեցու հայրերը, մարտիրոսների աճյունները կամ նրանց մասունքները ամփոփելով մատուռներում, վկայարաններում և այլուր, սահմանել են դրանց երկրպագություն՝ եկամուտներ գանձելով ուխտավոր հավատացյալներից: Մարտիրոսների մասին կան բազմաթիվ վարքաբանություններ, վկայաբանություններ, որոնք բովանդակում են նրանց կյանքի, չարչարանքների ու Մ–յան չափազանցված պատմությունը:
Փոխաբերական առումով Մ. են անվանում նան հայրենիքի, նվիրական գաղափարի համար նահատակությունը:
ՄԱՐՏԿՈՑ, մի քանի միատիպ սարքերի, ապարատների, կառույցների, հարմարանքների միացում որոշակի համակարգում՝ համատեղ գործողության համար: Օրինակ, կուտակիչային Մ–ները հաջորդաբար կամ զուգահեռ միացված էլեկտրական կուտակիչներ են՝ պահանջվող էլեկտրական լարում և հոսանքի ուժ ստանալու համար, կոքսային Մ. վառարանների շարք է քարածուխը չոր թորմամբ կոքսի վերածելու համար, հովացնող Մ–ները կողավորված կամ հարթ խողովակներ են, որոնց մեջ գոլորշիանում է սառնագենտը, կամ հոսում սառնարանային լուծույթը:
ՄԱՐՏԿՈՑ ռազմական, հրետանու հիմնական կրակային ն մարտավարական ստորաբաժանում: Սկզբնապես «Մ.» նշանակել է առաջավոր գծում տարբեր քանակությամբ հրանոթների տակտիկական միավորում: XIX դարից դարձել է որպես ռազմավարական և վարչական մշտական միավոր: Ժամանակակից բանակներում Մ. կազմված է 2-3 կրակային դասակներից և ունի 2-6 հրանոթ (ականանետ, ռեակտիվ հրետանու մարտական մեքենա կամ հակատանկային ղեկավարվող հրթիռ): Մարտում հիմնականում գործում է հրետանային դիվիզիոնի կազմում: Մ–ները լինում են դաշտային, լեռնային, հակաօդային, առափնյա, հակատանկային:Մ. Կարապետյան «ՄԱՐՏՆՉՈՂ ԱՆԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» (ՄԱՄ), հասարակական հակակրոնական կազմակերպություն ՍՍՀՄ–ում: 1924-ին Մոսկվայում կազմավորվել է «Բեզբոժնիկ» («Безбожник», 1922-41) թերթի շուրջ համախմբված մարդկանց աթեիստական ընկերություն՝ «Բեզբոժնիկ» թերթի բարեկամների ընկերությունը: 1925-ին կայացած ընկերության 1-ին համագումարը հիմնադրեց Անաստվածների միությունը, երկրորդ համագումարը (1929)՝ Մ. ա. մ.: Մ. ա. մ–յան հիմնական խնդիրն էր՝ գաղափարական պայքար մղել կրոնի դեմ, կազմակերպել հակակրոնական շարժում: Այդ նպատակով միությունը ծավալել է աթեիստական պրոպագանդա, ստեղծել թանգարաններ ու ցուցահանդեսներ, հրատարակել գիտ. ու գիտահանրամատչելի գրականություն, պարբերականներ: 1941-ին Մ. ա. մ. ընդգրկել է մոտ 3,5 մլն անդամ: Հիմնարկներում, ձեռնարկություններում, կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում Մ. ա. մ. ունեցել է իր բջիջները: Միության աշխատանքները ղեկավարել են ՍՄԿԿ գործիչներ Ե. Մ. Յարոսլավսկին, Պ. Ա. Կրասիկովը, Ն. Կ. Կրուպսկայան, Ա. Վ. Լունաչարսկին, Ի. Ի. Սկվորցով–Ստեպանովը և ուրիշներ:
1927-ին Անաստվածների միության բջիջ է կազմակերպվել նաև ՀՍՍՀ–ում (Արտաշատի շրջանի Բուրաստան գյուղում): 1928-ին միության առաջին համագումարը հաստատել է միության կանոնադրությունը, ընտրել կենտրոնական խորհուրդ: 1929-ին հիմնադրվել է ՀՍՍՀ Մ. ա. մ., որի աշխատանքներին մասնակցել են Հ. Գյուլիքեխյանը, Հ. Ազատյանը, Գ. Վանանդեցին, Դ. Դզնունին, Հ. Մելիքյանը, Պ. Թորոսյանը, Վ. Մնացականյանը, Վ. Թաթիկյանը, Է. Չոփուրյանը, Մ. Բաղդասարյանը: Միությունը հրատարակել է «Անասաված» (1928-34) հանդեսը: