«Վոքսհոլ մոթորզ», «Ռութս մոթորզ»)։ Զարգացած է տրակտորաշինությունը։
Ավիացիոն արդյունաբերությունն ինքնաթիռների արտադրությամբ կապիտալիստական աշխարհում գրավում է 2-րդ տեղը (ԱՄՆ–ից հետո)։ Արտադրանքի շուրջ 2/3-ը արտահանվում է։ Գործարանների մեծ մասը գտնվում է հվ–ում՝ Մեծ Լոնդոնի շուրջը, Բրիստոլում, ինչպես նաև Արևմտյան Միդլենդում և Լանքաշիրում։ Մ․ Բ․ ավիաշինության բնագավառում ընդլայնում է համագործակցությունը արևմտա–եվրոպական այլ երկրների հետ (օրինակ, «Կոնկորդ» գերձայնային ռեակտիվ մարդատար ինքնաթիռի արտադրության բնագավառում՝ Ֆրանսիայի հետ)։ Տրանսպորտային մեքենաշինության ավանդական ճյուղերից է նավերի, լոկոմոտիվների, երկաթուղային սարքավորման արտադրությունը։ Մ․ Բ․ նավերի արտադրությամբ երկար ժամանակ եղել է աշխարհի առաջատար երկիրը, բայց 1978-ին կապիտալիստական աշխարհում գրավում էր միայն 3-րդ տեղը (Ճապոնիայից և Շվեդիայից հետո)։
Էլեկտրատեխ․ արդյունաբերության մեջ աչքի է ընկնում էլեկտրագեներատորների, ԱԷԿ–ների համար սարքավորման արտադրությունը և հատկապես էլեկտրոնիկան, որի բուռն զարգացումը կապված է ռազմ. նշանակության ճյուղերի հետ։ Ձեռնարկությունների մեծ մասը գտնվում է Մեծ Լոնդոնում, Արևմտյան Միդլենդում և Լանքաշիրում։ Հաստոցաշինությունը տալիս է բարձրորակ արտադրանք, բայց լրիվ չի ապահովում նորագույն մասնագիտացված հաստոցների նկատմամբ սեփական պահանջմունքները։
Քիմ․ արդյունաբերությունն առավելապես հենվում է նավթավերամշակման վրա․ խիստ կրճատվել է կոքսաքիմ․ հումքի դերը։ Գործում են նավթավերամշակման 19 գործարաններ՝ 126 մլն տ (1979-ի սկիզբ) ընդհանուր կարողությամբ, Թեմզայի գետաբերանում, Ֆոլիում (Սաութհեմփթոնի մոտ), Հարավային Ուելսում, Մերսիսայդում, Տիսպորտում, Գրեյնջմութում և այլուր։ Քիմ․ արդյունաբերությունը թողարկում է սինթետիկ մանրաթելեր, պլաստմասսաներ, հերբիցիդներ, անիլինային ներկեր, ծծմբական թթու, հանքային պարարտանյութեր, դեղամիջոցներ, պայթուցիկ նյութեր ևն։ Գլխավոր շրջաններն են Լանքաշիրը (Չեշիրի հետ), Հյուսիս–Արևելյան Անգլիան՝ Բիլինգհեմ–Ուիլթոն կոմպլեքսով, Հարավային Ուելսը և Սևեռնսայդը, Ֆոլին, Թեմզայի գետաբերանը, Գրեյնջմութը (Շոտլանդիա)։
Տեքստիլ արդյունաբերությունը, որն արտահանման հին ճյուղերից է, կորցրել է իր վաղեմի նշանակությունը։ Հատկապես կրճատվել է բամբակեղենի արտադրությունը, որի հիմնական շրջանը Լանքաշիրն է (Մանչեստրի կոնուրբացիա), բրդեղենինը՝ Յորքշիրը (Լիդս, Բրադֆորդ)։ Այս և մի շարք այլ շրջաններում զարգանում է քիմ․ մանրաթելերի գործվածքների արտադրությունը։
Սննդի արդյունաբերության ձեռնարկությունները տեղաբաշխված են ոչ միայն գյուղատնտ․ հումքի արտադրության և սպառման շրջաններում, այլև նավահանգստային խոշոր քաղաքներում (Լոնդոն, Լիվերպուլ, Բրիստոլ, Բելֆաստ), որտեղ հիմնականում վերամշակվում է ներմուծվող հումքը։
Գյուղատնտեսությունը։ Հողի հիմնական մասը պատկանում է խոշոր հողատերերին՝ լենդլորդերին, որոնք այն վարձակալության են տալիս ֆերմերներին։ Ֆերմերների 1/2-ը մանր և միջակ սեփականատերեր են։ Գյուղատնտ․ հողի 2/3-ից ավելին (Շոտլանդիայում՝ 90%–ից ավելին) խոշոր ֆերմերների ձեռքին է, որոնց տնտեսություններից յուրաքանչյուրի չափերը հասնում են մոտ 100 հա-ի։ Գյուղատնտեսության մեջ բոլոր զբաղվածների շուրջ 2/3-ը կազմում է գյուղատնտ․ պրոլետարիատը։
Գյուղատնտեսության գլխավոր ճյուղը՝ անասնապահությունը, որին բաժին է ընկնում գյուղատնտ․ համախառն արտադրանքի շուրջ 70%–ը, լավ է ապահովված կերային բազայով՝ բնական հանդակներով (19,2 մլն հա գյուղատնտ․ հանդակներից 5 մլն հա կուլտուրականացված մարգագետիններ են, 7 մլն հա՝ կոշտ խոտածածկով արոտավայրեր), կերային կուլտուրաներով (ցանքատարածության 1/2-ը), խտացրած կերի զգալի մասը ներմուծվում է։ Բուծում են կաթնատու և կաթնամսատու տավար (13,7 մլն գլուխ, 1978), ոչխար (29,6 մլն), խոզ (7,8 մլն) և թռչուն (122 մլն)։ 1978-ին արտադրվել է 2,0 մլն տ միս, 15,1 մլրդ լ կաթ, 160 հզ․ տ կարագ, 14,1 մլրդ ձու, 46 հզ․ տ բուրդ։ Անասնապահական մասնագիտացումը բնորոշ է շրջանների մեծ մասին և հատկապես երկրի արմ․ և կենտրոնական շրջաններին։ Արլ–ում և, գլխավորապես, հվ–արլ–ում մեծ նշանակություն ունի դաշտավարությունը․ հերկված է 6 մլն հա հող, այդ թվում 3,8 մլն հա զբաղեցնում են հացահատիկները։ Ուոշ ծոցի մոտ, Սևեռն, Ւվշեմ, Ուզ գետերի հովիտներում, ինչպես նաև կուրորտների շուրջը զարգացած է բանջարաբուծությունը, այգեգործությունը և ծաղկաբուծությունը։ Ամենուրեք տարածված է կարտոֆիլագործությունը (հատկապես Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում)։
Մ․ Բ․ լրիվ բավարարում է իրեն կաթով, ձվով, կարտոֆիլով, մսով, հացահատիկով, շաքարով։
Ձկան որսը 1978-ին կազմել է շուրջ 1,0 մլն տ։ Ձկնորսական առավել խոշոր նավատորմիղները գտնվում են Հյուսիսային ծովի ափին (Հալ, Գրեյթ, Գրիմսբի, Գրեյթ Յարմութ, Լոուստոֆթ, Աբերդին)․ արմ․ ծովափին խոշորագույնը Ֆլիտվուդն է։
Տրանսպորտը։ Մեծ է ծովային տրանսպորտի նշանակությունը, որին բաժին է ընկնում ընդհանուր բեռնաշրջանառության ավելի քան 93%-ը (տ․ կմ–ով)։ Ծովափն նավատորմի տոննաժը 1978-ին կազմել է 28,6 մլն բրուտտո ռեգիստրային տ (3359 նավ)։ Առավել խոշոր նավահանգիստներն են Լոնդոնը (բեռնաշրջանառությունը՝ 43 մլն տ, 1977), Սաութհեմփթոնը, Լիվերպուլը, Մանչեստրը, Գլազգոն, Հալը, Բրիստոլը, Նյուքասլը, Դուվրը։ Երկաթուղիների երկարությունը 18,0 հզ․ կմ է, բեռնաշրջանառությունը՝ 20,2 մլրդ տ․ կմ (1978)։ Գլխավոր հանգույցը Լոնդոնն է (11 ճառագայթ)։ Ավտոճանապարհների ցանցը 335 հզ․ կմ է (առանց Հյուսիսային Իռլանդիայի, 1977)։ Կա մարդատար 14,4 մլն և բեռնատար 1,7 մլն ավտոմոբիլ։ Ներքին ջրային նավարկելի ուղիների թողունակությունը փոքր է, առավել կարևոր է Մանչեստրի ջրանցքը (57 կմ), որը Մանչեստր քաղաքը Մերսի գետի էստուարիայով միացնում է Իռլանդական ծովին։ Զարգացած է ավիատրանսպորտը։ Օդային հաղորդակցությունների գլխավոր հանգույցը Լոնդոնն է։
Արտաքին առևտուրը։ 1978-ին արտահանումը (ներառյալ վերարտահանումը) կազմել է 37,4, ներմուծումը՝ 41,0 մլրդ ֆունտ ստեռլինգ։ Մ․ Բ․ արտահանում է սարքավորում և մեքենաներ, բամբակե և բրդե գործվածքներ, քիմ․ արտադրանք, ներմուծում է երկաթի հանքաքար, գունավոր և հազվագյուտ մետաղներ, նավթ, ֆոսֆորիտներ, բամբակ և հումքի այլ տեսակներ, պարեն, ինչպես նաև արդ․ զանազան արտադրանք։ Արտաքին առևտրում առաջատար տեղ են գրավում Եվրոպայի տնտ․ համագործակցության երկրները, որոնց բաժինը արտահանման գծով կազմել է 37,7%, ներմուծման գծով՝ 40,3%, սոցիալիստական երկրներինը, համապատասխանաբար, 2,1% և 3,1%։ Առանձին երկրներից Մ․ Բ–ի առևտրական առավել խոշոր գործընկերներն են ԱՄՆ, ԳՖՀ, Ֆրանսիան, Իռլանդիան, Կանադան։
Մ․ Բ․ կապիտալի խոշոր արտահանող է, միայն ուղղակի ինվեստիցիաները 1978-ին կազմել են 3,3 մլրդ դոլլար։
Դրամական միավորը ֆունտ ստեռլինգն է։
VIII․ Զինված ուժերը
Մ․ Բ–ի զինված ուժերը (345,1 հզ․ մարդ, 1976) կազմված են ցամաքային զորքերից (բանակից), ռազմաօդային և ռազմածովային ուժերից, ինչպես նաև տերիտորիալ
Գյուղատնտեսական հիմնական կուլտուրաների ցանքատարածությունը և համախառն բերքը
Գյուղատնտեսական հիմնական կուլտուրաները | Ցանքա | տարած | ությունը | Բերքը, | հզ․ | տ |
---|---|---|---|---|---|---|
1948-19521 | 1965 | 1978 | 1948-19521 | 1965 | 1978 | |
Գարի Ցորեն Վարսակ Կարտոֆիլ Շաքարի ճակնդեղ |
818 881 1249 496 168 |
2183 1026 408 300 183 |
2360 1263 181 212 210 |
2061 2397 2852 9443 4525 |
8191 4171 1232 7578 6813 |
10002 6588 726 7289 - |
1 Մեկ տարվա միջինը։