Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ու պահեստային զորամասերից։ Գերագույն գլխ․ հրամանատարն է թագավորը (թագուհին), որի ղեկավարությունը ձևական է։ Փաստորեն զինված ուժերի համար պատասխանատու են պրեմիեր մինիստրը և մինիստրների կաբինետը։ Բարձրագույն ղեկավարությունն իրականացնում է պաշտպանության կոմիտեն (որի մեջ մտնում են պաշտպանության, ներքին գործերի, արտաքին գործերի, ֆինանսների, տեխնիկայի մինիստրները)՝ պրեմիեր մինիստրի գլխավորությամբ։ Պաշտպանության մինիստրը զինված ուժերի անմիջական ղեկավարությունն իրականացնում է բանակի, ՌՕՈԻ–ի և ՌԾՈԻ–ի գծով տեղակալների և պաշտպանության շտաբի միջոցով: Խաղաղ պայմաններում զինված ուժերը սովորաբար համալրվում են զինվորագրված կամավորներով, սովորական պայմանագիրը կնքվում է 22 տարի, կարճատևը՝ 6 ամսից մինչև 12 տարի ժամկետով։
Ցամաքային զորքերը (174,9 հզ․ մարդ, 1976) բաժանվում են կանոնավոր ու տերիտորիալ բանակների և պահեստների։ Կանոնավոր բանակի միավորումներն ու զորամասերը տեղաբաշխված են Մ․ Բ–ում, ԳՖՀ–ում (55,5 հզ․ մարդ), Արևմտյան Բեռլինում (3 հզ․ մարդ), Մերձավոր և Միջին Արևելքում, Մալայզիայում, Սինգապուրում, Սյանհանում (Հոնկոնգ), Ջիբրալթարում և այլ շրջաններում։ Բանակը զինված է անգլ․ և ամեր․ ռազմ. տեխնիկայով։ Ռազմաօդային ուժերը կազմված են կանոնավոր ՌՕՈԻ–ից (շուրջ 500 մարտական ինքնաթիռ) և պահեստից (համապատասխանաբար, 94,1 հզ․ և 31,6 հզ․ մարդ)։ ՌՕՈԻ–ի գլխավոր հարվածող ուժն են կազմում (մետրոպոլիայում) ռմբակոծիչ, կործանիչ, հետախուզական ավիացիայի միավորումներն ու զորամասերը, պարեկային ինքնաթիռներն ու ուղղաթիռները։ Ռազմածովային ուժերը (76,1 հզ․ մարդ) կազմված են ռազմածովային նավատորմից (շուրջ 200 նավ), ՌԾՈԻ–ի ավիացիայից և ծովային հետևակից։ Իր մարտական հնարավորություններով անգլ․ նավատորմը 2-րդ տեղն է գրավում կապիտալիստական աշխարհում։ Մ․ Բ–ի զինված ուժերի և ՌԾՈԻ–ի հիմնական միջուկային հարվածող ուժը ատոմային հրթիռակիր սուզանավերն են, որոնցից յուրաքանչյուրը զինված է «Պոլարիս» Ա–3 տիպի 16 բալիստիկ հրթիռներով։ Հիմնական բազաներն են մետրոպոլիայում՝ Ռոսայթ, Ֆասլեյն, Լոնդոնդերի, Պլիմուտ, Պորտսմուտ, Պորտլենդ, Չաթմ, Միջերկրական ծովում՝ Ջիբրալթար, Մալթա, Հնդկական օվկիանոսում՝ Բահրեննյան և Մալդիվյան կղզիներ, Խաղաղ օվկիանոսում՝ Սյանհան (Հոնկոնգ), Սինգապուր։
Մ․ Բ․ ՆԱՏՕ, ՍԵԱՏՕ և այլ ագրեսիվ ռազմ. խմբավորումների անդամ է։
IX․ Բժշկա–աշխարհագրական բնութագիրը
1974-ին Անգլիայում և Ուելսում ծնունդը կազմել է 1000 բնակչին 13,0, մահացությունը՝ 11,9, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 16,3, Շոտլանդիայամ, համապատասխանաբար՝ 13,4, 12,3, 18,9, Հյուսիսային Իռլանդիայում՝ 17,6, 11,3, 21,2։ Մահացության հիմնական պատճառներն են (1971) արյան շրջանառության համակարգը և կենտրոնական նյարդային համակարգի անոթային հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, շնչառական օրգանների հիվանդությունները (թոքաբորբ, բրոնխիտներ, բրոնխային հեղձուկ), դժբախտ պատահարները, գրիպը։ Տարածված են նաև մարսողության համակարգի և զգայարանների հիվանդությունները, կարմրուկը, կապույտ հազը, քութեշը, սիֆիլիսը ևն։ Անգլիայում և Ուելսում առողջապահության ընդհանուր ղեկավարությունն իրականացնում է առողջապահության և սոցիալական ապահովության մինիստրությունը, Շոտլանդիայում՝ առողջապահության դեպարտամենտը, Հյուսիսային Իռլանդիայում՝ առողջապահության և սոցիալական ծառայության մինիստրությունը։ Հիվանդանոցային օգնությունը կազմակերպվում է ընդհանուր և մասնագիտացված հիվանդանոցներում, որոնք գործում են հիվանդանոցային խորհուրդների ղեկավարությամբ։ 1971-ին Անգլիայում, Ուելսում և Շոտլանդիայում գործել է 1229 ընդհանուր հիվանդանոց (227 368 մահճակալ), վարակիչ հիվանդությունների (ներառյալ տուբերկուլոզային)՝ 92 (8213 մահճակալ), հոգեբուժական 417 (202 012 մահճակալ), մանկական 44 (5382 մահճակալ), այլ պրոֆիլի 768 (60 796 մահճակալ), 261 ծննդատուն (11 582 մահճակալ)։ Արտահիվանդանոցային օգնություն են կազմակերպում հիմնականում ընդհանուր պրակտիկայով զբաղվող բժիշկները։ 1970-ին ընդհանուր առմամբ աշխատել է 65 հզ․ բժիշկ (10 հզ․ բնակչին՝ 12 բժիշկ), 16,9 հզ․ դեղագործ, 180 հզ․ բուժքույր, 1971-ին՝ մոտ 15 հզ․ ատամնաբույժ։ Բժիշկներ են պատրաստում բժշկ․ 33 դպրոց (համալսարանների բժշկ․ ֆակուլտետներ և ինքնուրույն հաստատություններ), ատամնաբույժներ՝ ատամնաբուժական 22 դպրոց։ 1971–72-ին առողջապահության համար պետ․ բյուջեի ծախսերը կազմել են ազգային եկամտի 5%-ը։ Մ․ Բ–ի առողջարաններից հռչակված են Բրայթոնը, Բորնմութը, Իսթբորնը, Բոգնոր Ռիջիսը, Բաթը, Բաքսթոնը։
1975-ին ՍՍՀՄ–ի և Մ․ Բ–ի միջև կնքվել է միջկառավարական համաձայնագիրը առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցելու վերաբերյալ։
X․ Լուսավորությունը
Մ․ Բ–ում դպրոցական պետ․ համակարգը սկզբնադրվել է 1870-ի՝ 5–12 տարեկանների տարրական պարտադիր կրթության մասին օրենքով։ Ժողկրթության ժամանակակից համակարգը կազմված է 3 աստիճանից՝ տարրական, միջնակարգն, այսպես կոչված, հետագա կրթության։ Տարրական դպրոցների (5–11 տարեկաններ) շրջանավարտները թեստային հատուկ փորձարկման արդյունքներով ընդունվում են ոչ համարժեք երեք տիպի միջնակարգ դպրոցներ՝ քերականական (ուսման տևողությունը՝ 5–7 տարի), ժամանակակից (ուսման տևողությունը՝ 4–5 տարի), տեխ․ (ուսման տևողությունը՝ 5, երբեմն՝ 7 տարի)։ Քերականական դպրոցը (հումանիտար և բնամաթ․ բաժանմունքներով) նախապատրաստում է բուհ ընդունվելու, ժամանակակից դպրոցում մեծ ուշադրություն է հատկացվում գործնական պատրաստմանը, իսկ տեխ․ դպրոցը զուգակցում է հանրակրթական և ընդհանուր տեխ․ պատրաստությունը։ 1950-ական թթ․ սկզբից ստեղծվում է միջնակարգ դպրոցի, այսպես կոչված, միասնական տիպ, որը միավորում է բոլոր 3 տիպի միջնակարգ դպրոցների ծրագրերը (ուսման տևողությունը՝ 4,5 և 7 տարի)։ Դպրոցների մոտ կեսը երկսեռ է։ Բացի պետականից, գործում են նաև մասնավոր («անկախ») միջնակարգ դպրոցներ։ Այսպես կոչված՝ հետագա կրթության աստիճանի մեջ մտնում են հանրակրթական և պրոֆեսիոնալ ուս․ հաստատությունները՝ լրիվ և ոչ լրիվ ուս․ օրով, ինչպես նաև տարբեր դասընթացներ՝ գլխավորապես աշխատող երիտասարդների համար։
Բարձրագույն կրթություն են ստանում համալսարաններում, կոլեջներում և տեխ․ ինստ–ներում։ Խոշորագույն համալսարաններն են՝ Լոնդոնի (հիմնադրվել է 1836-ին), Քեմբրիջի համալսարանը, Օքսֆորդի համալսարանը, Էդինբուրգի (1583), Ուելսի (1893, Կարդիֆ), Բելֆաստի (1908)։ Ետպատերազմյան շրջանում հիմնադրվել են Նոթինգհեմի, Էսեքսի և այլ համալսարաններ։
Խոշորագույն գրադարաններն են՝ Բրիտանական թանգարանի (հիմնադրվել է 1753-ին, Լոնդոն), Օքսֆորդի (Բոդլիի գրադարան, 1602, ավելի քան 2,8 մլն գիրք) և Քեմբրիջի (շուրջ 3 մլն գիրք, ավելի քան 2 հզ․ ձեռագիր) համալսարանների, Ուելսի ազգային (1907, Կարդիֆ, ավելի քան 2 մլն գիրք), Լանքաշիրի հանրային (1224, 3,3 մլն գիրք), Շոտլանդիայի ազգային (1682, Էդինբուրգ, ավելի քան 3 մլն գիրք), Էդինբուրգի (ավելի քան 1 մլն գիրք) և Լոնդոնի (1838, ավելի քան 350 հզ․ գիրք) համալսարանների ևն։
Գլխավոր թանգարաններն են՝ Բրիտանական թանգարանը, Բրիտանական բնապատմական, Գիտական (հիմնադրվել է 1857-ին), Լոնդոնի (1912), Ազգային պատկերասրահը (1824), Վիկտորիայի և Ալբերտի (1852), Թեյտի պատկերասրահը (1897) ևն (բոլորն էլ՝ Լոնդոնում), Ուելսի Ազգային (1907, Կարդիֆում), Շեքսպիրի հուշաթանգարանը (Ստրատֆորդ օն Այվոն քաղաք), Շոտլանդիայի թագավորական (1854), Շոտլանդիայի ազգային պատկերասրահը (1859, երկուսն էլ՝ Էդինբուրգում)։
XI․ Գիտությունը և գիտական հիմնարկները
1․ Բնական և տեխնիկական գիտությունները
Վաղ միջնադարում Անգլիայում, ինչպես և Եվրոպայի մյուս երկրներում, գիտելիքների նախնական կուտակումը պայմանավորված է եղել արհեստների զարգացմամբ։ Աշխարհի մասին ընդհանուր պատկերացումները ձևավորվել են եկեղեցական հայացքների շրջանակներում։ XII– XIII դդ․ ստեղծվել են Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանները․ դրանք սկզբում եղել են եկեղեցական ուսումնական հաստատություններ, ուր իշխում էր սխոլաստիկան։ XIII դ․ սխոլաստիկայից