Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
ՄԵՆԻԵ 461

(ձեռնարկության դիրեկտորներ, կոնցեռնների, տրեստների, սինդիկատների առանձին ստորաբաժանումների ղեկավարներ)։ Վարչատնտեսական ղեկավարման ոլորտում, ֆինանսական և տնտ․ կարևորագույն հարցերում հիմնականում ինքնուրույն են, սակայն կապիտալի սեփականատերերի նկատմամբ իշխանություն չունեն։ Զարգացած կապիտալիստական երկրներում գործում են բարձրագույն որակավորման կառավարիչների՝ Մ–ի հատուկ դպրոցներ։
ՄԵՆԵՋՄԵՆՏ (< անգլ․ management – կառավարում), կապիտալիստական ձեռնարկության կառավարման տեսության և պրակտիկայի ընդհանուր անվանումը։ Մ–ի պատմական զարգացման ընթացքում կարելի է առանձնացնել երեք փուլ։ Դասական Մ․ (թեյլորիզմը) ելնում է «տնտեսական մարդու» ըմբռնումից։ Հաջորդ փուլը «մարդկային հարաբերությունների» տեսությունն է, որի հիմքում ընկած է «հոգեբանական մարդու» ըմբռնումը։ 1960-ական թթ․ ձևավորվում է, այսպես կոչված, «սուբյեկտին կողմնորոշված Մ․», որի տեսական հիմքն են «սոցիոլոգիական մարդու» տարբեր մոդելները։ Մ–ի հիմնական խնդիրը սուբյեկտի ինքնազարգացման պահանջմունքների օգտագործումը և բուն աշխատանքի նկատմամբ հետաքրքրություն խթանելն է։ Մ–ի խնդիրների և միջոցների զարգացումը, արտացոլելով աշխատանքի սուբյեկտին ներկայացվող օբյեկտիվ տեխնոլոգիական պահանջները, նպատակ ունի մեղմացնել աշխատանքի և կապիտալի հակամարտությունը։ Սակայն վարձու աշխատանքի շահագործման պայմաններում «արտադրական դեմոկրատիայի», «աշխատանքի հումանիզացման» և այլ ծրագրեր սկզբունքորեն անիրագործելի են։ Արտադրության միջոցների կապիտալիստական սեփականության պայմաններում մենեջերների «հաշտարար» դերի, կապիտալիզմը բարենորոգող մենեջերիզմի մասին դատողությունները միանգամայն անհիմն են։ Մ–ի առանձին նվաճումները կարող են կիրառվել սոցիալիստական հասարակության պայմաններում։
Գրկ. Жеманов О․ Н., Буржуазная индустриальная социология, М., 1974; Мирзоян В. А., Научно-техническая революция и изменение содержания труда, Е․, 1977; Drucker H. F., People and Performance, L․, 1977․Վ. Միրզոյան ՄԵՆԵՍՏՐԵԼ (ուշ լատ․ ministerialis – ծառայության մեջ գտնվող), 1․ ֆեոդալական Ֆրանսիայում և Անգլիայում պրոֆեսիոնալ երգիչ ու երաժիշտ, երբեմն՝ ասացող և ասմունքող, հաճախ միաժամանակ՝ բանաստեղծ ու կոմպոզիտոր։ XII–XIII դդ․ պալատական ֆեոդալական բանաստեղծական և երաժշտական արվեստի տարածման շրջանում Մ–ները մեծ մասամբ ծառայել են սինյորի մոտ, ռազմ. արշավանքների ժամանակ ուղեկցել նրան։ XIV–XVIII դդ․ Մ․ են կոչվել նաև ժող․ երաժիշտները, որոնք հաճախ տարածել են քաղ․ նորությունները, մասնակցել ժող․ շարժումների, որի համար ենթարկվել են իշխանությունների ու եկեղեցու հետապնդումներին։ 2․ Բանաստեղծական փոխաբերական իմաստով՝ երգիչ, պոետ։
ՄԵՆԵՎԻՇՅԱՆ Գաբրիել (Բյուզանդ) Գևորգի [3(16)․4․1864, Կ․ Պոլիս – 14․11․1936, Նովի սադ, Սերբիա], լեզվաբան, հայագետ։ 1878-ին մեկնել է Վիեննա, 1882-ին դարձել միաբանության անդամ։ 1886–89-ին դասախոսել է միաբանության դպրոցում։ 1889-ին մեկնել է Կ․ Պոլիս, ապա՝ Զմյուոնիա և մինչև 1892-ը պաշտոնավարել տեղի Մխիթարյան դպրոցում։ 1892–1913-ին՝ Կ․ Պոլսի Մխիթարյան դպրոցի ուսուցիչ, ապա՝ տնօրեն (որոշ ընդմիջումներով)։ 1895–96-ին եղել է «Հանդես ամսօրյա»-ի խմբագիրը։ 1913-ին Մխիթարյան միաբանության վարչությունը Մ–ին ուղարկել է Նովի սադ՝ միաբանության տնտ․ գործերը տնօրինելու։ Մ․ իր ուսումնասիրություններում քննել է հայերեն բառերի ծագումնաբանությունը, պարզաբանել ոսկեդարյան հայերենի, աշխարհաբարի քերականության և ուղղագրության որոշ հարցեր։ «Արդի լեզվագիտությունը» (հ․ 1, 1903) աշխատության մեջ շարադրել է ժամանակի լեզվաբանության նվաճումները։ Գրել է նաև «վոլապյուկ» արհեստական լեզվի, գրելու արվեստի («Գիրք գրելու արվեստը», 1898), գրական քննադատության դերի և այլ խնդիրների մասին։ Մանկավարժական գրականության բնագավառում առանձնանում է Մ–ի եռահատոր «Պատկերազարդ բնական պատմություն» (1897) դասագիրքը, որը ներառնում է կենդանաբանությունը, բուսաբանությունն ու հանքաբանությունը։ Մ․ անդրադարձել է նաև ազգագրական ու բանասիրական այլևայլ խնդիրների։ Կատարել է թարգմանություններ։Խ․ Կարադելյան ՄԵՆԵՐԳ, փոքրածավալ վոկալ ստեղծագործություն, հեղինակային երգ` մենակատարման համար (ի տարբերություն խմբերգի), մեծ մասամբ՝ նվագակցությամբ։ «Մ․» անվանումը լայն ընդգրկում ունի, մաս կազմելով օպերայի, կանտատի կամ օրատորիայի՝ Մ․ մոտենում է արիային, կամերային երգարվեստում զուգադրվում ռոմանսի հետ, տարբերվելով դրանցից համեմատաբար պարզ բովանդակությամբ, սովորաբար տուն–տուն կառուցվածքով, ժանրային բազմատեսակությամբ։ Մ–ի օրինակներ են՝ Իշխան Տոմսկու երգը Պ․ Ի․ Չայկովսկու «Պիկովայա դամա», Շեյխի երգը Ա․ Սպենդիարյանի «Ալմաստ» օպերաներից, Սոլվեյգի երգը Իբսենի «Պեր Գյունտ» դրամայի համար Է․ Գրիգի գրած երաժշտությունից, Մոր երգը Դ․ Կաբալևսկու Ռեքվիեմից, «Օրորոցային» Ա․ Հարությունյանի «Հայրենիք» կանտատից ևն։ Մ–եր են նաև Բեթհովենի «Հեռավոր սիրուհուն» շարքի երգերը, Շուբերտի, Բրամսի, Լիստի և այլոց վոկալ–կամերային այն գործերը, որոնք երգի ու ռոմանսի միջանկյալ ձևն ունեն, ինչպես նաև ձայնի և դաշնամուրի համար Կոմիտասի մշակած ժող․ երգերը («Հով արեք», «Գարուն ա», «Քելեր, ցոլեր» ևն)։Ռ․ Աթայան ՄԵՆԵՐԵՆ, տես Կելտական լեզուներ։
ՄԵՆԶՈՒԼԱՅԻՆ ՀԱՆՈՒՅԹ, տեղագրական հանույթի տեսակ, որը կատարվում է գեոդեզիական գործիքների օգնությամբ։ Մ․ հ–ի ընթացքում տեղանքի բնորոշ կետերը կառուցվում են գրաֆիկորեն։ Այդ կետերով ուրվագծվում են հողահանդակները, գետերը, լճերը, բնակավայրերը և այլ տարրեր՝ տրված մասշտաբով։ Եթե Մ․ հ–ի միջոցով ստանում են տեղանքի հատակագիծը կամ քարտեզը առանց ռելիեֆի, հանույթը կոչվում է հորիզոնական։ Իսկ եթե պատկերվում է նաև տեղանքի ռելիեֆը (հորիզոնականներով), հանույթը կոչվում է ուղղաձիգ։Գ․ Սարգսյան ՄԵՆԶՈՒՐ (< լատ․ mensura – չափ), տես Չափագլան։
ՄԵՆԹՈԼ, 3-մեթիլ–6-իզոպրոպիլցիկլոհեքսանոլ, դաղձի հոտով, կծվահամ, անգույն բյուրեղական նյութ է։

Հալ․ ջերմաստիճանը՝ 43°C, եո․ ջերմաստիճանը՝ 216°C։ Լավ լուծվում է օրգ․ լուծիչներում, վատ՝ ջրում։ Դաղձի եթերային յուղի հիմնական բաղադրիչն։ է։ Հայտնի են 12 տարածական իզոմեր։ Մ․ թույլ ցավազրկող է և ախտահանիչ։ Սպիրտային և յուղային լուծույթներն օգտագործվում են քորի, անգարի, նյարդացավի, վերին շնչառական ուղիների բորբոքումների ևն դեպքում։ Մտնում է Զելենինի կաթիլների, վալիդոլի և այլ դեղանյութերի բաղադրության մեջ։ Մ․ օգտագործվում է նաև սննդարդյունաբերության, օծանելիքի արտադրության մեջ և կոսմետիկայում։

ՄԵՆԺԻՆՍԿԻ Վյաչեսլավ Ռուդոլֆովիչ (1874–1934), սովետական պետական և կուսակցական գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1902-ից։ 1905-ին եղել է ՌՍԴԲԿ Պետերբուրգի կոմիտեին կից ռազմ. կազմակերպության և բոլշևիկյան «Կազարմա» («Казарма») թերթի խմբկոլի անդամ։ 1906-ին ձերբակալվել է, փախել և տարագրվել։ Աշխատել է ՌՍԴԲԿ արտասահմանյան կազմակերպություններում։ 1917-ին վերադարձել է Ռուսաստան․ ՌՍԴԲ(բ)Կ ԿԿ–ին կից ռազմ. կազմակերպության բյուրոյի «Սոլդատ» («Солдат») և «Պրավդա» («Правда») թերթերի խմբկոլների անդամ։ 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո եղել է ֆինանսների ժողկոմ, ՌՍՖՍՀ գլխավոր հյուպատոս Բեռլինում (1918–19), Ուկրաինայի բանգյուղտեսչության ժողկոմ (1919), Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի (ՎՉԿ) նախագահության անդամ (1919-ի վերջ –1923), Միացյալ պետքաղվարչության նախագահի տեղակալ (1923–26), 1926-ից՝ նախագահ։ Եղել է ՀամԿ(բ)Կ XV–XVII համագումարների պատգամավոր, XV–XVI-ում ընտրվել է ՀամԿ(բ)Կ ԿԿ անդամ։ ՍՍՀՄ ԿԳԿ անդամ։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Աճյունն ամփոփված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մեջ։
Դիմանկարը տես 462-րդ էջում։
ՄԵՆԻԵ (Meunier) Կոնստանտեն Էմիլ (1831–1905), բելգիացի քանդակագործ և նկարիչ։ Աշակերտել է եղբորը՝ Ժ․ Բ․ Մենիեին, Բրյուսելի Գեղարվեստի ակադեմիայում՝ Ֆ․ Ժ․ Նավեզին։ 1851-ին