Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


462 ՄԵՆԻՆԳԻՏ
սկսել է որպես ակադեմիական ուղղության քանդակագործ, սակայն շուտով անցել է գեղանկարչությանը։ Գ․ Կուրբեի, Ֆ․ Միլլեի արվեստի և Շ․ դե Գրուի ազդեցությամբ ուժեղացել են Մ–ի ստեղծագործության ռեալիստական գծերը, որոնք դրսևորվել են կրոնական և պատմական սյուժեներով գունանկարներում։ 1870–1880-ական թթ․ Բելգիայի արդ․ շրջաններն ու Իսպանիա կատարած ուղևորությունները Մ–ին հանգեցրել են նոր թեմայի՝ բանվորների, նրանց աշխատանքային առօրյայի պատկերմանը («Հանքահոր» բազմաֆիգուր եռանկար, մոտ 1878, Կ․ Մենիեի թանգարան, Բրյուսել)։ 1880-ական թթ․ կեսերին վերադարձել է քանդակագործությանը։ Կերտելով տարբեր մասնագիտության տեր բանվորների կերպարներ՝ Մ․ ձգտել է աշխատանքային թեմային հաղորդել հերոսական հնչողություն («Մրճահար», 1885, բրոնզ, Կ․ Մենիեի թանգարան), ցույց տալ կապիտալիստական լծի ծանրությունը («Ձուլողը», բրոնզ, 1886, Հին արվեստի թանգարան, Բրյուսել)։ Մ–ի քանդակներն աչքի են ընկնում ընդհանրացվածությամբ, հաճախ՝ կերպարների այլաբանությամբ ու մանրամասների դիպուկ պատկերմամբ, գրաֆիկական արտահայտիչ ուրվագծով, բրոնզյա մակերեսի գեղանկարչական մշակումով։ 1880-ական թթ․ աշխատել է «Հուշարձան աշխատանքին» կոմպոզիցիայի վրա (ավարտվել է Մ–ի մահից հետո, բացումը՝ 1930, Բրյուսել)։ Մ–ի արվեստը մեծ նշանակություն է ունեցել բանվորական շարժումների հետ կապված XX դ․ ռեալիստական արվեստի զարգացման համար։
ՄԵՆԻՆԳԻՏ (< հուն․ μῆνιγξ – ուղեղի թաղանթ), գլխուղեղի և ողնուղեղի թաղանթների բորբոքում։ Գլխուղեղի փափուկ թաղանթի բորբոքումը կոչվում է լեպտոմենինգիտ, կարծր թաղանթինը՝ պախիմենինգիտ։ Մ․ դասակարգում են ըստ հիվանդության հարուցիչի բնույթի (վիրուսային, սնկային, բակտերիային, մենինգակոկային, տուբերկուլոզային, սիֆիլիսային ևն), ընթացքի (սուր, ենթասուր, քրոնիկական), ուղեղ–ողնուղեղային հեղուկի փոփոխությունների (թարախային, շճային), հիվանդության զարգացման՝ առաջնային և երկրորդային։ Առաջնային Մ–ի խումբը դիտվում է որպես ինքնուրույն հիվանդություն (օրինակ, էպիդեմիկ ուղեղ–ողնուդեղային Մ․), որը սուր վարակիչ հիվանդություն է, բնորոշվում է նյարդային յուրատիպ ախտանշանների առաջացմամբ։ Հարուցիչը Վեյկսելբաումի մենինգակոկն է։ Երկրորդային Մ–ները զարգանում են որպես վնասվածքների կամ այլ հիվանդությունների բարդություններ (օրինակ, վարակը օրգանիզմի այլ օջախներից ուղեղաթաղանթներն անցնելիս)։ Մ–ով հաճախ հիվանդանում են երեխաները։ Սուր Մ․ սկսվում է հանկարծակի, ջերմության բարձրացմամբ։ Ներգանգային ճնշման բարձրացման և գյխուղեղային թաղանթների գրգռվածության հետևանքով առաջանում են ուժեղ գլխացավեր և փսխումներ։ Լույսը, աղմուկը, շփումը առաջացնում են հիվանդի ուժեղ բացասական ռեակցիա։ Բավական արագ զարգանում են մենինգյալ ախտանշանները, անկողնում հիվանդներն ընդունում են բնորոշ դիրք՝ կողքի վրա, գլուխը ետ գցած, ոտքերը որովայնին կպցրած։ Երեխաների մոտ հաճախ զարգանում են ջղաձգումներ։ Հայտնի են նաև Մ–ի ատիպիկ, կլինիկական թեթև ձևեր։ Մ–ի որոշ տեսակներ (ադենովիրուսային ևն) կարող են ուղեկցվել մկանային ցավերով, աղիքային խանգարումներով, երբեմն՝ գլխուղեղային նյարդերի ախտահարմամբ։ Տուբերկուլոզային Մ․ զարգանում է աստիճանաբար, զգացողության երկարատև վատացմամբ (ընդհանուր թուլություն, գլխացավեր, ջերմության թեթև բարձրացում)։ Ախտորոշումը՝ համաճարակային անամնեզի, հիվանդության կլինիկական արտահայտության և քիթըմպանային լորձաթաղանթի ու ուղեղ–ողնուղեղային հեղուկի բակտերիալոգիական հետազոտության տվյալներով։ Բուժումը կոմպլեքսային է, հիվանդանոցային պայմաններում, հիմնականում՝ անտիբիոտիկների ու սուլֆանիլամիդային պատրաստուկների զուգակցմամբ։ Նշանակում են նաև ուղեղի այտուցը պակասեցնող (ջրազրկող), հանգստացնող դեղամիջոցներ, վիտամիններ, լիարժեք սնունդ։ Մ–ի ժամանակին բուժումը հանգեցնում է լրիվ առողջացման։ Կանխարգելումը․ մենինգակոկային Մ–ով հիվանդների մեկուսացում և օջախի ախտահանում, առողջ վարակակիրների հայտնաբերում և վարակազերծում, տուբերկուլոզի և սիֆիլիսի լիարժեք բուժում։Գ․ Միրզոյան ՄԵՆԻՍԿ (< հուն. μενισκος – կիսալուսին), հեղուկի ազատ կոր մակերևույթը՝ պինդ մարմնի մակերևույթի հետ հպման տեղում։ Առաջանում է անոթների պատերի միջև, հեղուկով ներծծված ծակոտկեն մարմինների անցուղի–ծակոտիներում ևն։ Մ–ի կորությունը որոշվում է երեք ֆազերի (պինդ, հեղուկ, գազ) սահմանում միջմոլեկուլային փոխազդեցության ուժերի հարաբերակցությամբ։ Տվյալ մակերևույթը թրջող հեղուկը (տես Թրջում) առաջացնում է գոգավոր Մ․, իսկ չթրջող հեղուկը՝ ուռուցիկ (նկ․)։ Տես նաև Մազական երևույթներ։ Օպտիկայում Մ. ուռուցիկ–գոգավոր (կամ գոգավոր-ուռուցիկ) ոսպնյակ է, որը սահմանափակված է երկու գնդային մակերևույթներով։
ՄԵՆԻՍԿԱՅԻՆ ԱՍՏՂԱԴԻՏԱԿ, հայելա–ոսպնյակային աստղադիտակի տեսակ, որի օպտիկական համակարգը բաղկացած է ապակե մենիսկից (գնդային մակերևույթներով գոգավոր–ուռուցիկ ոսպնյակից) և գոգավոր–գնդաձև հայելուց։ Մ․ ա․ ստեղծել է Դ․ Դ․ Մաքսուտովը 1941-ին։ (Տես Մաքսուտովի աստղադիտակ
ՄԵՆՀԻՐՆԵՐ (բրետոներեն menhir, <men – քար, hir– երկար), նախնադարյան համայնական դարաշրջանի պաշտամունքային հուշակոթողներ՝ նվիրված նախնյաց հիշատակին։ Մ․ ուղղահայաց դիրքով կանգնեցված հսկա քարեր են, 3–20 մ բարձրությամբ և մինչև 300 տ քաշով։ Հանդիպում են հաճախ մեգալիթյան այլ հուշարձանների՝ դոլմենների և կրոմլեխների հետ։ Մ․ տարածված են Անդրկովկասում, Արևմտյան Եվրոպայում, Միջերկրական ծովի և Ատլանտյան օվկիանոսի առափնյա շրջաններում։ Նշանավոր է Բրետանի (Ֆրանսիա) հուշարձանախումբը, որտեղ կան մի քանի հազար Մ․, մեծ մասամբ ուղղաձիգ շարքերով տեղադրված։
Հայաստանում Մ․ են հայտնաբերվել Արագածի լանջերին, Շիրակում և Զանգեզուրում։ Կ․ Ղաֆադարյան ՄԵՆՅԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, ախտաբանական վիճակ, արտահայտվում է գլխապտույտի նոպաներով, ականջում աղմուկի զգացումով, լսողության միակողմանի թուլացումով, սրտխառնոցով, փսխումով և հավասարակշռության խանգարումով։ Նկարագրել է ֆրանսիացի բժիշկ Պ․ Մենյերը, 1861-ին։ Առավել հաճախ հիվանդանում են 25-–40 տարեկանում։ Նոպան կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի օր և պայմանավորված է անդաստակ–խխունջային նյարդի ծայրամասային բաժինները սնող արյան անոթների տոնուսի խանգարումներով։ Անմիջական պատճառ կարող է դառնալ նաև ներքին ականջի էնդոլիմֆայի ճնշման բարձրացումը։ Հաճախակի նոպաները կարող են հանգեցնել խլության։ Մ․ հ–յան նման վիճակ կարող է նկատվել նաև ուղեղի օրգ․