Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
ՂՓՉԱՂՆԵՐ 55

սկսում են պարբերաբար ասպատակել Ռուսիայի հողերը։ Ղ․ արշավում են նաև դեպի Հունգարիա (1070, 1091, 1094) և Բյուզանդիա (1087, 1095)։
1064-ին, երբ սելջուկները գրավեցին Անին, մեծ թվով հայեր գաղթեցին Կասպից և Սև ծովերի ափերը, որոնք գտնվում էին Ղ–ի ձեռքին։ Հայերը քաղ․ կախվածության մեջ են ընկել նրանցից։ Ղ․ չունեին գիր, և ղփչաղերենը յուրացրած հայերը ստիպված էին Ղ–ի լեզվով որևէ բան գրելու համար օգտագործել հայերեն տառերը․ այսպես է առաջացել հայատառ ղփչաղերենը։ XII դ․ սկզբին կիևյան իշխաններ Սվյատոպոլկ Իզյասլավիչը և Վլադիմիր Մոնոմախը ձեռնարկել են մի շարք հաղթական արշավանքներ, որոնց հետևանքով Կիևյան Ռուսիայի սահմանների մոտ Ղ–ի թիվը զգալիորեն պակասել է։ Շուրջ 40 հզ․ Ղ․ փախել են Վրաստան՝ Դավիթ Շինարարի մոտ, որտեղ նրանք մասնակցել են թուրք–սելջուկների դեմ կռիվներին։ Ռուս. իշխանների բազմաթիվ արշավանքները ջլատել են Ղ–ի ուժերը, և երբ սկսվեցին մոնղոլ–թաթարական արշավանքները, նրանք անկարող էին պաշտպանվել։ 1223-ին, Կալկայի ճակատամարտում կրած պարտությունից հետո, արլ․ Ղ․ խառնվեցին մոնղ․ բանակի հետ և հետագայում կազմեցին Ոսկե հորդայի հիմնական բնակչությունը։ Ղ–ի արմ․ հատվածը Բաթու խանի արշավանքից հետո անցավ նախ Հունգարիա, ապա՝ Բուլղարիա ու Եգիպտոս և միախառնվեց տեղի ժողովուրղներին։ Ղ–ի դեմ ռուս ժողովրդի մղած հերոսական պայքարը արտացոլված է «Ասք Իգորի ճակատամարտի մասին» էպոսում։Ա․ Գրիգորյան