Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/569

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

այդ թվում համաշխարհային տնտեսության կապիտալիստական համակարգում կագմավորվող Մ․ ա․։ Բայց համաշխարհային տնտեսության սոցիալիստական համակարգով արժեքի օրենքի գործողությունը հաշվի է առնվում պլանաչափ կարգով, իսկ ազգային արտադրությունն ունի այնպիսի ռացիոնալ կառուցվածք, որ համաշխարհային շուկայում իրենց ապրանքներն իրացնելով Մ․ ա–ով կարգավորվող գներով, սոցիալիստական երկրները տնտ․ օգուտ են ստանում։
Գրկ․ տես Միջազգային գին հոդվածի գրականությունը։Վ․ Ներկարարյան ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ, բանվոր դասակարգի պայքարը կապիտալիզմը տապալելու ն կոմունիստական հասարակարգ ստեղծելու, իր ամենօրյա տնտեսական, քաղաքական ու մշակութային շահերի, աշխատավորների ընդհանուր դեմոկրատական իրավունքների ու ազատությունների համար։ «Ի՞նչ անել» գրքում Վ․ Ի․ Լենինը նշել է բանվոր դասակարգի շարժման չորս ձև՝ տնտ․, քաղ․, գաղափարական և տեսական։ Դրանցից առավել կարևորը քաղ․ շարժումն է, որը միայն կարող է հասցնել բանվոր դասակարգի լիակատար տնտ․ ու սոցիալական ազատագրմանը կապիտալի լծից, նրա կողմից պետ․ իշխանության նվաճման, իր դիկտատուրայի հաստատման, առանց որի անկարելի է բանվորական շարժման վերջնական նպատակի՝ կոմունիստական հասարակարգի կառուցման իրականացումը։
Մ․ բ․ շ․ ընդգրկում է բանվոր դասակարգի քաղ․ կուսակցությունների, արհմիությունների և այլ բանվորական կազմակերպությունների գործունեությունը։ Դրանք հաճախ տարբեր, երբեմն հակադիր դիրքերից են ըմբռնում շարժման խնդիրներն ու նպատակները։ Այդ ըմբռնումները հանգում են պատմականորեն ձևավորված երկու հիմնական՝ հեղափոխական և ռեֆորմիստական ուղղությունների։ Հեղափոխական ուղղության կրողները մարքսիզմ–լենինիզմի գաղափարախոսությամբ առաջնորդվող կոմունիստական և բանվորական կուսակցություններն են։ «Կոմունիստները մնացած պրոլետարական կուսակցություններից տարբերվում են լոկ նրանով, որ մի կողմից՝ տարբեր ազգերի պրոլետարների պայքարից առանձնացնում և պաշտպանում են ամբողջ պրոլետարիատի ընդհանուր, ազգությունից անկախ շահերը, մյուս կողմից՝ նրանով, որ զարգացման տարբեր աստիճանների վրա, որոնցով անցնում է պրոլետարիատի պայքարը բուրժուազիայի դեմ, նրանք միշտ հանդիսանում են ամբողջ շարժման շահերի ներկայացուցիչներ» (Մարքս Կ․, Էնգելս Ֆ․, Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, 1968, էջ 92–93)։ Մ․ բ․ շ–ման մեջ հեղափոխական ուղղությանը հակադրվում է մանրբուրժուական ռեֆորմիզմը՝ հանձինս աջ սոցիալ–դեմոկրատական կուսակցությունների և զանազան ձախ արկածախնդրական հոսանքների։
Մ․ բ․ շ․ ծնունդ է առել XIX դ․ 30–40-ական թթ․, երբ բանվոր դասակարգը դարձավ ինքնուրույն քաղ․ ուժ և սկսեց պայքարել բուրժուազիայի դեմ հանուն իր սեփական–դասակարգային շահերի (Լիոնի ապստամբություններ 1831, 1834, Սիլեզիայի ջուլհակների 1844-ի ապստամբություն, չարտիզմ)։ Ըստ էության դրանք պրոլետարիատի առաջին քաղ․ ելույթներն էին, հատկապես մեծ էր չարտիզմի դերը, որը դարձավ «․․․առաջին լայն, իսկապես մասսայական, քաղաքականապես ձևավորված, պրոլետարական–հեղափոխական շարժումը․․․» (Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 29, էջ 373)։ Դրանք այն պատմական պայմաններն ու իրադարձություններն էին, որոնց հիման վրա ծագեց մարքսիզմը։ Այդ ժամանակից սկսած դասակարգային պայքարը պրոլետարիատի և բուրժուազիայի միջև դարձավ մարդկային հասարակության զարգացման պատմական պրոցեսի հիմնական բովանդակությունը։ Գիտական սոցիալիզմի հիմնադիրներ Կ․ Մարքսը և Ֆ․ Էնգելսը «Կոմունիստական կուսակցության մանիֆեստում» տեսականորեն ընդհանրացնելով բանվորական շարժման նախորդ փորձը՝ բանվոր դասակարգին բնութագրեցին որպես կապիտալիզմի գերեզմանափորի, որին վիճակված է իրագործել կապիտալիզմը կործանելու և անդասակարգ կոմունիստական հասարակարգ կառուցելու պատմական առաքելությունը, գիտականորեն հիմնավորեցին պրոլետարական ինտերնացիոնալիզմի սկզբունքը։
Մ․ բ․ շ–ման զարգացման և ամրապնդման համար կարևոր փուլ հանդիսացան 1848–49-ի հեղափոխությունները Եվրոպայում և հատկապես 1848-ի հունիսյան ապստամբությունը Փարիզում՝ ուր «․․․պրոլետարիատի և բուրժուազիայի միջև բռնկվեց առաջին մեծ քաղաքացիական պատերազմը» (Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 29, էջ 373)։ 1848–49-ի հեղափոխությունից հետո արդ․ հեղաշրջումը, որ XVIII դ․ 60-ական թթ․ սկսվել էր Անգլիայում, XVIII դ․ վերջին՝ Ֆրանսիայում, XIX դ․ 2-րդ տասնամյակում՝ ԱՄՆ–ում, լրիվ ծավալով տարածվեց Գերմանիայում և Ավստրիայում։ Աճեց պրոլետարիատի թվաքանակը․ որ կենտրոնացել էր արդ․ խոշոր կենտրոններում։ Ետհեղափոխական շրջանում, XIX դ․ 50–60-ական թթ․ տեղի ունեցած մի շարք պատմական իրադարձություններ՝ 1859-ին Լոնդոնի շինարարների գործադուլը, որը պաշտպանեցին Ֆրանսիայի, Շվեյցարիայի և մի քանի այլ երկրների բանվորները, անգլ․ և ֆրանս․ բանվորների ելույթները՝ ընդդեմ ԱՄՆ–ում 1861–65-ի քաղաքացիական պատերազմին Մեծ Բրիտանիայի միջամտության, ինչպես նաև ի պաշտպանություն լեհ ժողովրդի ազատագրական պայքարի, ապացուցեցին, որ եվրոպական պրոլետարիատը գիտակցում է իր խնդիրների ինտերնացիոնալ բնույթը։ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստում» առաջադրված «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» լոզունգը դառնում էր գործելակերպ ոչ միայն այն ժամանակ, երբ բանվոր դասակարգը պայքարի էր ելնում իր անմիջական շահերի պաշտպանության համար, այլ նաև այն դեպքերում, երբ նա միջամուխ էր լինում այս կամ այն պատմական իրադարձությանը, արտահայտելով իր դասակարգային դիրքորոշումը։ Այս պայմաններում անհրաժեշտ դարձավ Մ․ բ․ շ–ման ազգային ջոկատների գործողությունները միավորող միջազգային կազմակերպության ստեղծումը։ 1864-ին Մարքսի և Էնգելսի ղեկավարությամբ ստեղծվեց I Ինտերնացիոնալը՝ բանվորների միջազգային ընկերակցությունը (տես Ինտերնացիոնալ I)։ Այն վիթխարի գործ կատարեց միջազգային բանվորական շարժմանը գիտական կոմունիզմի ուսմունքը ներարկելու, մանրբուրժուական ազդեցությունից, գիտական կոմունիզմին անհարիր անարխիստական հոսանքներից՝ պրուդոնիզմից, բակունիզմից, նաև լասսալականությունից ու տրեդյունիոնիզմից ձերբազատելու համար։ Մ․ բ․ շ–ման զարգացման գագաթնակետը մինչմոնոպոլիստական կապիտալիզմի ժամանակաշրջանում եղավ Փարիզի կոմունան (տես Փարիզի կոմունա 1871), որը պրոլետարիատի կողմից բուրժ․ պետ․ մեքենան փշրելու և այն պրոլետարիատի դիկտատուրայով փոխարինելու առաջին փորձն էր։
Մինչմոնոպոլիստական կապիտալիզմը իմպերիալիզմի վերաճելու շրջանում (1871–1917) Մ․ բ․ շ․ զգալիորեն ընդլայնվեց ու խորացավ։ Արտադրության համակենտրոնացման շնորհիվ տեղի ունեցավ պրոլետարիատի թվական աճ ու համակենտրոնացում խոշոր ձեռնարկություններում, որը նպաստեց բանվոր դասակարգի համախմբմանը և նրա շարժման կազմակերպվածության ու հզորության աճին։ XIX դ․ վերջին քառորդում պրոլետարիատի քաղ․ կուսակցություններ ստեղծվեցին Գերմանիայում, ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Անգլիայում, Ավստրիայում։ 1883-ին Գ․ Վ․ Պլեխանովը Ժնևում կազմակերպեց «Աշխատանքի ազատագրություն» խումբը, որը կարևոր դեր կատարեց Ռուսաստանում մարքսիզմի տարածման գործում։ Անհրաժեշտ դարձավ միջազգային բանվորական շարժումը միավորող նոր կենտրոնի ստեղծումը՝ 1876-ին արձակված I Ինտերնացիոնալի փոխարեն։ Ֆ․ Էնգելսի գործուն մասնակցությամբ 1889-ին ստեղծվեց II Ինտերնացիոնալը (տես Ինտերնացիոնալ II)։ XIX դ․ 90-ական թթ․ բանվորական նոր կուսակցություններ կազմավորվեցին Եվրոպայում և Ամերիկայում։ 1898-ին տեղի ունեցավ ՌՍԴԲԿ I համագումարը։
Մ․ բ․ շ–ման զարգացման երկրորդ փուլում տեղի ունեցած որակական մեծ տեղաշարժերը կապված են Վ․ Ի․ Լենինի հեղափոխական գործունեության հետ։ XIX դ․ վերջին հեղափոխական պայքարի կենտրոնը Արևմտյան Եվրոպայից տեղափոխվեց Ռուսաստան, որի շնորհիվ Ռուսաստանի պրոլետարիատը դարձավ Մ. բ․ շ–ման ավանգարդը։ Այդ ավանգարդի քաղ․ համախմբումը մարքսիզմի հեղափոխական դրոշի ներքո դարձավ հույժ կարևոր խնդիր, առավել ևս այն պատճառով, որ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին բանվորական շարժման ներսում սրվեց պայքարը հեղափոխական և օպորտունիստական հոսանքների միջև։ Օպորտունիզմըն իր արտահայտությունը գտավ մարքսիզմի ուսմունքը վերանայելու (տես Ռևիզիոնիզմ) և, ըստ էության, նրանից հեղափոխական