աճում է։ Մ․ բ․ շ․ եղել և մնում է համաշխարհային հեղափոխական պրոցեսի գլխավոր շարժիչ ուժերից մեկը, իսկ բանվոր դասակարգը՝ այդ պրոցեսի սոցիալական կրողը:
Գրկ․ Մարքս Կ․, Էնգելս Ֆ․, Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, Ե․, 1968։ Մարքս Կ․, Գոթայի ծրագրի քննադատությունը, Ե․, 1955։ Լենին Վ․ Ի․, Ի՞նչ անել, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 6։ Նույնի, Կոմունայի դասերը, նույն տեղում, հ․ 16։ Նույնի, Մարքսիզմ և ռևիզիոնիզմ, նույն տեղում, հ․ 17։ Նույնի, Տարաձայնություններ եվրոպական բանվորական շարժման մեջ, նույն տեղում, հ․ 20։ Նույնի, Կոմունայի հիշատակին, նույն տեղում։ Նույնի, Կարլ Մարքսի ուսմունքի պատմական բախտը, նույն տեղում, հ․ 23։ Նույնի, Օպորտունիզմը և II Ինտերնացիոնալի կրախը, նույն տեղում, հ․ 27։ Նույնի, Պրոլետարական հեղափոխությունը և ռենեգատ Կաուցկին, Երկ․, հ․ 28։ Նույնի, Երրորդ Ինտերնացիոնալը և նրա տեղը պատմության մեջ, նույն տեղում, հ․ 29։ Նույնի, III Ինտերնացիոնալի խնդիրների մասին, նույն տեղում։ Նույնի, «Ձախության» մանկական հիվանդությունը կոմունիզմի մեջ, նույն տեղում, հ․ 31։ ՍՄԿԿ ծրագիրը, Ե․, 1974։ Կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային խորհրդակցություն, Մոսկվա, 1969, Ե․, 1969։ ՍՄԿԿ 25-րդ համագումարի նյութերը, Ե․, 1976։ Коммунистический Интернационал в документах, 1919–1932, М․, 1933; Димитров Г․, В борьбе за единый фронт против фашизма и войны, [М ], 1939; Резолюции VII Всемирного конгресса Коммунистического Интернационала, М., 1935; Черняев А․ С․, Современная социал-демократия и проблемы единства рабочего движения, М., 1964; Фостер У․, История Второго Интернационала, т․ 1–2, М., 1965–66; Коммунистический Интернационал․ Краткий исторический очерк, М․, 1969; Основные проблемы рабочего движения в развитых капиталистических странах, М․, 1970; Антивоенные традиции международного рабочего движения, М․, 1972; Великий Октябрь и современный мир, Прага, 1977; Коммунисты и проблемы современного молодежното движения, М., 1976; Единство рабочего класса и идеологическая борьба, М․, 1979; Международное рабочее движение. Справочник, М․, 1980․
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԵՎԵՌԱՅԻՆ ՏԱՐԻ, երկրի բևեռային մարզերի և առանձին լեռնասառցադաշտային շրջանների կոմպլեքս ուսումնասիրությունների տարի։ Առաջին Մ․ բ․ տ–ում (1882-ի օգոստոս - 1883-ի օգոստոս) երկրաֆիզիկական, օդերևութաբանական և կենսաբանական դիտարկումներ են կատարվել հս․ բևեռային մարզի 13 կետերում (Ռուսաստանում, ԱՄՆ–ում, Կանադայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Գրենլանդիայում, Շպիցբերգեն և Յան Մայեն կղզիներում), ինչպես նաև հվ․ բևեռային մարզում (Հոռն հրվանդանում և Հարավային Ջեորջիա կղզում)։ Մ․ բ․ տ–վա անցկացմանը մասնակցել են նաև Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան, Դանիան, Նիդերլանդներն ու Շվեդիան։ Մ․ բ․ տ–վա դիտարկումները մեծ նշանակություն ունեցան մագնիսային վարիացիաների, բևեռափայլերի, Արկտիկայի կլիմայի, օդային հոսանքների և սառցապատումների ուսումնասիրությունների համար։ Երկրորդ Մ․ բ․ տ․ (1932-ի օգոստոս – 1933-ի օգոստոս) ընդգրկեց նաև մթնոլորտի առաջին ռադիոզոնդային, ռադիոֆիզիկական, ակուստիկ, ինչպես նաև նավային («Սիբիրյակով», «Կնիպովիչ») արշավախմբերի, Կովկասի, Պամիրի ու Ալթայի սառցադաշտերի դիտարկումները։ Երկրորդ Մ․ բ․ տ–վա ընթացքում Անտարկտիկայում ձմեռեց Ռ․ Բերդի արշավախումբը։ 1957–1958-ին բևեռային հետազոտությունները շարունակվել են «Միջազգային երկրաֆիզիկական տարվա» շրջանակներում։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԵՏԵՐ, երկու կամ ավելի պետությունների տերիտորիայով հոսող կամ սահման հանդիսացող (տես Սահմանային գետեր) նավարկելի գետեր։ Մ․ գ․ են Դանուբը, Հռենոսը, Կոնգոն, Նիգերը, Ամազոնը, Լա Պլատան, Մեկոնգը ևն։ Մ․ գ–ով նավարկելու ազատությունն ազդարարվել է 1814–15-ի Վիեննայի կոնգրեսում, առանձին գետերի իրավական ռեժիմը՝ Քյուչուկկայնարջիի հաշտության պայմանագրում (1774), Փարիզի հաշտության պայմանագրում (1856), Բեռլինի կոնֆերանսում (1884–85), Բելգրադի կոնվենցիայում (1948) ևն։ Մ․ գ–ի այն մասը, որն անցնում է համապատասխան պետության տերիտորիայով, ենթարկվում է նրա իրավասությանը։ Օտարերկրյա առևտրական նավերի անցման կարգը լուծվում է այդ պետությունների համատեղ համաձայնագրով, իսկ առավել կարևոր Մ․ գ–ի իրավական ռեժիմը՝ առափնյա բոլոր պետությունների միջև կնքված համաձայնագրով (օրինակ, Դանուբի ռեժիմը)։ Մ․ գ․ տնտ․ և այլ նպատակներով օգտագործելու հարցերը, որպես կանոն, կարգավորվում են առափնյա պետությունների միջև կնքված համաձայնագրերով։ Նման համաձայնագրեր ՍՍՀՄ–ը կնքել է Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Թուրքիայի, Իրանի և այլ երկրների հետ։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՆ, համաշխարհային գին, միջազգային արտադրության գնի փողային արտահայտություն, կազմավորվում է համաշխարհային շուկայում։ Համաշխարհային զարգացած առևտրի պայմաններում միջազգային մասշտաբով ձևավորվում են ապրանքների շուկայական արժեքներն ու գները։ Համաշխարհային շուկայում մրցապայքարի հետևանքով ազգային տարբեր արժեքների և արտադրության գների հիման վրա տարերայնորեն առաջացնում է միջազգային արժեք, իսկ հետագայում՝ միջազգային արտադրության գին և դրան համապատասխան Մ․ գ․։ Կապիտալի միջազգային շարժումը և պայքարը վաճառահանման շուկաների համար, միջազգային մասշտաբով հավասարեցնում են շահույթների նորմաները և առաջացնում արտադրության գին, որը գլխավորապես որոշվում է ապրանքների հիմնական զանգվածն արտահանող երկրում կամ երկրներում դրանց արտադրության պայմաններով։ Պահանջարկի և առաջարկի հարաբերակցության փոփոխության ազդեցությամբ Մ․ գ–երը տատանվում են միջազգային արտադրության գների շուրջը։ Ժամանակակից կապիտալիզմին բնորոշ է նույն ապրանքի Մ․ գ–երի բազմազանությունը, որը պայմանավորված է ըստ շուկաների և գնորդների կատեգորիաների մոնոպոլիաների վարած տարբերացված քաղաքականությամբ, առևտրական գործառնությունների բնույթով, մասնակիցների փոխհարաբերություններով, վճարման արժույթով, պետական–մոնոպոլիստակաս միջոցառումներով ևն։
Ապրանքային շուկաների կոնկրետ պայմաններից կախված, միջազգային են համարվում պատրաստի արտադրանքի (մեքենաների և սարքավորման) հիմնական արտահանող–երկրների արտահանման, զարգացող երկրներից արտահանվող հումքի, արևմտաեվրոպական խոշոր շուկաների ներմուծման, կապիտալիստական երկրների համաշխարհային նշանակություն ունեցող բորսաներում, աճուրդային շուկաներում և միջազգային առևտրի այլ խոշոր կենտրոններում առաջացող գները ևն։ Մ․ գ–երը պայմանավորված են համաձայնությունների բնույթով։ Զարգացած կապիտալիստական երկրներում ներքին գներն ավելի բարձր են, քան Մ․ գ–երը, զարգացող երկրներում՝ որոշ արդյունքների արտադրության մեջ նրանց միակողմանի մասնագիտացման հետևանքով, ներքին գները կարող են ցածր լինել Մ․ գ–երից։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային առևտրում կազմավորվել են Մ․ գ–ի նոր տեսակներ՝ սովորական առևտրական գործարքների, քլիրինգյան համաձայնագրերի, «օգնության» ծրագրերի, ներկորպորացիոն գործառնությունների իրականացման ևն։
Համաշխարհային սոցիալիստական շուկայում գները սահմանվում են հաշվի առնելով Մ․ գ–երը, որոնցով նաև կատարվում է առևտուրը սոցիալիստական և կապիտալիստական երկրների միջև։ Այդ գները, համապատասխան ճշգրտումից հետո, հիմք են ընդունվում սոցիալիստական երկրների միջև կատարվող առևտրում՝ գների ձևավորման ժամանակ։ Հաշվի են առնվում նաև մի շարք ապրանքների արտադրության ծախսերը և սոցիալիզմի համաշխարհային համակարգում իրացման առանձնահատկությունները։
Գրկ․ Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 3, մաս 1, Ե․, 1947։ Էնգելս Ֆ․, Արժեքի օրենք և շահույթի նորմա, նույն տեղում, մաս 2, Ե․, 1949։ Тарновский О․ И., Митрофанова Н. М․, Стоимость и цена на мировом социалистическом рынке, М, 1968; Шильдкрут В. А․, Современный капитализм; проблемы цен, М., 1972; Козлова К. Б., Энтов Р․ М․, Теория цены, М., 1972․
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ՄԱԿ–ի, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր դատական մարմինը, հիմնադրվել է 1945-ին։ Որքանով դատարանի ստատուտը ՄԱԿ–ի կանոնադրության անկապտելի մասն է, ՄԱԿ–ի բոլոր անդամները միաժամանակ համարվում են դատարանի ստատուտի մասնակից։ ՄԱԿ–ի անդամ չհանդիսացող պետությունը կարող է ստատուտի մասնակից դառնալ Անվտանգության խորհրդի հանձնարարականով, Գլխավոր ասամբլեայի կողմից յուրաքանչյուր դեպքում սահմանվող պայմանների հիման վրա։ Դատարանը ընտրվում է 9 տարի ժամկետով, 15 դատավոր կազմով, որը 3 տարին մեկ նորացվում է մեկ երրորդով։ Դատարանի կազմից ընտրվում է
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/572
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ