Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/585

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

է գյուղատնտ․ (դաշտային պտղատու և բանջարանոցային կուլտուրաների վնասատուներ), անտառային (անտառի վնասատուներ), բժշկ․ և անասնաբուժական (արյունածուծ միջատներ, մարդու և ընտանի կենդանիների մակաբույծներ, վարակիչ հիվանդությունների փոխանցողներ) Մ–յան։ Մեծ թվով վնասակար միջատների առկայությունը և դրանց հասցրած վնասի չափերն ստիպեցին տարբեր երկրներում կենտրոնացնել դրանց դեմ մղվող պայքարը։ Բույսերին վնասատուներից պաշտպանելու համար շատ երկրներում կազմակերպվեցին պետ․ միջատաբանական ծառայություններ։ 1929-ին ՍՍՀՄ–ում հիմնադրվեց բույսերի պաշտպանության համամիութենական ԳՀԻ։ Գյուղատնտ․ Մ–յան աշխատանքները կոորդինացվում են ՍՍՀՄ ԳԱ և ՀԱՄԳԳԱ գիտական խորհուրդների կողմից։ Վնասատու միջատների դեմ պայքարի մեխանիկական միջոցներին փոխարինել են քիմ․, կենսբ․ և ագրոտեխնիկական ժամանակակից մեթոդները, որոնք մեծապես նպաստում են անտառատնտեսության և գյուղատնտ․ արդյունավետության բարձրացմանը։ Ուրվագծվում են վնասատուների դեմ գենետիկական պայքարի սկզբունքները (Ա․ Սերեբրովսկի, ՍՍՀՄ, Դ․ Նորթ, ԱՄՆ)։ Բժշկ․ Մ–յան զարգացումն սկսվել է մալարիայի փոխանցող մոծակների ուսումնասիրությամբ։ Մշակված են մարդկանց և գյուղատնտ․ կենդանիներին ու բույսերին միջատների միջոցով փոխանցվող վտանգավոր հիվանդություններից պաշտպանելու գործնական միջոցներ (տես Բույսերի հիվանդություններ, Բույսերի պաշտպանություն
ՀՍՍՀ–ում միջատաբանական ուսումնասիրություններ են կատարվում Երևանի համալսարանի կենդանաբանության ամբիոնում, ՀՍՍՀ ԳԱ կենդանաբանության, ՀՍՍՀ գյուղատնտ․ մինիստրության բույսերի պաշտպանության ԳՀԻ–ներում և այլուր։ Մեծ վաստակ ունեն հայ միջատաբաններ Մ․ Մանուկյանը, Հ․ Ավետյանը, Գ․ Մարջանյանը, Գ․ Ազարյանը, Հ․ Տերտերյանը, Վ․ Վասիլյանը, Մ․ Տեր–Մինասյանը, Բ․ Բաղդասարյանը, Ս․ Խնձորյանը և ուրիշներ։ Սովետական միջատաբանները միավորված են Համամիութենական միջատաբանական ընկերությունում։ Միջատաբանական կարևորագույն պարբերական հանդեսներից են «Էնտոմոլոգիչեսկոյե օբոզրենիե» («Энтомологическое обозрение»), «Էնթոմոլոջի աբսթրաքթս» («Entomology Abstracts»), «Ռեվյու ըվ ըփլայդ էնթոմոլոջի» («Review of Applied Entomology») ևն։
Գրկ․ Հայաստանի գյուղատնտեսական կուլտուրաների, անտառների ու պահեստների վնասատուները, Ե․, 1976։ Щеголев В․ Н., Общая энтомология, 2 изд․, М., 1971; Тыщенко В․ П․, Основы физиологии насекомых, ч․ 1, Л., 1976.Մ․ Տեր–Մինասյան ՄԻՋԱՏԱԶԵՐԾՈՒՄ, դեզինսեկցիա (դեզ․․․ և լատ․ insectum – միջատ), վարակիչ հիվանդություններ փոխանցող, սննդամթերքներին, գյուղատնտեսական մթերքներին ու մարդկանց վնաս պատճառող հոդվածոտանիների դեմ պայքարի մեթոդներ ու միջոցներ։ Տարբերում են բժշկ․, անասնաբուժական և գյուղատնտ․ Մ․։ Մ–ման մեթոդների նպատակը հոդվածոտանիների աճման ու բազմացման համար անբարենպաստ պայմանների ստեղծումն է (կանխարգելիչ Մ․) և լրիվ ոչնչացումը (ոչնչացնող Մ․)։
Բժշկական կանխարգելիչ Մ․ ընդգրկում է հագուստի ոջիլների, փայտոջիլների, լվերի, խավարասերների, ցեցերի բազմացումը կանխող սիստեմատիկ միջոցառումներ։ Բնակավայրերի պլանային մաքրումը, կոյուղու համակարգի կարգավորումը կանխում են տնային են ճանճերի բազմացումը։ Ճահիճների չորացումը, գետերի մաքրումն ու հունի խորացումը պակասեցնում են մոծակների, մլակների ևն բազմացումը։ Ոչնչացնող Մ․ ընդգրկում է քիմ․, ֆիզիկական և կենսբ․ միջոցների կիրառումը, որոնք ազդում են հոդվածոտանիների զարգացման բոլոր փուլերի վրա։ Քիմ․ միջոցները (տես Միջատասպաններ) հոդվածոտանու օրգանիզմ են թափանցում կուտիկուլայով (կոնտակտային միջատասպաններ), շնչառական ուղիներով (ֆումիգանտներ) կամ աղիքային համակարգով (աղիքային թույներ)։ Որոշ պատրաստուկներ օժտված են վերոհիշյալ բոլոր հատկություններով։ Միջատասպան միջոցներն օգտագործվում են լուծույթների, փոշիների և աերոզոլների ձևով։ Մ–ման ֆիզիկական մեթոդը հիմնված է հիմնականում բարձր (50°C), հազվադեպ նաև ցածր ջերմաստիճանի (տաք ջուր, օդ, գոլորշի) օգտագործման վրա։ Կիրառում են նաև մեխանիկական միջոցներ՝ միջատներ որսող թակարդներ, կպչուն թղթեր, պատուհանների և դռների ցանցապատում ևն։ Կենսբ․ մեթոդի դեպքում օգտագործում են հոդվածոտանիների բնական թշնամիներին (ախտածին մանրէներ, վիրուսներ, մակաբույծ և գիշատիչ միջատներ ևն)։ Կիրառում են նաև իոնացնող ճառագայթման մեթոդը և քիմ․ մի շարք նյութեր, որոնք հոդվածոտանիներին զրկում են սերունդ տալու հատկությունից։
Մ․ անասնաբուժական․ միջատների և տզերի ոչնչացումը կենդանիների վրա, անասնապահական, թռչնաբուծական շենքերում, ֆերմաների տարածքում, պահեստներում, կենդանական ծագման հումքի վերամշակման ձեռնարկություններում, սպանդային կետերում, մսի կոմբինատներում ևն։ Լինում է կանխարգելիչ (կատարվում է պարբերաբար՝ միջատների և տզերի զանգվածային բազմացումը և տարաբնակեցումը կանխելու նպատակով) և ոչնչացնող (միջատներին և տզերին զարգացման բոլոր փուլերում վնասազերծելու նպատակով)։ Մ․ կատարվում է քիմ․, ֆիզիկական, մեխանիկական, կենսբ․ մեթոդներով։ Լայնորեն կիրառվում է քիմ․ մեթոդը (օգտագործվում են քլորօրգանական, ֆոսֆորօրգանական, անօրգանական միացություններ, ինչպես նաև բուսական միջատասպաններ)։ Մշակումը կատարվում է հականեխիչ մեքենաներով։
Մ․ գյուղատնտեսական․ պահեստներում, ալրաղաց և այլ ձեռնարկություններում սերմնանյութի, տնկանյութի, սննդի, կերի պաշարների, տեխ․ հումքի մեջ եղած վնասակար միջատների ոչնչացումը։ Սովորաբար կատարվում է քիմ․ Մ․՝ ֆումիգացում, շենքերի մշակում աերոզոլերով և սրսկում միջատասպան հեղուկներով, սերմերի փոշոտում դուստերով ևն։ Հատիկի և հատիկային մթերքների վնասատուների դեմ արդյունավետ է նաև մեխանիկական Մ․՝ շենքերի մաքրումը թափված մթերքներից, հատիկների մաքրումը հատիկազտիչ մեքենաներով ևն (տես նաև Ախտահանում սերմերի, վարակազերծում
ՄԻՋԱՏԱԿԵՐ ԲՈՒՅՍԵՐ, բազմամյա խոտաբույսեր, թփեր, թփիկներ, որոնք որսում են միջատներ (հազվադեպ այլ մանր կենդանիներ) և օգտագործում որպես լրացուցիչ (գլխավորապես ազոտային) սնունդ։ Հանդիպում են ամենուրեք (առավելապես արևադարձային և մերձարևադարձային երկրներում)։ Հայտնի է Մ․ բ–ի մոտ 500, ՍՍՀՄ–ում՝ մոտ 18, ՀՍՍՀ–ում՝ 3 տեսակ։ Աճում են ազոտական միացություններով աղքատ միջավայրում՝ լճերի ու գետերի ափերին, տորֆային ճահիճներում, գերխոնավ մարգագետիններում։ Ազոտային քաղցը, ինչպես նաև ֆոսֆորի, կալիումի ևնի անբավարարությունը Մ․ բ․ լրացնում են որսած միջատների հաշվին։ Ունեն միջատորս հարմարանքներ՝ սափորներ, պարկեր, թարթիչավոր, ատամնաձև ելուստներ ու խոռոչներ, յուրահատուկ գունավորում, արտազատում են միջատներին հրապուրող քաղցրավուն, կպչուն և հոտավետ նյութեր։ Պեպսինի տիպի հատուկ ֆերմենտների և օրգ․ թթուների (մրջնաթթու, բենզոյական թթու ևն) միջոցով Մ․ բ․ որսած միջատների սպիտակուցները քայքայում են առավել պարզ, հեշտ յուրացվող միացությունների։ Վերերկրյա Մ․ բ–ի արմատային համակարգը թույլ է զարգացած, ջրայինների մոտ այն բացակայում է, բայց Մ․ բ․ կարող են իրենց գոյությունը պահպանել հողից և ջրից ստացվող նյութերի հաշվին։ Կենդանական սնունդը արագացնում է Մ․ բ–ի զարգացումը, անցումը ծաղկման և պտղատվության։ Մ․ բ․ շատ զգայուն են, արտաքին գրգիռներին անմիջական և կտրուկ ռեակցիա տալու ունակությունը հասել է կատարելության։ Մ․ բ–ից են՝ խորշաբույսը, ազատ լողացող ջրային բույս, տերևների մի մասը ձևափոխվել են մանր փամփշտիկների, որոնցով որսում է ջրային մանր կենդանիներ, որդեր, թրթուրներ։ Պինգուիկուլան․ տերևները ծածկված են գեղձային կարճ և երկար մազիկներով, որոնք արտադրում են միջատորս կպչուն, լորձանման նյութ և ֆերմենտներ։ Ցողաբույսը․ միջատներին գրավում է գինեկարմիր գեղձակիր թարթիչների արտադրած կպչուն, ցողի կաթիլներ հիշեցնող հեղուկով, ցողատերևը, նույնպես ալդրովանդան միջատներ է որսում տերևակոթունների վրա եղած խոզանավոր, ծալվող թիթեղիկներով։ Ճանճորսի որսացող ապարատները՝ տերևաթիթեղիկների փշիկները կամ խոզաններն են, սափորիկինը (նեպենտես)՝ տերևակոթունի սափորանման ձևափոխումները։Ա․ Բարսեղյան Պատկերազարդումը տես 593-րդ էջից առաջ՝ ներդիրում։