հայ։ 1907-ին ավարտել է Ռապգոֆի դրամատիկական դասընթացները, նույն թվականին ընդունվել Մոսկվայի Գեղարվեստական (ՄԳԹ), ապա՝ Վ․ Կոմիսարժեսկայայի թատրոն (1908–10)։ 1910–12-ին խաղացել է Եվրեինովի Հինավուրց թատրոնում։ 1917-ին հիմնադրել և ղեկավարել է Բալթիական գործարանի բանվորական թատրոնը, 1918-ին կազմակերպել է «Պրոլետկուլտի գեղարվեստական թատերաբեմեր (հետագայում՝ Բանվորական հերոսական հեղափոխական թատրոն)։ 1920–21-ին աշխատել է ՌՍՖՍՀ առաջին թատրոնում, 1922–24-ին, 1930–31-ին, 1939–56-ին եղել է Լենինգրադի Պուշկինի անվ․ դրամատիկական թատրոնի դերասան։ 1963-ից աշխատել է ժող․ թատրոններում։ Մ–ի լավագույն դերերից են՝ Ֆեոդոր (Ա․ Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան»), Դունկան (Շեքսպիրի «Մակբեթ»), Նեսչաստլիվցև (Ա․ Օստրովսկու «Անտառ»)։ Նկարահանվել է կինոյում։ Ստեղծագործական սերտ կապեր է ունեցել Վ․ Կոմիսարժևսկայայի, Պ․ Օռլենեի, Վ․ Մեյերխոլդի հետ։ Վլ․ Նեմիրովիչ–Դանչենկոն և Կ․ Ստանիսլավսկին բարձր են գնահատել Մ–ի գործունեությունը։ Մ․ հեղինակ է «Կյանքս թատրոնում», հ․ 1–2, 1929–32, գրքի։
ՄՂՈՆ [< հուն․ μίλιον, < լատ․ mille (passuum) – հազար (քայլ)], երկարության միավոր։ Տարածված է միավորների ազգային ոչ մետրական համակարգերում և օգտագործվում է հիմնականում ծովային գործում։ Մ–ի մեծությունը, որ հավասար է միջօրեականի 1՛ աղեղի երկարությանը, տարբեր երկրներում տարբեր է՝ կախված տեղանքի աշխարհագրական լայնությունից և տատանվում է 0,58 կմ–ից (Եգիպտոս) մինչև 11,2 կմ (հին չեխ․ Մ․) սահմաններում։ Մեծ Բրիտանիայում ծովային Մ․= 1,853184 կմ, ցամաքային կանոնադրական Մ․= 1,609344 կմ (կիրառվում է նաև ԱՄՆ–ում)։ Աշխարհագրական Մ․ (գերմ․) հավասար է հասարակածի 1/15°= 7,4204 կմ։ Հին հռոմ․ Մ․ (միլիարիում)= 1,481 կմ։ Հին և վաղ միջնադարյան հայկ․, հռոմեական–փիլետերյան (փոքրասիական) և պարսկ․ Մ․= 1,598 կմ։ Ուշ միջնադարում հայ մատենագրության մեջ օգտագործված Մ․ 1,852 կմ է։ Արաբ․ Մ․= 1,9176 կմ։ Հին ռուս․ Մ․= 7,4676 կմ։
Աստվածաշնչում հիշատակվող Մ․= 1479,5 մ։
ՍՍՀՄ–ում և բազմաթիվ երկրներում կիրառվում է միջազգային ծովային Մ․, որն ըստ Միջազգային հիդրոգրաֆիական կոնֆերանսի (1929) որոշման, հավասար է 1,852 կմ՝ միջօրեականի 1՛ աղեղի միջին երկարությանը։
Գրկ․ Ավգերյան Հ․, Բացատրութիւն չափուց և կշռոց նախնեաց․․․, Վնտ․, 1821; Մանանդյան Հ․, Կշիռները և չափերը հնագույն հայ աղբյուրներում, Ե․, 1930; Նույնի, Երատոսթենեսի ստադիոնը և պարսից ասպարեսը, Ե․, 1934; Культура раннефеодальной Армении, Е․, 1980, с․ 326-355․
ՄՂՏԱԳՈՒՆՈՒՄ, ածխածնային կամ ցածրալեգիրված պողպատի և թուջի մակերևույթին երկաթի օքսիդների ( ևն) 1–10 մկմ հաստությամբ շերտի ստացում։ Պատվածքի կառուցվածքը մանրաբյուրեղային է, մանրածակոտկեն։ Մ․ լինում է հիմնային՝ օքսիդիչներով հիմնային լուծույթներում (135–150°C–ում), թթվային՝ թթվային լուծույթներում քիմ․ կամ էլեկտրաքիմիական եղանակներով, ջերմային՝ բարձր ջերմաստիճաններում (մինչև 880°C) պողպատի օքսիդացում։ Մ․ կիրառվում է դեկորատիվ վերջնամշակման՝ մակերևույթներին շագանակագույն, մուգ կապույտ կամ սև գույն հաղորդելու համար (պահպանելով մետաղական փայլը)։ Մ․ օքսիդապատման մասնակի դեպքն է։
Գրկ․ Вайнер Я․ В․, Дасоян М․ А․, Технология электрохимических покрытий, М․–Л․, 1962․
ՄՃԵԴԼՈՎ Միհրան Պետրոսի (ծն․ 18․10․1928, Թիֆլիս), հայ սովետական փիլիսոփա։ Փիլ․ գիտ․ դ–ր (1968), պրոֆեսոր (1972)։ ՍՄԿԿ անդամ 1952-ից։ ՌՍՖՍՀ գիտության վաստ․ գործիչ (1978)։ Ավարտել է Երևանի պետ համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (1953)։ 1960-76-ին եղել է ՍՄԿԿ ԿԿ օրգան «Կոմունիստ» («Коммунист») ամսագրի փիլ–յան և իրավունքի բաժնի վարիչ, Մոսկվայի համալսարանի պատմական մատերիալիզմի ամբիոնի պրոֆեսոր։ 1976-ից ՍՄԿԿ ԿԿ–ին առընթեր մարքսիզմ–լենինիզմի ինստ–ի դիրեկտորի տեղակալն է: Մ․ ԳԴՀ-ում լույս տեսնող Կ․ Մարքսի և Ֆ․ Էնգելսի երկերի լիակատար ժողովածուի հրատարակության խմբագրական հանձնաժողովի անդամ է, ռուս. երկրորդ հրատարակության՝ առարկայական ցուցիչի (մաս 1–2, 1978) գլխավոր խմբագիր։ Մ–ի գիտական ուսումնասիրությունները վերաբերում են պատմական մատերիալիզմի, գիտական աթեիզմի, գիտական կոմունիզմի պրոբլեմներին, արդի բուրժ․ փիլ–յան և սոցիոլոգիայի քննադատությանը։
Երկ․ Ապրելակերպը և գաղափարական պայքարը, Ե․, 1977։ Под сводами собора св․ Петра, М․, 1964; Эволюция современного католицизма, М․, 1967; Католицизм, 2 изд․, М․, 1974; Социализм–становление нового типа цивилизации, М․, 1980․
ՄՃԿԱՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Կարկառ գավառում։ 1909-ին ուներ 15 ընտանիք հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Մ–ի հայերը 1915-ի հուլիսին, ռուս. զորքերի նահանջի ժամանակ, գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։
ՄՅԱՈՆԵՐ, ժողովուրդ։ Ապրում են հիմնականում Հարավային Չինաստանում, մասամբ՝ Հարավ–Արեելյան Ասիայի երկրներում (ՎՍՀ, Լաոս, Թաիլանդ, Բիրմա)։ Ընդհանուր թիվը՝ մոտ 4 մլն (1981): Խոսում են մյաո–յաո խմբի լեզվով։ Կրոնը շամանականությունն է։ Զբաղվում են հիմնականում հողագործությամբ, բուծում լծկան անասուններ (գոմեշներ)։ Հայտնի են իրենց երգերով ու պարերով, ոսկերչական արվեստով և ասեղնագործությամբ։
ՄՅԱՍԿՈՎՍԿԻ Նիկոլայ Յակովլևիչ [8(20)․4․1881, Նովոգեորգիևսկ (այժմ՝ Մոդլին, Լեհաստան) – 8․8․1950, Մոսկվա], ռուս սովետական կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական քննադատ, հասարակական գործիչ։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1946)։ Արվեստաբանության դ–ր (1940)։ 1902-ին ավարտել է Ռազմաինժեներական ուսումնարանը, 1911-ին՝ Պետերբուրգի կոնսերվատորիան (դասատուներ՝ Ա․ Կ․ Լյադով, Ն․ Ա․ Ռիմսկի–Կորսակով, Յա․ Վիտոլ)։ Գրախոսականներով հանդես է եկել երաժշտական ամսագրերում («Մուզիկա», «Մուզիկալնայա կուլտուրա», «Սովրեմեննայա մուզիկա» են)։ Մ․ մեծ գործունեություն է ծավալել սովետական երաժշտական մշակույթի տարբեր բնագավառներում․ եղել է Պետական երաժշտական հրատարակչության հիմնադիրներից մեկը, ՌՍՖՍՀ լուսժողկոմատի երաժշտական բաժնի վարիչի տեղակալ, 1921-ից՝ Մոսկվայի կոնսերվատորիայի ստեղծագործական դասարանի պրոֆեսոր։ Մ–ի աշակերտներից են Ա․ Խաչատրյանը, Գ․ Եղիազարյանը։ Մ–ի ստեղծագործական ժառանգությունը բազմաժանր է՝ 27 սիմֆոնիա, սիմֆոնիկ պոեմներ և նախերգանքներ, 2 կոնցերտ (ջութակի, թավջութակի), 13 լարային կվարտետ, սոնատներ (ջութակի, թավջութակի, դաշնամուրի), ռոմանսներ, խմբերգեր են։ Մ․ մեր Ժամանակի խոշորագույն սիմֆոնիստներից է։ Լավագույն սիմֆոնիաներից են՝ 5-րդ (1918), 6-րդ (1923), 16-րդ (1936), 21-րդ (1940), 27-րդ (1950)։ ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1941, 1946, 1950, 1951)։
Գրկ․ Ливанова Т․, Н. Я․ Мясковский․ Творческий путь, М., 1953; Асафьев Б․ В․, Избранные труды, т․ 5, М․, 1957; Н․ Я․ Мясковский, собр․ материалов, т․ 1, Статьи, очерки, воспоминания, М․, 1964; Иконников А․, Художник наших дней․ Н․ Я․ Мясковский, М., 1966․
ՄՅԱՍՆԻԿՅԱՆ (Մյասնիկով) Ալեքսանդր Ֆեոդորի (Աստվածատուրի), հեղափոխական և գրական ծածկանունները՝ Ալ․ Մարտունի, Ալյոշա, Բոլշևիկ, Կոմունիստ [28․1(9․2)․1886, Նոր Նախիջևան (այժմ՝ Դոնի Ռոստովի Պրոլետարական շրջան) – 22․3․1925, Թիֆլիս],
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/646
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ