Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/689

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պոլիմերների ֆիզիկան, բյուրեղաֆիզիկան, ֆիզիկաքիմիական մեխանիկան ևն։ Արդի գիտության մեջ և տեխնիկայում օգտագործվող բազմաթիվ նոր նյութերի կառուցվածքի բացահայտված առանձնահատկությունները խթանեցին հետազոտման զանազան գիտական մոտեցումների զարգացումը։ Չնայած հետազոտման օբյեկտների ու մեթոդների բազմազանությանը, պահպանվում է Մ․ ֆ–ի հիմնական դրույթը՝ նկարագրել նյութի մակրոսկոպիկ հատկությունները, ելնելով նրա կառուցվածքի միկրոսկոպիկ (մոլեկուլային) պատկերի առանձնահատկություններից։
ԳրկКикоин И․ К. и Кикоин А․ К․, Молекулярная физика, М․, 1963․
ՄՈԼԵՎՈՆ, Մոլովոն (լատ․ Mons Livoris – Լևոնի լեռ), բերդ Լեռնային Կիլիկիայում, համանուն դաշտում, Լամբրոնի արևմտյան կողմում։ 1214-ին Լևոն Բ թագավորը Մ․ պարգևել էր հիվանդանոցի խաչակիր ասպետներին։ Տարբեր ժամանակներում Մ–ին տիրող իշխաններից հիշատակվում են Աժառոսը, Սիր Լևոնը։ 1271-ին Ա․ գրավում է արքունիքը՝ նրա իշխանի ապստամբության պատճառով։ XIV դ․ սկզբին Մ–ի տերն էր Օշինի եղբայր Ալինախը։ XIII–XIV դդ․ Մ․ եղել է եպիսկոպոսանիստ։ 1323-ին ենթարկվել է թուրքմենական, 1335-ին Հալեպի ամիրայության զորքերի ասպատակություններին և մեծապես ավերվել։ XV դ․ գտնվում էր թուրքմենների տիրապետության տակ, 1487-ին նվաճել են եգիպտացիները, իսկ հաջորդ տարում՝ օսմանյան թուրքերը։ Բերդից բացի, Մ․ անունն են կրում շրջակա դաշտն ու գավառը («նահանգ»), ինչպես նաև մոտակայքում գտնվող լեռնանցքն ու վանքը։
Գրկ․ Ալիշան Ղ․, Սիսուան, Վնտ․, 1885։Թ․ Հակոբյան ՄՈԼԻԲԴԵՆ (Molybdaenum), , պարբերական համակարգի V պարբերության VI խմբի տարր, կարգահամարը՝ 42, ատոմական զանգվածը՝ 95,94։ տարր է, ատոմի էլեկտրոնային կառուցվածքն է ։ թաղանթները լրացված են։ Բնական Մ․ բաղկացած է 92, 94, 98 և 100 զանգվածի թվերով իզոտոպներից, որոնցից ամենատարածվածը -ն է (23,75%)։ Ստացված 13 ռադիոակտիվ իզոտոպներից (88–107) ամենակայունը ժամ) է։ Մ․ հայտնաբերել է շվեդ Կ․ Շեելեն (1778), և առաջինն ստացել է շվեդ քիմիկոս Պ․ Հյելմը (1782)՝ -ը ածխածնով վերականգնելով։ Դեռ հին հույներին և հռոմեացիներին հայտնի մոլիբդենիտ միներալը մինչև XVIII դ․ արտաքին նմանության պատճառով նույնացվում էր կապարի փայլի ու գրաֆիտի հետ և անվանվում «մոլիբեդեն» (հուն. կապար)։ Մ․ հազվագյուտ տարր է, պարունակությունը երկրակեղևում ըստ զանգվածի։ Մ․ պարունակվում է բուսական և կենդանական օրգանիզմներում, մասնակցում ազոտային փոխանակությանը։ Բույսերում Մ․ խթանում է նուկլեինաթթուների և սպիտակուցների կենսասինթեզը, մեծացնում քլորոֆիլի և վիտամինների պարունակությունը։ Մ–ի անբավարարությունից շատ բույսեր չեն պտղաբերում և ոչնչանում են։ Հայտնի մոտ 20 մոլիբդենային միներալներից շատերը մոլիբդատներ են (պովելիտ , մոլիբդիտ , վուլֆենիտ ևն)։ Սակայն Մ–ի հիմնական հումքը մոլիբդենիտն է՝ (տես Մոլիբդենային հանքանյութեր)։ Մ–ի հանքավայրեր կան ԱՄՆ–ում, Մեքսիկայում, Չիլիում, Կանադայում, Նորվեգիայում, Ավստրալիայում, խոշոր հանքավայրեր՝ ՍՍՀՄ–ում (նաև ՀՍՍՀ–ում՝ Քաջարան, Ագարակ)։
Մ․ արծաթասպիտակավուն մետաղ է, փոշին՝ մոխրագույն, հալ․ ջերմաստիճանը՝ 2620±10°С, եռմանը՝ մոտ 4800°C, խտությունը՝ 10200 կգ/մ³։ Մեխանիկական հատկությունները կախված են մաքրության աստիճանից և մշակման եղանակից։ Միացություններում ցուցաբերում է +2, +3, + 4, +5 և առավել հաճախ +6 օքսիդացման աստիճաններ։ Մետաղների լարվածության շարքում գտնվում է ջրածնից քիչ ձախ։ Ջրածնի հետ չի միանում։ Աղաթթվում և նոսր ծծմբական թթվում լուծվում է շատ դանդաղ (80°C)։ Հեշտ լուծվում է ազոտական և ծծմբական թթուների խառնուրդում, արքայաջրում, ջրածնի գերօքսիդում, տաք ազոտական թթվում, չի լուծվում ալկալիներում։ Ջրային գոլորշիներում 700°C–ից բարձր տաքացնելիս օքսիդանում է, առաջացնելով ։ Սովորական ջերմաստիճաններում կայուն է օդում, 400°C-ում օքսիդանում է դանդաղ, 600°C–ից բարձր՝ արագ, առաջացնելով , որի կանաչավուն երանգով սպիտակ բյուրեղները (հալ․ ջերմաստիճանը՝ 795°С, եռմանը՝ 1155°С) վատ են լուծվում ջրում, լավ՝ ալկալիներում, առաջացնելով մոլիբդենական թթուներ և մոլիբդատներ։ Պարզագույն մոլիբդենական թթուներն են մոնոհիդրատը՝ և երկհիդրատը՝ ։ Մ–ին հատուկ է բազմաթթուներ , , ևն առաջացնելը։ Մոլիբդենական թթուների ալկալիական լուծույթներում միշտ կան իոններ, իսկ խիտ լուծույթներում նաև , ևն անիոններ;
Մոլիբդատների թթվային լուծույթների վրա վերականգնիչներ ևն) ավելացնելիս ստացվում է ամորֆ նստվածք, որը մետաքսը ներկելու համար օգտագործվող մոլիբդենային կապույտն է։ Մ–ի (IV) օքսիդը՝ (մուգ շագանակագույն բյուրեղներ), չի լուծվում ջրում և թթուներում։ Ազոտական թթվում օքսիդանում է։ Հայտնի են բաղադրության բազմաթիվ օքսիդներ ( ևն)։ Այսպիսով Մ–ի թթվածին պարունակող միացություններին հատուկ է պոլիմերային մոլեկուլներ առաջացնելը։ Մ․ ֆտորի հետ միանում է առանց տաքացնելու, քլորի հետ՝ 250°C–ում և առաջացնում է և հեշտ ցնդող նյութերը։ Մ–ի բրոմիդները և յոդիդները անկայուն են։ Տաքացնելիս Մ․ միանում է ծծմբի (440°С), ազոտի (1500°С), ածխածնի (1100°С), սիլիցիումի (1200°С) հետ։ –ի մուգ մոխրագույն բյուրեղները նման են գրաֆիտին, ունեն շփման փոքր գործակից։ Հալվում են քայքայվելով (1700–1800°C)։ Օդում տաքացնելիս (400–600°C) օքսիդանում են մինչև , ջրածնում (800°С)՝ վերականգնվում են մինչև Մ–ի։ Ջրում և նոսր թթունեում չեն լուծվում։ Լուծվում են արքայաջրում, տաք և խիտ ծծմբական և ազոտական թթուներում։ Մ–ի կարբիդը՝ , և սիլիցիդը՝ , դժվարահալ են և քիմիապես կայուն։ -ի հետ Մ․ առաջացնում է հեշտ ցնդող կարբոնիլ՝ , մետաղների հետ՝ համաձուլվածքներ, որոնցից շատերը (-ի, -ի, -ի հետ) ջերմակայուն են և տաքացնելիս պահպանում են մեխանիկական կայունությունը։ Մ–ի համաձուլվածքները -ի, -ի, -ի, -ի հետ կայուն են նաև թթուների նկատմամբ։
Մ․ և նրա համաձուլվածքները ստանալու համար մոլիբդենիտային կոնցենտրատները (47–50% ) ենթարկում են օքսիդացնող բովման, ապա վերականգնում ջրածնով (900–1000°C)։ Ստացված Մ–ի փոշին վերամշակում են հալելով կամ մամլելով, կտորները՝ կռելով, գլանելով կամ ձգելով։ Առաձգական թաղանթներում հիդրոստատիկ մամլման միջոցով ստանում են 100–200 կգ–անոց կտորներ։ Ավելի մեծ պատրաստուկներ (500–2000 կգ) ստանում են էլեկտրական աղեղում։ Արդյունահանվող Մ–ի 70–80%-ը ծախսվում է լեգիրացված պողպատներ ձուլելու համար։ Մ և նրա համաձուլվածքներն օգտագործվում են էլեկտրավակուումային սարքերի արտադրության մեջ՝ անոդներ, ցանցեր, կաթոդներ, շիկացման թելերի հենարաններ և պատվանդաններ պատրաստելու համար։ Մ–ի լարերն ու ժապավեններն օգտագործվում են տաքացուցիչ բարձրջերմաստիճանային շիկացման վառարաններում։ Մ–ից և նրա համաձուլվածքներից պատրաստում են նաև միջուկային ռեակտորների, հրթիռների և այլ թռչող սարքերի բարձր ջերմաստիճաններում աշխատող մասեր։
օգտագործվում է որպես քսանյութ, Մ–ի օքսիդները՝ կատալիզատորներ։ Մ–ի ավելցուկը կենդանիների մոտ առաջացնում է քրոնիկական մոլիբդենային տոքսիկոզ, որն ուղեկցվում է լուծով, նյութափոխանակության խանգարումով և հյուծում է օրգանիզմը։ Լ․Գրիգորյան ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐ, մոլիբդենի բնական միացություններ, որոնցից տնտեսապես շահավետ է մետաղի կորզումը։ Գլխավոր միներալը մոլիբդենիտն է, մոլիբդեն պարունակող մյուս միներալները (վուլֆենիտ, պովելիտ և մոլիբդենիտ) արդ․ հանքավայրեր չեն առաջացնում։ Մ․ հ․ երկրակեղևում ծագումով կապված են գրանիտոիդային ինտրուզիաների հետ։ Արդ․ հանքավայրերին են դասվում․ 1․ մոլիբդենայինն հաճախ վոլֆրամմոլիբդենային սկառնային հանքանյութերը՝ գրանիտների և կրաքարերի կոնտակտում զարգացած նռնաքարապիրոքսենային ապարներում, 2․ հիդրոթերմալ ծագման քվարցմոլիբդենային երակները մետաղի բարձր պարունակությամբ և 3․ մոլիբդենային ու պղինձ–մոլիբդենային երակիկացանավոր հանքանյութերը՝ գրանիտային