Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/692

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

XIX դ․ 50-ական թթ․ Երևանի նահանգի Մ–ից սոցիալական հակասությունների հողի վրա առանձնացան «պրիգունները» (ռուս. прыгуны – ցատկողներ)։ Այս աղանդին հատուկ է միստիկական էքստազային պաշտամունքը (կրոնական էքստազ, ցատկել, թռչել, ցնցվել), էսխատոլոգիայի (ուսմունք աշխարհի վերջի և ահեղ դատաստանի մասին) և քիլիազմի (ուսմունք երկրի վրա աստծու հազարամյա թագավորության մասին) գաղափարները։ ՀՍՍՀ–ում կան «պոստոյաննիների» (ռուս. постоянные – մշտականներ), «պրիգունների», «պրիգուն մաքսիմականների» (հասարակությունից առավել մեկուսացված և ինքնամփոփ), «սուբոտնիկների» (ռուս. субботники – շաբաթականներ) համայնքներ։ Աղանդավորները հիմնականում միջին և բարձր տարիքի կիսագրագետ մարդիկ են, սակայն երիտասարդությունը ձգտում է կրթության և աստիճանաբար հեռանում աղանդից։ Մոլոկանության պահպանման գործում մեծ է ավանդույթների, ընտանեկան, ազգակցական կապերի, պահպանողական կրոնական–հասարակական կարծիքի, նյութական և բարոյական փոխօգնության դերը։ ՀՍՍՀ–ի Մ–ի համախմբմանը նպաստում է ոչ միայն կրոնական ընդհանրությունը, այլն այն, որ նրանք առանձին էթնիկական հանրույթ են։ Չնայած սկզբնական շրջանի դեմոկրատական գաղափարներին, մոլոկանությունը հետադիմական կրոնական գաղափարախոսության տարատեսակ է։
Գրկ․ Дингельштедт Н․, Закавказские сектанты в их семейном и религиозном быту, СПБ, 1885; Клибанов А․ И․, История религиозного сектантства в России, М․, 1965; гл․ IV; Козлова К․ И․, Из опыта изучения молокан Армении, в кн․։ Конкретные исследования современных религиозных верований, М․, 1967․ Վ․ Խալաթյան ՄՈԼՈՏՈՎ (ծածկանունը, իսկական ազգանունը՝ Սկրյաբին) Վյաչեսլավ Միխայլովիչ [ծն․ 25․2(9․3)․ 1890, Նոլինսկ (այժմ՝ Սովետսկ, Կիրովի մարզում)], ՍՍՀՄ քաղաքական գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1906-ից։ Հեղափոխական աշխատանք է կատարել Ռուսաստանի տարբեր քաղաքներում ու շրջաններում։ 1917-ի Փետրվարյան հեղափոխության ժամանակ եղել է կուսակցության ԿԿ Ռուսական բյուրոյի, Հոկտեմբերյան զինված ապստամբության (Պետրոգրադ) օրերին ՌՀԿ անդամ, որից հետո կատարել է ղեկավար սովետական և կուսակցական աշխատանք։ 1920-ին եղել է Ուկրաինայի Կ(բ)Կ ԿԿ, 1921–30-ին4 ՀամԿ(բ)Կ ԿԿ քարտուղար, 1930–41-ին՝ ՍՍՀՄ ԺԿԽ նախագահ, միաժամանակ (1939-ի մայիսից) ՍՍՀՄ արտաքին գործերի ժողկոմ, 1941–57-ին՝ ՍՍՀՄ ԺԿԽ (ապա՝ Մինիստրների խորհրդի) նախագահի առաջին տեղակալ, միաժամանակ (1941–49, 1953–57) ՍՍՀՄ արտաքին գործերի ժողկոմ (ապա՝ մինիստր)։ 1921-ից կուսակցության ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1926–52-ին՝ անդամ։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) ժամանակ՝ Պաշտպանության պետ․ կոմիտեի նախագահի տեղակալ։ Մասնակցել է Թեհրանի (1943), Ղրիմի (1945), Պոտսդամի (1945) երեք դաշնակից տերությունների (ՍՍՀՄ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա) կառավարությունների ղեկավարների կոնֆերանսներին։ 1952–57-ին եղել է ՍՄԿԿ ԿԿ Նախագահության անդամ։ ՀամԿԳԿ, ՍՍՀՄ ԿԳԿ անդամ, ՍՍՀՄ Գերագույն սովետի դեպուտատ։ 1957–60-ին՝ ՍՍՀՄ դեսպանը ՄԺՀ–ում։ 1962-ից անցել է կենսաթոշակի։
ՄՈԼՈՐԱԿԱՁԵՎ ՄԻԳԱՄԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, տես Միգամածություններ գալակտիկական:
ՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, տես Արեգակնային համակարգ։
ՄՈԼՈՐԱԿՆԵՐ, Արեգակի շուրջը պտտվող, գրեթե գնդաձև երկնային մարմիններ։ Չունեն սեփական լույս, լուսավորվում են Արեգակից։ Հայտնի են 9 մեծ (ըստ Արեգակից ունեցած միջին հեռավորության՝ Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս, Յուպիտեր, Սատուռն, Ուրան, Նեպտուն և Պլուտոն) և շուրջ 2000 փոքր Մ․ (Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև)։ Մ–ի տեսանելի շարժումները պայմանավորված են երկնոլորտում նրանց օրական պտույտի և Արեգակի շուրջը ուղեծրային պտույտի համատեղ ազդեցությամբ։ Այդ պատճառով Մ․ աստղերի նկատմամբ տեղափոխվում են մե՛րթ դեպի արևելք (ուղիղ շարժում), մե՛րթ դեպի արևմուտք (հակադարձ շարժում)՝ օղակներ գծելով։ Նման «տարօրինակ» շարժումներն էլ հիմք են ծառայել «մոլորակ» անվանմանը («մոլորվել» բառից)։ Մ–ի շարժումները որոշվում են Կեպլերի օրենքներով։ Մեծ Մ․, երբեմն, բաժանում են 2 խմբի, ներքին Մ․ (մինչև Մարսը ներառյալ) և արտաքին Մ․ (մնացած բոլորը)։ Աստղադիտակով մեծ Մ․ դիտվում են սկավառակի տեսքով։ Դրանք բոլորն Արեգակի շուրջը պտտվում են միևնույն ուղղությամբ։ Դրանց ուղեծրերի հարթություններն իրարից քիչ են տարբերվում։ Մեծ Մ․, բացի Մերկուրիից ու Վեներայից, ունեն բնական արբանյակներ։ Մեծ Մ–ի երկրաչափական, մեխանիկական և ֆիզիկական բնութագրերը բերված են աղյուսակում։
Մ․ պտտվում են նաև իրենց առանցքների շուրջը։ Վեներայի և Յուպիտերի պտտման առանցքները գրեթե ուղղահայաց են իրենց ուղեծրերի հարթություններին, իսկ մյուս Մ–ի առանցքները զգալիորեն թեքված են համապատասխան ուղեծրային հարթությունների նկատմամբ։ Այդ պատճառով տարվա եղանակների փոփոխություններ տեղի են ունենում միայն այդ Մ–ի վրա։ Խիստ տարբեր է Մ–ի ֆիզիկական կառուցվածքը։ Դրանցից ամենամեծերը (Յուպիտեր, Սատուռն) ունեն փոքր խտություն և բավական խիտ մթնոլորտ, միջին մեծության Մ․ (Վեներա, Երկիր, Մարս)՝ պինդ մակերևույթ, շրջապատված գազային մթնոլորտով, իսկ Մերկուրին

Մեծ մոլորակների երկրաչափական, մեխանիկական և ֆիզիկական բնութագրեր

Մոլորակ Մոլորակի տրամագիծը (հասարակածում) կմ-ներով Մոլորակի տրամագիծը (հասարակածում) Երկրի տրամագծերով Մոլորակի նվազագույն և առավելագույն անկյունային տրամագծերը (հասարակածում) աղեղնային վրկ–ներով Մոլորակի սեղմվածությունը Մոլորակի ծավալը Երկրի ծավալի միավորներով Մոլորակի զանգվածը Երկրի զանգվածի միավորներով Մոլորակի միջին խտությունը գ/սմ³–ներով Ազատ անկման արագացումը մակերևույթի վրա երկրայինի համեմատ Հեռացման արագությունը մոլորակի մակերևույթի վրա կմ/վրկ–ներով Արեգակի շուրջը մոլորակի պտտման պարբերությունը Մոլորակի ուղեծրի էքսցենտրիսիտետը Արբանյակների թիվը
Մերկուրի 4865 0.38 4.7—12.9 0.0 0.055 0.055 5.52 0.38 4.3 88 օր 0.206 0
Վեներա 12105 0.95 9.9—65.2 0.0 0.861 0.815 5.22 0.90 10.3 224.7 օր 0.007 0
Երկիր 12756 1.00 1:298.2 1.000 1.000 5.517 1.00 11.2 365.3 օր 0.016 1
Մարս 6800 0.53 3.5—25.5 1:190 0.150 0.107 3.97 0.38 5.0 1.881 տարի 0.093 2
Յուպիտեր 141700 11.11 30.5—50.1 1:15.3 1344.8 317.82 1.30 2.35 57.5 11.862 տարի 0.043 16
Սատուռն 120200 9.41 14.7—20.7 1:10.2 770 95.28 0.68 0.92 37 29.458 տարի 0.056 15
Ուրան 50700 3.98 3.4—4.3 1:33 61 14.56 1.32 0.92 22 84.015 տարի 0.046 5
Նեպտուն 49500 3.88 2.2—2.4 1:60 57 17.28 1.84 1.15 23 164.79 տարի 0.008 2
Պլուտոն 3000 0.24 0.5 0.01 -0.002 1 0.04 06 250.6* տարի 0.253 1

(Ըստ 1980 թ․ տվյալների)

  • Փոփոխություններ է կրում ժամանակի ընթացքում։