միությունները, ինչպես և ինքնավար հանրապետությունների, մարզերի, շրջանների ու քաղաքների տեղական կազմակերպությունները, որոնք ընդգրկում են 13418 անդամ (1976)։ Տպագիր օրգանը (ՍՍՀՄ Պետշինի քաղաքացիական շինարարության և ճարտ–յան պետական կոմիտեի հետ) «Արխիտեկտուրա ՍՍՍՌ» («Архитектура СССР») ամսագիրն է։ Ճ․ մ․ ղեկավար օրգանը Համամիութենական համագումարն է, գործադիր մարմինները՝ վարչությունն ու քարտուղարությունը։ Վարչության տնօրինության տակ է ճարտ․ ֆոնդը։ ՍՍՀՄ Ճ․ մ–յան վարչության ղեկավարներ են եղել Կ․ Հալաբյանը (1932-50), Ս․ Չեռնիշյովը (1950–55), Պ․ Աբրոսիմովը (1955–61), Ա․ Վլասովը (1961-62), 1963-ից՝ Գ․ Օռլովը։ ՍՍՀՄ Ճ․ մ․ ճարտարապետների միջազգային միության հիմնադիր–անդամն է։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1970)։ ՍՍՀՄ Ճ․ մ–յան բաղկացուցիչ մասն է Հայաստանի ճարտարապետների միությունը (ՀՃՄ)։ Հայաստանի Կ(բ)Կ Կենտկոմի 1932-ի մայիսի 9-ի՝ «Գրական–գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին» որոշման հիման վրա ստեղծվել է Հայաստանի ճարտարապետների միություն կազմակերպող հանձնաժողով՝ Ա․ Թամանյան, Ն․ Բունիաթյան, Գ․ Քոչար (նախագահ), Մ․ Մազմանյան (փոխնախագահ), Ա․ Ահարոնյան, Ռ․ Հակոբյան, Բ․ Արազյան, Հ․ Մարգարյան, Հ․ Մկրտչյան։ 1932-ին ՀՃՄ ունեցել է 37 անդամ։ 1937-ի հունիսին (5–9) հրավիրվել է I համագումարը (70 անդամ), ընտրվել ՀՃՄ վարչության կազմը՝ Գ․ Քոչար (նախագահ), Ն․ Բունիաթյան, Ս․ Սաֆարյան, Մ․ Մազմանյան, Մ․ Գրիգորյան, Բ․ Արազյան, Հ․ Մարգարյան, Ե․ Համբարձումյան, Մ․ Մխիթարյան։ Հետագա համագումարները տեղի են ունեցել․ II-ը՝ 1949-ին, III-ը՝ 1955-ին, IV-ը՝ 1959-ին, V-ը՝ 1962-ին, VI-ը՝ 1964-ին, VII-ը՝ 1966-ին, VIII-ը՝ 1969-ին, IX-ը՝ 1974-ին, Х-ը՝ 1979-ին։ ՀՃՄ վարչության նախագահ կամ առաջին քարտուղար են եղել Գ․ Քոչարը (1932–37, հոկտեմբեր), Ե․ Համբարձումյանը (1937-ի նոյեմբեր –1941), Ս․ Սաֆարյանը (1941–49), Հ․ Բաբաջանյանը (1949–55), Հ․ Մարգարյանը (1955–62), Վ․․ Հարությունյանը (1962–74), Ա․ Գրիգորյանը (1974-ից)։ ՀՃՄ վարչության նախագահի տեղակալ կամ քարտուղար են եղել Թ․ Թումանյանը, Կ․ Հովհաննիսյանը, Ա․ Ասատրյանը, Գ․ Աղաբաբյանը, Վ․ Բելուբեկյանը, Շ․ Ազատյանը, Ռ․ Ալավերդյանը, Ջ․ Թորոսյանը, Մ․ Միքայելյանը, Լ․ Զորյանը, Է․ Արևշատյանը, Լ․ Հակոբյանը, Մ․ Գուրզադյանը, Հ․ Պողոսյանը, Մ․ Սողոմոնյանը, Կ․ Անանյանը, Լ․ Իգիթյանը, Յա․ Իսահակյանը, Լ․ Հովհաննիսյանը։ 1981-ի օգոստոսի տվյալներով ՀՃՄ ունի 533 անդամ։
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, շենքեր, կառույցներ, ինչպես և դրանց համակարգով մարդու կյանքի ու գործունեության համար գեղեցիկի օրենքներով ու հարմարավետ տարածական միջավայր ստեղծելու արվեստ։ Նրա գեղարվեստական կերպարները նշանակալի դեր են խաղում հասարակության հոգևոր կյանքում։ Ճ–յան ֆունկցիոնալ, կառուցվածքային և գեղագիտական հատկանիշները (օգտակարություն, ամրություն, գեղեցկություն) փոխկապակցված են։ Ճ․ կոչված է բավարարելու հասարակության սոցիալ–կենցաղային և գաղափարա–գեղագիտական պահանջմունքները, ստեղծելու նպաստավոր պայմաններ նրա անդամների կենսագործունեության համար։ Ճ․ դրսևորվում է արդյունաբերական ճարտարապետության, գյուղատնտեսական, բնակելի, հասարակական, պարտեզա–պուրակային արվեստի և այլ բնագավառներում։ Լայն ընդգրկմամբ Ճ․ հանդես է գալիս քաղաքաշինության ձևով։ Ի տարբերություն արվեստի մյուս տեսակների՝ Ճ․ երկակի բնույթ ունի։ Իր ֆունկցիոնալ կողմով (այս կամ այն նպատակին ծառայող շենք, կառույց) պատկանում է հասարակության նյութական հիմքին, իսկ գեղագիտականով՝ վերնաշենքին։ Ֆունկցիոնալ խնդիրների լուծումը սերտորեն շաղկապված է գեղարվեստական ստեղծագործության հետ, որի հատուկ կերպարներով ու արտահայտչամիջոցներով ներգործում է մարդու գիտակցության վրա, արտահայտում գաղափարներ, առաջացնում տրամադրություններ։ Ճ․ լիարժեք է, երբ նրանում համահնչուն են նրա երկու հիմնական հատկությունները (ընդ որում՝ ֆունկցիոնալը առաջնային է), այսինքն՝ կա բովանդակության և ձևի միասնություն։ Հասարակարգերի փոփոխություններն առաջացնում են փոփոխություններ շենքերի տիպերում, դրանց կառուցման եղանակներում, հորինվածքներում և գեղարվեստական արտահայտչամիջոցներում։
Ճ․ մշտանորոգ արվեստ է։ Նրա զարգացումը պայմանավորված է օգտագործվող շինանյութերով, շինարարական գործի կատարելագործմամբ, գիտատեխնիկական առաջընթացի նվաճումների արմատավորմամբ, հասարակության կողմից առաջադրված գործնական պահանջներով և իշխող գաղափարների ազդեցությամբ։ Ներազդող գործոններ են նաև երկրի բնակլիմայական պայմանները, շինարարական–ճարտարապետական ավանդույթների վրա խարսխված ժողովրդի գեղագիտական ըմբռնումները։ Դրանք էլ միևնույն սոցիալ–պատմական պայմաններում ապրող տարբեր ժողովուրդների մոտ ծնել են Ճ–յան ազգային առանձնահատկություններ (ճարտ․ առանձին ազգային դպրոցների զարգացման մասին տես պետություններին, ինչպես և ՍՍՀՄ միութենական հանրապետություններին ու մարզերին նվիրված հոդվածների համապատասխան բաժիններում)։ Ճ–յան մեջ գեղարվեստական կերպար ստեղծելու հիմնական միջոցներն են տարածության կազմակերպումը և արխիտեկտոնիկան։ Պատմականորեն առաջացած տարբեր ոճերի զարգացման հիմքում ընկել են ճարտ․ հորինվածքների ստեղծման և արտահայտչամիջոցների կիրառության գեղարվեստական որոշակի օրինաչափություններ (սիմետրիա և ասիմետրիա, նյուանս և կոնտրաստ, ռիթմական և մետրական կարգեր, համաչափություն և մասշտաբայնություն, լույս ու ստվեր ևն)։ Ճ–յան մեջ կիրառվում են նաև հարակից արվեստների (քանդակագործություն, որմնանկարչություն, խճանկարչություն ևն) միջոցներ՝ ճարտ–յան ու արվեստների համադրություն (սինթեզ)։
Ճարտ․ երկը ստեղծվում է կառուցվածքային տարբեր տարրերից (հիմքեր, պատեր, ծածկեր, տանիքներ ևն), որոնցից յուրաքանչյուրն իր դերն է կատարում կառույցում։ Դրանք պետք է լինեն ամուր, հուսալի, երկարակյաց ու տեխնիկա–տնտեսական տեսակետից նպատակահարմար։ Ժամանակակից Ճ–յան առաջընթացը մեծապես պայմանավորված է գիտատեխնիկական հեղափոխության նվաճումներով, որոնք խթանում են նախագծման ու կառուցման առաջավոր մեթոդների արմատավորումը, նոր կոնստրուկցիաների
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/91
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ