Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(հիմնականում բագիլիկատիպ) հատուկ է շեշտված վերասլացությունը, ընդարձակ, առատորեն լուսավորված ներքին տարածությունը։ Կազմավորվելով Ֆրանսիայում (Փարիզի Աստվածամոր, Շարտրի, Ռեյմսի, Ամիենի տաճարներ)՝ գոթական ոճը լայն տարածում է գտել Գերմանիայում, Իտալիայում, Անգլիայում, Իսպանիայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Մերձբալթյան երկրներում և այլուր։
Ֆեոդալիզմի դարաշրջանի Ռուսաստանի Ճ․, կազմավորվելով Կիևյան Ռուսիայի կենտրոններում (Կիևի ն Նովգորոդի Ս․ Սոֆիայի տաճարներ), բարձր նվաճումների է հասել ռուս. հողերը Մոսկվայի իշխանության տակ միավորելուց հետո (Կրեմլի անսամբլը, Վասիլի Երանելու և Ֆիլիի տաճարները Մոսկվայում, Համբարձման տաճարը Կոլոմենսկոյե գյուղում ևն)։
Հայկ․ Ճ–յան սկզբունքները կազմավորվել են պատմական երկարատև ժամանակաշրջանում (նախնադարյան համայնական և ստրկատիրական հասարակարգերում) և ձևավորվել նախաքրիստոնեական շրջանում, կրելով տեղական (ուրարտ․) և անտիկ (հունա–հելլենիստական, հռոմ․) ճարտ․ մշակույթների ազդեցությունը։ Ֆեոդալիզմի դարաշրջանում հայկ․ Ճ․ նշանավորվել է ազգային նկարագրի բյուրեղացումով, ստեղծագործական խոշոր նվաճումներով ու զարգացման կուռ հաջորդականությամբ։ Վաղ միջնադարում (IV–VII դդ․) ստեղծվել են եկեղեցական շենքերի հատակագծային և ծավալատարածական բազմապիսի հորինվածքներ։ Միջնադարում (IX–XI դդ․) զարգացման բարձր մակարդակի է հասել քաղաքաշինական արվեստը (Անի, Դվին, Կարս, Վան ևն), ստեղծվել են վանքային համալիրներ (Տաթև, Սևան, Գնդեվանք, Հոռոմոս, Խծկոնք, Հաղպատ, Սանահին ևն)։ Զարգացած միջնադարում (XII–XIV դդ․) առավելապես կատարելագործվել է քաղաքաշինական արվեստը, հարստացել են ազգային արտահայտչամիջոցները, շինարարական–կոնստրուկտիվ հնարանքները, առաջատար նշանակություն են ստացել աշխարհիկ շենքերը (գրատներ, սեղանատներ, հյուրատներ, կարավանատներ), ինժեներական (կամուրջներ, ամբարտակներ) և պաշտպանական կառույցները։ Ուշ միջնադարի (XVII–XIX դդ․) հայկ․ Ճ․, հենվելով միջնադարի ավանդույթների վրա, հանդես է բերել նոր հատկանիշներ քաղաքաշինության ու բնակարանային Ճ–յան ասպարեզներում։
Վրաստանում Ճ․ կազմավորվել և զարգացել է Հայաստանին համանման սոցիալ–պատմական ու բնակլիմայական պայմաններում։ Ստրկատիրական շրջանի Ճ․ բնորոշվում է հունա–հռոմեականի ազդեցությամբ (Բագինեթի, Վանի, Արմազի, Ուփլիս–ցիխե)։ Վաղ միջնադարում ստեղծվել են բազիլիկ (Բոլնիսի Սիոն) և գմբեթավոր (Ջվարի, Ցրոմի, Սամծևրիսի) եկեղեցիների տիպեր։ Միջնադարյան Վրաստանի կոթողներ են՝ Բագրատի (Քութայիսում), Սվետիցխովելի (Մցխեթում) և Ալավերդու (Կախեթում) XI դ․ մայր տաճարները, Գեգութիի պալատը (XII դ․), Վարձիայի ժայռափոր համալիրը (XIII դ․), Գելաթի վանքը (XII–XIII դ․) ևն։
Ֆեոդալիզմի շրջանի Ճ–յան զարգացման մեջ զգալի ներդրում են ունեցել արաբ․ Արևելքի ժողովուրդները (տես Արաբական մշակույթ)։ Միջին Ասիայի քաղաքներում, հիմնականում հում և թրծված աղյուսից կառուցվել են դամբարանային և առևտրական շենքերի համալիրներ, գմբեթավոր դամբարաններ ու մզկիթներ, մեդրեսեներ։ Ադրբեջանի Ճ․ նշանավորվել է Շիրվանշահերի պալատական համալիրով (Բաքվում), Նախիջևանի թյուրբե–դամբարաններով, Ապշերոնի թերակղզու պաշտպանական կառույցներով։ Շենքերի բազմատիպության և Ճ–յան առանձնահատկության ուշագրավ օրինակներ են տվել Հնդկաստանը, Չինաստանը, Ինդոնեզիան, Բիրման ևն։
Ճ–յան զարգացման կարևոր փուլ եղավ Վերածննդի դարաշրջանը։ Իտալիայում միջնադարյան սխոլաստիկայի դեմ ուղղված ու մարդասիրությամբ տոգորված նոր գաղափարների հենարանն են եղել անտիկ ավանդույթներն ու գեղագիտական իդեալները, որոնք նոր պայմաններում կերպարանափոխվել ու սկզբունքորեն նոր մեկնաբանություններով են կիրառվել հասարակական շենքերի, պալատ–մենատների (պալացցո), քաղաքամերձ վիլլաների և ներդաշնակության սկզբունքներով կազմավորված քաղաքային անսամբլների (Ֆլորենցիա, Հռոմ, Վիչենցա ևն) Ճ–յան մեջ։ Ստեղծագործել են լայն զարգացման տեր ու բազմաշնորհ արվեստագետներ Ֆ․ Բրունելլեսկին, Լ․ Բ․ Ալբերտին, Միկելոցցոն, Բրամանտեն, Միքելանջելոն, Վինյոլան, Պալլադիոն և ուրիշներ։ Իտալ․ վերածնության Ճ–յան ազդեցությունը տարածվել է Եվրոպայի երկրներում՝ արտահայտելով տեղական առանձնահատկություններ։ XVI դ․ 2-րդ կեսին կազմավորվել է բարոկկոյի Ճ․։ Վերածննդի հումանիստական գաղափարները կաշկանդվել են։ Պարզ ու տրամաբանական ճարտ․ հորինվածքներն ու ձևերը փոխարինվել են թատերականացված ու հանդիսավոր, եկեղեցական և աշխարհիկ ծեսերի պահանջներին համապատասխանող, տարածական ձևերի անհարկի բարդությամբ ու պլաստիկությամբ, դեկորատիվ միջոցների շռայլ կիրառությամբ աչքի ընկնող շենքերով։ Բարոկկո ոճը XVII դ․ տարածում է գտել Եվրոպայի մի քանի երկրներում (Գերմանիա, Ավստրիա, Չեխոսլովակիա, Լեհաստան), ինչպես և Ռուսաստանում։ Միապետության հաղթանակի, քաղաքային կյանքի, արդյունաբերության և առևտրի զարգացման պայմաններում XVII դ․ Ֆրանսիայում ձևավորվել է կլասիցիզմի Ճ․։ Նրա հիմքում ընկած բանական մտածողությունը թելադրել է երկրաչափական խիստ ձևեր, հավասարակշռված ու հանդիսավոր հորինվածքներ։ Դասական օրդերների համակարգը ստացել է դեկորատիվ կիրառություն։ Հորինվածքների