Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Բուլղարիայում, Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունում, Լեհաստանում, Հունգարիայում, Ռումինիայում։
Պատկերազարդումը տես 6-րդ հատորի 704–705-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակներ XXXI–XXXII։
Գրկ․ Ակնարկ հայ ճարտարապետության պատմության, Ե․ք 1964։ Հարությունյան Վ․, Հին աշխարհի ճարտարապետություն, Ե․, 1978։ Զարյան Ա․, Արևմտյան Եվրոպայի արդի ճարտարապետությունը, Ե․, 1979։ Всеобщая история архитектуры, т․ 1–2, М․, 1944-49; т․ 3-12, М․, 1966-77; Всеобщая история искусств, т․ 1–6, М․, 1956–66; Журавлев А․ М․, Хан-Магомедов С․ О․, Советская архитектура, М․, 1968; Шуази О․, История архитектуры, пер․ с франц․, т․ 1–2, М․, 1935–37; Витрувий, Десять книг об архитектуре, пер․ с итал․, М․, 1936 (1938); Палладио А․, Четыре книги об архитектуре, [пер․ с итал․], 2 изд․, М․, 1938; Виньола Дж․ Б․, Правила пяти ордеров архитектуры, пер․ [с итал․], М․, 1939; Едике Ю․, История современной архитектуры, М․, 1972․ Վ․ Հարությունյան ՃԳՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, կրոնական մղումով հասարակությունից, ընտանիքից և ընդհանրապես մարդկանցից հեռանալը, ճգնակեցությունը (ասկետիզմ) ամայի և անմարդաբնակ վայրում։ Հատուկ է եղել հինարևելյան կրոններին (բրահմայականություն, բուդդայականություն, հուդայականություն ևն)։ Քրիստոնեության մեջ երևան է եկել III դ․ (Եգիպտոսի անապատներում), կրոնական ջերմեռանդությունից բացի եղել նաև հռոմ․ հալածանքներից փախուստի միջոց։ Առաջին քրիստոնյա ճգնավորները (նշանավոր են Պողոս Թեբեացին և Անտոնիոս Մեծը) ինքնազրկմամբ և մարմնական տառապանքով ձգտել են բարոյական մաքրության, կարծելով, թե իրենց օրինակով մարդկությունը կձերբազատվի սոցիալական անհավասարության չարիքից։ IV դ․ Ճ․ տարածում է ստացել նաև Պաղեստինում, Կապադովկիայում, Հայաստանում, ավելի ուշ՝ Եվրոպայում (Գալիա, Իսպանիա, Իտալիա)։ Պաշտոնական եկեղեցին խրախուսել է Ճ․, միաժամանակ ձգտելով անհատ ճգնավորներին համախմբել եկեղեցու իրավասության տակ գտնվող մենաստաններում։ Միջին դարերում Ճ․ աստիճանաբար կուլ է գնացել վանականությանը (տես Վանականություն
Գրկ․ Հուսիկ եպիսկոպոս, Անապատականներ և վանականութիւն, Վաղ–պատ, 1906։
ՃԵՂՔԱՅՆՈՒԹՅՈՒՆ, իմպուլսային տեխնիկայում՝ իմպուլսների հաջորդման պարբերության և առանձին իմպուլսի տևողության հարաբերությունը։ Ռադիո– և օպտիկական լոկացիայում բնութագրում է չափման ճշգրտությունը և զգայնությունը, որքան փոքր է Ճ․, այնքան մեծ է լոկատորի գործողության շառավիղը և ծախսվող միջին հզորությունը, սակայն փոքր է ճշգրտությունը։ Ռեկորդային է օպտիկական լոկացիայի ճշգրտությունը, քանի որ ստացվող լազերային իմպուլսների տևողությունը հասնում է վրկ: Կապի իմպուլսային համակարգերում Ճ․ բնութագրում է ժամանակային խտացմամբ կապի բազմականալ համակարգի հնարավոր կանալների թիվը։
ՃԵՂՔՎԱԾՔԱՅԻՆ ԺԱՅԹՔՈՒՄՆԵՐ, ժայթքումներ, որոնք տեղի են ունենում ուժեղ երկրաշարժից բացվող ճեղքի երկարությամբ։ Ճ․ ժ–ի ժամանակ հրաբխային գործունեությունը հաճախ կենտրոնանում է ճեղքի առանձին հատվածներում՝ առաջացնելով մի ամբողջ շարք փոքր հրաբուխներ։ Սովորաբար ճեղքի կենտրոնական մասից կատարվում է լավային զանգվածային ժայթքումը, եզրերից՝ ուժեղ էքսպլոզիաներ (պայթյուններ), իսկ միջանկյալ զոնայում դիտվում են շլակային նետվածքներ։ Հետագայում ժայթքումները կուտակվում են ճեղքի որևէ տեղամասում, առաջացնելով կենտրոնական հրաբուխը։ Սովորաբար ճեղքը առաջին և միակ ժայթքումից հետո փակվում է, և հաջորդ ժայթքումը կատարվում է նոր գոյացած ճեղքից։ Ճ․․ ժ–ի հայտնի օրինակ է Լակիի ժայթքումը Իսլանդիայում։
ՃԵՄԱԼՏԻՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառում։ 1909-ին ուներ 153 (15 ընտանիք) հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ճ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին։
ՃԵՄԱՐԱՆ, սկզբնապես ակադեմիա բառի հայերեն համարժեքը։ Այդ անվամբ կոչվել են նաև որոշ բարձր տիպի դպրոցներ, ուսումնագիտական կենտրոններ։ Հին Հունաստանում ակադեմիա էր կոչվում Պլատոնի հիմնած փիլ․ դպրոցը Աթենքի մոտ, դիցաբանական հերոս Ակադեմոսի անունը կրող պարտեզում։ Հետագայում նրա աշակերտ Արիստոտելը իր հիմնած դպրոցում դասախոսություններ էր կարդում՝ աշակերտների հետ ճեմելով։ Այստեղից և Ճ․ անվանումը։ Հայ դպրոցի պատմության մեջ Ճ․ են անվանել Գրիգոր Մագիստրոսի արտաքին ու ներքին գիտություններ ուսուցանող դպրոցները Անիում, Բջնիում, Սանահինում (XI դ․)։ Ճ․ է կոչվել նաև Ղրիմի Ս․ Խաչ վանքի դպրոցը (XIV–XVII դդ․), ավելի ուշ՝ մի շարք խոշոր կրթական կենտրոններ՝ Մոսկվայի Նազարյան ճեմարանը (1814–1918), Կ․ Պոլսի Սկյուտարի ճեմարանը (1838-ից), Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1874–1917), Այնթապի Կիլիկյան ճեմարանը (1912–15), Մարաշի ճեմարանը (1891–1915) ևն։ Այժմ ճ․ անվան տակ գործում են Էջմիածնի հոգևոր ճեմարանը (1945-ից), Սոֆիայի հայ գաղութի Մեսրոպյան ճեմարանը (1921-ից), Բեյրութի Նշան–Փալանջյան ճեմարանը (1929-ից), Հալեպի Կիլիկյան ճեմարանը (1960-ից) ևն։ Ա, Իգնատյան ՃԵՆԱԿԱՎ, ճենահող, տես Կաոլին։
ՃԵՆԱՊԱԿԻ, խեցեգործական նուրբ արտադրանք, սովորաբար ունի առանց ծակոտիների, սպիտակ, գուղձավորված, բարակ շերտում լուսաթափանց, ջրի և գազի համար անթափանց թրծազանգված։ Օժտված է բարձր էլեկտրամեկուսիչ հատկություններով ու մեխանիկական ամրությամբ, ջերմա– և քիմ․ կայունությամբ։ Օգտագործվում է քիմ․, էլեկտրա– և ռադիո–տեխնիկական արդյունաբերության մեջ (լաբորատոր ամանեղեն, խողովակներ, մեկուսիչ նյութեր ևն)։ Պատրաստում են կավի, սպիտակ ճենակավի (կաոլին), դաշտային սպաթի, քվարցի և ճենապակյա ջարդվածքի խառնուրդից, թրծման բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Գոյություն ունեն, այսպես կոչված, կարծր և փափուկ Ճ–ներ։ Կարծրը պարունակում է 45–60% կավ, քվարց, դաշտային սպաթ և ոչ մեծ քանակությամբ կրածին օքսիդ (թրծման ջերմաստիճանը՝ մինչև 1450°), փափուկը քիմ․ բաղադրությամբ ավելի բազմազան է, ունի ցածր կարծրություն, մեխանիկական ամրություն (թրծման ջերմաստիճանը՝ մինչև 1300°) և հիմնականում օգտագործվում է գեղարվեստական իրերի արտադրությունում, տարատեսակներից է առավել ճերմակ ու թափանցիկ ոսկրային Ճ․ (պարունակում է մինչև 50% ոսկրամոխիր)։ Ճ–ու երկու տեսակներն էլ ծածկվում են ջնարակով, լինում է երբեմն առանց ջնարակի (բիսկվիտ)։ Ճ–ու զանգվածի մշակումը բարդ է (տես Խեցեգործություն
Գ․ Սրվանձտյան Գեղարվեստական ճենապակի։ Պատմական ակնարկ։ Ճ–ու առաջին իրերը երևան են եկել Չինաստանում, IV–VI դդ․։ Հայտնի են դեռևս «Թան» ժամանակաշրջանից (618–907) կլորավուն ձևերով, նկարազարդված և գունավոր ջնարակված, «Սուն» ժամանակաշրջանից (960–1279)՝ միագույն, «Մին» ժամանակաշրջանից (1368–1644, հիմնական արտադրավայրը՝ Ցզենդեչժեն)՝ բազմագույն, բնապատկերներով և կենցաղային կոմպոզիցիաներով զարդարված սկահակներ, սափորներ, XVII–XVIII դդ․, Ցզենդեչժենի վառարանների կատարելագործման, հետևանքով՝ հարթ, սև, փայլուն, նաև շողշողուն արծնապակիով նկարազարդված («Կանաչ ընտանիք», «Վարդագույն ընտանիք») անոթներ։ VII–XIII դդ․ չինական Ճ․ լայնորեն տարածվեց Ասիայի և Եվրոպայի երկրներում։ Կորեայում Ճ․ հայտնաբերվեց X դ․ (հարթ, երբեմն կարմիր գույնով, ոսկով նկարազարդված իրեր), Ճապոնիայում՝ XVI դ․ (ճանաչված էր Արիտա քաղաքի արտադրանքը)։ Մոտ 1709-ին գերմանացի գյուտարար Ի․ Ֆ․ Բյոգտերը (Է․ Վ․ Չիրնհաուզի համագործակցությամբ) հայտնաբերեց կարծր Ճ․ արտադրելու եղանակը։ 1710-ին Մայսենում հիմնադրվեց Եվրոպայում առաջին Ճ–ու գործարանը (ռոկոկո, հետագայում՝ կլասիցիզմի ոճով սպասքներ, քանդակներ, ամանեղեն)։ XVIII դ․ գործարաններ բացվեցին Վիեննայում (1717), Բեռլինում (1753), Ֆյուրստենբուրգում (1753) և այլուր (խոշորագույն վարպետներից էին Ֆ․ Ա․ Բուստելլին, Ի․ Պ․Մելխիորը)։ XVII դ․ 2-րդ կեսին ֆրանսիացի բրուտագործները ստացել էին արհեստական Ճ․, որը չէր դիմանում բարձր ջերմաստիճանի թրծմանը և ստացավ փափուկ Ճ․ անվանումը։ Փափուկ Ճ–ու մանուֆակտուրաներ հիմնադրվեցին Ռուանում (1673), Սեն–Կլուում (1677), Շանտիյիում (1725), Մենեսիում (1735), այնուհետև՝ խոշոր ձեռնարկություն Վենսեննում (կոմս Օրրի դը Ֆյուլվիի հովանավորությամբ), որը 1753-ին վերակառուցվեց Արքայականի, իսկ 1756-ին տեղափոխվեց Սևր, որտեղ 1772-ից սկսեցին արտադրել կարծր