հարող մասերը։ Ողողվում է Բարենցի և Սպիտակ ծովերով։ Ռելիեֆը բնութագըր– վում է մեծ կտրտվածությամբ։ Առավելա– գույն բարձրությունը 1191 մ է։ Կլիման չափավոր ցուրտ է, այն մեղմանում է Նորդ– կապ տաք հոսանքով։ Ձմեռը երկարատև է, ամառը՝ կարճատև, զով։ Հունվարի միջին ջերմաստիճանը –8°Շ–ից մինչև –13°C է, հուլիսինը՝ 8–14°C, տարեկան տեղումները՝ 350–1000 մմ, վեգետացիոն շրջանը՝ 80–130 օր։ Բևեռային ցերեկնե– րր տևում են մայիսի 27-ից հունիսի 18-ը, գիշերները՝ ղեկտ․ 10-ից հունվ․ 3-ը։ Գե– տային ցանցը խիտ է, գետերը սահանքա– վոր են, հարուստ հիդրոէներգիայի պա– շարներով (11,7 մլրդ կվա՝ժ), պատկանում են Բարենցի ու Սպիտակ ծովերի ավա– զաններին։ խոշոր լճերն են Ումբօզերոն և Իմանդրան։ Հողերը պոդզոլային են, ճահճային և տունդրային։ Մարզի հս․ մասը զբաղեցնում է տունդրան (տարած– քի 20%–ը), հվ–ում տարածվում է անտա– ռատունդրան։ Տարածքի 37%–ը զբաղեց– նում են ճահիճները, 30%–ը՝ անտառները (սոճի, եղևնի, կեչի)։ Կենդանիներից հան– դիպում են հս․ եղջերու, կուղբ, արջ, կզա– քիս, որմզդեղն, բևեռաղվես, մշկամուկ, ծովերում և գետերում՝ ձողաձուկ, պերկես, վահանաձուկ, ծովատառեխ։ Մ․ մ–ում են Լապլանդիայի և Կանդալակշայի արգելա– վայրերը։ Բնակչության մոտ 85%–ը ռուս– ներ են։ Բնակվում են նաև ուկրաինացի– ներ, բելոռուսներ, սաամներ, կոմիներ, կաբելներ։ Միջին խտությունը 1 կմ2 վրա մոտ 7 մարդ է, քաղաքային բնակչությու– նը՝ 90,9% (1980)։ Առավել մեծ քաղաքը Մուրմանսկն է։ Սովետական տարիներին ստեղծվել են Կիրովսկ, Մոնչեգորսկ, Սևե– րոմորսկ, Օլենոգորսկ և այլ քաղաքներ։ Տնտեսությունը։ Մ․ մ․ զարգացած արդ․ շրջան է։ Տնտեսության հիմնական ճյու– ղերն են գունավոր մետալուրգիան, լեռ– նահանքային և ձկնարդյունաբերությու– նը։ Գործում են Նիվա, Տուլոմա, Պագ, Կովդա, Վորոնյա գետերի վրա կառուց– ված կասկադային ՀԷԿ–երը, Կիրովսկ ի ՊՇԷԿ–ը, Կոլայի ԱԷԿ–ը, Կիսլայա խորշի ԱԷԿ–ը (մակընթացային փորձնական էլեկտրակայան, առաջինը ՍՍՀՄ–ում)։ Լեռնահանքային արդյունաբերության և գունավոր մետալուրգիայի հիմնական ճյուղերն են ապատիտ–նեֆելինի (վերա– մշակումը «Ապատիտ» լեռնաքիմիական կոմբինատում), պղինձ–նիկելի (ձուլումը «Սևերոնիկել» կոմբինատում), երկաթա– քարի (հարստացումը Օլենոգորսկում, Կովդորում) արդյունահանումը։ Կանդա– լակշայում կա ալյումինի գործարան։ Մ․ մ–ի արդյունաբերության համախառն արտադրանքի ավելի քան 1/3-ը տալիս է ձկնարդյունաբերությունը։ Զարգացած է անտառարդյունաբերությունը։ Կան ան– տառահատման, տարաների, կահույքի և շինանյութերի արտադրության ձեռնար– կություններ (Կանդալակշա, Մուրմանսկ, Ումբա ևն)։ Մ․ մ–ի գյուղատնտեսության հիմնական ճյուղը անասնապահությունն է (տավա– րաբուծություն, խոզաբուծություն, թըռչ– նաբուծություն, եղջերվաբուծություն)։ Մարզում կա 12 սովետական և 7 ձկնորսա– կան կոլեկտիվ տնտեսություն։ Գյու– ղատնտ․ հողահանդակները կազմում են տարածքի մոտ 0,1%-ը։ Վարելահողերի մեծ մասը զբաղեցնում են խոտաբույսերն ու կերային կուլտուրաները։ Քաղաքների շրջակայքում ստեղծվում են ջերմոցային տնտեսություններ։ Երկաթուղիների երկարությունը 903 կմ է։ Կարևոր դեր ունի ծովային տրանս– պորտը ։ Հիմնական նավահանգիստը Մուրմանսկն է։ Վերջինս օդային ուղինե– րով կապված է Մոսկվայի, Լենինգրադի, Արխանգելսկի և այլ քաղաքների հետ։ Լուսավորությունը և առողջապահու– թյունը։ 1973–74 ուս․ տարում Մ․ մ–ում կար 292 հանրակրթական դպրոց, 22 պրոֆտեխնիկական ուսումնարան, ծովա– յին բարձրագույն ինժեներական ուսում– նարան, մանկավարժական ինստ․ ևն (Մուրմանսկում), 196 գրադարան, 138 ակումբային հիմնարկ, 216 կինոսարք, թատրոններ, թանգարաններ ևն։ Ապա– տիտում է գտնվում ՍՍՀՄ ԳԱ Կոլայի մասնաճյուղը, որն ունի 5 ԳՀԻ, Մուր– մանսկում՝ Ծովային տնտեսության և օվ– կիանոսագիտության բևեռային գիտահե– տազոտական և նախագծային ինստ–ը, աշխարհի ամենահյուսիսային բևեռային ալպյան բուսաբանական այգին ևն։ 1973-ին մարզում կար 59 հիվանդանոցա– յին հիմնարկ (10,1 հզ․ մահճակալով), 3,7 հզ․ բժիշկ։ Մուրմանսկի շրջանում է Մուրմաշի առողջարանը։ Լույս են տես– նում «Պոլյարնայա պրավդա» («Полярная правда», 1920-ից) և «Կոմսոմոլեց Զապո– լյարյա» («Комсомолец Заполярья», 1926-ից) թերթերը։
ՄՈՒՐՈՄ, քաղաք, ՌՍՖՍՀ Վլադիմիրի մարզի Մուրոմի շրջանի կենտրոնը։ Նա– վահանգիստ է Օկայի ձախ աՓին, երկա– թուղային հանգույց է։ 116 հզ․ բն․ (1980)։ Կա մեքենաշինություն, ռադիո և տեքստիլ արդյունաբերություն, Փայտամշակում։ Մ–ում է համամիութենական մեքենաշինա– կան հեռակա ինստ–ի մասնաճյուղը, կան բժշկական և մանկավարժական ուսում– նարաններ, հայրենագիտական թանգա– րան։ Հայտնի է IX դարից։
ՄՈՒՐՁԻՍՈՆ, Մերչիսոն (Murchi– son),Ռոդերիկ Իմպի(1792-1871), անգլիա– ցի երկրաբան։ էդինբուրգի համալսարա– նի երկրաբանության և միներալոգիայի պրոֆեսոր (1871), Լոնդոնի երկրաբանա– կան ընկերության պրեզիդենտ (1831)։ Սովորել է Դարեմում և Գրեյթ–Մառլոուի ռազմական կոլեջում։ Աշխատությունները նվիրված են պալեոզոյի շերտագրության հարցերին։ Առանձնացրել է սիչուրի ժա– մանակաշրջանը (1835), դեոնի ժամանա– կաշրջանը (1839, Ա․ Սեջվիքի հետ) և պերմի ժամանակաշրջանը (1841)։ Ռու– սաստանում ճանապարհորդելուց հետո (1840–41) ռուս հնէաբան Ա․ Կեյզերլին– գի և ֆրանսիացի հնէաբան Ֆ․ Վերնյոյլի հետ տվել է Ռուսաստանի եվրոպական մասի և Ուրալի երկրաբանության ռեգիո– նալ նկարագրությունը (1845)։ Եղել է մի շարք գիտական ընկերությունների և ակադեմիաների, այդ թվում՝ Պետերբուր– գի ԳԱ անդամ (1845)։ Լոնդոնի երկրա– բանական ընկերությունը Մ–ի պատվին սահմանել է մեդալ երկրաբանության բնագավառում աչքի ընկնող աշխատանք– ների համար։
ՄՈՒՐՄԻԱ (Murcia), պատմական մարզ Իսպանիայի հարավ–արևելքում, Միջերկ– րական ծովի ափին։ Ընդգրկում է Մուր– սիա և Ալբասետե պրովինցիաները։ Տա– րածությունը 26,2 հզ․ կմ2 է, բն․՝ 1,2 մլն մարդ (1973)։ Գլխավոր քաղաքը Մուր– սիան է։ Ագրարային–ինդուստրիալ մարզ է, ոռոգովի հողագործության, մերձարե– վադարձային կուլտուրաների աճեցման, խաղողագործության և շերամապահու– թյան շրջան։ Արդ․ արտադրանքի համա– խառն արժեքի 1/3-ը բաժին է ընկնում լեռնարդյունահանող արդյունաբ երութ յա– նը։ Զարգացած է սննդի արդյունաբերու– թյունը։ Մարզը տալիս է երկրի բանջա– րեղենի ու պտղի պահածոների արտահա– նության 70%-ը։ Մ–ում կա գունավոր մե– տալուրգիա, նավթավերամշակման, քիմ․, մետաքսի, կաշվի–կոշիկի, բամբակե գործ– վածքների արդյունաբերություն, նավա– շինություն, մոտոցիկլետների ու պահա– ծոների արդյունաբերության սարքավո– րումների արտադրություն։ Ծովային խո– շոր նավահանգիստը Կարթախենան է։
ՄՈՒՐՍ ԻԱ (Murcia), քաղաք Իսպանիայի հարավ–արևելքում։ Համանուն պատմա– կան մարզի և պրովինցիայի կենտրոնն է։ 281 հզ․ բն․ (1978)։ Տրանսպորտային հանգույց է, բնական մետաքսի արտա– դրության կենտրոն։ Կա պտուղ–բանջա– րեղենի պահածոների արդյունաբերու– թյուն, մոտոցիկլետների, պահածոների արդյունաբերության սարքավորումների, ապակու, բամբակե գործվածքների ար– տադրություն։ Ունի համալսարան։ Մ–ում պահպանվել է տաճար (XIV– XVI դդ․) և եկեղեցի (Սան էստեբան, XVI դ․)։
ՄՈՒՐՍԻԼԻ II (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), խեթական պետության թագավոր մ․ թ․ ա․ XIV դարի երրորդ քառորդին։ Մ․ 11-ի ժամանակ վերականգնվել է Խեթական պետության հզորությունը․ Եգիպտոսի հետ կիսել է Հյուսիսային Ասորիքի տի– րապետությունը և նվաճել է համարյա ամբողջ արմ․ Փոքր Ասիան։ Երկու արշա– վանք է ձեռնարկել դեպի Հայկ․ լեռնաշ– խարհ․ առաջինի ժամանակ հարձակվել է Հայասայի Ուրա (հայկ․ Ուռեն) սահ– մանային քաղաքի վրա (Հայասան, ըստ պայմանավորվածության, չէր վերադարձ– րել խեթական պետությունից իր մոտ ապաստանած ստրուկներին), երկրորդ արշավանքին ներխուժել է ճորոխի ավա– զանը, գրավել Հայասայի Արիպսա և Գուկկամա քաղաքները։ Հայասայի և խեթական պետության միջև կնքվել է պայմանագիր, որով Հայասան պարտա– վորվել է զինվորներ տալ Մ․ 11-ին։ վ․ Խաչատրյան Մ ՈՒՐ ՎԱԼ ՏԱՆ Արմենակ Արտեմի [7․10․ 1910, ք․ Սղնախ (այժմ՝ Վրաց․ ՍՍՀ–ում)– 1967, Երևան], հայ սովետական լեզվա– բան։ Բանասիրական գիտ․ դ–ր (1948)։ Զբաղվել է հայերենի և վրացերենի, ինչ– պես նաև հայերենի և այլ լեզուների բա– ռային ու քերականական ընդհանրու– թյունների ուսումնասիրությամբ («Հայ– վրացական բառային զուգադիպումներ», 1947, «Հայերենի մասնիկները և նրանց առնչությունները վրաց և կովկասյան