Դրել է նաև հայերենի բառապաշարին վերաբերող գործեր։ Առանձին գրքերով լույս են տեսել Մ–ի «Հայոց լեզվի բառային կազմը» (1955), «Հայոց լեզվի դարձվածաբանություն և բայակազմություն» (1959) աշխա– տությունները։ Ա․ Տեր–Ստեփանյան
ՄՈՒՐՑ, Մուրցամոր (այժմ՝ Հասան ղալա), գետ Հայկական լեռնաշխարհում, Արաքսի ձախ վտակը։ Երկարությունը մոտ 69 կմ է։ Սկիզբ է առնում Այծպտկունք լեռնագագաթի հս․ լանջերից, մոտ 2800 մ բարձրությունից; Հոսում է հս–արլ․, ապա՝ արլ․ և Բասենի դաշտում միախառնվում Արաքսին։ Սնումը խառն է, հորդացումը՝ գարնանը։
ՄՈՒՐՑ, հայկական հեթանոսական տոմարի ամիսների 10-րդ օրվա անվանումը։
ՄՈՒՑԻՆՆԵՐ (< լատ․ mucus – լորձ), շնչառական, մարսողական, միզասեռական ուղիների լորձաթաղանթի Էպիթելային բջիջների, ինչպես նաև ենթածնոտային էլ ենթալեզվային թքագեղձերի արտադրությունը։ Դլիկոպրոտեիդներ են (տես Մուկոիդներ), կատարում են պաշտպանական ֆունկցիա, խոնավություն U առաձգականություն են հաղորդում լորձաթաղանթներին, թրջում կերակրագունդը, պահպանում ստամոքսի և աղիքների պատերը պրոտեոլիտիկ ֆերմենտների ազդեցությունից են։
ՄՈՒՔԱՆՆԱՅԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ, հակաֆեոդալական և հակաարաբական ապստամբություն Միջին Ասիայում VIII դ․ 70–80-ական թթ․ (հայտնի է նաև որպես «սպիտակ հագուստով մարդկանց» ապըս– տամբություն)։ Գլխավորել է Մուքաննան, որի քարոզած ուսմունքի հիմքում ընկած էին Մազդակյան շարժման գաղափարները։ Մուքաննան կոչ էր անում պայքարել քաղ․ էլ տնտ․ անհավասարության և Արա– բական խալիֆայության տիրապետության դեմ։ Ապստամբության գլխավոր շարժիչ ուժը Մավերաննահրի աշխատավոր գյուղացիությունն Էր։ Սկզբում շարժմանը մասնակցել են տեղական մանր հողատերերը, ապստամբներին օգնել են նաե քոչվոր թյուրքական ցեղերը։ Մ․ ա–յան հիմնական կենտրոններն Էին՝ Նարշահ գյուղը (Բուխարայի մոտ), Սամարղանդը էլ Սանամ լեռնային ամրոցը։ Երկարատև պայքարից հետո, մոտ 783–785-ին արաբները ճնշել են ապստսաբությունը։ Մուքաննան գերի չընկնելու համար ինքնասպան է եղել։
ՄՈՒՔԱՆՈՎ Սաբիթ Մուքանովիչ (1900– 1973), ղազախ սովետական գրող և հասարակական գործիչ։ Ղազախ․ ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1954)։ ՍՄԿԿ անդամ 1920-ից։ 1918–20-ի քաղաքացիական կռիվների մասնակից։ Սկսել է որպես բանաստեղծ։ Ղազախ, գրականության ոսկե ֆոնդն է մտել նրա «Սուլուշաշ» (1928) չափածո վեպը։ «Բայի որդին» (1928), «Պայծառ սեր» (1931, «Մոլորյալները» վերնագրով, 2 հրտ․ 1959), «Տեմիրտաս» (1935) վեպերը նվիրված են Ղազախստանում մղված դասակարգային պայքարին։ «Խորհրդավոր դրոշը» (1938, հետագա հրտ․ «Բոտագոզ») և «Սիր Դարյա» (1947–48) վեպերը վերստեղծում են ղազախ ժողովրդի պատմության առանձին դրվագներ։ «Կյանքի դպրոց» (1949–53) ինքնակենսագրական եռերգությունն արժանացել է Ղազախ․ ՍՍՀ Աբայի անվ․ մրցանակին (1967)։ 1967–70-ին հրատարակվել է Մ–ի «Փայլատակած ասուպ» եռահատոր վեպը՝ ղազախ մտածող ու գիտնական Չ․ Վելիխանովի մասին։ 1936–37-ին և 1943–52-ին եղել է Ղազախստանի ԳՄ վարչության նախագահը։ Պարգևատրվել է Լենինի 2 և այլ շքանշաններով։
ՄՈՒՔԻՄԻ Մուհամմադ Ամին–խոջա (1850 կամ 1851–1903), ուզբեկ բանաստեղծ։ Մ–ի երգիծական բանաստեղծություններում արտացոլվել է նրա դեմոկրատական աշխարհընկալումը։ Նա մերկացրել է աստիճանավորների կաշառակերությունը («Հողաչափներ», «Վայ մեր երկրին»), առևտրականներին ու ձեռնարկատերերին («Մուրհակ», «Խրախճանք»), հոգևորականության ներկայացուցիչներին («Սուրբը», «Մեղքի որդին»), ստեղծել երգիծական տիպերի մի ամբողջ շարք։ Մ․ ուզբեկ, գրականության մեջ սկզբնա- վորել է ուղեգրության ժանրը։
ՄՈՒՖԷԼԱՅԻՆ ՎԱՌԱՐԱՆ, արդյունաբերական տաքացման բոցային կամ էլեկտրական վառարան, որտեղ տաքացվող շինվածքը գտնվում է (հրահեստ նյութից կամ կրակակայուն պողպատից) փակ նրբապատ խցի՝ մուֆելի (գերմ․ muffel) ներսում։ Մ․ վ–ում շինվածքը պաշտպանվում է բոցի ուղղակի ներգործությունից, Քիչ է օքսիդանում և մրով ու մոխրով չի կեղտոտվում։ Մ․ վ–ները կիրառում են մասնավորապես մետաղների քիմիական ջերմային մշակման դեպքում։
ՄՈՒՖԼՈՆ (ֆրանս․ mouflon, < իտալ․ muflone, կորսիկերեն՝ muffolo), երկկըճղակավորների կարգի սնամեջ եղջերավորների ընտանիքի վայրի ոչխար։ Հայտնի են եվրոպական (ovis musimon Pall․) և ասիական (ovis orientalis Gmel) Մ–ների երկու տեսակը։ Եվրոպական Մ–ները խոշոր չեն․ խոյերի Մուֆլոն իրանի երկարությունը՝ մինչև 115, մնդավի բարձրությունը մոտ 83 սմ է, կենդանի զանգվածը՝ մոտ 50 կգ (մաքիներն ավելի փոքր են և չունեն եղջյուրներ)։ Խոյերի աղեղնաձև ծռված եղջյուրների երկարությունը մոտ 75 սմ է։ Բուրդը՝ կարճ և կոպիտ, սև կամ կարմրաշագանակագույն։ Անտառալեռնային կենդանիներ են։ Ապրում են հոտերով (հոտում՝ 3–5 կամ 12– 18 ոչխար)։ Սնվում են խոտաբույսերով, ծառերի ճյուղերով և թփերով։ Սեռահասուն են դառնում 2–3 տարեկանում։ Հղիության տևողությունը՝ 5 ամիս։ Ծնում են 1–2 գառ։ Ապրում են 10 և ավելի տարի։ Մ․ տարածված է Կորսիկա և Սարդինիա կղզիներում, կլիմայավարժված է Ղրիմի, եվրոպական որոշ երկրների պայմաններին։ Մ–ի գլխաքանակը սահմանափակ է և վերցված պետ․ պահպանության տակ։ Ասիական Մ․ եվրոպականից խոշոր է (կենդանի զանգվածը մինչև 80 կգ)։ Ապրում է Փոքր Ասիայի, Իրանի, Աֆղանստանի, Հնդկաստանի, Պակիստանի, ինչպես նաև Անդրկովկասի (ՀՍՍՀ–ում՝ հվ․ շրջաններում) և Միջին Ասիայի (հվարմ–ում) լեռներում։ Արդյունագործական կենդանի է։ ՍՍՀՄ–ում Մ–ի որսն արգելված է։ Մ–ի և ընտանի ոչխարի տրամախաչումից ստացվում է պտղատու սերունդ (տես նաև Ոչխարաբուծություն)։ ՄՕՊՈ– («Международная организация помощи борцам революции») (МОПР), հեղափոխության մարտիկների օգնության միջազգային կազմակերպություն։ Կա– պիտալիստական երկրներում կոչվել է Միջազգային կարմիր օգնություն։ Գործել է 1922–47-ին։ Ստեղծվել է Կոմինտերնի IV կոնգրեսի որոշմամբ։ Նպատակն էր՝ պաշտպանել աշխատավոր– ներին սպիտակ տեռորից, օգնել (նյութապես, իրավաբարոյապես) քաղ․ վտարանդիներին, զոհված հեղափոխականների ընտանիքներին։ 1932-ին միավորել է 70 ազգային սեկցիա՝ 14 մլն մարդ։ 1923–1939-ին նախաձեռնել և կազմակերպել է բողոքի միջազգային կամպանիաներ ի պաշտպանություն իտալացի բանվորներ Ն․ Սակկոյի և Բ․ Վանցետիի (տես Սակկո–Վանցեաիի դատավարություն 1927), հակաֆաշիստներ Գ․ Դիմիտրովի, է․ Թելմանի, Ա․ Գրամշիի և ուրիշների։ Մ–ի ակտիվ գործիչներից են եղել Չու․ Մարխլևսկին, Պ․ Լեպեշինսկին, Վ․ Միցկյավիչյուս–Կապսուկասը, Կ․ Ցետկինը, Սեն Կատայաման, Վ․ Պիկը և ուրիշներ։ 1937-ին կազմակերպության ղեկավարությունը Մոսկվայից տեղափոխվել է Փարիզ (մինչև 1939-ը)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939–45) միջազգային առումով կազմակերպության գործունեությունը դադարել է։ ՍՍՀՄ սեկցիան գործել է մինչև 1947-ը։ Կարմիր օգնության ազգային կազմակերպություններ են գործում Ֆրանսիայում, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում։ ՄՕՊՌ–ի աշխատանքները ղեկավարել է գործադիր կոմիտեն։ Տպագիր օրգանն էtեղել «ՄՕՊՌ» («МОПР») ամսագիրը (1929-ից)։ 1936-ից՝ «Եդինստվո» («Единство»), ընդհանուր առմամբ հրատարակել է մոտ 90 անուն ամսագիր, թերթ, բյուլետեն։ Հայաստանում 1930–34-ին լույս է տեսել «Մօպրի դրոշը» ամսագիրը։