Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սագրով և մեծ ւոեղ հատկացրել բեմական շարժման մեջ գտնվող զգեստների և դե– կորների համատեղ հնչողությանը U ռիթ– մին, որ նա համարում էր զուտ թատերա– կան առանձնահատկություններից բխող սիմուլտանական (միաժամանակյա) մո– տեցում։ 6ա–ի ձևավորումներին բնորոշ էր ռոմանտիկական ոգեշնչվածությունը, պաթետիկ–մոնումենտալ ոճը։ 1919-ին Ս․ Եսենինի, Ա․ Մարիենգոֆի, Վ․ Շերշե– նևիչի և այլոց հետ կազմել և ստորագրել է իմաժինիստների (տես Իմաժինիզմ) դեկլարացիան։ 1924-ին ընդգրկվել է Վ․ Ի․ Լենինի դամբարանի կառուցման հանձ– նախմբի մեջ։ 1923-ին ճարտարապետ Վ․ Շչուկոյի հետ ստեղծել է «26-ի մոնու– մենտի» նախագիծը (չի իրականացվել), որը 1925-ին Փարիզում արժանացել է «մրցույթից դուրս» պատվավոր դիպլոմի։ 1927-ին Փարիզում Ս․ Դյագիլևի բալետա– յին խմբի ուժերով ցուցադրվել է Ս․ Պրո– կոֆևի «Պողպատե ցատկ» սովետական բալետը, որի լիբրետոյի և ձևավորման հեղինակը Ցա․ էր։ Յա․ մտերիմ հարաբե– րությունների մեջ է եղել Վ․ Մայակովսկու, Վ․ Մեյերխոլդի, Ֆ․ Լեժեի, Ա․ Դունկանի, Ռ․ Դելոնեի, Ա․ Լունաչարսկու, Պ․ Պիկաս– սոյի, Վ․ Սախնովսկու, Ա․ Թաիրովի, Ս․ Ախմաթելու հետ։ Ստեղծագործական կապերի մեջ է եղել հայ, վրացի և ադրբե– ջանցի մշակութային գործիչների հետ, իր գործունեությամբ նպաստել կովկասյան ժողովուրդների բարեկամությանը։ Վաղ երիտասարդության շրջանից կապված է եղել հայ մշակույթին, սերտ շփման մեջ է եղել Մ․ Սարյանի, Ա․ Շիրվանզադեի, Հ․ Հովհաննիսյանի, Ա․ Թամանյանի, Մ․ Արուաչյանի, Կ․ Հալաբյանի և այլ ար– վեստագետների հետ։ 1914-ին Ա․ Մյաս– նիկյանի և Ա․ Զիվելեգյանի հետ Մոսկվա– յում հանդես է եկել հանուն հայ կուլտու– րայի պաշտպանության՝ ընդդեմ վանդա– լիզմի։ 1917-ին հաստոցային հինգ աշխա– տանքներով («ճակատամարտ», «Ամազո– նուհիների կռիվը», «Գավիթ», «Դիմա– նկար», «Առևտուր անող կինը») մասնակ– ցել է Թիֆլիսում կազմակերպված Հայ ար– վեստագետների միության առաջին ցու– ցահանդեսին։ 1919-ին Ս․ Խաչատրյանի և Վ․ Տ երյանի հետ մասնակցել է Մոսկվա– յի հայ դրամանւիկական ստուդիայի հիմ– նադրման աշխատանքներին, ապա նշա– նակվել ստուդիայի դեկորացիոն բաժնի վարիչ։ Ռ․ Սիմոնովի համագործակցու– թյամբ այստեղ բեմադրել է Հ․ Պարոնյա– նի «Մեծապատիվ մուրացկաններ»-ը (1924) և Գ․ Սունդուկյանի «Պեպո»-ն (1925)։ 1926-ին ընդգրկվել է Երևանի ժողտան նախագծի մրցույթային հանձնախմբի մեջ և ակտիվորեն պաշտպանել Թամանյանի նախագիծը։ Կյանքի վերջին տարիներին ստեղծել է Ա․ Թամանյանի, բանաստեղծ Հ․ Հովհաննիսյանի, բժիշկ Ա․ Մելիք– Ադամյանի դիմանկարները, դիլիջանյան բնանկարների շարք։ Երևանում հաճախա– կի հանդես է եկել ժամանակակից արվես– տին նվիրված զեկուցումներով, հայկ․ մամուլում հրապարակել հոդվածներ։ Հա– մագործակցելով Ա․ Բուրջալյանի հետ, Հայաստանի առաջին պետ․ թատրոնում (այժմ4 Գ․ Սունդուկյանի անվ․) ձևավորել է Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» (1926) և Շիրվանզադեի «Մորգանի խնա– մին» (1927) ներկայացումները, որոնք սկզբունքային նշանակություն են ունեցել հայ բեմանկարչության զարգացման հա– մար։ 1959-ին, 1967-ին և 1975-ին Երևա– նում կազմակերպվել են Յա–ի անհատա– կան ցուցահանդեսները։ 1964-ից Փարիզում գործում է Ցա–ի արվեստը համակրողների ընկերություն, որը պրոպագանդում է նկարչի արվեստը, հրապարակում Փաս– տագրական բյուլետեններ։ Նախատես– ված անհատական ցուցահանդեսի կա– պակցությամբ (չի իրականացվել) 1925-ին Յա–ի 100 աշխատանք փոխադրվել է Փա– րիզ, որոնցից 29-ը 1972-ին վերադարձվել է հայրենիք և պահպանվում է Հայաստանի պետ․ պատկերասրահում։ Յա–ի գործերի զգալի մասը գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում և Ա․ Բախրուշինի անվ․ թատերական թանգարանում։ Պատկերազարդումը տես 104-րդ էջից հետո՝ ներդիրում։ Երկ․ Ինքնակենսագրություն, Մ․, 1925։ Го– лубое солнце, «Альциона», кн․ 1, М․, 1914․ Գրկ․ Գ յ ու ր ջ յ ա ն Գ․, խոհեր Գեորգի Ցակուլովի պատկերահանդեսը դիտելուց հե– տո, «ՍԱ», 1968, № 2։ Հ Ո Ո գ Մ․, Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանին պատ– կանող Գ․ Ցակուլովի «Կոմպոզիցիան», «ՍԱ», 1971, Mb 11 – 12։ Эфрос А․, Камерный театр и его художники, М-, 1934; Сахнов- ский В․, Работа режиссера, М․, 1937, с․ 157;Халатян JL, Георгий Якулов, «Ли– тературная Армения», 1959, Mb 3; Ш а г и н- я н М․, Об Армянской литературе и искус– стве, Е․, 1961, с․ 152, 226; ՝Аладжалов С․, Георгий Якулов, Е․, 1971; Георгий Яку– лов, каталог выставки, М․, 1975; Кости- наЕ․, Георгий Якулов, [Альбом репрод․], М․, 1979․ Լ․ Իաչաթյան ՅԱԿ ՈՒՏ (1178/90–1229), արաբ աշխար– հագրագետ, պատմիչ և բանասեր։ Ծա– գումով՝ հույն։ Փոքր հասակում վաճառ– վել է ստրկության մի արաբ առևտրակա– նի։ Իբրև տիրոջ առևտրական գործակալ, եղել է շատ երկրներում։ 1200-ին ազատու– թյուն է ստացել։ Գրել է աշխարհագրական այբբենական բառարան («Մուջամ ալ Բուլդան») և «Գրականագետների բառա– րան»՝ արաբ մատենագիրների մասին։ Արժեքավոր տեղեկություններ է հաղոր– դում Հայաստանի վերաբերյալ, ընդհան– րացրել է արաբ մատենագիրների տվյալ– ները Հայկական լեռնաշխարհի մասին։ Երկ․ Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին, Ե․, 1965 (կազ– մեց՝ Տ․ Նալբանդյան)։ Ա․ Տեր–Ղեոնդյան

ՅԱԿՈՒՏԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ

ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, 3 ա կ ու տ ի ա, ՌՍՖՍՀ կազմում։ Կազմ– վել է 1922-ի ապրիլի 27-ին։ Գտնվում է Հյուսիս–Արևելյան Սիբիրում, ողողվում Լապտևների և Արևելա–Սիբիրական ծո– վերով։ Յա–ի կազմի մեջ են մտնում Նոր– սիբիրական կղզիները և Մեծ Բեգիչև կըղ– զին։ Տարածությունը 3103,2 հզ․ կմ2 է, բն․ 883 հզ․ (1 հունվ․, 1981)։ Բաժանված է 32 վարչական շրջանի, ունի 10 քաղաք, 63 քտա։ Մայրաքաղաքը՝ Յակուտսկ։ Պետական կարգը։ Յակուտական ԻՍՍՀ համաժողովրդական պետություն է, ինք– նավար սովետական սոցիալիստական հանրապետություն։ Գործող սահմանա– դրությունն ընդունվել է 1978-ին։ Պետ․ իշխանության բարձրագույն մարմինը հանրապետության միապալատ Գերա– գույն սովետն է, նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում՝ նրա Նա– խագահությունը։ Գերագույն սովետը կազ– մում է կառավարություն՝ Մինիստրների խորհուրդ, ընտրում գերագույն դատա– րան։ ՍՍՀՄ Գերագույն սովետի Ազգու– թյունների սովետում Յակուտական ԻՍՍՀ–ից ընտրվում է 11 դեպուտատ։ Իշ– խանության տեղական մարմիններն են ժող․ դեպուտատների շրջանային, քաղա– քային, ավանային և գյուղական սովետ– ները։ Հանրապետության դատախազին նշանակում է ՍՍՀՄ գլխավոր դատախազը՝ 5 տարի ժամկետով։ Բնությունը։ Տարածքի ավելի քան 40%–ը գտնվում է բևեռային շրջագծից հս․։ Ափերը կտրտված են Անաբարի, Յանայի, Օլենյոկի և Կոլիմայի ծոցերով, Նորդ– վիկի ու Բուոր Իայայի խորշերով։ Յա–ի մեծ մասն զբաղեցնում են ընդարձակ լեռ– նային համակարգերն ու սարահարթերը։ Ըստ ռելիեֆի բնույթի բաժանվում է արմ․, հվ․ և արլ․ մասերի։ Արմ․ մասն զբաղեց– նում է Միջին Սիբիրական սարահարթը (500–700 it միջին բարձրությամբ), հվ․՝ Ալդանի բարձրավանդակը (650–1000 it), Ատանովյան լեռնաշղթան ու Մերձլենա– յի սարավանդը, արլ․՝ Վերխոյանսկի և Չերսկու (Պոբեդա լեռ, 3147 t/, Յա–ի ամե– նաբարձր կետը) լեռնային համակարգերն ու Յանա–Օյմյակոնի բարձրավանդակը։ Հս–ում Յանա–Ինդիգիրկայի և Կոլիմայի դաշտավայրերն են, արլ–ում և հս–արլ–ում՝ Ցուկագիրյան սարահարթը։ Յա–ի տարած– քը գրավում է Սիբիրական պլատֆորմի արլ․ կեսը և Վերխոյանա–Չուկոտյան ծալքավոր մարզի արմ․ մասը։ Օգտակար հանածոներից կան ալմաստ, ոսկի, ածուխ, բնական գազ, սև, գունավոր և ազնիվ մետաղներ, քարաղ, գիպս։ Յա․ հարուստ է հանքային ջրերով։ Կլիման խիստ ցամաքային է, կար– ճատև տաք ամառով և ցուրտ ձմեռով։ Հունվարի միջին ջերմաստիճանը արկտի– կական ծովափին –28°Շ–ից մինչև –30°C է, տարածքի մնացած մասերում՝ –40°Շ–ից մինչև –50°C։ Օյմյակոնի և Վերխոյանսկի շրջանը Հս․ կիսագնդի «ցրտի բևեռ»-ն է (մինչև –70°C)։ Հուլիսի միջին ջերմաս– տիճանը կենտրոնական Յա–ում 18–19°C է, ծովափնյա մասերում՝ 2–5°C։ Տարե– կան տեղումները 150–700 ւէւէ են, վեգե– տացիոն շրջանը հս–ում՝ 60–90, կենտրո– նական և հվ․ մասերում 120–130 օր է։ Գետային ցանցը խիտ է (500 հզ․ գետ՝ 1,5 մլն կմ երկարությամբ)։ Տարածքի 65%-ը բաժին է ընկնում Լենայի և նրա վտակներ Ալդանի, Վիլյույի, Օլյոկմայի ավազանին։ խոշոր գետերից են նաև Անա– րարը, Օլենյոկը, Յանան, Ինդիգիրկան, Ալազեյան, Կոլիման։ Գետերի հիդրո– էներգետիկական միջին տարեկան պո– տենցիալ պաշարները հաշվվում է 70 Գվա։ Գետերը նավարկելի են, լաստառաքելի։ Յա․ հարուստ է լճերով (ավելի քան 700 հզ․)։ Խոշորներից են Մոգոտոևոն, Ներպիչիեն, Նեջելին։ Վիլյույի վրա կա–