Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կառուցված է ջրամբար։ Ցա․ գտնվում է բազմամյա սառածության զոնայում, որի հզորությունն այստեղ հասնում է ավելի քան 600–800 մ։ Տարածված են սառած տայգային, լեռնաանտառային և լեռնատունդրային, կենտրոնական Ցա–ում՝ ճմաանտառային, կավավազային, ալյուվիալ մարգագետնային հողերը։ Հանդիպում են ճահճային և տունդրագլեյան հողեր։ Յա–ի հս․ հարթավայրերին բնորոշ է թմբային տունդրան՝ ծածկված խոտային բուսականությամբ և ճահիճներով։ Տարածքի մոտ 80%-ը մտնում է տայգայի զոնայի մեջ։ Անտառներն զբաղեցնում են 138 մլն հա։ Գերակշռում է դաուրական կուենին։ Գետահովիտներում տարածված են մարգագետինները։ Կենդանիներից կան բևեռաղվես, սամույր, նապաստակ, կնգում, աղվես, մշկամուկ, հս․ եղջերու, որմզդեղն, մարալ, մշկայծյամ, ձյան խոյ, թռչուններից՝ վարդագույն որոր, սպիտակ կռունկ, ծովերում և գետերում՝ բազմատեսակ ձկներ։

Բնակչությունը։ Բնակվում են յակուաներ, ռուսներ, ուկրաինացիներ, էվենկներ, թաթարներ, էվեններ, յուկագիրներ, չուկչիներ, բելոռուսներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ² վրա 0,25 մարդ է (հս․ շրջաններում 100 կմ² վրա՝ մոտ 1 մարդ), քաղաքային բն․՝ 62% (1980)։ Քաղաքներն են՝ Յակուտսկը, Միռնին, Ներյունգրին, Ալդանը, Վերխոյանսկը, Վիլյույսկը, Լենսկը, Օլյոկմինսկը, Սրեդնեկոլիմսկը, Տոմուռը։

Պատմական ակնարկ։ Ցա–ի տարածքում մարդու բնակության հետքերը հին քարի դարից են։ Մ․ թ․ ա․ II հազարամյակի վերջին–I հազարամյակի սկզբին երևան են եկել բրոնզե ձուլածո իրեր, մ․ թ․ I հազարամյակի սկզբին տարածվել է երկաթի մշակությունը։ Տնտեսության հիմքը որսորդությունն էր ու ձկնորսությունը։ Մ․ թ․ առաջին դարերում էվենկների նախահայրերի՝ Յա–ի տարածք գալով տարածվել է եղջերվաբուծությունը։ X–XV դդ․ Յա–ի կենտրոնական շրջաններում բնակություն են հաստատել յակուտների նախնիները՝ անասնապահ թյուրք ցեղեր, որոնք Յա․ են եկել հվ–ից, Մերձ–բայկալից և մասնակիորեն ձուլել բնիկներին։ Մինչև ռուս. նվաճումները (XVII դ․