Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ղենի արտադրության և կաթնամսատու անասնապահության ուղղոէթյամբ։ Ավան– դական ճյուղ է վուշի մշակությունը։ 1977-ին մարզում կար 224 կոլտնտեսու– թյուն (6-ը՝ ձկնորսական) և 119 սովետա– կան տնտեսություն։ Գյուղատնտ․ հողա– հանդակները կազմում են 1220 հզ․ հա (տարածքի 1 /3-ը), որից 821 հզ․ հա վարե– լահողեր են, 396 հզ․ հա՝ խոտհարքներ ն արոտավայրեր։ Մշակում են հացահատի– կային է կերային կուլտուրաներ, ոլոռ, կարտոֆիլ, երկարաթել վուշ, բանջա– րեղեն։ Զարգացած է անասնապահու– թյունն ու ձկնորսությունը (Ռիբինսկի ջրամբարում)։ Տարվում են հողաբարե– լավման՝ ճահճավայրերի ցամաքեցման, ոռոգման աշխատանքներ։ Երկաթուղինե– րի երկարությունը 707 կմ Է, կոշտ ծածկով ավտոճանապարհներինը4 3553 կմ (1976)։ Վոլգայով և Ռիբինսկի ջրամբարով նա– վարկելի ուղիների երկարությունը 251 կմ Է։ Յա․ մ–ով են անցնում «Հյուսիսափայլ», Սարատով–Յարոսլավլ–Չերեպովեց գա– զամուղներն ու Ալմետևսկ–Յարոսլավլ– Կիրիշի նավթամուղը։ 1977–78 ուս․ տարում Ցա, մ–ում կային 838 հանրակրթական դպրոց, պրոֆտեխ– նիկական ուսումնարան 1ւ միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 5 բուհ, երկաթուղային տրանսպորտի է ֆինանսատնտեսագիտական համամիու– թենական ինստ–ների ու գյուղատնտ․ ակա– դեմիայի մասնաճյուղ, 794 նախադպրոցա– կան հիմնարկ։ Մարզն ունի 708 գրադա– րան, 790 ակումբ, 1082 կինոսարք, 8 թան– գարան, 4 թատրոն, 123 հիվանդանոց, 5,2 հզ․ բժիշկ, 9 առողջարան։ Լույս են տեսնում մարզային 2 թերթ [«Սևերնի ռաբոչի» («Северный рабочий», 1908) it <3ունոստ» («Юность», 1920)]։

ՅԱՐՈՍԼԱՎԼՅԱՆ ՏԱՎԱՐ, կաթնատու ցեղ։ Ստեղծվել է XIX դ․, Յարոսլավլի մարզի տեղական տավարի բարելավման և <իր մեջ» բուծման ուղիով։ Մարմնա– կազմվածքը լավ արտահայտված կա թնա– յին տիպի Է, ոսկրակազմը՝ նուրբ, իրա– նը՝ երկար և լայն, կուրծը՝ մեծ, գեղձավոր։ Թույրը հիմնականում սե Է, գլուխը, որո– վայնը և վերջավորությունները՝ սպի– տակ։ Հանդիպում են նան սպիտակ գլխով կարմիր կենդանիներ։ Ցուլերի կենդանի զանգվածը 800–900 կգ է (երբեմն՝ մինչև 1200 կգ), կովերինը՝ 450–550 կգ։ Սպան– դային ելքը՝ 60–62%։ Տարեկան միջին կաթնատվությունը 2700–3300 կգ Է, իսկ տոհմային տնտեսություններում՝ 3500– 4900 կգ (ռեկորդայինը՝ 9267 կգ)։ Կաթի յուղայնությունը՝ 4–4,2%։ Բուծվում է Յարոսլավլի, իվանովոյի, Վոլոգդայի, Կալինինի, Գորկու և ՌՍՖՍՀ այլ մարզե– րում։ Վ․ Աբրահամյան Ե, Մ․ Ցարւալտվսկի 6ԱՐՈՍԼԱՎՍԿԻ Եմելյան Միխայլովիչ [իսկական ազգանունը և անունը՝ Գ ու– բելման Մ ի ն և յ Իգրաիլևիչ, 19․2(3․3)․1878, Չիտա–4․12․1943, Մոսկ– վա], կոմունիստական կուսակցության գործիչ, պատմաբան, հրապարակախոս։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939)։ Կոմու– նիստական կուսակցության անդամ 1898-ից։ Հեղաւիոխական գործունեությու– նը սկսել է Չիտայի ս–դ․ խմբակներում։ 1898-ին ստեղծել է բանվորների առաջին ս–դ․ խմբակը Անդրբայկալյան երկաթու– ղում։ 1901-ին եղել է արտասահմանում, թղթակցել <Իսկրա»–]ւն։ 1902-ին՝ ՌՍԴԲԿ Չիտայի կոմիտեի անդամ։ Մասնակցել է 1905–07-ի հեղափոխությանը։ ՌՍԴԲԿ Տամերֆորսի I կոնֆերանսի պատվիրակ։

ՌՍԴԲԿ Մոսկվայի կոմիտեի և բոլշևիկնե– րի զինվորական կազմակերպության ան– դամ։ Կուսակցության IV–У համագու– մարների, ՌՍԴԲԿ զինվորական և մար– տական կազմակերպությունների I կոն– ֆերանսի պատվիրակ։ 1907-ին ձերբակալ– վել և դատապարտվել է տաժանակրու– թյան։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո՝ Յակուտսկի սովետի նա– խագահ, հուլիսից աշխատել է ՌՍԴԲ(բ)Կ Մոսկվայի կոմիտեին կից զինվորական կազմակերպությունում։ Եղել է ՌՍԴԲ(բ)Կ VI համագումարի պատվիրակ։ 1917-ի հոկտեմբերյան օրերին՝ Մոսկվայի ասլըս– տամբությունը ղեկավարող կուսակցա– կան կենտրոնի, ՌՀԿ անդամ, ապա՝ Կրեմլի կոմիսար։ Մոսկովյան «Սոցիալ– դեմոկրատ» («Социал-демократ»), «Դե– րևենսկայա պրավդա» («Деревенская правда») թերթերի խմբագիրներից Էր։ 1918-ին Բրեստի հաշտության հարցի կա– պակցությամբ հարել է <Զախ կոմունիսա– ներին*։ 1919–22-ին՝ Պերմի նահանգկոմի նախագահ, ՌԿ(բ)Կ ԿԿ Սիբիրյան մար– զային բյուրոյի անդամ, 1921-ին՝ կուսակ– ցության ԿԿ քարտուղար։ 1931-ից բոլ– շևիկ վետերանների համամիութենական ընկերության նախագահ։ <Պրավդա> թեր– թի, «Բոլշևիկ» («Большевик») և այլ ամ– սագրերի խմբկոլների անդամ, խմբագրել Է«Իստորիչեսկի ժուռնալ» («Исторический журнал») ամսագիրը։ Ղեկավարել է ՀամԿ(բ)Կ ԿԿ–ին կից բարձրագույն կու– սակցական դպրոցի ՀամԿ(բ)Կ պատմու– թյան ամբիոնը և ԿԿ դասախոսական խումբը։ Կուսակցության VIII–XVIII հա– մագումարների պատգամավոր։ Ընտրվել է կուսակցության ԿԿ անդամության թեկնածու՝ VIII–IX, անդամ՝ X–XI, XVIII համագումարներում։ ՍՍՀՄ ԿԳԿ անդամ, ՍԱՀՄ I գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1943)։