Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ։ Երկ․ Анархизм в России, [М․], 1939; Био– графия В․ И․ Ленина, М․– Л․, 1942; О рели– гии, М․, 1958; Библия для верующих и неве– рующих, М․, 1965․
ՅԱՐՈՎԻձԱՏԻԱ ( <ռուս․ яровой – գար– նանային) գարնայնացում, վե– գետատիվ վիճակում գտնվող բույսի ռեակցիան՝ որոշակի ժամանակամիջո– ցում ցածր դրական ջերմաստիճանների (2–10°С) ներգործության նկատմամբ։ Այդ ռեակցիան արտահայտվում է աճման կոնում ծաղիկների սաղմերի ձևավորման համար բույսի յուրօրինակ նախապատ– րաստությամբ։ Հատուկ էtաշնանացան– ներին, երկամյա և բազմամյա մի քանի բույսերին։ Յա․ կլիմայի սեզոնային փոփոխություններին հարմարվելու ար– դյունք է։ Ցա․ է կոչվում նաև աշնանացան կույտուրաների սերմերի նախացանքա– յին մշակումը ցածր դրական ջերմաստի– ճաններում, որի շնորհիվ գարնանը ցա– նելիս դրանք ծաղկում և բերք են տալիս։ Օգտագործվում է բույսերի սելեկցիայում։ Տես նաև Ստադիական զարգացման տե– սություն ։ՏԱՐՈհԶԵԼՍԿԻ վոյցեխ (ծն․ 6․7․1922, Կուրոն, Լյուբլինի վոյեվոդությունում), լեհական կուսակցական, պետական և զինվորական գործիչ, բանակի գեներալ։ Ավարտել է Կ․ Սվերչենսկու անվ․ ռազմ, ակադեմիան։ Լեհ․ միացյալ բանվորական կուսակցության (ԼՄԲԿ) անդամ է 1948-ից։ 1943-ին մտել է Սովետական Միության տարածքում կազմավորված լեհ․ բանակի շարքերը, մասնակցել Վարշավայի ազա– տագրմանը։ 1960-ին նշանակվել է լեհ․ բանակի գլխ․ քաղ․ վարչության պետ, 1962-ից՝ Ազգ․ պաշտպանության մինիստ– րի տեղակալ, 1968-ից՝ մինիստր։ 1981-ի փետրվարին նշանակվել է ԼԺՀ Մինիս– տըրների խորհրդի նախագահ՝ պահպա– նելով Ազգ․ պաշտպանության մինիստրի պաշտոնը։ ԼՄԲԿ ԿԿ–ի IV պլենումում (1981-ի հոկտեմբեր) ընտրվել է ԼՄԲԿ ԿԿ–ի առաջին քարտուղար։ Յա․ ԼԺՀ սեյմի դեպուտատ է, ԼՄԲԿ ԿԿ–ի անդամ (1964-ից), ԼՄԲԿ ԿԿ Քաղբյուրոյի անդա– մության թեկնածու (1970-ից), Քաղբյուրո– յի անդամ (1971-ից)։ Պարգևատրվել է լեհական և սովետական շքանշաններով։
ՅԱՈՒՆԴԵ (Yaunde, Yaounde*), Կամերու– նի մայրաքաղաքը, Կենտրոնական Հա– րավային նահանգի վարչական կենտրո– նը։ 313,7 հզ․ բն․ (1976)։ Գյուղատնտ․ շրջանի առևտրական կենտրոն է։ Կա սննդի, անտառամշակման, մետաղամշակ– ման, կարի արդյունաբերություն։ Յա–ով է անցնում Կամերունի ներքին շրջանները Կենտրոնա–Աֆրիկյան Հանրապետության և Չաղի հետ միացնող տարանցիկ ճանա– պարհը։ Կա համալսարան, երկաթուղա– յին կայարան, օդանավակայան։
ՅԱՓՈՒՃՅԱՆ Ավետիս Հովհաննեսի (ծն․ 10․1․1931, Կահիրե), եգիպտահայ պատ– մաբան, մշակութային գործիչ, խմբագիր։ Պատմական գիտ․ թեկնածու (1974, Երե– վան)։ Ավարտել է Կահիրեի Գալուստյան վարժարանը (1949), Լոնդոնի մանկավար– ժական ինստ–ի լրագրության ֆակուլ– տետը (1953)։ 1967-ից <Սրն> օրաթերթի Վ․ Ցարուզելսկի Ա․ Ցիրասեկ (Կահիրե) խմբագիրն է։ Կահիրեում լույս են տեսել Յա–ի «Հայ ժողովուրդի մեծ գո– յամարտը» (1968), «Ով կազմակերպեց Փետրվարյան արկածախնդրությունը և ինչ եղավ անոր հետևանքը» (1969), «Արևմտահայաստանի կորուստը և անոր պատասխանատուները» (1970), «Եվ վե– րածնավ հայ ժողովուրդը հուրեն ու սու– րեն» (1971), «Բաքվի հերոսամարտը և անոր պարտության պատասխանատունե– րը» (1973), «1918 թվականի թուրքական արշավանքը Հայաստան և Բաթումի պայմանագիրը» (1974), «Հայ ժողովրդին անկախության պայքարը Կիլիկիո մեջ 1919–1922 թվերին» (1977), «Մեծ եղեռնը օտար մտավորականության գնահատու– մով» (1980) գրքերը։ Ֆրանսերենից և անգլերենից հայերեն է թարգմանել վեպեր և գիտական երկեր։ Իր գործունեությամբ նպաստում է սփյուռք–հայրենիք կապերի ամրապնդմանը։ ՅԻԹՍ (Yeats) Ուիլյամ Բաթլեր (1865– 1939), իռլանդացի բանաստեղծ և դրա– մատուրգ։ Յի․ 1890-ական թվականների «Իռլանդական վերածնունդ» մշակութա– յին շարժման ոգեշնչողն է։ 1922–28-ին եղել է իռլանդական սենատի անդամ, 1904–38-ին՝ «Աբբայության թատրոնի» դիրեկտորներից։ Մասնակցել է Իռլան– դական գրական ակադեմիայի ստեղծմա– նը։ Իռլանդական բանահյուսությունից է վերցված «Օիսինի թափառումները» (1889), «Կելտական մթնշաղ» (1893) և այլ պոեմների թեման։ Յի–ի վաղ շրջանի բա– նաստեղծական սիմվոլների համար աղ– բյուր են ծառայել ազգային առասպելներն ու «հավիտենական գեղեցկության» գա– ղափարը («Վարդը», 1893, շարք, «Քամին եղեգնուտում», 1889, ժողովածու)։ Ազգա– յին–ազատագրական շարժման գաղա– փարները ներշնչել են Յի–ին գրելու հայրե– նասիրական պիեսներ։ «Պատասխանա– տվություն» (1916) բանաստեղծությունների ժողովածուն նշանավորել է նրա անցու– մը քաղաքացիականության պոեզիային։ Յի–ի ստեղծագործություններում առկա են պատմությունն ու նրա իրական հերոսնե– րը («Սեպտեմբեր, 1913», «Տասնվեց մեռ– յալներ» ևն)։ Բանաստեղծական դրա– մայի նոր ձևեր# որոնելիս Յի․ դիմել է ճապոնական Հու (Hoo) թատրոնի ավան– դույթներին («Բազեի աղբյուրի մոտ», 1916, «էմերի միակ կիրքը», 1919, պիես– ներ)։ «Քյուխուլեյնի մահը» (1939), «Վեր– ջին բանաստեղծություններն ու պիես– ները» (1940, ետմահու) ժողովածուներում հոռետեսական աշխարհազգացողությունը միահյուսվում է ժամանակի հասարակու– թյան նկատմամբ երգիծանքի հետ։ Նո– բելյան մրցանակ (1923)։ Գրկ․ Еремина И․ К․, Ранняя драма– тургия У․ Б․ Ейтса, «уч․ зап․ Московского обл․ пед․ ин-та», 1967, том 175, вып․ 10․ 3MJU3, Հիսայ Հռոմկլացի (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ ճարտարապետ։ Ապրել և ստեղծագործել է Հալեպում։ Ըստ ձեռագիր հիշատակարանների, 1499-ին վերանորոգել է Հալեպի Քառասուն ման– կանց եկեղեցու խորանները, նրա շուրջը կառուցել բնակելի սենյակներ, հյուրա– տուն, ամառանոց։ Գրկ․ Բարխուդարյան Ս․, Միջնա– դարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963։
ՅԻՐԱՍԵԿ (Jirasek), Ի ր ա ս և կ, Ալոիս (1851–1930), չեխ գրող։ Յի–ի ստեղծա– գործությունը չեխ ժողովրդի պատմության կարևորագույն փուլերի գեղարվեստական տարեգրությունն է։ Հնագույն ժամանակ– ներն են արտացոլված «Չեխական հինա– վուրց զրույցներ»-ում (1894, հայ․ հրտ․ 1955)։ 1775-ի չեխական գյուղացիական ապստամբությանն է նվիրված նրա առա– ջին պատմավեպը՝ «Սկալակները» (1875)։ Հուսյան շարժումը (XV դ․) պատկերող «Վերջը և սկիզբը» (1882), «Օտար ծառա– յության մեջ» (1883), «Հոսանքների միջև» (հ․ 1–3, 1887–90), «Ընդդեմ բոլորի» (1893), «Եղբայրություն» (հ․ 1–3, 1898– 1908), «Հուսյան արքան» (1916–20) վե– պերում Յի․ այդ շարժումը դիտել է որպես ժող․ հակաֆեոդալական շարժում։ «Շնա– գլխականներ» (1884), «ժայռեր» (1886), «Խավար» (1912–15) և այլ վեպերում նկարագրել է Սպիտակ լեռան ճակատա– մարտում (1620) չեխ ժողովրդի կրած պարտությունը և ազգային անկախության կորուստը։ Չեխական ազգային վերա– ծննդի ժամանակաշրջանն է վերարտա– դրված Յի–ի մի շարք վեպերում ու վի– պակներում («Դքսի պալատում», 1877, «Ֆ․ Լ․ Վեկ», հ․ 1–5, 1888–1906)։ Յի․ գրել է նաև «Յան ժիժկա» (1903), «Յան Ռոհաչ» (1914) պատմական և «Վոյնար– կա» (1890), «Մենություն» (1908) սոցիալ– կենցաղային դրամաները։ Ս․ Մանուկյան ՅՈԴՍ (սանսկր․ Y5ga – կապ, միացում, կապակցություն, կենտրոնացում, տեր– մինը հանդիպում է հին հնդ․ գրավոր աղբյուրներում), 1․ ֆիզիկական, բարո– յական, մտավոր և հոգևոր կատարելա– գործման մասին հնագույն ուսմունք և մեթոդ, որը ելնում է մարդու և մակրո– ու միկրոկոսմոսների զուգահեռականության և մարմնում կենսական էներգիայի (պրա– նա) շրջապտույտի գաղափարներից։ 2․ Հին հնդ․ իդեալիստական փիլիսոփա– յության 6 ուղղափառ դպրոցներից։ Առա– ջինը համակարգել է Պատանշափն «Յո․ -սուտրա»-ներում, մ․ թ․ ա․ II դ․։ Յո․ ըն– դունում է սանքհյայի համակարգը իր դուալիզմով՝ դրան ավելացնելով աստծու (Բրահման) գոյության դրույթը։ Այս պատ– ճառով Յո․ հաճախ անվանվում է սեշվա– րա–սանքհյա (թեիստական սանքհյա)։ Յո–ի նպատակն է անհատական հոգու (ջիվաթման) ազատագրումը (մոկշա) վե– րամարմնավորումների շրջապտույտից։ Մոկշան ջիվաթմանի և Բրահմանի նույ–