թիվը՝ 67 hq․ մարդ (1974)։ ԳՖՀ–ում հիմ– նական մրցակիցը «Կաուֆհոֆ Ա․ Գ․»-ն է (հիմնադրվել է 1878-ին), որն ունի առևտ– րի նույն ծրագիրն ու մոտ 180 խանութ։ Մեծ Բրիտանիայում առաջատար «Գրեյթ յունիվերսըլ սթորս» («Գ6ՈԻՍ») մոնոպո– լիան հիմնադրվել է 1917-ին։ Կատարում է սպառման ապրանքների մեծածախ ու մանրածախ առևտուր։ Արտասահմանյան 8 երկրներում ունի դուստր ընկերություն– ներ, նաև տուրիստական բյուրոներ, ան– շարժ գույքի առևտրի գործակալություն– ներ։ Շրջանառության ծավալը 1974-ին 1,8 մլրդ դոլլար էր։ Անգլ․ մյուս ընկերու– թյունը՝ «Մարքս ընդ Սփենսեր»-ը (հիմ– նադրվել է 1926-ին), երկրում ունի 250 խանութ, Կանադայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Բելգիայում՝ դուստր ըն– կերություններ։ Մասնագիտանում է հա– գուստի ու պարենային ապրանքների առևտրում։ Մանրածախ առևտրի «Կարֆուր սյու– պերմարշե» ֆրանս․ մոնոպոլիան (հիմնա– դրվել է 1959-ին) 70-ական թթ․ առաջ անցավ երկրում իր բոլոր մրցակիցներից և սկսեց կառուցել առևտրի խոշոր կենտ– րոններ։ Շրջանառության ծավալով (1,5 մլրդ դոլլար) և ակտիվներով (0,5 մլրդ դոլլար) մոնոպոլիան Եվրոպայում 1974-ին արդեն գրավում էր 5-րդ տեղը։ Ապահովագրական մոնոպոլիաներ Գործառնությունների ծավալով զիջում են միայն բանկային մոնոպոլիաներին։ Ամերիկյան ապահովագրական ընկերու– թյուններն իրենց արտասահմանյան մըր– ցակիցներին գերազանցում են ակտիվների մեծությամբ, գործառնությունների ծավա– լով և զբաղվածների թվով։ ԱՄՆ–ի խոշո– րագույն «Փրուդենշըլ ինշուըրընս քամ– փընի օֆ Ամերիքա» (հիմնադրվել է 1875-ին) ապահովագրական մոնոպոլիայի ակտիվները 1976-ին կազմել են 43,7, ռեզերվները՝ 27,5 մլրդ դոլլար (1974), զբաղվածների թիվը՝ 61,7 հզ․ մարդ։ Զբաղվում է գլխավորապես կյանքի դըժ– բախտ դեպքերից գույքի ապահովագրու– թյամբ և վերապահովագրությամբ։ Ար– տասահմանում գործունեությունն իրակա– նացնում է Կանադայի, Պուերտո Ռիկոյի և այլ բաժանմունքների միջոցով։ Սերտո– րեն կապված է ԱՄՆ–ի առևտրային 10 առաջատար բանկերի և մոտ 50 արդ․ և տրանսպորտային ընկերությունների հետ։ Վերահսկվում է Մորգանների ֆինանսա– կան խմբի կողմից։ «Մեթրոպոլիթեն լայֆ ինշուըրընս քամփընի»-ն (հիմնադրվել է 1868-ին) ակտիվների (37,5 մլրդ դոլլար), ռեզերվների (26,5 մլրդ դոլլար) մեծու– թյամբ և զբաղվածների թվով (53,3 հզ․) երկրորդն է։ Մասնագիտացել է կյանքի դժբախտ դեպքերից ապահովագրման բնա– գավառում, 1971-ից զբաղվում է վերապա– հովագրությամբ։ Գործառնություններ է կատարում ԱՄՆ–ում, Լատինական Ամե– րիկայի, Արևմտյան Եվրոպայի երկրնե– րում և Կանադայում։ Անձնական ունիայով կապված է ապահովագրական ու բանկա– յին մի շարք կորպորացիաների, արդ․ մոտ 60 այլ ընկերությունների հետ։ Վերա– հսկվում է ֆինանսական մի շարք խմբերի կողմից, առավել ուժեղ դիրքեր ունեն Ռոկֆելլերները։ «էքվիթեբլ լայֆ ըշուը– րընս սոսայըթի օֆ Ցունայթիդ Սթեյթս»–ի (հիմնադրվել է 1859-ին) ակտիվները 1976-ին կազմել են 22,4, ռեզերվները՝ 13,5 մլրդ դոլլար (1974), զբաղվածների թիվը՝ 23 հզ․ մարդ։ Երկար տարիներ վարկավորել է հիմնականում նավթային մոնոպոլիաներին։ Կապված է ապահովա– գրական խոշոր ֆիրմաների, բանկերի և արդ․, տրանսպորտային ու առևտրային ավելի քան 80 ընկերության հետ։ Վերա– հսկվում է Ռոկֆելլերների ֆինանսական խմբի կողմից, ներկայացնում նաև Քլիվ– լենդի ու Թեքսասի խմբերի շահերը։ Անգլիայի առաջատար «Փրուդենշըլ ըշուըրընս» մոնոպոլիան հիմնադրվել է 1848-ին։ 1976-ին ակտիվները կազմել են 3,9, ռեզերվները՝ 3,6 մլրդ ֆունտ ստեռ– լինգ, զբաղվածների թիվը՝ 22,5 հզ․ մարդ։ Վերահսկում է երկրի ապահովագրական ընկերությունների ռեզերվների ավելի քան 1/6-ը։ Միջոցները կենտրոնացնում է հիմ– նականում կյանքի ապահովագրման մեջ։ Մեծ դեր է կատարում անգլ․ մո– նոպոլիաների արտաքին տնտ․ էքսպան– սիայում։ Ապահովագրական գումարի մեծությսյմբ և զբաղվածների թվով ԳՖՀ–ում խոշորա– գույն ընկերությունը «Ալյանց ֆերզիխե– րունգս Ա․ Գ․»-ն է (հիմնադրվել է 1890-ին)։ 1976-ին ակտիվները կազմել են 8,2, ռե– զերվները՝ 5,8 մլրդ մարկ, զբաղվածների թիվը՝ 16,1 հզ․ մարդ։ Կատարում է կյան– քի և գույքի ապահովագրում, վարկի վե– րապահովագրում։ Ունի 35 դուստր ֆիր– մա։ Գործառնություններ է կատարում նաև արտասահմանում։ «Մյունխեներ ռյուք– ֆերզիխերունգս–գեզելշաֆթ» ընկերության հետ տիրում է ԳՖՀ–ում և Արևմտյան Եվրո– պայում կյանքի ապահովագրման խոշո– րագույն՝ «Ալյանց լեբենսֆերզիխերունգս Ա․ Գ> (1922) մոնոպոլիային, որի երկա– րաժամկետ վարկերը 1976-ին կազմում էին 6,8 մլրդ մարկ։ Գբկ․ Մ ա բ и ս Կ․, Կապիտալ, հ․ 1, Ե․, 1954։ Լենին Վ․ Ի․, Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն ստադիա, Երկ․, հ․ 22։ Г и л ь ф е р д и н г Р․, Финансовый капитал, пер․ с нем․, М․, 1959; Аникин А․ В․, Кредитная система современного ка– питализма, М․, 1964; Крупнейшие монопо– лии мира․ Краткий справочник, М․, 1968; Политическая экономия современного моно– полистического капитализма, т․ 1–2, М․, 1970; Белоус Т․ Я․, Международные промышленные монополии, М․, 1972; США, под ред․ А․ В․ Аникина, М․, 1972; Великобри– тания, под ред․ С․ В․ Пронина, Е․ С․ Хе- сина, М․, 1972; Селихов Е․ Н․, Между– народные банки и банковские группировки, М․, 1973; Английские монополии, пер․ с англ․, М․, 1973; Франция, под ред․ К)․ И․ Рубинского, М․, 1973; ФРГ, под․ ред․ В․ Н․ Шенеева, М․, 1973; Япония, под ред․ Я- А․ Певзнера, Д․ В․ Петрова, М․, 1973․ Վ․ Ներկարարյան♦ Հ․ Խոնդկւսրյան, Ս․ Գաչստյան․
ՄՈՆՈՊՈԼԻՍՏԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻՑՍ, տես ԻԱպերիաւիզւէ։
ՄՈՆՈՏԻՊ (< մոնո․․․ և հուն, rujtog – տպահետք), տառաձուլման ավտոմատ մե– քենա։ Նախատեսված է գրքերի և ամսա– գրերի բարդ տեքստի (առանձին լիտերնե– րից բաղկացած տառատողերի տեսքով) շարվածքի համար։ Մ–ի մեջ մտնում են շա– րող–ծակատող ապարատը և ձուլող ավտո– մատը։ Մ–ի կառուցվածքը հնարավորու– թյուն է տալիս շարելու ցանկացած բարղ տեքստ, աղյուսակ և մեկտողանի բանա– ձև։ Կան նաև մի քանի տողանի բանաձե– վերի շարվածքի Մ–ներ (Անգլիա)։ Տառա– ձուլման ավտոմատը 1 /z-ում ձուլում է մինչև 180 ւիտեր։ ՀՍՍՀ–ում Մ․ ներդրվել է 1952-ին, Երևանի պոլիգրաֆկոմբինա– տում։
ՄՈՆՈՏՈՆ ՖՈՒՆԿՑԻԱ (հուն․ ^Ov6tO- vo£ – միակերպ, միալար), աճող, չնվազող, նվազող, չաճող ֆունկցիաների միասնական անվանումը։
l․y=f(x) ֆունկցիան կոչվում է աճող (չնվազող) (a, b) միջակայքում, եթե այդ միջակայքի ցանկացած xi և x2 կետերի համար, որոնք բավարարում են xi<x2 անհավասարությանը, տեղի ունի f(xt)< <f(x2) [f(xi)^f(x2)J անհավասարությու– նը։ 2․ y=f(x) ֆունկցիան կոչվում է նվա– զող (չաճող) (a, ե)-ում, եթե (a, ե)-ի ցան– կացած xi և x2 կետերի համար, xi<x2^g հետևում է f(xi)>f(x2)[f(xi)^f(x2)] ան– հավասարությունը։ Տրված ֆունկցիան կա– րող է լինել աճող մի միջակայքում և նվա– զող՝ մեկ ուրիշում։ Օրինակ՝ y= x2 ֆունկ– ցիան աճում է (0, օօ)-ում և նվազում՝ (օօ, 0)-ում։ Եթե (a, է>)-ի ցանկացած x կետում տեղի ունի f՝(x)^0(f՝(x) ^0) անհավասարությունը, ընդ որում f՝(x)= 0 (a, ե)-ի միայն վերջավոր քանակությամբ կետերում, ապա f(xHl աճող (նվազող) է (a, ե)-ի վրա;
ՄՈՆՈՔՐՈՄԱՏԻԿ ԼՈՒՅՍ (< մոնո․․․ և հուն. xpcbjicc – գույն), մեներանգ լ ու յ ս, աչքով անմիջականորեն ընկալելի հաճախականությունների տիրույթի մեջ մտնող որոշակի և խիստ հաստատուն հաճախականության էլեկտրամագնիսական ալիք։ «Մ․ լ․» տերմինի ծագումը պայմանավորված է նրանով, որ տարբեր հաճախականության լուսային ալիքները մարդն ընկալում է իբրև տարբեր գույներ։ Սակայն տեսանելի տիրույթի էլեկտրամագնիսական ալիքները ֆիզիկական բնույթով չեն տարբերվում այլ տիրույթների (ինֆրակարմիր, ուլտրամանուշակագույն, ռենտգենյան ևն) ալիքներից, և դրանց համար նույնպես կիրառում են «մոնոքրոմատիկ» («մեներանգ») տերմինը,