վում են Թիմուրյան տիրակալների ու պալատականների բարքերը։ «Իսկանդա– րի պատը» պոեմում Ն․ արտահայտել է պետ․ կառավարման իր հայացքները։ իսկանդարը արդարադատ, իմաստուն, բարձրաբարո տիրակալի տիպար է։ Մարդ– կային հասարակության կառուցվածքի վե– րաբերյալ Ն–ի հումանիստական հայացք– ներն արտացոլվել են նաև Սաադիի «Գո~ լեստան»-ի ազդեցությամբ գրված ««Սրտե– րի սիրելին» (1500) գեղարվեստական ար– ձակ երկում։ Այս գրքի հիմնական գաղա– փարն է «դաժան, տգետ և անբարոյական թագավորների» դատապարտումը, երկ– րում արդարամիտ տիրակալի կենտրո– նացված ամուր իշխանություն հաստա– տելու ձգտումը։ Սա եղել է բանաստեղծի երազանքը ամբողջ կյանքում։ Ուզբեկ, և պարսկա–աաջիկական գրա– կանության, մշակույթի պատմության և նրանց առնչությունների ուսումնասիրման կարևոր աղբյուր են Ն–ի «Նրբակերտների հավաքույթ» (1491–92) անթոլոգիան, «Իրանական թագավորների պատմու– թյուն», «Մարգարեների և իմաստունների պատմություն», արուգի տաղաչափության սկզբունքներին նվիրված «Չափերի կըշ– ռույթ» երկերը։ Ն–ի ստեղծագործությունը մեծ նշանա– կություն է ունեցել Արևելքի գրականու– թյունների մեջ առաջադիմական–ռոման– տիկական ուղղության զարգացման հա– մար։ Ն–ի ձեռագրեըր պահվում են աշ– խարհի խոշորագույն գրադարաններում (ՍՍՀՄ, Անգլիա, Թուրքիա, Իրան են)։ Երկ․ Ֆարհադ և Շիրին, Ե․, 1948։ Գազել– ներ, Ե․, 1968։ Соч․, т․ 1–10, Ташкент, 1968– 1970․ Գրկ․ Аш бек и Дейч А․ И․, Алишер Навои․ Критико-биографический очерк, Ташкент, 1968․ Լ․ Շեխոյան
ՆԱՎՈՒՂԻ, ն ա վ ա ն ց, ջրային տարա– ծության մեջ (ծովում, նեղուցում, գետում, լճում ևն) նավարկության տեսակետից անվտանգ անցում, բնութագրվում է բա– վարար խորությամբ և նավարկությանը խանգարող արգելքների բացակայու– թյամբ։ Ն․ սահմանագծվում է նավարկու– թյան սարքերի (խութանշանների, ուղե– գծանշանների ևն) միջոցով։ Ն ԱՎՈՒՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Շամշա– դինի շրջանում, շրջկենտրոնից 5 կմ հա– րավ–արևմուտք։ Կարտոֆիլագործական, անասնապահական սովետական տնտե– սությունն զբաղվում է նաև հացահատիկի, ծխախոտի և կերային կուլտուրաների մշա– կությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշա– կույթի տուն, գրադարան, կինո, կապի բաժանմունք, մանկապարտեզ, բուժկա– յան։ Ն–ում և նրա շրջակայքում հայտնաբեր– վել են մ․ թ․ ա․ III հազարամյակի սև փայ– լեցրած խեցանոթների բեկորներ, մ․ թ․ ա․ II հազարամյակի 1-ին կեսի գունազարդ խեցեղեն։ Գյուղի անասնապահական ֆեր– մայի տարածքում հայտնաբերված բրոն– զե երկու կացինները վկայում են, որ Հա– յաստանի հս–արլ․ շրջաններում մ․ թ․ ա․ III հազարամյակում գոյություն են ունե– ցել բրոնզաձուլական ավանդույթներ։ 1960-ական թթ․ պեղումներով հայտնա– բերվել է պաշտպանական ամրություն– Նավուր ների համակարգ։ Ն–ից 5 կմ հվ․, քարոտ բլրի վրա պեղվել է Տանձուտ ամրոցը (մ․ թ․ ա․ I հազարամյակ)։ Այն ունի ձվա– ծիր տեսք, զբաղեցնում է մոտ 2 հա տա– րածք, հվ․ ու հվ–արմ․ հատվածներում ունեցել է մինչև 4 մ բարձրությամբ երկ– շար պարիսպ։ Ն–ի հվ․ ծայրամասի բլրի վրա պեղվել է 1,5 հա տարածությամբ երկշար պարսպով «Բերդի գլուխ» ամրոցը ։ «Քարի գլուխ» կիկլոպյան ամրոցից արմ․ պեղված դամբարանադաշտի նյութերը վե– րաբերում են մ․ թ․ ա․ 1 հազարամյակի սկզբին։ Ն–ից 6 կմ արմ․, ոչ մեծ բլրի վրա պեղված Սռըտներ ամրոցը (մ․ թ․ ա․ VI–IV դդ․) ունի 0,3 հա տարածք։ Ամրաց– ված է 3–4 մ լայնությամբ եռաշար պարըս– պով։ Ն–ից 3 կմ հվ–արմ․ գտնվող «Դաշտի բերդ» կիկլոպյան ամրոցն ունի 1,8 հա տարածք, շրջապատված է 3–4 մ լայնու– թյամբ քառաշար պարսպով։ Ներսում պահպանվել են 175 մ2 և 96 մ2 մակերես– ներով շինությունների հետքեր։ Ն–ի և Ղրղի–Նորաշենի ամրոցները կազմել են մի ընդհանուր պաշտպանական համա– կարգ։ Ենթադրվում է, որ դրանք կառուց– վել են արհեստական լիցքի վրա։ Ամրոց– ներից հայտնաբերվել են սև, կարմիր և գորշ քրեղանների, ծորակավոր անոթնե– րի, կճուճների, ոճավորված գավաթների, լայնաշուրթ ստվարների բեկորներ, բրոն– զե առարկաներ։ Ն–ից հայտնաբերված արժեքավոր պեղածոներ են կրաքարե 6 wi/–անոց քառադեմ կուռքը, կնոջ և շան բրոնզե պաշտամունքային արձանիկները (մ․ թ․ ա․ I հազարամյակի սկիզբ)։ Ա․ ՓիւիպոսՅաև ՆԱՏԱ (Natta) Ջուլիո (ծն․ 1903), իտալացի քիմիկոս–օրգանիկ, ՍՍՀՄ ԳԱ արտասահ– մանյան անդամ (1966)։ Ավարտել ԷՄիլա– նի պոլիտեխնիկական ինստ–ը (1924)։ 1927-ից՝ ընդհանուր քիմիայի պրոֆեսոր։ 1938-ից՝ Միլանի պոլիտեխնիկական ինստ–ին կից արդ․ քիմիայի ինստ–ի դի– րեկտոր։ Ռենտգենակառուցվածքային և էլեկտրոնագրաֆիական մեթոդներով ուսումնասիրել է կատալիզատորների և պոլիմերների կառուցվածքը, զբաղվել պո– լիմերների սինթեզով։ Հայտնաբերել և զարգացրել է (Կ․ Ցիգլերի հետ) պարզ չհա– գեցած միացությունների կատալիտիկ պո– լիմերմամբ օրգ․ մակրոմոլեկուլներ սին– թեզելու հիմնարար մեթոդ (1953)։ Պար– գևատրվել է Մ․ Լոմոնոսովի անվ․ ոսկե մեդալով (1970)։ Նոբելյան մրցանակ (1963, Կ․ Ցիգլերի հետ)։
ՆԱՏԱԼ (Natal), նահանգ Հարավ–Աֆրիկ– յան Հանրապետության (ՀԱՀ) արևել– քում, Հնդկական օվկիանոսի ավւին։ Տա– րածությունը 87 հզ․ կմ2 է, բն․ 4245 հզ․ (1978), վարչական կենտրոնը՝ Պիտեր– մարիցբուրգ։ 1842-ից անգլ․ գաղութ էր, 1910-ից՝ Հարավ–Աֆրիկյան Միության (1961-ից՝ ՀԱՀ) նահաևգ։ Ագրարային– ինդուստրիալ նահանգ է։ Գերակշռում են եվրոպացիներին պատկանող խոշոր ֆեր– մաներն ու պլանտացիաները։ Ն․ ՀԱՀ–ի շաքարեղեգ ու բանան արտադրող հիմ– նական շրջանն է։ Զբաղվում են նաև ավստրալ․ ակացիայի, բամբակենու, ծխա– խոտի4, կարտոֆիլի, բանջարեղենի մշա– կությամբ, պտղաբուծությամբ և անաս– նապահությամբ։ Արդյունահաևում եև քա– րածուխ, իլմենիտ, թորիումի, ցիրկոնի, տանտալի, երկաթի հանքաքար։ Կան սննդի արդյունաբերության, նավթավերա– մշակման, ավտոդողերի, նավաշինական, նավանորոգման ձեռնարկություններ։ Տնտ․ կենտրոնը և խոշոր նավահանգիստը Դուրբանն է։
ՆԱՏԱՁԵ Ռևազ Գրիգորիի (ծն․ 29․10․ 1903), վրացի հոգեբան, մանկավարժ, հասարակական գործիչ։ Հոգեբանական գիտ․ դ–ր (1939), պրոֆեսոր (1940)։ Վրաց․ ՍՍՀ ԳԱ իսկական անդամ (1955), ՍՍՀՄ ՄԳԱ թղթակից անդամ (1957)։ Վրաց․ ՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ։ Թբիլիսիի հա– մալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ (1950-ից), Վրաց․ ՍՍՀ ԳԱ Դ․ Ն․ Ուզնաձեի անվ․ հոգեբանության ԳՀԻ–ի գենետիկական հոգեբանության բաժնի վարիչ (1941–61)։ Ն․ ուսումնասիրել է ընդհանուր (ըմբռնման և պատրանքի, մտածողության և երևակայության), ման– կավարժական (հասկացությունների և գի– տելիքների ձևավորման), թատերական (կերպարների մարմնավորման) հոգեբա– նության գործնական և տեսական հարցեր։ Առանձնապես հայտնի են ըմբռնման կա– յունության և երևակայության դիրքորոշու– մային գործողության վերաբերյալ Ն–ի հե– տազոտությունները։ Երկ․ Воображение как фактор поведения, Тб․, 1972; К онтогенезу формирования поня– тий, Тб․, 1976․ •«տ․ Թութուեշրսե
ՆԱՏԱՆ ժակ Պրիմո (1902-1974), բուլ– ղարացի պատմաբան և տնտեսագետ, Բուլղարիայի ԳԱ ակադեմիկոս (1961), գիտության ժող․ գործիչ (1965), ԲԺՀ սո– ցիալիստական աշխատանքի հերոս (1964)։ Բուլղ․ կոմկուսի անդամ 1920-ից։ Տնտեսա– գիտական կրթությունն ստացել է Մոսկ– վայում (1926–30), որտեղ գտնվում էր տարագրության մեջ։ 1945–47-ին եղել է Հայրենական ճակատի Ազգային կոմիտեի անդամ, 1949–52-ին՝ ԲԺՀ Մինիստրնե– րի խորհրդի գիտության և արվեստի գոր– ծերի կոմիտեի նախագահի տեղակալ։ 1945-ից՝ պրոֆ․, քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ, 1952–62-ին՝ Բարձրա– գույն տնտեսագիտական ինստ–ի (Սո– ֆիա) ռեկտոր։ 1949-ից «Իստորիչեսկի պրեգլեդ» ամսագրի գլխ․ խմբագիրն էր։ Հեղինակ է Բուլղարիայի ժող․ տնտեսու– թյան պատմության, քաղաքատնտեսու– թյան, Բուլղարիայի XIX դ․ ա զգայի ն– ազատագրական շարժման և Բուլղարիայի կոմկուսի պատմության վերաբերյալ աշ– խատությունների։ Դիմիտրովյան մրցա– նակ (1950, 1966)։ Պարգևատրվել է Գ․ Դի– միտրովի 2 շքանշանով։ Երկ․ История экономического развития Болгарии, М․, 1961․