Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

յանը, Գ․ Բարխուդարյանը, Ա․ խնկոյանը և ուրիշներ։ Այս գործում մեծ է հատկապես Ա․ Ծատուրյանի դերը, որը «Ռուս բանաս– տեղծներ»^ (1906) երկրորդ գրքում ընդ– գրկել է նաև Ն–ից իր կատարած թարգ– մանությունները։ Սովետական շրջանում Ն–ին թարգմանել են Ե․ Չարենցը, Գ․ Աբո– վը, Ն․ Զարյանը, Գ․ Սարյանը, Ս․ Տարոն– ցին, Պ․ Սևակը, Գ․ էմինը, Թ․ Հուրյանը և ուրիշներ։ 1971-ին, բանաստեղծի ծննդյան 150-ամյակի առթիվ, Երևանում հրավիր– վել է համամիութենական գիտական կոն– ֆերանս՝ «Նեկրասովը և ՍՍՀՄ ժողովուրդ– ների գրականությունը» թեմայով։ Երկ․ Поли․ собр․ соч․ и писем, т․ 1–12, М․, 1948–52; Поли․ собр․ стихотворений, т․ 1–3, Л-, 1967; Собр․ соч․, т․ 1–4, М․, 1979; Ո՝վ ԷՌուսիայում լավ ապրում, Ե․, 1946, Բանաստեղծություններ, Ե․, 1953։ Բանաս– տեղծություններ, Ե․, 1962։ Բանաստեղծու– թյուններ, Ե․, 1971։ Գրկ․ Հ Ո վ ն ա ն Գ․, Ն․ Ա․ Նեկրասովը և հայ պոեզիան, Ե․, 1956։ Евгенье в-М а к- симов В․ Е․, Жизнь и деятельность Н․ А․ Некрасова, т․ 1–3, М․–Л․, 1947–52; Чу– ковский К․ И․, Мастерство Некрасова, М․, 1971; Жданов В․ В․, Некрасов, 2 изд․, М․, 1971; Некрасов и литература на– родов Советского Союза, [Сб․ статей], Е․, 1972; X а ч а т р я н Р․ Г․, Н․ А․ Некрасов․ Библиография переводов на армянский язык (1870-1969), Е․, 1971․ Ս․Դարոնյան ՆԵ4ՐՈԲԻՈԶ (< հուն․ vexp6g – մահա– ցած և – կյանք), մահվանը նախոր– դող փոփոխություններ բջջում։ Ուղեկց– վում է նյութափոխանակության խանգա– րումներով, որոնք կարող են հանգեցնել բջջի ճարպային կամ այլ կազմափոխու– թյունների։ Վերջիններս կարող են լինել դարձելի (տես Տարաճում)։ Ն–ի առավել բնորոշ նշաններն են՝ բջջակորիզի փո– փոխությունները (կորիզի կնճռոտում, քայքայում և լուծում), բջջապլազմայի մածուցիկության, բջջի ներկվելու ունա– կության խանգարումը և ֆերմենտային համակարգերի կազմալուծումը, որը կա– րող է հանգեցնել ինքնալուծման։

ՆԵՂՇԱՐ ՑԱՆ*, տես Ցանք։

ՆԵԴՈՍ (հուն․ NeiAoc;, լատ․ Nilus), աստ– վածություն Հին Եգիպտոսում։ Ծագել է Նեղոս գետի պաշտամունքից։ Հելլենիս– տական դարաշրջանում հույները Ն–ին համարել են օվկիանոսի որդին և Եգիպ– տոսի առաջին թագավորներից մեկը՝ նը– րան վերագրելով հնագույն ոռոգումների համակարգը։ Ըստ հուն, առասպելի, Ն–ի դուստրը, ամուսնանալով Իո աստծո որ– դու՝ էպաթոսի հետ, ծնել է Փյունիկիայի Ագենովրոս թագավորին և Բելին։ Ն–ի գլխավոր տաճարատեղին եղել է Նիլոպո– լիսը։ Պատկերվել է սովորաբար մորու– քավոր մարդու տեսքով։

ՆԵԴՈՍ (արաբ, անվանումը՝ էլ Բահր), գետ Աֆրիկայում։ Աշխարհի ամենաեր– կար գետն է։ Երկարությունը 6671 կմ է, ավազանը՝ 2870 հզ․ կմ2 (ամբողջու– թյամբ կամ մասամբ ընդգրկում է Ռուան– դա, Քենիա, Տանզանիա, Ուգանդա, Եթովպիա, Սուդան և Եգիպտոս պե– տությունների տերիտորիաները)։ Ակուն– քը համարվում է Ռուկարարա գետը, որը սկիզբ է առնում Արևելա–Աֆրիկական սա– րահարթից, հոսում Վիկտորիա լճով։ Վեր– ջինից դուրս գալուց հետո կոչվում է Վիկ– տորիա Նեղոս, իսկ Կիոգա և Մոբուտու Սեսե Սեկո լճերով անցնելուց հետո՝ Բահր էլ Զեբել, էլ Գա զալ վտակին միա– խառնվելուց հետո՝ Սպիտակ Նեղոս։ Կա– պույտ Նեղոսն ընդունելուց հետո կոչվում է Ն․, որը գետաբերանում առաջացնելով 22 հզ․ կմ2 տարածությամբ դելտա, թափ– վում է Միջերկրական ծով։ Գլխավոր վտակներն են՝ Ատբարա, Սոբատ, Կա– պույտ Նեղոս։ Խարտումից մինչև Ասուան Ն․ ունի մեծ անկում և առաջացնում է իր նշանավոր 6 սահանքները։ Սուդանի հար– թավայրերում գետը հոսում է դանդաղ, հո– վիտը ճահճապատ է, հունի մեջ կան բու– սական արգելքներ (սեդդեր)։ Ն․ ունի անձրևայիև սնում։ Ըստ սեզոնների խիստ տատանվում են ջրի մակարդակը, հոսքն ու ծախսը, որոնց կարգավորման համար կառուցվել են ամբարտակներ։ Ամռանը ջրի 60–70%-ը բերում է Կապույտ Նե– ղոսը։ Ասուանի մոտ միջին ծախսը 2600 մ3/վրկ է, առավելագույնը՝ 15000 մ3/վրկ, նվազագույնը՝ 500 մ3]վրկ։ Եգիպտոսում մակարդակի տատանումը 6–7 մ է, տա– րեկան միջին հոսքը՝ 84 կմ3է կոշտ հոսքը՝ 62 մլն մ3։ Ն–ի հովիտը հնագույն քաղա– քակրթության կենտրոններից է։ Զրերը դեռևս հնուց օգտագործվել են ջրամատա– կարարման, դաշտերի ոռոգման և բնա– կան (տիղմով) պարարտացման համար։ Ն–ի վրա եղել է նավարկություն, զբաղ– վել են ձկնորսությամբ։ Ն–ի հովտում է կենտրոնացած Եգիպտոսի բնակչության մոտ 97%-ը։ Հիդրոտեխնիկական կառույց– ներից նշանավոր է Ասուանի հիդրոհա– մալիրը (կառուցված ՍՍՀՄ–ի օգնությամբ, 1964-ին), Նագ Համմադի, էլ Ֆայյում, Օուեն Ֆոլս ՀԷԿ–երը։ Ն․ նավարկելի է 3000 կմ (գետաբերանից մինչև Ասուան և միջին հոսանքի առանձին հատված– ներում)։ Հարուստ է ձկներով։ Ն–ի ավւե– րին են Կահիրե, Խարտում, Ասուան, դել– տայում՝ Ալեքսանդրիա քաղաքները։

ՆԵՂՈՍՅԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, տես Աֆրիկյան չեզուներ։

ՆԵՂՈՑ, գյուղ Հայկական ՍՍՀ Թումանյա– նի շրջանում, Դեբեդի աջ ափին, շրջկենտ– րոնից 13 կմ հյուսիս–արևելք։ Միավորված է Սաևահինի անասնապահական սովե– տական տնտեսության հետ։ Ունի ակումբ, գրադարան։ Գյուղում և շրջակայքում պահ– պանվել են գյուղատեղիներ (IX–XYII Նեղոց դդ․), խաչարձան (X դ․), գերեզմանոց (XV–XVII դդ․)։

ՆԵՂՈՒՑ, ջրային համեմատաբար նեղ տարածություն, անջատում է ցամաքի տարբեր մասեր և միացնում ջրային ավա– զաններ կամ դրանց մասեր։ Ն–ների առա– վելագույն մեծություններն են․ երկարու– թյունը մոտ 1670 կմ (Մոզամբիկի Ն․), լայնությունը՝ 950 կմ (Դրեյկի Ն․), խորու– թյունը՝ մինչև 5840 մ (Դրեյկի Ն․)։

ՆԵՂՈՒՑԻ ՎԱՆՔ, X–XIII դարերի հայ– կական ճարտարապետական հուշարձան, Հայկական ՍՍՀ Հրագդանի շրջանի Ար– վական գյուղի մոտ։ ՆԵՍ՚ԱՆ, լիտվերեն Ն յ ա մ ու ն ա ս, բե– լոռուսերեն Ն յ ո մ ա ն, Ն և մ ա ն և ց, գետ Բելոռուսական ՍՍՀ–ում և Լիտվա– կան ՍՍՀ–ում։ Երկարությունը 937 կմ է, ավազանը՝ 98,2 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Մինսկի բարձրությունից, 50 կմ հվ–ից, հո– սում Նեմանի ցածրավայրով, առաջացնե– լով դելտա, թափվում Բալթիկ ծովի Կուր– շիի ծոցը։ Բալթիական բլրաշարը հատե– լիս առաջացնում է սահանքներ։ Ավագա– նում կան բազմաթիվ մանր լճեր։ Սնումը խառն է, տարեկան միջին ծախսը՝ 678 մ3!վրկ։ Սառցակալում է դեկտեմբերին, սառցազերծվում՝ մարտին։ Գլխավոր վտակներն են Բերեզինան, Մյարկիսը, Նյարիսը, Դուբիսան, Շչարան, Շյաշուպեն ևն։ Ջրանցքներով միանում է Դնեպրին և Վիսլային։ Կա փայտանյութի լաստառա– քում։ Ն–ի վրա են Կաունասի ՀԷԿ–ը և ջրամբարը, ափերին՝ Ստոլբցի, Մոստի, Գրոդնո, Բիրշտոնաս, Կաունաս, Ցուր– բարկաս, Նեման, Սովետսկ և այլ քաղաք– ներ։

ՆԵՄԱՏՈԴՆԵՐ, (Nematoda), տես Կչոր որդեր։

ՆԵՄԱՏՈԴՆԵՐ ԲՈՒՅՍԵՐԻ, մշակովի և վայրի բույսերի վնասատուներ՝ կչոր որ– դերի դասից։ Առավել տարածված են․ կարտոֆիլի ցողունային (Ditylenchus destructor), ցորենի (Anguina tritici), ճակնդեղի (Heterodera chachti), ինչպես նաև սոխի ու սխտորի ցողունային, սե– խի, վարունգի ու կաղամբի բազմակեր, ելակի, բրնձի և այլ նեմատոդները։ Բազմանում են բույսերի պալարներում, բողբոջներում, արմատապտուղներում, տերևներում, ընձյուղներում ևն, վնասում դրանք, արգելակում աճը, նվազեցնում, իսկ երբեմն՝ ոչնչացնում ամբողջ բերքը (նաև պահեստևերում)։ Նեմատոդները կա– րող են տարածվել այլ հողամասեր՝ ջրի, արմատակալած տնկիների, հողի, գույ– քի, տրանսպորտի ևնի միջոցով։ Պայքա– րի միջոցներն են՝ նեմատոդասպան մի– ջոցներով և ֆիզիկական մեթոդներով վա– րակված բույսերի մշակում, կալիումա– կան պարարտանյութերի (բարձր չափա– քանակներով), միկրոտարրերի օգտա– գործում, տնկանյութի և սերմնանյութի բուժում, ցանքաշրջանառություն, նեմա– տոդադիմացկուն սորտերի ստեղծում։ Հ․ Թուման յան

ՆԵԱԵՐՏԻՆՆԵՐ (Nemertini), անողնաշա– րավոր կենդանիների տիպ։ Գերազան– ցապես ծովային, ազատ ապրող, գիշա– տիչ, հազվադեպ մակաբույծ կենդանիներ են։ Ն։ի երկարությունը սովորաբար 2– 20 սմ է, լայնությունը 1–5 մմ (Lineus Ion-