Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ինչպես նաև քայքայել (լուծել) մահացած հյուսվածքները։

ՆԵՅՐՈ․․․, նևր․․․, նԱրո․․․(<tհուն, vevpov – շիղ, նյարդ), բարդ բառերի սկզբնամաս, որը ցույց է տալիս դրանց վերաբերվելը նյարդային համակարգին (օրինակ՝ նեյրոգլիա)։ Համապատասխա– նում է հայերեն նյարդա․․․ բաղադրիչին բարդ բառերում (օրինակ՝ նյարդաֆիզիո– ղոգիա)։

ՆԵՅՐՈԼԵՊՏԻ4 ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐ (նեյ– րո․․․ և <հուն․ код – ընկալունակ), նեյրոպլեգիկ դ և ղ ա մ ի չ ո ց ն և ր, մեծ տրանկվիլիզատորներ, նյարդային համակարգի գործունեությունն ընկճող դեղանյութերի խումբ։ Օժտված են ընդհանուր հանգստացնող ազդեցու– թյամբ․ հիվանդը շրջապատի նկատմամբ դառնում է անտարբեր, ընկնում է շարժո– ղական ակտիվությունը, կմախքային մկանների տոնուսը, թուլանում վեգետա– տիվ նյարդային համակարգի ռեակտի– վությունը։ Ն․ դ․ ուժեղացնում են նարկո– տիկ, քնաբեր, ցավը հանգստացնողն ան– զգայացնող դեղամիջոցների ազդեցու– թյունը, թուլացնում նյարդային համա– կարգի խթանիչների (կոֆեին, ֆենամին են) ներգործությունը։ Ն․ դ․ հիմնակա– նում օգտագործում են հոգեկան մի շարք հիվանդությունների (շիզոֆրենիա, պսի– խոզներ, զառանցանք, հալյուցինացիա, վախ են) դեպքում։ Ն․ դ–ի ազդեցության մեխանիզմը դեռես լրիվ ուսումնասիր– ված չէ, սակայն հայտնի է, որ դրանք ազ– դում են սինապսներում նյարդային ազ– դակների հաղորդման վրա, ընկճում են գլխուղեղի ցանցանման գոյացության ակ– տիվացնող ազդեցությունը կեղեի վրա, իջեցնում մեդիատորների ակտիվությու– նը են։ Առավել կիրառական Ն․ դ․ են ֆե– նոթիազինի (ամիևազին, մեպազին, պրո– պազին, տրիֆթազին, էտապերազին), բուտիրոֆենոնի (հալոպերիդոլ, դրոպերի– դոլ), թիոքսանտենի, ինդոլի ածանցյալ– ները են։ Ն․ դ․ լայնորեն կիրառվում են նաե անեսթեզիոլոգիայում, ներքին հի– վանդությունների (հիպերտոնիկ, խոցա– յին, հղիության թունավորումներ են) բուժ– ման նպատակով։

ՆԵՅՐՈՆ (նեյրո․․․), ն և ր ո ն, նյարդային բջիջ, նյարդային համակարգի կառուցված– քային և ֆունկցիոնալ հիմնական միա– վոր։ Ն․ ընկալում է ընդունիչներից և մյուս Ն–ներից եկող ազդանշանները, վերա– մշակում և նյարդային ազդակների ձևով հաղորդում մկաններին, գեղձերին U մյուս հյուսվածքներին կամ նյարդաբջիջներին; Ն–ային խմբերը պահպանում են ինչպես ժառանգական (բնազդներ), այնպես էլ ձեռքբերովի (պայմանական ռեֆլեքսներ, հիշողություն) ինֆորմացիան։ Ն–ներն առաջանում են նյարդային համակարգի սաղմնային զարգացման ընթացքում, որի ավարտից հետո նյարդային բջիջների կիսման պրոցեսը դադարում է և քանակը մնում է հաստատուն օրգանիզմի ամբողջ կյանքի ընթացքում։ Ն–ները շրջապատված են գլիալ բջիջներով, որոնք ունեն սնու– ցողական, պաշտպանական և հենարանա– յին նշանակություն։ Ն․ օրգանիզմի ամե– ցատարբերակված բջիջն է։ Ինֆորմա– նիայի ընդունման համար Ն․ օժտված է որոշակի ազդանշանների նկաավամբ ընտ– րողական զգայնություն ունեցող ցիտո– պլազմային ելուստներով՝ դենդրիանե– րով, որոնց մակերևույթի ռեցեպտորային թաղանթներից ստացված ազդանշաննե– րը գումարվելով հասնում են Ն–ի մարմ– նին։ Այստեղ առաջացած կենսաէւեկւորա– կան պուոենցիայները երկար ելուստի՝ աքսոնի (նյարդառանցքի) միջոցով հա– ղորդվում են կենտրոնախույս ուղղու– թյամբ։ Աքսոնի նյարդաթելն, իր վերջա– Նեյրոնի Ախե– մատիկ պատկե– րը․ /• գենդրիտներ, 2- Բ22ի մարմին, 3․ աքսոնային թմբիկ, 4․ աքսոն, 5․ միելի– նային թաղանթ, 6․ շվանյան բշշի կորիզը, 7․ Ռանվինի սեղմ– վածք, 8, նյարդային վերջույթների էֆեկ– տորներ։ (Նեյրոնի մասերի համաչափու– թյունները խախտված են) վորությոլններում ճյուղավորվելով, առա– ջացնում է բազմաթիվ նյարդային վեր– ջույթներ, որոնք սինապսային միացում– ներ են առաջացնում ուրիշ Ն–ների մկան– ների կամ գեղձերի հետ (տես Սինապս– ներ)։ Ն․ յուրաքանչյուր կենդանի բջջի նման ունի կորիզ, որը ցիտոպլազմայի հետ առաջացնում է Ն–ի մարմինը՝ պե– րիկարիոնը։ Վերջինս բջջային սովորա– կան տարրերից բացի պարունակում է Նիսլի բազոֆիլային նյութի հատիկներ (որի բաշխմամբ որոշվում է բջջի ֆիզիո– լոգիական վիճակը) և նեյրոֆիբրիլներ։ Նյարդային համակարգը կազմող Ն–ների թիվը տարբեր օրգանիզմներում տար– բեր է (մարդկանցը 1010 է, որդերինը՝ 102)։ Կառուցվածքով, չաՓերով և ձևերով Ն–ները խիստ տարբերվում են։ Բարդ կազմություն ունեն գլխուղեղի մեծ կիսա– գնդերի կեղևի և ուղեղիկի Ն–ները։ Ըստ ելուստների ճյուղավորման տարբերում են միաբևեռ, երկբևեռ և բազմաբևեռ Ն–ներ, ըստ ռեֆլեկտորային աղեղում գրաված տեղի՝ զգացող [նյարդային ազդակը ըն– դունիչներից (ռեցեպտորներից) կենտրո– նական նյարդային համակարգին հաղոր– դող], շարժիչ (նյարդային ազդանշանը կենտրոնական նյարդային համակարգից կատարող օրգաններին հաղորդող) և մի– ջադիր։ Ն–ները դասակարգվում են նաև ըստ նյարդային վերջույթների արտազա– տած ֆիզիոլոգիական ակտիվ նյութի բը– նույթի Ա․ Պէարոսյան

ՆԵՆԵՑԱԿԱՆ ԻԵՔՆԱՎԱՐ ՕԿՐՈՒԳ,

ՌՍՖՍՀ Արխանգելսկի մարզի կազմում։ Ստեղծվել է 1929-ի հուլիսի 15-ին։ Գտնը– վում է Արևելա–Եվրոպական հարթավայ– րի հս–արլ–ում։ Ողողվում է Սպիտակ, Բա– րենցի և Կարայի ծովերի ջրերով։ Ընդգըր– կում է Կոլգուև և Վայգաչ կղզիները։ Տա– րածությունը 176,7 հզ․ կմ2 է, բնակչությու– նը՝ 47 հզ․ (1980)։ Վարչական կենտրոնը՝ Նարյան Մար։ Ունի 1 քաղաք, 1 քտա։ 1972-փն պարգևատրվել է ժողովուրդնե– րի բարեկամության, 1979-ին Աշխատան– քային կարմիր դրոշի շքանշաններով։ Բնությունը։ Մակերևույթը հիմնակա– նում հարթավայրային է։ Առանձնանում են Կանին Կամենը, Տիմանի բլրաշարի