Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մասում ձմոան ջերմաստիճանը 10–13°C–ով բարձր է ծայրամասերի ջերմաստիճանից։ Տարեկան տեղումները (առավելագույնը՝ հուլիսին) 540–650 մմ են։ Քաղաքի տարածքով է հոսում Մոսկվա գետը՝ Յաուզա, Սետուն և այլ վտակներով։ Կա մոտ 240 ջրամբար։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Մ–ի տարածքը մեծացել է 5 անգամ։ 1960-ից քաղաքի սահմանը համարվում է Մոսկովյան օղակաձև ավտոմոբիլային ճանապարհը, որի սահմաններում քաղաքի տարածությունը 878,7 կմ² է (այդ թվում կառուցապատված՝ 554,6 կմ², կանաչապատ տարածություններ՝ 154 կմ²)։ Բն․ 8015 հզ․ մարդ է, Մ–ի քաղաքային սովետին ենթակա Զելենոգրադ քաղաքի, Վոստոչնի, Զապադնի, Սևերնի, Մեշչյորսկի, Նեկրասովկա, Ռուբլյովո, Վնուկովո քտա-ների հետ՝ 8203 հզ․ մարդ (1981)։ Մ․ բաժանվում է 31 քաղաքային շրջանի։ II․ Քաղաքի կառավարումը

Մ–ում պետ․ իշխանության տեղական մարմինը ժող․ դեպուտատների քաղաքային սովետն է (Մոսսովետ)։ Նստաշրջանները հրավիրվում են տարեկան ոչ պակաս, քան 4 անգամ։ Նրա լիազորությունների մեջ են մտնում քաղաքային տնտեսության զարգացման պլանների, բյուջեի, ընտրողների պատվիրանների կատարման պլանների հաստատումը, գործադիր մարմինների և մշտական հանձնաժողովների կազմումը, նրանց աշխատանքների հաշվետվության քննարկումը ևն։ Մոսսովետի մշտական հանձնաժողովները վերահսկում են համապատասխան բաժինների ու վարչությունների աշխատանքը, հետևում սովետի, նրա գործադիր կոմիտեի որոշումների և իրենց հանձնարարականների կատարմանը։ Մոսսովետի գործադիր–կարգադրիչ մարմինը նրա գործադիր կոմիտեն է, որը կազմվում է սովետի յուրաքանչյուր գումարման առաջին նստաշրջանում։ Նրա ապարատը կազմում են նախագահի քարտուղարությունները, տեղակալներն ու գործկոմի քարտուղարը, վերահսկողության խմբերը, կազմակերպական–հրահանգչական և ընդհանուր բաժինները։ Տնտեսության և մշակույթի տարբեր ճյու– ղերը կառավարելու համար Մոսսովետն ստեղծում է գլխավոր վարչություններ, ֆունկցիոնալ և ճյուղային վարչություն– ներ, ինչպես նաև բաժիններ։ Մ–ի շրջաններում ընտրվում են ժող․ դեպուտատների շրջանային սովետներ, որոնք ընտրում են իրենց գործադիր կո– միտեները։ III․ Պատմական ակնարկ Հնագիտական նյութերի տվյալներով Մ–ի ներկայիս տարածքում XI–XIII դդ․ եղել են վյատիչների (հին ռուս, ցեղեր) գյուղեր։ XI դ․ վերջին Նեգլիննայա գետա– փին, Բորովիցյան բլրի վրա գոյություն է ունեցել փոքրիկ քաղաք։ Տարեգրության մեջ Մ․ հիշատակվում է 1147-ից։ 1156-ին իշխան Ցուրի Դոլգորուկիի օրոք կառուց– վել են քաղաքի առաջին փայտե պարիսպ– ները (տես Կրեմչ Մոսկովյան)։ XII– XIII դդ․ Մ․ եղել է Վլադիմիր–Սուզդալյան իշխանության կազմում, 1237–38-ին զավ– թել են մոնղոլ–թաթարները, ավերել և հըր– դեհել քաղաքը։ Մ․ վերակառուցվել է և XIII դ․ 2-րդ կեսից դարձել Մոսկովյան իշ– խանության, XIV դարից՝ Մոսկվայի մեծ իշխանության կենտրոն։ Իվան I Դանիւո– վիչ Կաչիաայի ժամանակներից Մ, եղել է Ռուսիայի միավորման և մոնղոլ–թաթա– րական լծի4 թոթաւիման նախաձեռնող, 1326-ից դարձել ռուս, միտրոպոլիտի նըս– աավայրը։ Մ–ում են կազմավորվել ռուս, զորքերը, որոնք իշխան Դմիտրի Դոնսկո– յի գլխավորությամբ 1380-ին հաղթել են մոնղոլներին (տես Կոդիկովյան ճակաւոա– մարա 1380)։ Մ․ վերածվել է ռուս ազգի կազմավոր– ման կենտրոնի։ XY դ․ վերջից, մեծ իշխան Իվան III-ի օրոք, դարձել է Ռուսական կենտրոնացված պետության մայրաքա– ղաքը։ Մ–ի քաղ․ նշանակության աճին զուգընթաց այն վերածվել է Ռուսաստա– նի տնտ․ և մշակութային կարևոր կենտ– րոնի։ 1610-ին քաղաքը գրավել են լեհ– լիտվական ինտերվենտները, որոնցից ազատագրվել է 1612-ին՝ Կ․ Մինինի և Դ․ Պոժարսկու գլխավորած ժող․ աշխար– հազորի ուժերով։ Թշնամու արտաքսումից հետո Մ․ վերականգնվել է և ավելի մեծա– ցել։ XVII դ․ դարձել է ձևավորվող համա– ռուսական շուկայի և զարգացող հակա– ֆեոդալական շարժման կենտրոն (տես Մոսկվայի ապստամբություններ 1648, 1662)։ XVIII դ․ սկզբին, Պետրոս Մեծի օրոք, ընդարձակվել են Մ–ի արլ․ արվար– ձանները։ Քաղաքում էին տեղավորված ռուս, մշտական բանակի առաջին գնդերը, պետ․ հիմնարկները։ 1708-ից Մ․ Մոսկվա– յի նահանգի կենտրոնն էր։ Մայրաքաղա– քը Պետերբուրգ տեղափոխվելուց (1712) հետո Մ․ մնացել է Ռուսաստանի տնտ․ և մշակութային կարևոր կենտրոնը։ 1755-ին այստեղ բացվել է ռուս, առաջին համալ– սարանը։ 1812-ի Հայրենական պատերազ– մի ժամանակ դարձել է թշնամու դեմ պայ– քարի կենտրոն, այստեղ է կազմավորվել ժող․ աշխարհազորը։ Բորոդինոյի ճակա– տամարտից հետո ռուսները առանց մար– տի թողել են Մ․։ Թշնամին ավերել, հըր– դեհել ու քանդել է քաղաքը։ Հաղթանակից հետո վերականգնվել է և այդ ժամանակից սկսած կորցրել ազնվականական քաղաքի իր գծերը, դարձել զարգացող կապիտա– լիստական հարաբերությունների կենտ– րոն։ 1861-ի գյուղացիական ռեֆորմը արագացրել է կապիտալիզմի զարգացու– մը, Մ–ում հիմնվել են արդ․ նոր ձեռնար– կություններ։ XIX դ․ վերջին Ռուսաստա– նի արդ․ երկրորդ կենտրոնն էր Պետեր– բուրգից հետո, երկրի գլխավոր երկաթու– ղային հանգույցը (ուներ 9 կայարան)։ Անընդմեջ աճել է բնակչությունը (1830-ին՝ 305 հզ․ մարդ, 1871-ին՝ 602 հզ․, 1897-ին՝ 1039 հզ․)։ Մ․ եղել է նարոդնիկների գործունեու– թյան կենտրոն, մեծ դեր է խաղացել Ռու– սաստանում մարքսիզմի տարածման գոր– ծում։ 1894-ին կազմակերպվել է Մոսկով– յան «Բանվորների միությունը»։ Մ․ XX դ․ սկզբին դարձել է Ռուս, կայսրության մո– նոպոլիստական կապիտալի, արդյունա– բերության կենտրոնացման խոշոր կենտ– րոն։ Մոսկվացի բանվորները մեծ դեր են խաղացել 1905–07-ի հեղափոխության մեջ։ Նրանց հոկտեմբերյան քաղ․ գործա– դուլը վերաճել է համառուսականի (տես Հոկտեմբերյան համաոուսաստանյան գործադոււ 1905)։ 1905-ի դեկտեմբերի զինված ապստամբությունը հեղափոխու– թյան գագաթնակետն էր (տես Դեկտեմ– բերյան զինված ապստամբություններ)։ 1917-ի Փետրվարյան հեղափոխության հաղթանակից հետո Մ․ դարձավ Հոկ– տեմբերյան սոցիաչիստական մեծ հեղա– փոխության երկրորդ կարևոր կենտրոնը Պետրոգրադից հետո։ Նոյեմբ, 3(16)-ին քաղաքում հաղթեց սովետական իշխանու– թյունը։ Սկսվեց Մ–ի զարգացման նոր շըր– ջանը։ 1918-ի մարտին Մ․ դարձավՌՍՖՍՀ (1922-ից՝ նաև ՍՍՀՄ) մայրաքաղաքը։ 1918–20-ի քաղաքացիական պատերազ– մի տարիներին սպիտակ գվարդիական– ների և ինտերվենտների դեմ պայքարի կազմակերպման կենտրոն էր։ Մ–ի հետ են առնչվում Վ․ Ի․ Լենինի կյանքի և գոր– ծունեության շատ տարիներ։ Քաղաքում կա լենինյան ավելի քան 130 հիշարժան վայր, Վ․ Ի․ Լենինի անունը առհավետ գրանցված է Մոսսովետի անդամների ցուցակում՝ որպես Մ–ի աշխատավորների դեպուտատի։ Կարմիր հրապարակում է գտնվում Վ․ Ի․ Լենինի դամբարանը։ Սո– ցիալիստական շինարարության տարինե– րին Մ–ում ստեղծվել է բազմաճյուղ ար– դյունաբերություն, վերակառուցվել են հին ձեռնարկությունները, կառուցվել նորերը։ 1940-ին Մ–ի արդ․ արտադրանքը 21 ան– գամ ավելի էր, քան 1913-ին։ 1931-ից քաղաքն առանձնացվել է Մ–ի մարզից՝ որպես ինքնուրույն վարչական միավոր։ 1935-ին ընդունվել է Մ–ի վերակառուցման գլխավոր հատակագիծը։ 1935-ի մայիսից բացվել է մետրոպոլիտենի 1-ին հերթը, 1937-ին գործարկվել է Մոսկվա–Վոլգա ջրանցքը (այժմ՝ Մ–ի անվ․ ջրանցք)։ 1941 – 1945-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ՍՄԿԿ Կենտկոմը, կառավարու– թյունը, ՊՊԿ և Գերագույն հրամանա– տարության գլխավոր ռազմակայանը Մ–ից են ղեկավարել մարտական գործողություն– ներն ու աշխատանքը թիկունքում։ 1941-ի հուլիսին Մ–ում կազմավորվել է ժող․ աշ– խարհազորի 12 դիվիզիա (տես Մոսկվայի ճակատամարտ 1941–1942)։ 1944-ին սահ– մանվել է «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ։ 800 մոսկվացիներ արժա– նացել են Սովետական Միության հերոսի կոչման։ 1945-ի հունիսի 24-ին այստեղ է կայացել հաղթանակի շքերթը։ Ետպատերազմյան տարիներին Մ․ դար– ձել է տեխ․ առաջընթացի, ինչպես նաև սոցիալիստական մշակույթի ու գիտու– թյան կենտրոն։ Այստեղ է սկիզբ առել աշխատանքի նկատմամբ կոմունիստա– կան վերաբերմունքի զանգվածային շար– ժումը։ Մ․ կարևոր դեր է կատարում խա– ղաղության համար պայքարում։ Միջազ– գային խոշոր քաղ․ և հասարակական կենտրոն է։ Մ–ում անց են կացվում կո– մունիստական և բանվորական կուսակ– ցությունների հանդիպումներ, միջազգա– յին համաժողովներ, գիտաժողովներ, գե– ղարվեստական մրցույթներ ևն։ Այցելում են արտասահմանյան պետ․ գործիչներ, պետությունների ղեկավարներ, տուրիստ– ներ։ Մ․ պարգևատրվել է Լենինի (1947-ին՝ 800-ամյակի առթիվ), Հոկտեմբերյան հե–