Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ամստնրդամ~Հռ․ենոււ ջրանցքը ուղիների երկարությունն ավելի քան 5 hq․ կմ է, երկաթուղիների երկարությունը՝ 3,1 հզ․ կմ (որի 1 /2-ը էլեկտրիֆիկացված է, 1978), ավտոխճուղիներինը՝ 86,3 հզ․ կմ (1976)։ Ամստերդամում կա միջազգային օդանավակայան։ Վերջին տարիներին կարգավորված է Ամստերդամի և Ռոտեր– դամի լաստանավային կապը Մեծ Բրիտա– նիայի և Սկանդինավյան երկրների նա– վահանգիստների հետ։ Արտաքին տնտեսական կապերը։ Ար– տահանում են պարեն, նավթամթերք, գազ, քիմ․ ապրանքներ, մեքենաներ, սարքա– վորումներ, ներմուծում4 հացահատիկ, բուսական հումք, գունավոր մետաղներ։ Հիմնական գործընկերներն են ԵՏՀ ան– դամ երկրները, ԱՄՆ։ Դրամական միավո– րը գուլդենն է (ֆլորին), 100 գուլդենը –21 ռ․ 65 կ․ (1982, մայիս)։ YIII․ Զինված ուժերը Ն–ի զինված ուժերը կազմված են ցա– մաքային, ռազմաօդային և ռազմածովա– յին ուժերից (109,7 հզ․ մարդ, 1977-ին)։ Գերագույն գլխավոր հրամանատարն է թագավորը։ Զորքերի անմիջական ղեկա– վարությունը իրականացնում են զորա– տեսակների հրամանատարները։ Բանա– կը կոմպլեկտավորվում է համընդհանուր զորահավաքի օրենքի համաձայն և կա– մավորների հավաքագրումով։ Զորակո– չային տարիքը 20-ն է, ծառայության ժամ– կետը՝ 18–21 ամիս։ Ցամաքային զորքե– րը (75 հզ․ մարդ), կազմված են 2 զրա– հատանկային և 4 մոտոհետևակային բրի– գադներից, նաև հրթիռային զորամասե– րից։ Ռազմաօդային ուժերը (17,7 հզ․ մարդ) ունեն 162 մարտական ինքնաթիռ և ուղղաթիռ, զենիթային ղեկավարվող հրթիռների 72-ական կայանքներ։ Ռազ– մածովային ուժերը (17 հզ․ մարդ), բաղ– կացած են ռազմածովային նավատոր– մից (100 ռազմանավ), ծովային ավիա– ցիայից (90 ինքնաթիռ և ուղղաթիռ) և ծո– վային հետևակից։ IX․ Բժշկաաշխարհագրական բնութա– գիրը 1979-ին ծնունդը կազմել է 1000 բնակ– չին 12,5, մահացությունը՝ 8,0, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 9,6։ Տղամարդկանց կյանքի միջին տևողու– թյունը 71,6 տարի է, կանանցը՝ 78,1 (1976)։ Մահացության հիմնական պատճառներն են՝ չարորակ նորագոյացությունները, սրտի սակավարյունային (իշեմիկ) հի– վանդությունը, ուղեղի անոթային ախտա– հարումները, դժբախտ պատահարները, թոքերի քրոնիկական ոչ առանձնահատուկ հիվանդությունները, շաքարախտը ևն։ Վարակիչ հիվանդություններից տարած– ված են բակտերիային դիզենտերիան, որովայնային տիֆը և պարատիֆերը։ 1975-ին Ն–ում կար 206 պետ․ հիվանդանոց (68,6 հզ․ մահճակալով) և 115 մասնագի– տացված հիվանդանոց (31554 մահճա– կալով)։ Ամբուլատորային օգնություն էին կազմակերպում մասնավոր պրակտիկա– յով զբաղվող բժիշկները, հիվանդանոցնե– րին ԿԻց ամբուլատորային 268 բաժան– մունք, բժշկ․ 35 կենտրոն և 54 դիսպանսեր։ Կար նաև մոր առողջության պահպանման 189 կենտրոն, կրծքի երեխաների 3 հզ․, 1–5 տարեկան երեխաների՝ 2,5 հզ․ դիս– պանսեր։ 1978-ին աշխատել են 23,7 հզ․ բժիշկ (10 հզ․ բնակչին՝ 17 բժիշկ), 4,8 հզ․ ատամնաբույժ, 6,7 հզ․ դեղագործ և ավե– լի քան 46 հզ․ միջին բուժաշխատող։ Բժիշկ– ներ են պատրաստում համալսարանների բժշկ․ 8 ֆակուլտետները։ Հայտնի են Սխևենինգեն Միջազգային կլիմայական և Հուկ վան Հոլանդ շրջանի առողջարան– ները։ X․ Լուսավորությունը XIX դ․ վերջին օրենք է ընդունվել համ– ընդհանուր պարտադիր տարրական կրթություն մտցնելու մասին։ 1900-ին պարտադիր է դարձել 6-ամյա տարրական (6–12 տարեկաններ), 1933-ին՝ 7-ամյա, 1950-ից՝ 8-ամյա ան– վճար (7–15 տարեկաններ) ուսուցումը։ ժողկրթության համակարգի նախնական օղակը մանկապարտեզներն են (հիմնա– կանում՝ մասնավոր)։ Տարրական դպրո– ցը 6-ամյա է։ Լրիվ միջնակարգ ընդհանուր կրթությունն իրականացվում է գիւյնազիա– ներում և միջնակարգ ռեալական դպրոց– ներում (6-ամյա ուսուցմամբ)։ Մասնագի– տական կրթություն են տալիս ցածր և միջնակարգ հատուկ մասնագիտական ուս․ հաստատությունները։ Բարձրագույն կրթական համակարգի մեջ մտնում է 15 բուհ, այդ թվում 6 հա– մալսարան, պետ․ են՝ Լեյդենի (հիմն․ 1575-ին), Ուտրեխտի (1636), Գրոնին– գենի (1614), Ամստերդամի մունիցիպալ (1877) համալսարանները։ Այսպես կոչ– ված, ազատ համալսարաններ են՝ բո– ղոքականը (1880, Ամստերդամ), կաթո– լիկականը (1923, Նեյմեգեն)։ Խոշորագույն գրադարաններն են՝ Ամս– տերդամի (հիմն․ 1578-ին), Լեյդենի (1575) համալսարանների, Հաագայի թագավո– րական (1798)։ Ամստերդամում են գտնը– վում Պետ․ (1808), Վան Գոգի ազգային (1972) թանգարանները, Ռեմբրանդի տուն–թ անգար անը (1907) ևն, Հաագա– յում՝ Մունիցիպալ թանգարանը (1862), Նկարների թագավորական կաբինետը (1820) ևն, Լեյդենում՝ Ազգագրության ազ– գային (1837), Երկրաբանության և հան– քաբանության (1820) և այլ թանգարան– ներ։ XI․ Գիտությունը և գիտական հիմ– նարկները 1․ Բնական և տեխնիկական գիտու– թյունները Ն–ում բնագիտական գիտելիքների զար– գացումը կապված է եղել երկրի ճահճա– կալած հողերի յուրացման հետ։ XIII դա– րից ծավալվել է ջրանցքների, պատվար– ների ու ամբարտակների շինարարությու– նը, որը նպաստել է մեխանիզմների (ճա– խարակներ, պոմպեր ևն) կատարելա– գործմանը։ XVI դ․ վերջին –XVII դ․ սկըզ– բին ստեղծվել են մի շարք համալսարան– ներ (առաջինը և առավել նշանակալին՝ Լեյդենի համալսարանը, հիմնադրվել է 1575-ին)։ XVI –XVII դդ․ առևտր․ կապի– տալի աճի հետևանքով զարգացել է նա– վագնացությունը [Վ․ Բարենցի նավարկու– թյունը (1594–97) Հյուսիսային սառուց– յալ օվկիանոսով, Վ․ Յանսզոնի (1605–07) և Ա․ Տասմանի (1642–44) նավարկություն– ները դեպի Ավստրալիայի ափերը], կա– տարելագործվել են քարտեզներն ու ճըշ– գըրիտ չափիչ սարքերը։ XVI դ․ վերջին քարտեզագրության եվրոպ․ կենտրոնը Անտվերպենից տեղափոխվել է Ամստեր– դամ, ուր 1631-ին Վ․ Բլաուն որդիների հետ հրատարակել է Ա․ Օրտելիուսի և Դ․ Մերկատորի ս ոլասներին փոխարինելու եկած նոր ատլաս։ 1650-ին լույս է տեսել Բ․ Վարենիուսի «Ընդհանուր աշխարհա– գրություն»- հիմնարար աշխատությունը։ Ն․ Վիտսենը, որը 1664–65-ին եղել է Ռուսաստանում, 1687-ին հրատարակել է այդ երկրի քարտեզը, իսկ 1692-ին՝ Սի– բիրի հիմնավոր նկարագրությունը։ XVI դ․ վերջին –XVII դ․ Ն–ում աշխատել են խո– շոր գիտնականներ, մաթեմատիկոս և ինժեներ Ս․ Ստևինը, մաթեմատիկոս Ա․ ժիրարը, աստղագետ և մաթեմատիկոս Վ․ Սնելիուսը, մեխանիկ, ֆիզիկոս և աստղագետ Ք․ Հյուգենսը, բնագետ 6ա․ Բ․ վան Հելմոնտը (յատրոքիմիայի հիմնա– դիրներից), վերջինիս աշակերտ, բժիշկ և քիմիկոս Սիլվիուսը (Ֆ․ դե լա Բոե), որը Լեյդենի համալսարանում կազմակերպել է քիմ․ լաբորատորիա և ուրիշներ։ Հայտ– նագործվել են դիտափողը և մանրադի– տակը, որոնք համապատասխանաբար վերագրվում են Ի․ Լիպերսգեյին (մոտ 1608) և Զ․ Ցանսենին (1590)։ Մանրադի– տակի առաջին կիրառողներն են եղել բնագետներ Ա․ Լևենհուկը և Յա․ Սվամեր– դամը։ Հայտնի անատոմներ էին Ռ․ դե Գրաաֆը և Ֆ․ Ռյոյսը։ 1629–49-ին Ն–ում ապրել և իր գլխա– վոր աշխատություններն է ստեղծել Ռ․ Դեկարտը։ XVIII դ․ կեսից ստեղծվել են գիտական ընկերություններ՝ Գիտությունների հո– լանդ․ ընկերությունը (1772, Հառլեմ), Արվեստների և գիտությունների ընկե– րությունը (1773, ուտրեխտ), Ամստերդա– մի մաթ․ ընկերությունը (1778) ևն։ 1808-ին հիմնադրվել է Գիտությունների, գրակա– նության և արվեստի թագավորական ինստ–ը (ավելի ուշ վերակազմավորվել է Թագավորական ԳԱ–ի)։ 1854-ին, խոշոր օդերևութաբան Ք․ Հ․ Դ․ Բոյս Բալոտի գործուն մասնակցությամբ, Ուտրեխտում կազմակերպվել է օդերևութաբանության ինստ․ (1879-ին տեղափոխվել է Դե Բիլտ)։