զանիայի Միացյալ Հանրապետության պրեզիդենտ։ Ն․ «աֆրիկյան սոցիալիզմի» տեսաբաններից է, մի շարք աշխատու– թյունների [«Ազատություն և միասնու– թյուն» (1967), «Ազատություն և սոցիա– լիզմ» (1968), «Սոցիալիզմը՝ ռացիոնալ ընտրություն է» (1973)] և արձակ ու չա– փածո երկերի հեղինակ է։
ՆԻԶԱԿ (պահլ․ nezak, nizag), գ ե– ղ ա ր դ, տեգ, մոտիկից և հեռվից (նետ– մամբ) խոցող հնագույն զենք։ Գործած– վել է որսի ժամանակ և մարտերում։ Երե– Աան է եկել պալեոլիթի դարաշրջանում։ Նիզակներ Նախնական Ն․ եղել է սրածայր փայտե ձող։ Հետագայում 1,5 t/–ից մինչե 5 մ երկարությամբ ձողի ծայրին ամրացրել են սուր շեղբեր (քարի դարաշրջանում՝ քարե կամ ոսկրե, բրոնզի դարաշրջանից՝ մետաղյա)։ Ն․ առանձնապես տարածվել է երկաթի դարաշրջանում։ Հայկ․ լեռնաշխարհում տերեաձե և դա– շունաձև շեղբերով բազմաթիվ մեծ ու փոքր Ն–ներ են գտնվել բրոնզի և երկաթի դարաշրջանների հնավայրերից։ Թոփ– րախ–կալեից հայտնաբերվել են նաև եր– կաթե ձողաբնով ամբողջական Ն–ներ։ Մ․ թ․ ա․ I հազարամյակի սկզբին Ն․ եղել է Ուրարտուի հեծյալ և հետիոտն մարտիկ– ների հիմնական զենք, որի մասին են վկայում պեղածո բազմաթիվ նյութերն ու պատկերաքանդակները։ Լայնորեն օգտա– գործվել է նաև Հին Արևելքի այլ երկրնե– րի ու անտիկ աշխարհի զորաբանակնե– րում։ Միջնադարյան Հայաստանում եղել է ծանրազեն (զրահակիր) հեծելազորի գլխավոր զենքը։ Եվրոպայում Ն–ով զին– վել են գլխավորապես ասպետական զոր– քերը։ Հաճախ օգտագործվել են սուր ծայ– րի կողքերից զույգ կեռեր (հեծյալին ձիուց վայր բերելու համար) կամ մի կողմից սակր (հարվածելու համար) ունեցող Ն–ներ։ Ն–ի գործածությունը որոշ երկըր– ներում հարատևել է մինչև XX դ․ սկիզբը։ Աֆրիկայի ու Հարավային Ամերիկայի որոշ բնիկների մոտ Ն․ ցարդ օգտագործ– վում է որպես որսի զենք։ Հնում Ն․ դիտվել է իշխանության խոր– հըրդանիշ։ Լանգոբարդները հանդիսա– վորությամբ Ն․ են հանձնել նորընծա թա– գավորին, հռոմեացիները՝ բարձր դաս փոխադրվող քաղաքացուն։ Պատերազ– մում պարտված հակառակորդին ու գե– րիներին Ն–ներից պատրաստած յուրա– հատուկ «լծի» տակով անցկացնելու հին սովորույթը համարվել է անարգանքի ու ստորացման նշան։ Հայ պատմիչները վկայում են պարտված երկրում, որպես քաջության նշան, արքայի կամ զորավարի Ն․ կանգնեցնելու հին հայկ․ սովորույթի մասին։ Գրկ․ Սամուելյան Ւ»․, Հին Հայաս– տանի կուլտուրան, հ․ 2, Ե․, 1941։ Ա ռ ա ք և լ– յ ա ն Բ․ Ն․, Քաղաքները և արհեստները Հայաստանում IX–XIII դդ․, հ․ 1, Ե․, 1958։ Есаян С․, Оружие и военное дело древней Армении (III–I тыс․ до н․ э․), Е․, 1966․
ՆԻԶԱՄ ԷԴ–ԴԻՆ ՇԱՄԻ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XIV–XV դդ․ պարսիկ մատենա– գիր։ Լենկթեմուրի հանձնարարությամբ (1401) և հսկողությամբ շարադրել է նրա արշավանքների պատմությունը՝ այն վեր– նագրելով «Զաֆարնամե» («Գիրք հաղ– թության»)։ Աշխատության մեջ մանրա– մասը նկարագրված են նաև Հայաստան կատարած արշավանքները, քաղաքների գրավումն ու ավերումը, բնակչության զանգվածային կոտորածները։ Հ․ Փափա զ յան
ՆԻԶԱՄԻ, գյուղ Հայկական ՍՍՀ Մասիսի շրջանում, շրջկենտրոնից 1,5 կմ հյուսիս։ Բանջարաբուծական սովետական տնտե– սությունն զբաղվում է նաև կարտոֆիլի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, Նիզամի կուլտուրայի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպասարկ– ման օբյեկտներ, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։
ՆԻԶԱՄԻ ԳՅԱՆԶԵՎԻ Աբու Մուհամադ իլյաս իբն Ցոաուֆ (մոտ 1141, Գանձակ, այժմ՝ Կիրրվաբադ – մոտ 1209, Գան– ձակ), ադրբեջանցի բանաստեղծ, մտածող։ Ստեղծագործել է պարսկերեն։ Երիտա– սարդ տարիներին գրել է քնարական բա– նաստեղծություններ։ Հռչակվել է հինգ պոեմներով («Գաղտնիքների գանձարան», գրված 1173–1180-ի միջև, «Իասրով և Շիրին», 1181, «Լեյլի և Մեջնուն», 1188, «Ցոթ գեղեցկուհի», 1197, «Իսկանդարնա– մե», մոտ 1203), որոնք հետագայում, մի գրքում ամփոփվելով, կոչվել են «Ի^ամսե»՝ «Հնգամատյան»։ Պահպանվել է նաև քնա– րական դիվանի մի մասը՝ 6 քասիդ, 116 գազել, 2 կիտա և 30 ռուբայի։ «Հնգամատ– յան»-]^ առաջին՝ «Գաղտնիքների գանձա– րան» խրատափիլիսոփայական պոեմը բաղկացած է 20 գրույց–գլուխներից, որոն– Նիզամի Գյանջևի ցում առաջադրվող գաղափարները լու– սաբանվում–հաստատվում են առակնե– րով։ Պոեմը ժամանակի տիրակալների խղճին ու մտքին ուղղված արդարադատու– թյան, բարեգթության, խելամիտ կառա– վարման կոչ Է, միաժամանակ դառը ճըշ– մարտության խոսք՝ տիրող կարգերի մա– սին։ «Խոսրով և Շիրին» պոեմում Ն․ Գ․ փառաբանել է սիրո երջանկացնող, սպնը– վացնող, սխրանքի մղող ուժը։ Արաբ, ժող․ սիրավեպի սյուժեով գրված «Լեյլի և Մեջնուն»-ի մեջ պատկերված է դըժ– բախտ սիրո ողբերգությունը։ Արդարադատ թագավորի գաղափարն է իշխում «Ցոթ գեղեցկուհի» և «Իսկանդարնամե» պոեմ– ներում։ Սրանցից առաջինի հիմքում սա– սանյան թագավոր Բահրամ Գուրի լե– գենդն Է։ Պոեմը կազմում են Բահրամի յոթ կանանց պատմած սիրային նովելները։ «Իսկանդարնամե» պոեմում, հակառակ պատմական իրողությանը, Ն․ Գ․ Ալեք– սանդր Մակեդոնացու կերպարում մարմ– նավորել է արդարադատ տիրակալի իր բարոյական իդեալը։ Հումանիստ բանաս– տեղծի ազատախոհությունը բարձրացել է մինչև ժողովրդաիշխանության գաղա– փարը։ Ն․ Գ–ի ստեղծագործությունը մեծ ավանդ է Մերձավոր և Միջին Արևելքի ժողովուրդ– ների մշակույթի գանձարանում։ 1947-ին ՍՍՀՄ–ում նշվել է Ն․ Գ–ի ծննդյան 800-ամ– յակը։ Երկ․ Ընտ․ գազելներ, Բաքու, 1940։ Բա– նաստեղծություններ, Ե․, 1941; Իսկյանդարն ու հովիվը, Ե․, 1941։ Ւ>ոսրով և Շիրին, Բաքու, 1941։ Լեյլի և Մեջնուն, Ե․–Մ․, 1947։ Գրկ․ Ա ղ ա յ ա ն Է․, Դրվագներ Արևելքի գրականության պատմության, Ե․, 1971։ Бер– те льс Е․ Э․, Низами․ Творческий путь поэта, М․, 1956․ Լ․ Շեխոյան
ՆԻԶՎԱ, Ն ա զ վ ա, քաղաք Օմանում․ Արաբական թերակղզու հյուս իս–արևել– քում։ Ունի մոտ 5 հզ․ բն․։ Առևտրատրանս– պորտային կենտրոն է կարավանային ու– ղիներում։ Կա արհեստագործություն։
ՆԻԺԵԳՈՐՈԴՍԿԱՅԱ, ստանիցա ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Ապշերոնսկի շրջանում, շրջկենտրոնից 50 կմ հարավ– արևելք։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ։ Զբաղվում են անտառատնտեսությամբ և անասնապահությամբ։ Ունի ութամյա դըպ– րոց, ակումբ, կինո, բուժկայան։ Հայերը եկել են Սամսունից և նրա շրջակա գյու– ղերից, 1882-ին։
ՆԻԺՆԵ–ԱՐՄՅԱՆՍԿԱՅԱ ԻՈՐԶԱ, հայա– բնակ գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրա– մասի Սոչիի Լազարևսկի շրջանում, շըրջ– կենտրոնից 42 կմ հարավ–արևելք։ Գյուղի միջով հոսում է խոբզա գետը։ Սովետա– կան տնտեսությունն զբաղվում է թեյի մշակությամբ, այգեգործությամբ, ծխա–