խոտագործությամբ; Ունի տարրական դպրոց, ակումբ, կինո։ Հայերը եկել են Սամսունի շրջանից, 1890-ին։
ՆԻԺՆԵԵ ՈՒՁ–ԴԵՐԵ, հայաբնակ գյուղ
ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Մոչիի Լազարեսկի շրջանում, շրջկենտրոնից 49 կմ հարավ–արեելք։ Ուչ–Դերե գետի ափից բարձրացող սարերի լանջին։ Միա– վորված է Դագոմիսի սովետական տըն– տեսության հետ։ Ունի տարրական դըպ– րոց, ակումբ, կինո։ Հայերը եկել են Մամ– սունի շրջանից, 1874-ին։
ՆԻԺՆԵ–ՇԻԼՈՎՍԿՈՅԵ, հայաբնակ գյուղ
ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Սոչիի Ադլերի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հյուսիս–արեելք։ Սովետական տնտեսու– թյունն զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտի, թեյի, եգիպտացորենի մշակու– թյամբ, այգեգործությամբ, բանջարաբու– ծությամբ։ Ունի հայկ․ միջնակարգ դըպ– րոց, գրադարան, ակումբ, կինո, բուժկա– յան։ Հիմնադրել են Սամսունի շրջանից եկած հայերը, 1889-ին։ Ն ԻԺՆ Ի ՏԱ ԳԻԼ, քաղաք (1917-ից), ՌՍՖՍՀ Սվերդլովսկի մարզի Պրիգորոդնի շրջա– նի վարչական կենտրոնը։ Գտնվում է Միջին Ուրալի արլ․ լանջին, Տագիլ գետի ափին։ 400 հզ․ բն․ (1980)։ ՄԱ մետալուր– գիայի և մեքենաշինության (Նիժնի Տա– գիլի մետալուրգիական կոմբինատ, «Ուրալվագոնզավոդ») կենտրոն է։ Կան նաե սննդի և թեթե արդյունաբերության, ջեռուցման սարքերի, պլաստմասսայի գործարաններ, շինանյութերի արտադրու– թյուն։ Ունի մանկավարժական ինստ․, Ուրալի պոլիտեխնիկական ինստ–ի մաս– նաճյուղ, տեխնիկումներ, ուսումնարան– ներ, 2 յծատրոն, թանգարաններ, երկա– թուղային կայարան։ Հիմնադրվել է 1725-ին։ Պարգեատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1971)։
ՆԻԺՆԻԵ ՏՈհԲԻ, հայաբնակ գյուղՌՄՖՄՀ Կրասնոդարի երկրամասի Ապշերոնսկի շրջանում, Փշեխա գեւոի աջ ափին, շըրջ– կենտրոնից 47 կմ հարավ։ Բնակիչները զբաղված են անտառատնտեսությամբ։ Հիմնադրել են Սամսունի շրջանի գյուղե– րից եկած հայերը, 1869-ին։ ՆԻԼ, գյուղ Արեմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Բայբուրդ գավառում։ Շրջակայքը ջրառատ է ու անտառաշատ։ 1909-ին ուներ 40 տուն հայ բնակիչ։ Զբաղ– վում էին երկրագործությամբ և անասնա– պահությամբ, մասամբ՝ ծխախոտագոր– ծությամբ։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ, Ն–ի հայ բնակչության մեծ մասը զոհվել է, մնացածները տեղահանվել են։ Թ․ Հակոբյան
ՆԻԼՍԵՆ (Nielsen) Կ ա ր լ Ավգուստ (1865–1931), դանիացի կոմպոզիտոր, դիրիժոր։ 1884–86-ին սովորել է Կոպեն– հագենի կոնսերվատորիայում։ 1908– 1914-ին Թագավորական թատրոնի, 1915– 1927-ին՝ Երաժշտական ընկերության նվա– գախմբերի դիրիժոր։ 1916-ից դասավանդել է Կոպենհագենի կոնսերվատորիայում (1931-ին՝ դիրեկտոր)։ Մտեղծագործու– թյան հիմքը սկանդինավյան ժող․ մե– ղեդիներն են։ Հեղինակ է «Մավուղ և Դավիթ» (1902), «Դիմակահանդես» (1906) օպերաների, կանտատների, 6 սիմֆո– նիայի, նախերգանքների, ռապսոդիանե– րի, կոնցերտների, կամերային–գործիքա– յին երկերի են։ Կոպենհագենում անց են կացվում Ն–ի երաժշտության փառատո– ներ։
ՆԻԼՍԵՆ (Nilsen) Ռուդոլֆ (1901-1929), նորվեգացի բանաստեղծ, լրագրող։ Նոր– վեգիայի կոմկուսի անդամ 1923-ից։ 1924–26-ին աշխատակցել է «Նորգես կո– մունիստբլադ» («Norges kommunistblad») թերթին։ «Քարքարոտ հողի վրա» (1925) բանաստեղծությունների առաջին ժողո– վածուն նվիրված է բանվորների կյանքին ու հայրենի բնությանը։ Բազմիցս եղել է ՄՍՀՄ–ում, տպավորությունները շարա– դրել «Ցտեսություն» (1926) բանաստեղ– ծությունների գրքում։ Ետմահու հրատա– րակվել է «Առօրյա» (1929) ժողովածուն։
ՆԻԼՍՈՆ (Nilsson) Քրիստինա (1843– 1921), շվեդ երգչուհի (սոպրանո)։ Մովո– րել է Ֆ․ Բերվալդի մոտ՝ Ստոկհոլմում, կատարելագործվել Փարիզում։ Երգել է Եվրոպայի խոշոր օպերային թատրոննե– րում․ 1868–70-ին՝ Փարիզում, Լոնդոնի «Քովենտ–Գարդենում», 1872–75-ին՝ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում։ 1870–72-ին, 1873-ին, 1874-ին և 1884-ին հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ–ում։ 1888-ին թողել է բեմը։ Դերերգերից են՝ Դոննա էլվիրա, Քերուբինո (Մոցարտի «Դոն ժուան», «Ֆիգարոյի ամուսնությու– նը»), Մարգարիտ (Գունոյի «Ֆաուստ»), Դեզդեմոնա (Ռոսսինիի «Օթելլո»), Մին– յոն, Օֆելյա (Թոմայի «Մինյոն», «Համ– լետ»)։ ՆԻՒԱխ, Ն ի խ ա ղ, Թ ո ր թ ու մ, գյուղ էրզրումի վիլայեթի Կիսկիմ գավառակում, Թորթում գետի Նիխախ վտակի ափին, Թորթում լճից մոտ 32–33 կմ հարավ։ Շրջակայքը լեռնային է ու անտառապատ։ Ն–ի մոտ պահպանվել են համանուն բեր– դի ավերակները։ 1909-ին Ն․ ուներ ավելի քան 7 տուն հայ բն․։ Զբաղվում էին երկ– րագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Բնակիչները տեղահան– վել են 1915-ին։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Թ․ Հակոբյան «ՆԻԿԱ», ժողովրդական ապստամբու– թյուն Կ․ Պոլսում, 532-ի հունվարին։ Ան– վանումն առաջացել է ապստամբների «Nixa» («Հաղթի ր») նշանաբանից։ Ուղղը– ված էր սոցիալական ճնշման դեմ։ Ա– պըստամբները հարձակվել են պետ․ հիմ– նարկների, հարուստների տների վրա, հրդեհել դրանք, ոչնչացրել հարկացու– ցակները են։ Շարժումը փորձել են օգ– տագործել նաև Հուստինիանոս I-ի հակա– ռակորդները՝ նրան գահազրկելու նպա– տակով։ Ապստամբների անհամաձայնու– թյունից օգտվելով՝ զորավարներ Նարսե– սը, Բելիսարիոսը և Մունդոսը ճնշել են այն։ Միայն ձիարշավարանում կոտորվել է 35 հզ․ մարդ։ Հուստինիանոսն ու նրա կենսագիրները, ձգտելով քողարկել ա– պըստամբության ժող․ բնույթը, «Ն․» որա– կել են իբրե դինաստիական դավադրու– թյուն։ Գրկ․ История Византии, т․ 1, М․, 1967, с․ 284–295․ Հ․Բարթիկյան
ՆԻԿԱՐԱԳՈՒԱ (Nicaragua), լիճ Նիկարա– գուայում, ամենախոշորը Կենտրոնական Ամերիկայում։ Գտնվում է տեկտոնական իջվածքում, ծովի մակերեույթից 32 մ բարձրության վրա։ Մակերեսը 8430 կմ2 է, խորությունը՝ մինչե 70 մ։ Տիպիտապա գետով միանում է Մանագուա լճին, Սան Իաւան գետով՝ Կարիբյան ծովին։ Ն–ի արմ․ մասում է Օմետեպե կղզին՝ համա– նուն հրաբխով։ Նավարկելի է։
ՆԻԿԱՐԱԳՈՒԱ (Nicaragua), Ն ի կ ա ր ա– գուայի Հանրապետություն (Republica de Nicaragua), պետություն Կենտրոնական Ամերիկայում։ Սահմանա– կից է Հոնդուրասին և Կոստա Ռիկային։ Ողողվում է Խաղաղ օվկիանոսի և Կարիբ– յան ծովի ջրերով։ Ն–ին են պատկանում Կարիբյան ծովի մի շարք փոքր կղզիներ։ Տարածությունը 130 հզ․ կմ2 է, բն․ 2,48 մլն մարդ (1980)։ Մայրաքաղաքը՝ Մանագուա։ Վարչականորեն բաժանվում է 16 դեպար– տամենտի և 1 ազգային օկրուգի։ Պետական կարգը։ Հեղափոխության հաղթանակից (1979) հետո Ն–ում իշխա– նությունն անցել է Ազգային վերածննդի դեմոկրատական ժամանակավոր կառա– վարությանը (1979-ի սեպտեմբերից՝ Ազ– գային վերածննդի կառավարություն)։ Կա– ռավարության գործունեությունը կոորդի– նացնում է ղեկավար խորհուրդը։ 1980-ին ստեղծվել է Պետ․ խորհուրդ (քաղ․, հասա– րակական, արհմիութենական են կազմա– կերպությունների ներկայացուցիչներից), որն ունի կոեսուլտատիվ–օրենսդրական ֆունկցիաներ։ Բնությունը։ Երկրի արլ․ մասը Մոսկիտ– յան ափի կուտակումային հարթավայրն է։ Հս․ և կենտրոնական մասը զբաղեցնում են Ռիո Գրանդե, Կոկո, Ռիո էսկոնդիդո և այլ գետերով մասնատված Կորդիլիերա Իսաբելիա (բարձրությունը՝ մինչե 2438 մ), Կորդիլիերա դե Դարիեն բարձրավանդակ– ները և Ուապա լեռները։ Արմ․ և հվ․ մասը տեկտոնական իջվածք է, որի արմ․ եզրով ձգվում է էլ Վիեխո (1780 մ), Մոմոտոմբո (1258 մ), Օմետեպե (1556 մ) և այլ գործող հրաբուխների շարքը։ Իջվածքը ակտիվ սեյսմիկ շրջան է։ Կան ոսկու, արծաթի, Արմավենիների պողոտան Մանագուայում