Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պղնձի, նիկելի, նավթի հանքավայրեր։ Կլիման հս–արլ–ում խոնավ արևադարձա– յին է, պասսաաային (միջին ամսական ջերմաստիճանը դաշտավայրում՝ 25– 28cC, տարեկան տեղումները4 մինչև 6,5 հզ․ մմ), հվ–արմ–ում՝ մերձհասարակածա– յիև, սեզոնային խոնավ (միջին ամսական ջերմաստիճանը4 16– 18°C, տարեկան տե– ղումների 1–1,5 հզ․ մմ)։ Խոշոր լճերից են Նիկարագուան և Մանագուան, որոնք Սան Խուան գետի հետ կազմում են Խա– ղաղ և Ատլաևտյաև օվկիանոսներն իրար միացնող ջրային ուղի (կազմված եև միջ– օվկիանոսային ջրանցքի շինարարության նախագծեր)։ Երկրի տարածքի 50% –ը անտառածածկ է։ Գերակշռում են մշտա– կանաչ անտառները։ Տարածված կենդա– նիներն են լայնաքիթ կապիկը, գետակին– ճը, մրջնակերը։ Շատ են կրծողները, չղջիկները, սողունները, թռչունները։ Բնակչությունը։ 85%-ը նիկարագուա– ցիներ են։ Բնակվում են նաև նեգրեր, մու– լատներ, հնդկացիներ։ Պաշտոնական լե– զուն իսպաներենն է, տիրապետող կրոնը՝ քրիստոնեությունը, տոմարը՝ գրիգորյա– նը։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 19,1 մարդ է։ Խոշոր քաղաքներն են Մանա– գուան, Լեոնը, Մատագալպան, Գրանա– դան։ Պատմական ակնարկ։ Ն–ի հնագույն բնակիչները եղել են հնդկացիներ (VI– X դդ․, հիմնականում Մեքսիկայից եկած ացաեկներ ու տոլտեկներ), որոնց ցեղա– յին առաջնորդներից մեկի՝ Նիկարաոյի անունով երկիրը կոչվել է Ն․։ 1502-ին Ն–ի ափ եև իջել իսպանացիները, 1522-ից սկը– սել երկրի նվաճումը և այն դարձրել իս– պանական գաղութ՝ Լեոն կենտրոնով։ 1570-ին իսպանացիները Ն․ մտցրել են Գվատեմալայի կազմի մեջ։ 1821-ին Ամե– րիկայի իսպանական գաղութների անկա– խության պատերազմի ընթացքում (տես Իսպանական գաղութների անկախության պատերազմ Ամերիկայում 1810–1826) Ն․ հռչակվել է անկախ, իսկ 1822^-ին նրա տա– րածքը մտցվել է Մեքսիկայի կայսրության մեջ։ 1823–38-ին Ն․ Կենտրոնական Ամե– րիկայի Միացյալ Նահանգների կազմում էր, 1838-ի ապրիլից արդեն՝ ինքնուրույն հանրապետություն։ 1824-ին Ն–ում վերաց– վել է ստրկությունը։ XIX դ․ կեսից պայ– քար է ծավալվել Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ–ի միջև Ն–ում գերիշխանության հա– մար, մասնավորապես Ն–ի տարածքում միջօվկիանոսային ջրանցք կառուցելու նպատակով։ 1855-ին Ն․ է ներխուժել ամե– րիկացի ՚ արկածախնդիրների մի խումբ (Ու․ Ուոկերի գլխավորությամբ)։ Գվա– տեմալայի, Սալվադորի և Հոնդուրասի միացյալ զորքերը վտարել են նրանց, ազատագրելով Ն–ի տարածքը։ 1909-ին, 1912–25-ին, 1927–33-ին ԱՄՆ օկուպաց– րել է Ն–ի տարածքը։ Երկրում սկսվել է ազ– գային–ազատագրական շարժում, որն ուժեղացել է Հոկտեմբերյան սոցիալիս– տական մեծ հեղափոխության ազդեցու– թյամբ։ 1925-ին ստեղծվել է մարքսիստա– կան աշխատանքի կուսակցությունը։ 1926-ի վերջին Ա․ Ա․ Սանդինոյի գլխավո– րած ջոկատը զինված պայքարի է ելել ամերիկյան զավթիչների և նրանց դրածո– ների դեմ։ Ջոկատը, աստիճանաբար հա– մալրվելով, դարձել է ապստամբական բա– նակ, որը 1933-ին հարկադրել է ԱՄՆ–ին դուրս բերել իր զորքերը Ն–ից։ 1934-ին Մանդինոն դավադրաբար սպանվեց ազ– գային գվարդիայի հրամանատար գեն․ Ա․ Մոմոսայի հրամանով (ԱՄՆ–ի աջակ– ցությամբ), որը շուտով դարձավ պրեզի– դենտ։ Երկրում հաստատվեց Սոմոսա ըն– տանիքի բռնապետությունը։ 1941-ի դեկտեմբերին Ն․ պատերազմ հայտարարեց Գերմանիային, Իտալիա– յին և ճապոնիային։ Երկրորդ համաշխար– հային պատերազմի (1939–45) տարի– ներին Ն–ում վերելք ապրեց դեմոկրատա– կան շարժումը, ստեղծվեց Բանվորական ֆեդերացիա (միավորում էր մի շարք արհ– միություններ), կազմվեց կոմունիստնե– րի կուսակցությունը՝ Ն–ի սոցիալիստա– կան կուսակցությունը (ՆՍԿ)։ 1944-ի դեկ– տեմբերին Ն․ դիվանագիտական հարաբե– րություններ հաստատեց ՍՍՀՄ–ի հետ։ Պատերազմից հետո ուժեղացավ դեմո– կրատական շարժման դեմ հալածանքը։ 1945-ի դեկտեմբերին ՆԱԿ հայտարար– վեց օրենքից դուրս։ 1956-ին Ա․ Սոմոսան սպանվեց, դիկտատոր հռչակվեց որդին՝ Լ․ Սոմոսա Դեբայլեն։ Բռնապետության դեմ պայքարելու համար 1961-ին ստեղծ– վեց Ազգային ազատագրության սանդի– նոյական ճակատ (ԱԱՍՃ) կուսակցու– թյունը։ 1967-ին իշխանության գլուխ ան– ցավ Ա․ Սոմոսայի երկրորդ որդին՝ Ա․ Սո– մոսա Դեբայլեն, որր 1974-ին պաշտոնա– պես դարձավ պրեզիդենտ։ 1970-ական թթ․ 2-րդ կեսին պայքարը բռնապետու– թյան դեմ շարունակվեց։ 1978-ի հուլի– սին ստեղծվեց «Միասնական ժողովուրդ շարժում» կազմակերպությունը (միավո– րեց ավելի քան 20 կազմակերպություն)։ 1978-ի սեպտեմբերին Ն–ում սկսվեց հա– մաժողովրդական ապստամբություն։ ԱԱՍՃ–ի ջոկատները հսկոււություն հաս– տատեցին մի շարք քաղաքներում։ Սոմո– սայի վարչակարգին լայնորեն օժանդա– կում էր ԱՄՆ։ 1979-ի մարտին ստեղծվեց ԱԱՄՃ–ի գերագույն ղեկավար մարմին՝ Ազգային ղեկավարություն։ Հունիսի 4-ին Ն–ում սկսվեց համընդհանուր գործադուլ, հունիսի 17-ին ստեղծվեց Ազգային վերա– ծննդի ժամանակավոր դեմոկրատական կառավարությունը (ԱՎԺԴԿ), իսկ հու– լիսի 17-ին Ա․ Սոմոսա Դեբայլեն փախավ երկրից։ Հուլիսի 20-ին հրապարակվեցին

ԱՎԺԴԿ–ի առաջին դեկրետները։ Բռնա– գրավվեց Սոմոսա ընտանիքի և նրա գոր– ծակալների սեփականությունը, լուծար– քի ենթարկվեց ազգային գվարդիան։ Ազ– գայնացվեցին բանկերը, հսկողության տակ դրվեցին արտաքին առևտրական գործարքները, օտարերկրյա կապիտալ ներդրումները։ Սկսվեց իրականացվել ագ– րարային ռեֆորմը։ 1979-ի սեպտեմբե– Տեսաււտն Մանագուայից