Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ն. շ-յան ուսումնասիրությամբ զբաղվել են գերմ. գիտնական Յու. Լիբիխը (XIX դ.)» սովետական գիտնական Վ. Վերնադսկին, նրա աշակերտները և ուրիշներ։ Ն. շ-յան ուսումնասիրությունն ունի ոչ միայն ճանաչողական, այլև կիրառական մեծ նշանակություն։ Մարդու ազդեցությունը բնության վրա գնալով մեծանում է և իր մասշտաբներով համեմատելի է դառնում երկրբ. գործոնների հետ։ Ստեղծվում են ջրային նոր ավազաններ, սինթեզվում բնության մեջ չհանդիպող նյութեր, մարդու ձեռքերում են կուտակվում մետաղների, ֆոսֆատների, ծծմբի ենի հսկայական պաշարներ։ Փոխվում է երկրաքիմիական պրոցեսների բնականոն ընթացքը։ Հետնաբար, բնության մեջ նյութերի և էներգիայի փոխակերպումների և դրանց հետևանքների խորը ուսումնասիրությունն անհրաժեշտ է շրջապատող բնության վրա մարդու ռացիոնալ ազդեցության, շրջապատող միջավայրը կյանքի համար պիտանի ձևով պահպանելու և բնական պայմանները ցանկալի ուղղությամբ փոխելու համար (տես նաև Բնության պահպանություն, Բնության վերափոխում, Շրջապատող միջավայր):

Գրկ. Вернадский В. И., Очерки геохимии, 4 изд., М.-Л., 1934; Ферсман А.Е., Геохимия, т. 1-4, Л., 1933-39; Виноградов А. П., Введение в геохимию океана, М., 1967; Вильямс В. Р., Собр. соч., т. 6, М., 1951; Rankama К., Sanama Th.,G. Geochemistry, Chicago, 1950.

ՆՅՈՒՎԱԴԻ, գյուղ Հայկ. ՍՍՀ Մեղրու շրջանում, շրջկենտրոնից 16 կմ հյուսիսարևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ,

անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կենցաղսպասարկման տաղավար, ամբուլատորիա։ Գործում է «Հայգորգ» արտադրական միավորման մասնաճյուղը։

ՆՅՈՒՏՈՆ (Newton) Իսահակ (25.12.1642 – 4.1.1643 Վուլսթորպ Գրանտեմի մոտ 21(31).3.1727 Քենսինգթոն), անգլիացի ֆիզիկոս և մաթեմատիկոս, ստեղծել է մեխանիկայի հյուսիսարևելք աստղագիտության տեսական հիմունքները, հայտնագործել տիեզերական ձգողության օրենքը, մշակել (Գ. Լայբնիցից անկախ) դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվը, պատրաստել հայելային հեռադիտակը, կարևորագույն փորձարարական աշխատանքներ կատարեց օպտիկայի բնագավառում։ Ն. ծնվել է ֆերմերի ընտանիքում, հայրը մահացել է նախքան որդու ծնվելը։ 1655-ից հաճա֊

խել է Գրանտեմի դպրոցը, իսկ 1661-ին ընդունվել Քեմբրիջի համալսարանի Թրինիթի կոլեջ, ուր նրա ուսուցիչն է եղել հայտնի մաթեմատիկոս Ի. Բարրոուն։ 1665-ին, ավարտելով համալսարանը, ստացել է բակալավրի գիտական աստիճան։ 1665-67-ին, ժանտախտի համաճարակի ժամանակ գտնվել է հայրենի Վուլսթորպ գյուղում, այդ տարիներն ամենաարդյունավետն էին Ն-ի գիտական ստեղծագործության համար։ Այստեղ է նա կատարել լույսի տարրալուծման փորձերը (տես Դիսպերսիա Լույսի): 1668-ին Ն-ին շնորհվել է մագիստրոսի աստիճան, իսկ 1669-ին Բարրոուն նրան է հանձնել ֆիզիկամաթեմատիկական ամբիոնը, որը Ն. զբաղեցրել է մինչև 1701-ը։ 1671-ին Ն-ի կառուցած հայելային հեռադիտակի ցուցադրումը մեծ տպավորություն է գործել ժամանակակիցների վրա, և շուտով (1672-ի հունվարին) Ն. ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, իսկ 1703-ին դարձել այդ ընկերության պրեզիդենտը։ 1687-ին հրապարակել է իր վիթխարի աշխատությունը՝ «Բնափիլիսոփայության մաթեմատիկական հիմունքները» (կրճատ՝ «Հիմունքներ»): 1695-ին ստացել է Դրամահատարանի տեսուչի պաշտոնը (դրան, ըստ երևույթին, նպաստել է այն, որ Ն. ուսումնասիրել է մետաղների հատկությունները): Նրան հաջողվել է կարգի գցել Անգլիայի քայքայված դրամական գործը, որի համար 1699-ին ցմահ ստացել է Դրամահատարանի դիրեկտորի բարձր վարձատրվող կոչումը։ Նույն թվականին Ն. ընտրվել է Փարիզի ԳԱ արտասահմանյան անդամ։ 1705-ին Ն-ին շնորհվել է ազնվականի տիտղոս։ Նա թաղվել է անգլ. ազգային պանթեոնում՝ Վեստմինստերյան աբբայությունում։ Մեխանիկայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի այն հիմնական հարցերը, որոնք մշակել է Ն., սերտորեն կապված են եղել իր ժամանակի գիտական պրոբլեմների հետ։ Օպտիկային վերաբերող առաջին աշխատանքում՝ «Լույսի և գույների նոր տեսություն», որը նա 1672-ին ներկայացրել է Լոնդոնի թագավորական ընկերությունում, Ն. արտահայտել է իր հայացքները «լույսի մարմնականության» մասին (լույսի մասնիկային հիպոթեզը): Այդ աշխատանքի առաջացրած բուռն բանավեճում Ն-ի հայացքների հակառակորդն էր Ռ. Հուկը, որն այն ժամանակ իշխող ալիքային պատկերացումների կողմնակիցն էր։ Պատասխանելով Հուկին՝ Ն. արտահայտել է լույսի մասնիկային և ալիքային պատկերացումները համատեղող հիպոթեզ։ Այդ հիպոթեզը Ն. հետագայում զարգացրել է «Լույսի և գույների տեսություն» աշխատությունում, որտեղ նկարագրել է նաև Նյուտոնի օղակներով փորձը և հաստատել լույսի պարբերականությունը։ Լոնդոնի թագավորական ընկերության նիստում այդ աշխատությունն ընթերցելիս, Հուկը հանդես է եկել առաջնության հավակնությամբ, և Ն. որոշում է ընդունել չհրապարակել օպտիկային վերաբերող աշխատանքները, որոնք հրապարակվել են միայն 1704-ին (Հուկի մահվանից մեկ տարի անց), «Օպտիկա» հիմնարար աշխատությունում։ «Օպտիկա»-ում Ն. նկարագրել է լույսի դիսպերսիայի հայտնաբերման ուղղությամբ իր կատարած խիստ մանրակրկիտ փորձերը, լույսի ինտերֆերենցիան բարակ թիթեղներում և ինտերֆերենցիոն գույների փոփոխությունը Նյուտոնի օղակներում՝ կախված թիթեղի հաստությունից։ Ն. ըստ էության առաջինն է չափել լուսային ալիքի երկարությունը։ «Օպտիկա»-ն ավարտվում է հատուկ հավելվածով՝ «Հարցեր»-ով, որտեղ Ն. արտահայտում է իր ֆիզիկական հայացքները, շարադրում նյութի կառուցվածքի վերաբերյալ իր տեսակետը՝ անբացահայտ ձևով տալով ատոմի և մոլեկուլի հասկացությունները և նորից դիտարկում լույսի մասնիկ-ալիքային հիպոթեզը։ Ն-ի գիտական ստեղծագործության գագաթնակետը «Հիմունքներն» են, որտեղ նա ընդհանրացրել է նախորդների (Գ. Գալիլեյ, Յո. Կեպլեր, Ռ. Դեկարտ, Ք. Հյուգենս, Զ. Բորելլի և ուրիշներ) և իր սեփական հետազոտությունները և առաջինն ստեղծել երկրային և երկնային մեխանիկայի միասնական կուռ համակարգ, որն ընկել է ողջ դասական ֆիզիկայի հիմքում։ Այստեղ Ն. տվել է մի շարք ելակետային հասկացությունների՝ մատերիայի քանակի, շարժման քանակի և տարբեր տեսակի ուժերի սահմանումները, ձևակերպել 3 նշանավոր «աքսիոմներ կամ շարժման օրենքներ» (տես Նյուտոնի օրենքներ մեխանիկայի), արտածել շարժման քանակի պահպանման օրենքը փակ համակարգի համար։ Ն. դիտարկել է մարմինների շարժումը կենտրոնական ուժերի ազդեցությամբ և ապացուցել, որ այդպիսի շարժումների հետագծերը կոնական հատույթներ են։ Նա շարադրել է տիեզերական ձգողության ուսմունքը, մշակել երկնային մարմինների շարժման տեսությունը, ցույց տվել, որ տիեզերական ձգողության օրենքից բխում են Կեպլերի օրենքները, բացատրել Լուսնի շարժման առանձնահատկությունները, Յուպիտերի պրեցեսիան ու սեղմումը, քննարկել հոծ զանգվածների ձգողության խնդիրները, մակընթացությունների և տեղատվությունների տեսությունը են։ «Հիմունքներ»-ում Ն. հետազոտել է հոծ միջավայրում (գազ, հեղուկ) մարմինների շարժումը՝ կախված դրանց տեղափոխության արագությունից, բերել օդում և հեղուկներում ճոճանակների շարժման վերաբերյալ կատարած փորձերի արդյունքները։ Դիտարկել է առաձգական միջավայրերում ձայնի տարածման արագությունը, գտել տաք մարմնի հովացման օրենքը։ Մաթ. հաշվարկի միջոցով Ն. հակադրվել է Դեկարտի այն հիպոթե֊