Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


1/3-ը U փայտամթերման մոտ 10%–ը։ Ար– դյունահանում են երկաթի հանքանյութ, կապար, ցինկ, պղինձ, ֆլյուորիտ։ Զար– գացած է թաղանթանյութի–թղթի, ձկնա– վերամշակման արդյունաբերությունը, նավթաքիմիան և տրանսպորտային մե– քենաշինությունը։ Կա ՀԷԿ։ Գյուղատնտե– սությունն ունի օժանդակ բնույթ։ Հայտ– նաբերել է անգլիացի Ջ․ Կաբոտայի ար– շավախումբը (1497)։ 1713–1917-ը և 1934– 1949-ը անգլ․ գաղութ էր, 1917–34-ը՝ դո– մինիոն, 1949-ից որպես նահանգ մտնում է Կանադայի կազմի մեշ։ ՆՆԳԻ, Ն ի ն գ ի, գյուղ Լեռնային Ղա– րաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջանում, շրջկենտրոնից 25 կմ արև– մուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ, այգեգործու– թյամբ, բանջարաբուծությամբ, անասնա– պահությամբ, մեղվաբուծությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ–կինո, 2 գրադա– րան, մսուր–մանկապարտեզ։ Ն–ում է P․ Կնոմւյանցի տուն–թանգարանը։ Գյու– ղում և շրջակայքում պահպանվել են եկե– ղեցի (1656), Ուղտաքարերի մատուռը (XVII դ․)․ Րավարխան վանք–ամրոցը՝ (1722), Ծաոեխի մատուռը և Գրիգոր Լու– սավորիչ վանքը (XVIII դ․)* Ն–ում է ծըն– վել պրոֆեսիոնալ հեղափոխական P․ Կնունյանցը։

ՆՇԱԳՐՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, մեթոդ, որով ուսումնասիրում են ողնաշարավորների (նաե ձկների) ու փափկամորթների կեն– սաբանությունը, միգրացիան, քոչը, սե– զոնային տեղաշարժը ևն։ Նշանների (օղակ, գինդ, դրոշմ ևն) վրա սովորաբար նշվում է կենդանու հերթական համարը և նշագրող երկրի անունը։ Նշագրումը իրա– կանացնող հիմնարկությունները հատուկ մատյաններում գրանցում են կենդանու տեսակը, նշանի համարը, նշագրման տա– րեթիվը և տեղը։ Տես նաև Թռչունների օղակավորում։ Պայմանական նշաններով կամ թվերով գյուղատնտեսական կենդա– նիների ևթռչունների նշա– գրումը (եղանակներն են՝ պիտակա– վորում, խարանում, ականջի կտածում՝ կտրվածքներով նշագրում և օղակավո– րում) հնարավորություն է տալիս հաշվա– ռել գլխաքանակը, տարբերել անհատնե– րին, հաստատել կենդանու պատկանելիու– թյունը ևն։ ՍՍՀՄ–ում նշագրում են բոլոր տնտեսությունների կենդանիներին, ծըն– վելուց 2–3 օր կամ մորից անջատելուց հետո։ Կենդանու անհատական համարը գրանցվում է տնտեսության գույքամատ– յաններում։ ՆՇԱՆ ՄԻՐձԱ (Միրզայան) Տեր Մարգա– րի (1849, Զմյուռնիա–XX դ․ I քառորդ, Զմյուռնիա), հայ գրող, հրապարակագիր։ Հ․ Վանանդեցու թոռը, Մ․ Վանանղեցու եղբայրը։ Մովորել է Մեսրոպյան վարժա– րանում։ 1871-ին հրատարակվել է Ն․ Մ–ի «Տորա» վեպը, որը ժամանակի արևմտա– հայ ռեալիստական արձակի նմուշներից է։ Հեղինակն այստեղ դատապարտում է տարափոխիկ սերը, երիտասարդության ցոփ կյանքը, օտարամոլությունը։ 1879-ին «Արշալույս Արարատյան»-ում հատվածա– բար լույս է տեսել «Օրիորդ Մարի> վեպը, որը մնացել է անավարտ։ 1883–84-ին նույն թերթում ընդհատումներով տպագըր– վել է նրա «Երվանդ և Ամելիա» վեպը։ Ն․ Մ․ պարբերական մամուլում անդրա– դարձել է նաև մշակութային ու կրթական հարցերի։ 1876–77-ին «Գրաբար, թե՝ աշ– խարհաբար» հոդվածաշարով «Արշալույս Արարատյան»-ի էջերում կրքոտությամբ պաշտպանել է գրաբարը դպրոցներում ուսուցանելու անհրաժեշտությունը։ Ն․ Մ․ կարճ ժամանակով եղել է այդ թերթի խըմ– բագիրը։ Մ․ Հակոբյան

ՆՇԱՆԱԲԱՆ, սահմանված գաղտնի բառ (երբեմն՝ մի ամբողջ նախադասություն)։ Սովետական զինված ուժերում Ն․ սահ– մանվում է տվյալ օրվա համար, գործած– վում է պահակային ծառայություն կատա– րելիս։ Ն․ հաստատում է, որ հերթափոխու– թյան եկած պահակը իրոք նշանակված է այդ նպատակի համար։ Ն․ հայտնվում է միայն պահակապետին։ Ն․ իմացողները պարտավոր են այն գաղտնի պահել։ Տար– բեր կազմակերպություններում Ն–ից օգտ– վում են կոնսպիրացիայի համար։

ՆՇԱՆՅԱՆ Կարապետ (Շ ա ռ լ) (1861, Կ․ Պոլիս –1950, Փարիզ), հայ նկարիչ։ Նախնական կրթությունն ստացել է Կ․ Պոլ– սում։ Հինգ տարի սովորել է Նեապոլի Գե– ղեցիկ արվեստների դպրոցում՝ աշակեր– տելով Գոմենիկո Մորելլիին։ Որոշ ժամա– նակ աշխատել է Կ․ Պոլսում, ապա ապրել Բաքվում, Թիֆլիսում և վլադիկավկա– զում, մասնակցել ցուցահանդեսների։ Բաք– վում և Վլադիկավկազում կատարել է նկարներ եկեղեցիների համար, ինչպես նաև ստեղծել մասնավոր անձանց դիմա– նկարներ։ 1906-ից հաստատվել է Փարի– զում, որտեղ հաճախել է ժուլիան ակա– դեմիան։ Գործերից են՝ «Մշեցիների հար– սանիքը», «Պոլսեցի հայը>, «Եգիպտացի պարուհին», «Թուրք երաժիշտը», «Դեր– վիշը»։ Ն–ի «Պանդուխտի նամակը» (1897) նկարը գտնվում է Հայաստանի պետ․ պատկերասրահում (Երևան)։ Ս․ Հարությունյան

ՆՇԱՆՅԱՆ Տրդատ Նշանի (25․10․1892, Մեբաստիա –28․9․1962, Փարիզ), հայ դե– րասան, ռեժիսոր, թատերական գործիչ։ Բեմ է բարձրացել 1910-ական թթ․, Կ․ Պոլ– սում։ 1919–22-ին եղել է Կ․ Պոլսի Հայ դրամատիկ խմբի դերասան, 1923–40-ին՝ ղեկավարել Փարիզի Հայ դրամատիկ, Լիոնում՝ «Նշանյան» թատերախմբերը։ Ն․ ելույթներ է ունեցել Բուլղարիայում, Թուր– քիայում, Եգիպտոսում, Անգլիայում։ Եղել է դրամատիկ դերասան՝ համադրելով ողբերգականն ու կատակերգականը։ Լա– վագույն անձնավորումներից են՝ Պաղ– տասար աղբար, Աբիսողոմ աղա (Հ․ Պա– րոնյանի «Պաղտասար աղբար», «Մեծա– պատիվ մուրացկաններ»), Համլետ, Լիր (Շեքսպիրի «Համլետ», «Լիր արքա»), էդիպ (Մոֆոկլեսի <էդիպ արքա»), Օթար բեկ (Ցուժին–Մումբատովի «Դավաճանու– թյուն»)։ 1931-ին Փարիզում հրատարակել է «Հայ կյանք» շաբաթաթերթը (13 հա– մար), որպես ինքնուս քանդակագործ կազմակերպել անհատական ցուցահան– դես։ 1952-ին պարգևատրվել է ֆրանս․ «Օֆիսիե դ’Ակադեմի» պատվանշանով։ P․ Հովակիմյան

ՆՇԱՆՆԵՐ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ, Արեգակի, Լուսնի, մոլորակների Կենդանաշրշանի համաստեղությունների, լուսատուների տեսքի ու դասավորության, ամիսների ու շաբաթվա օրերի պայմանական նշաններ ու սխեմատիկ պատկերներ։ Հայտնի են խոր անցյալից։ Ն․ ա–ի մեծ մասն առայսօր օգտագործվում է աստղագիտական գրա– կանության մեջ։

ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐԻ ԵՎ ՇԱԲԱԹՎԱ ՕՐԵՐԻ ՆՇԱՆՆԵՐ 0 –Արեգակ (կիրակի) ձtկամ (3 -Ուրան £ -LluuHbMnWPll) ц, կայ *t․նէ ь Ժ -յա,ա (bpbpampph) _Պլոլտոէ| 9 -WrHrl1 <1"еьвгшррЬ) ծtկամ Փt_ե|#(| if․ –Յուպիտեր (քփնգշաբթի) Ժ –գիսավոր Չ –Վեներա (ուրբաթ) ■tփ _աստղ էյ –Սատուրն (շաբաթ)

ԿԵՆԴԱՆԱՇՐՏԱՆԻ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՄԻՍՆԵՐԻ ՆՇԱՆՆԵՐ sssa կամ Д&-а^пи Օtկամ ©*5* –Առյուծ

  • (հունվար) խուլիս)

К М 5«®>՜ՁլյլյերtVtptկամ ՜կոլ1Ա (Փետրվար) ՜ ^t(օգոստոս) Y կամ/flW^-tunitէԸյ կամ յ&յ -Կշեռք (մարտ), գարնանային (սեպտեմբեր) աշնանային գիշերա հավասարի կետ գիշերահավասարի կետ կամ կամ ЦШк - Կարիճ (ապրիլ) (հոկտեմբեր) Я կամ -Երկվոաակնեո • կայ Ay _ևղեղ1|ավո|) ^ (նոյեմբեր) ճ"գ կամ –խեցգետին կաէյ -J* –Այծեղջյուր ^ (հունիս․) (դեկտեմբեր)

ԼՈՒՍՆԻ ՓՈՒԼԵՐԻ ՆՇԱՆՆԵՐԸ Փ Կամ ф -նորալուսին Օtկամ © –լիալուսին Э կամ 2) –առաջին քառորդ <£ կալյ ^ -վերջին քառորդ

ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐԻ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ 0 –միացում Д –եռանկյունային դասավ․ Տ –դիմակայություն ՝ճէ&ո™™-) □ –քառակուսային դասավ․ (երկայնությունների ․ շ|< –վեցանկյունային դասավ․ տարբերությունը 90°) (երկայնությունների տարբերությունը 60°) կամ ՏՆ–ծագող հանգո՛ւյց․ Ն կամ гт –վայրիջման նրա երկայնությունը հանգույց, ուղեծրով երկայնությունը ուղեծրով Բացի վերոնշյալներից, ^այ մատենագրությունում հանդիպում են նաև հետնյալ Ա․ն․-ը․ Ժ կամ Ժ կամ © կամ կամ Ժ –Արեգակ «Օ1 կամ 0" –Հրատ (Սարս) է) կամ $tկամ Уt–Փայլածու (Մերկուրի) ^ կամ Հ; կամtVх կամ –Լուսնթագ (Յուպիտեր) 9 կամ Уtկամ Ղ․ կամ ^ –Արուսյակ (Վեներա) 0^ կամ Տtկամ /-^ –ԵրԼւակ (Սատուրն) ^ -Լուծ (ավելյաց ամսվա 1-ին օրը) ^ -Եղջերու (ավելյաց ամսվա 2-րդ օրը) $ –Ծկրավորի (ավելյաց ամսվա 3-րդ օրը) Տ –Փառազնոտի (ավելյաց ամսվա 4-րդ օրը) -Արտախոյր (ավելյաց ամսվա 5-րդ օրը) -Վիշապի գլուխ 9 –երկինք cFt–Վիշապի տուտ Օ –Առավոտ –Կենդանւսկերպ կամ Я կամ У* կամ -արևելք Jtկամ (5 կամ 6 –երկիր А -արևմուտք • £ –Աստրոլաբ Փ կամ ^ –աստղ