Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՆՇԱՆՈՑՆԵՐ ԵՎ ՆՇԱՆԱՌՈՒ ՀԱՐՄԱ–

ՐԱՆՔՆԵՐ, հրազենը կամ հրթիռային զենքը թիրախին ուղղելու համար նախա– տեսված սարքեր և մեխանիզմներ։ Ն–ի և նշանառու հարմարանքների օգնու– Նկ․ 1․ Կալաշնիկովի 7, 62 մւէ գնդացրի նշա– նոց․ 1․ նշանոցի շրջանակ, 2․ նշանաձողիկ, 3․ թիթեղնավոր զսպանակ, 4․ ուղղան, 5* անրակ, 6․ շրջանակի սեկտոր, 7․ բլթանցք, 8․ անրակի չխկան, 9․ ուղղանի պտուտակի թափանվակ, /0․ ուղղանի ապահովիչ թյամր հրազենին տրվում է տարածու– թյունում անհրաժեշտ դիրքը։ Ն․ լինում են մեխանիկական, օպտիկական, էլեկտ– րոնաօպտիկական, ռադիոլոկացիոն, ավ– տոմատ և ոչ ավտոմատ։ Մեխանիկա– կան (բաց) Ն–ով հանդերձված են կարա– բինները, ավտոմատները, գնդացիրները, նռնականետերը (նկ․ 1)։ Առավել տա– րածված են օպտիկական Ն․, որոնք կիրառվում են հրետանիում (այդ թվում՝ զենիթային, առափնյա, նավային), տան– կերում, ավիացիոն թնդանոթներում և գնդացիրներում։ Ցամաքային հրետանու ժամանակակից հրանոթների մեծ մասը, ուղիղ և անուղղակի նշանառության հա– մար, ունի տեսանելի և անտեսանելի թի– րախներով հրաձգություն ապահովող Ն․ (նկ․ 2)։ էլեկտրոնաօպտիկա– Նկ․ 2․ ուղիղ նշանառության օպ– տիկական նշանոց․ /․ Փող, 2․ նշա– նառության անկյունների մեխանիզմի թւաիան– վակ, 3* շարժաթիրախի նշանառության թըմ– բուկ, 4․ ուղղության ճշտումների մեխանիզմի թմբուկ, 5․ ուղղության ճշտումների սանդղակ, 6․ բարձրության ճշտումների մեխանիզմի պտուտակամեր, 7․ ճակատակալ կան Ն․ բաղկացած են էլեկտրոնաօպ– տիկական հեռադիտակից, ինֆրակար– միր լուսարձակից և էլեկտրասնուցման Բլոկից։ Ապահովում են թիրախի տեսանե– լի պատկերը գիշերը։ Ռադիոլոկա– ց ի ո ն Ն․ կիրառում են հրաձգության համար՝ ավիացիոն հրանոթներում և հրե– տանիում (զենիթային, նավային U ցա– մաքային), ինչպես նաև ռմբանետման հա– մար1 թիրախի օպտիկական անտեսանե– լիության դեպքում (գիշերը, անձրևի, մա– ռախուղի ժամանակ)։ Ավիացիոն Ն․ բաժանվում են ռմբանետման ու տորպե– դանետման և հրետանային ու ռեակտիվ արկերով հրաձգության համար նախատես– ված Ն–ի -․Հրթիռային համալիր– ների Ն․ ապահովում են հրթիռի և կա– ռավարման համակարգի չափող տարրերի տարածական կողմնորոշումը՝ արձակու– մից առաջ։

ՆՇԱՎԱՆ (մինչև 1968-ը՝ Լուսակերտ), գյուղ Հայկ․ ՍՍՀ Արտաշատի շրջանում, Ագատ գետի աջ ափին, շրջկենտրոնից 9 կմ հյուսիս։ Կոլտնտեսությունն զբաղ– վում է այգեգործությամբ, պտղաբուծու– թյամբ, բանջարաբուծությամբ և անաս– նապահությամբ։ Ունի միջնակարգ դըպ– րոց, կուլտուրայի տուն, գրադարան, կա– Նշավան պի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավարներ, կինո, մսուր–մանկապար– տեզ, բուժկայան։

ՆՇԵՆԻ (Amygdalus), վարդագգիների ըն– տանիքի բույսերի ցեղ։ Ոչ մեծ ծառեր են կամ թփեր։ Տերևները՝ հերթադիր, նըշ– տարաձև։ Ծաղիկները՝ խոշոր, սպիտակ կամ վարդագույն։ Պտուղը կորիզապտուղ է, կիսաչոր պատյանով, որը հասունա– նալիս ճաքճքում է։ Կեղևը՝ տարբեր («թղթայինից» մինչե կարծր) ամրության։ Սերմը (միջուկը) քաղցր է կամ դառը (դառ– նությունը պայմանավորված է ամիգդա– լին գլիկոզիդի պարունակությամբ)։ Դառը սերմերը թունավոր են, օգտագործվում են օճառի արտադրությունում։ Հայտնի է 40 տեսակ, տարածված է Առաջավոր, Միջին և Հարավ–Արևելյան Ասիայում, Հյուսիսային Ամերիկայի հվ–արմ–ում և Կենտրոնական Ամերիկայի հս–արմ–ում։ ՍՍՀՄ–ում կա 13 տեսակ (այլ աղբյուրնե– րով՝ 17)։ Վայրի ձևերն աճում են Միջին Ասիայի, Անդրկովկասի չոր լեռնային և հվ․ տաՓաստանային շրջաններում։ Մշակվում է Ն․ սովորականը (A, Communis), որը 8–12 մ բարձրության ծառ է (ՍՍՀՄ–ում՝ Մոլդավիայում, Ղրի– մում, Անդրկովկասում և Միջին Ասիա– յում)։ Չոր միջուկը միջին հաշվով պարու– նակում է ճարպեր՝ 54, ազոտային նյու– թեր՝ 21, ոչ ազոտային նյութեր՝ 13, թա– ղանթանյութ՝ 4, ջուր՝ 6, մոխիր՝ 2%։ Միջուկն օգտագործվում է թարմ վիճա– կում, հրուշակեղենի արտադրության և բժշկության մեջ, յուղ ստանալու համար, կեղևը՝ գինոլ–կոնյակի արտադրությու– նում, բնափայտը՝ ատաղձագործական և խառատային իրերի պատրաստման հա– մար։ ՀՍՍՀ–ում Ն․ տարածված է Նոյեմբեր– յանի, Շամշադինի, Թամանյանի, Մեղրու շրջաններում և Երևանի շրջակայքում։ Սորտերի մեծամասնությունը հոծ և ամրա– կեղև են։ Տեղական սորտերից են՝ Նորա– գյուղի, Ողջաբերդի, Այգեստանի։ ՀՍՍՀ–ում Ն–ու տնկարկներն օգտագործ– վում են սարալանջերի հողերը էրոզիայից պաշտպանելու նպատակով։ Ն․ բազմա– նում է հիմնականում պատվաստով։ Բեր– քատվությունը՝ 400 կգքհա է։ 12–15 տա– րեկան ծառերի բերքատվությունը 0,35– 1,5 m/հա է։ Գրկ* Вермишян А․ М․, Миндаль в Армении, Е․, 1951․ Ա․ Բեկետովսկայա ՆՇԻ4ԱԲՈՐԲ, տոնգիլիտ (<լատ․ tons- illa–նշագեղձեր), նշիկների (հաճախ քմա– յին) բորբոքային հիվանդություն։ Լինում է սուր (տես Անգինա) և քրոնիկական։ Վերջինս զարգանում է անգինայից հետո և բկանցքի լորձաթաղանթի բորբոքմամբ ընթացող մի շարք վարակիչ հիվանդու– թյունների (քութեշ, կարմրուկ, դիֆթե– րիա) դեպքում, երբեմն՝ առանց ուղեկցող սուր հիվանդությունների։ Կարևոր դեր է կատարում նաև մանրէային (ստրեպտո– կոկային և ադենովիրուսային) ալերգիան։ Քրոնիկական Ն–ի ախտանշաններն են՝ նշիկների լորձաթաղանթի խոցոտումը, հատիկավորությունը, նշիկներում թարա– խակույտի առաջացումը և շարակցական հյուսվածքի աճակալումը։ Տարբերում են քրոնիկական Ն–ի հասարակ ձևը, որին բնորոշ են տեղային երևույթները և թու– նավոր–ալերգիականը, որի դեպքում նը– կատվում են նաև ընդհանուր ախտանշան– ներ (պարանոցային ավշահանգույցների կայուն բորբոքում, ջերմության բարձրա– ցում, սրտային երևույթներ)։ Քրոնիկա– կան Ն․ կարող է նպաստել ռևմատիզմի, երիկամաբորբի, թիրեոտոքսիկոզի և այլ հիվանդությունների առաջացմանը կամ սրացմանը։ Բ ու ժ ու մ ը․ հասարակ ձևի դեպքում հակամանրէային պատրաստուկներ, նը– շիկների լվացում, ֆիզիոթերապևտիկ պրո– ցեդուրներ, թունավոր–ալերգիականի ժա– մանակ՝ նշիկների հեռացում (տոնզիլ– էկտոմիա)։

ՆՇԻԿՆԵՐ, վերին շնչառական ուղիների պատերի լորձաթաղանթում ներդրված լիմֆոիդ հյուսվածքի խոշոր կուտակում– ներ։ Քմային Ն․ զույգ նշանման գո– յացություններ են, տեղադրված բկանց– քի կողմնային սահմանները կազմող նշիկային ծոցերում։ Ըմպանի կամարի և ետին պատի սահմանում տեղադրված են ըմպանային, իսկ կողմնային պատերին, լսափողի ըմպանային բաց– վածքի շուրջը, Փողային Ն․։ Լ և զ– վային նշիկը գտնվում է լեզվի թիկնա– յին երեսի ետին բաժնի լորձաթաղան– թում։ Վերոհիշյալ բոլոր Ն․ կազմում են լիմֆոիդ օղակի հիմնական մասը (առա– ջին անգամ նկարագրել է Ն․ Պիրոգովը)։ Ն․ կատարում են ավշագոյացման և պաշտ– պանական ֆունկցիաներ։ Ն–ի խորշիկնե– րում սովորաբար գտնվում են ախտածին մանրէներ, որոնք բնական պայմաննե– րում ախտաբանական երևույթ չեն առա– ջացնում, սակայն մրսածության, դիմա– դրողականության անկման ևն պայման– ներում, կարող են դառնալ վիրուլենտ և առաջացնել Ն–ի սուր կամ քրոնիկական բորբոքում։ Տես նաև մնգինաէ Նշիկաքորբ։

ՆՇՒԱՐՔ, Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը խորհրդանշող ծիսական հաց։ Պատրաստվում է լավաշի կամ բաղարջի ձևով, Փշրանքները բաժանվում Ս․ Հա–