Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղորդության արարողությանը մասնակցող հավատացյալներին։

ՆՇՎԱԾ ԱՏՈՄՆԵՐ, նշանադրված ատողներ, տես Ինդիկաաորներ իզոտոպային։

ՆՇՏԱՐԻԿ (Branchiostoma lanceolatum կամ Amphioxus lanceolatus), անգանգների ենթակարգիքորդավոր կենդանի։Մարմինը թափանցիկ է, մինչե 8 սմ երկարությամբ, երկու ծայրից սրված։ Պոչի լողակը նշտարաձև է (այստեղից՝ անվանումը)։ Նշտարիկ Տարածված է բարեխառն և տաք ծովերում (ՍՍՀՄ–ում՝ Սև ծովում), 10–30 մ խորություններում։ Ապրում է ավազի մեջ խըրված, դուրս թողնելով միայն մարմնի առջևի մասը։ Սնվում է պլանկտոնով։ Բաժանասեռ է։ Զվերը զարգանում են ջրի խորքում, թրթուրն ազատ լողացող է։ Ն․ միջանկյալ տեղ է գրավում ցածրակարգ քորդավորների և ողնաշարավոր կենդանիների միջև։

ՆՈԲԷԼԻՈՒՄ (Nobelium), No, տարրերի պարբերական համակարգի VII պարբերության տարր։ Կարգահամարը՝ 102, արհեստականորեն ստացված (1963) ռադիոակտիվ տարր է, ակտինիդ։ f տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթի հավանական կառուցվածքն է 5s25pe5d105f146s2 6pe7s2, К, Լ, М, N թաղանթները լրացված են։ Ն․ անվանումը վիճելի է։ Այն ի պատիվ Ա․ Նոբելի, առաջարկել է Ստոկհոլմում աշխատող ամերիկյան, անգլ․ և շվեդ․ գիտնականների խումբը, որը 1957-ին հաղորդեց N 102 տարրի ստացման մասին։ Սակայն ամերիկյան (Բերկլի, ԱՄՆ) և սովետական (Դուբնա, ՍՍՀՄ) ֆիզիկոսների հետազոտությունները ցույց տվեցին այդ հաղորդման անճշտությունը։ N 102 տարրը առաջինը սինթեզել են Դ․ Ֆւերովի ղեկավարությամբ աշխատող սովետական ֆիզիկոսները [Դուբնա, 1963, որոնք առաջարկեցին այն անվանել ժոլիոտիում (Jo- liotium, քիմ․ նշանը՝ J1), ի պատիվ Ֆ․ ժոչիո–Կյուրիի]։ N 102 տարրը առայժմ համընդհանուր ճանաչում գտած անվանում չունի։ Ֆլերովը և աշխատակիցները Ne, Օ և N արագացված իոններով ուրանի, պլուտոնիումի և ամերիկումի իզոտոպների միջուկները ռմբակոծելով ստա– ցան Ն–ի 251–256 զանգվածի թվերով իզոտոպների հարյուրավոր ատոմներ (1963–67), որոնցից ամենակայունը ^No իզոտոպն է (Ti/3=։180 վրկ)։ Ավելի ուշ սինթեզվեցին նաև 257–259 իզոտոպները։ Ամենաերկարակյաց իզոտոպը՝ !02No(Ti/2=1,5±0,5 ժ), ստացվել է ՕկՌիջում (ԱՄՆ, 1970)՝ 248Cm իզոտոպը 180-ի արագացված իոններով ռմբակոծելով։ Նիքիմ․ հատկությունները առաջինն ուսումնասիրել են Ֆլերովի աշխատակիցները։ Քիմ․ հատկություններով Ն․ նման է ֆերմիումիհ և կաւիֆոոնիումին։ Ն–ի քլորի– դը քԻչ ցսդող է։ Ջրային լուծույթներում կայուն է 2+ օքսիդացման աստիճան ունեցող Ն․։ Ուժեղ օքսիդիչները օքսիդացնում են այն մինչև 3+։ Ավելի բարձր օքսիդացման աստիճան Ն–ի համար չի ըս– տացվել։

ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ, ամենամյա միջազգային մրցանակ՝ Ա․ Բ․ Նոբելի պատվին (տես Նոբեւներ)։ Նրա մահից հետո, կտակի համաձայն, ունեցած կապիտալը կազմել է Նոբելյան ֆոնդ (սկզբում ավելի քան 31 մլն շվեդ, կրոն)։ Ն․ մ–ներ են տրվում ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի կամ բժշկության, գրականության, 1968-ից՝ նաև տնտեսագիտության բնագավառների աշխատանքների, խաղաղության ամրապնդման գործունեության համար։ Ն․ մ․ բաղկացած է Ա․ Նոբելի պատկերով և համապատասխան մակագրությամբ ոսկե մեդալից, դիպւոմից և դրամական չեկից, որի չավւը կախված է Նոբելյան ֆոնդի եկամուտներից (որպես կանոն 30-ից մինչև 70 հզ․ դոլլար)։ Ա․ Նոբելի կտակի համաձայն, Ն․ մ․ են շնորհում Ստոկհոլմի թագավորական ԴԱ (ֆիզիկայի, քիմիայի, տնտեսագիտության գծով), Կարոլինայի (Ստոկհոլմ), թագավորական բժշկավիրաբուժական ինստ–ը (ֆիգիուոգիայի կամ բժշկության գծով), Շվեդ, ակադեմիան (գրականության գծով), ինչպես նաև Նորվեգական պառլամենտի նոբելյան կոմիտեն (խաղաղության ամրապնդման գործունեության համար)։ Ն․ մ․ է շնորհվում անկախ ցեղից, ազգությունից, սեռից։ Բոլոր մրցանակները, բացի խաղաղության մրցանակից, շընորհվում են անհատապես և միայն մեկ անգամ։ Բացառության կարգով կրկնակի Ն․ մ․ շնորհվել է Մ․ Սկլոդովսկայա–Կյուրիին (1903-ին և 1911-ին), Լ․ Պոլինգին (1954-ին և 1962-ին) և Ջ․Բարդինին (1956- ին և 1972-ին) Ֆ․ Սենգերին (1958-ին և 1980-ին)։ Ետմահու Ն․ մ․ չի շնորհվում։ Ներկայացված աշխատանքների քննարկումը և քվեարկությունը անցկացվում են գաղտնի, թեկնածուների վերաբերյալ տարաձայնությունները չեն գրանցվում։ Մամուլում հրապարակվում է որոշումը և նրա կարճ հիմնավորումը։ Մրցանակ շնորհելու որոշումը բողոքարկման կամ չեղյալ հայտարարելու ենթակա չէ։ Ն․ մ–ի հանձ– նըման հանդիսավոր արարողություննե– րը տեղի են ունենում Ստոկհումում և Օսլոյում, դեկտ․ 10-ին, Նոբելի մահվան տարելիցին, այսպես կոչված, Նոբելի օրը (Շվեդիայում պաշտոնապես պետ․ դրոշի բարձրացման օր է)։ Ընդունված կարգի համաձայն, Ն․ մ–ի դափնեկիրները մրցանակ ստանալուց հետո, 6 ամսվա ընթացքում, հանդես են գալիս, այսպես կոչված, Նոբելյան դասախոսություններով (Ստոկհոլմում կամ Օսլոյում)։ Առաջին Ն․ մ–ները շնորհվել են 1901-ին։ ՍՍՀՄ–ից այդ մրցանակին արժանացել են Ն․ Ն․ Սեմյոնովը (1956), Պ․ Ա․ Չերենկովը, Ի․ Մ․ Ֆրանկը, Ի․ Ե․ Տամմը (1958), Լ․ Դ․ Լանդաուն (1962), Ն․ Դ․ Բասովը և Ա․ Մ․ Պրոխորովը (1964), Մ․ Ա․ Շոլոխովը (1965), Պ․ Ն Կապիցան (1978) ևն։

ՆՈՐԵԼՆ ԷՐ (Nobel), շվեդ գյուտարարներ, արդյունաբերողներ։ էtմ ա ն ու և լ Ն․ (1801–1872), ստորջրյա ականների գյուտարար։ 1842–59-ը ապրել է Պետերբուրգում, որտեղ հիմնել է մեխ․ գործարան։ Ղրիմի պատերազմի (1853–56) ժամանակ ռուս, բանակին մատակարարել է զինամթերք և ականներ։ Աtլ ֆtր եtդ Բեոնհարդ Ն․ (1833–96), նոբեչյան մրցանակ սահմանողը, էմանուել Ն–ի որ– դին։ 1867-ին հայտնագործել է դինամիտը, 1888-ին՝ բալիաոիտր։ 1867-ին Մեծ Բրիտանիայում արտոնագրել է առաջին շառաչուն պատիճ–դետոնատորը։ Եղել է դի– նամիտի արտադրության ձեռնարկությունների կազմակերպիչ և տնօրեն։ Այդ ձեռնարկությունները միավորվել են երկու տրեստում և գործել Արևմտյան Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում։ Եղել է Լոնդոնի թագավորան ընկերության և Շվեդիայի ԴԱ անդամ։ Լ յ ու դ վ ի գ Ն․ (1831–1888), ձեռնարկատեր, հաստոցների կոնստրուկտոր, Ռուսական տեխ․ ընկերության անդամ։ էմանուել Ն–ի որդին։ Պետերբուրգում հոր ստեղծած ձեռնարկությունները վերածել է խոշոր մեքենաշինական գործարանի՝ «Լյուդվիգ Նոբել» (այժմ՝ «Ռուսկի դիզել*) անվամբ։ 1876-ին, եղբայրների (Ռոբերտի և Ալֆրեդի) հետ, Բաքվում հիմնադրել է նավթարդյունաբե– րական ձեռնարկություն (1879-ից՝ Նո– բել եղբայրների ընկերություն), որը դարձավ Ռուսաստանի խոշոր նավթաֆիրման։ է մ ա ն ու և լ Ն․ (1859–1932), Լյուդ– վիգ Ն–ի որդին։ 1888–1917-ը գլխավորել է Նոբել եղբայրների ձեռնարկություննրը Ռուսաստանում, 1918-ից՝ Շվեդիայում։

ՆՈԲԻԼէ (Nobile) Ումբերտո (1885–1978), իտալացի դիրիժաբլաշինարար, գեներալ։ 1926-ին, որպես «Նորվեգիա* դիրիժաբլի (սեՓական կոնստրուկցիայով պատրաստված) հրամանատար, մասնակցել է Ամոմւդսենի արշավախմբին։ 1928-ին ղե–կավարել է «Իտալիա* դիրիժաբլով Հյուսիսային բևեռն ուսումնասիրելու մեկնած իտալ․ արշավախումբը։ Դիրիժաբլը Շպիցբերգենի մոտ ենթարկվել է աղետի (ողջ մնացած ութ հոգուց յոթին փրկել է սովետական «Կրասին* սառցահատը, իսկ Ն–ին՝ շվեդ օդաչու Լունդբորգը)։ 1932–36-ը Ն․ աշխատել է Մոսկվայում որպես առաջատար կոնստրուկտոր–դիրիժաբլաշինա– րար։ 1939-ին մեկնել է ԱՄՆ, երկրորդ համաշխարհային պատերազմից (1939– 1945) հետո վերադարձել է Իտալիա, դասավանդել Նեապոլի համալսարանում։

ՆՈԲԻԼԻՏԵՏ (< լատ․ nobilitas – ավա– գանի), արտոնյալ խավ Հին Հռոմում, հանրապետության ժամանակաշրջանում։ Ձևավորվել է մ․ թ․ ա․ IV դ․ վերջին –III դ․ սկզբին՝ պատրիկական տոհմերի և պլե– բեյների վերնախավի ընտանիքներից։ Ն․ կազմված էր խոշոր ստրկատեր–հողատերերից, նրանք համալրում էին ծերակույտը և ընտրվում պետ․ բարձր պաշտոններում։ Ն․ եղել է արիստոկրատական հանրապետության ավանդույթների պահապանը, թեև նրա միջավայրից դուրս են եկել նաև ընդդիմադիր գործիչներ։ Կայսրության ժամանակաշրջանում (մ․ թ․ ա․ I դ․ 2-րդ կեսից) Ն․ կորցրել է իր նախկին նշանակությունն ու ազդեցությունը։ Լայն առումով (հին հեղինակների մոտ) Ն․ նշանակել է «ավագանի*, «ազնվական*։

ՆՈԳԻՆ Վիկտոր Պավլովիչ (կուսակցական ծածկանունը՝ Մակար են) [2(14)․ 2․1878, Մոսկվա–22․5․1924, Մոսկվա]․