Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սի, Շիլլերի, Սթրինդբերգի, Լաբիշի, Լեր– մոնտովի, Դոգոլի, Շիրվանզադեի, Շան– թի, Մ․ Մանվելյանի, Չարենցի երկերը։ Ուս․ աշխատանքում կենտրոնական տե– ղում էին Դ․ Սունդուկյանի և Հ․ Պարոնյա– նի երկերը։ Այդ ներկայացումներով ստու– դիան հանդես է եկել Երևանում, Լենինա7 կանում, Դոնի Ռոստովում, Արմավիրում, Մայկոպում, Նովոռոսիյսկում, Օրջոնիկի– ձեում և այլուր։ Նրա շրջանավարտներով համալրվել են Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հայ դրամատիկական և երաժշտական թատրոնները։ Մոսկվայի հայ կուլտուրայի տան շենքը Մոսկվացիներից բարձր գնահատված համերգասրահներից էր Մ․ հ․ կ․ տան դահլիճը, ուր հանդես էին գալիս հայտնի դերասաններ, երաժիշտ–կատարողներ, կոմպոզիտորներ, երաժշտական կոլեկ– տիվներ, երգիչներ, ասմունքողներ, բա– նաստեղծներ, կազմակերպվում էին ակա– նավոր արվեստագետների ստեղծագոր– ծական երեկոներ, ներկայացումներ, հո– բելյաններ, Սովետական Հայաստանի պե– տական–կուսակցական ղեկավար աշխա– տողների, գիտնականների, մշակութային գործիչների զեկուցումներ և դասախոսու– թյուններ։ Այստեղ ելույթ են ունեցել Ա․ Խաչատրւանը, Ի․ Մոսկվինը, Վ․ Կա– չալովը, Մ․ Չեխովը, Վ․ Մեյերխոլդը, Վ․ Փափազյանը, Ե․ Չարենցը, վ․ Համ– բարձումյանը, Ս․ Տեր–Դաբրիելյանը, Հայկ Բժշկյանը (Դայ), Ա․ Մռավյանը, Կ․ Հալաբյանը, Արւոեմ Միկոյանը, Ա․ Քո– չարյանը,Պ․ Լիսիցյանը, Զ․ Դոլուխանյանը և ուրիշներ։ Տունն ունեցել է հարուստ գրադարան–ընթերցարան, տպարան, բացի մշտական ցուցանմուշներից, տանը սիս– տեմատիկաբար կազմակերպվել են հայ նկարիչների ցուցահանդեսներ։ Հայրենական պատերազմի տարինե– րին Մ․ հ․ կ․ տան գրեթե դադարած գոր– ծունեությունը նոր թափ առավ ետպատե– րազմյան շրջանում (1946–1953)։ Այն դարձավ հայ երիտասարդ արվեստագետ– ների ստեղծագործական որակավորման կատարելագործման անփոխարինելի օջախ։ Սովետական Հայաստանից այս– տեղ էին ուղարկվում նկարիչներ, կինո– յի և թատրոնի ռեժիսորներ, գրողներ, կոմպոզիտորներ, երգիչներ, բալետի ար– տիստներ, բալետմայստերներ, ասմուն– քողներ, որոնք կատարելագործվում էին Մոսկվայի ականավոր արվեստագետների ղեկավարությամբ, մոտիկից շփվում մայ– րաքաղաքի մշակութային կյանքին, խո– րացնում մասնագիտական գիտելիքները, իրենց հերթին նպաստում հայ արվեստի նվաճումների տարածմանը Մոսկվայում, խոշոր դեր կատարում Մոսկվայի հայ բնակչությանը հայ ազգային մշակույթի հետ սերտորեն կապելու ասպարեզում։ Մ․ հ․ կ․ տանը այս շրջանում ուսանել են կոմպոզիտորներ Ա․ Բաբաջանյանը, է, Միրզոյանը, ՍևՀարությունյանը, U․ Ջըր– բաշյանը, Ա․ Ւաւդոյանը, է․ Բաղդասարյա– նը և Վ․ Կոտոյանը, բանաստեղծներ Ս․ Կապուտիկյանը, Դ․ էմինը, արձակա– գիր Ա․ Սահինյանը, նկարիչներ Մ․ Աբեղ– յանը, Ա․ Չիլինգարյանը, Ս․ Մուրադյանը, Ա․ Պապյանը, բալետմայստերներ Մ․ Մար– տիրոսյանը, Մ․ Մնացականյանը, Վ․ Խտ– նա մի րյանը, Ա․ Ղաբիբյանը, բալետի ար– տիստներ Ս․ Մինասյանը, Թ․ Դրիգորյա– նը, երգիչներ Ս․ Դավթյանը, Ֆ․ Օհանյա– նը, Ս․ Դալստյանը և այլք, որոնց ուսու– ցիչները եղել են Ա․ Խաչատրյանը, վ․ Շե– բալինը, Դ․ Լիտինսկին, Ցու․ Ֆորտունա– տովը, Կ․ Սիմոնովը, Ն․ Տիխոնովը, Ս․ Մարշակը, Լ․ Լավրովսկին, Կ․ Յուոնը, Բ․ Իոգանսոնը, Վ․ Բարսովան և ուրիշներ։ Մ․ հ․ կ․ տան գործունեությունը բազմա– կողմանիորեն ծավալելու ասպարեզում խոշոր ծառայություն են ունեցել նրա տնօ– րեններ Դրաստամատ Տեր–Սիմոնյանը, Սոս Ալիխանյանը և Սուրեն Սարուխան– յանը։ Գրկ․ Հարությունյան P․, «Հայ–ռու– սական թատերական առնչություններ», Հոդ– վածների ժող․, 1978, էջ 67–91։ Сурен Ха– чатурян․ Статьи, воспоминания, письма, документы, Е․, 1969․ Բ․ Հարությունյան

ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ, ազ– գային փոքրամասնությունների թատերա– կան կոլեկտիվ։ Դոյություն է ունեցել 1922–30-ին։ խաղացանկում են եղել դրա– մաներ, կատակերգություններ, երաժըշ– տական ներկայացումներ (Ա․ Տիգրանյա– նի «Անուշ», բեմ․ Ա․ Առուստամյանի, 1924, Ա․ Աթայանի «Սասունցի Դա վիթ», 1925, «Լեյլի և Մեջնուն» ևն)։ Թատերախումբը ղեկավարել են՝ Կարլ Դեյկը, Հարություն Թրագոշը, երաժշտական մասը՝ ի․ Թար– խանովը, նկարիչն էր Աղբալյանը, բա– լետմայստերը՝ Ե․ Ալեքսանովան։ Մ․ հ․ թ–ում տարբեր տարիներ աշխատել են Աշոտ և Վարսիկ Առուստամյանները, Ռու– զան Արմենյանը, Լյուսի Թառայանը, Անա– հիտ Մասչյանը, Ադրիկ և Մարիամ Մոճոռ– յանները, Անժելի–Թ․ Կիրբիթյանը, Ս․ Բեկ– Նազարյանը, Պ․ Դարագաշյանը և ուրիշ– ներ։ Ներկայացումներ է ավել Հայաստանի կուլտուրայի տանը, շրջանային թատրոն– ներում և ակումբներում։ Բ․Հովակիմյան

ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ, ստեղծ– վել է 1914-ի աշնանը, առաջին համաշ– խարհային պատերազմի վիրավորներին, հայ կամավորներին և գաղթականներին օգնություն ցուցաբերելու նպատակով։ Անդամներին՝ Ս․ Մամիկոնյան (նախա– գահ), Կ․ Կուսիկյան, Ա․ Ծատուրյան, Ա․ Ջիվելեգովև այլք հաջողվել է Մ․ հ․ կ․ դարձնել ինքնուրույն, ազգային–հասարա– կական կազմակերպություն, նրա աշխա– տանքներին մասնակից դարձնել Մոսկվա– յի հայկ․ գաղթավայրի բոլոր խավերի ներ– կայացուցիչներին։ Մ․ հ․ կ․ կազմակեր– պել և Կովկասյան ռազմաճակատ է ուղար– կել բժշկ․ խմբեր և դեղորայք, նյութական օգնություն ցույց տվել գաղթականներին, բացել մանկատներ։ 1915-ից Մ․ հ․ կ․ լայն գործունեություն է ծավալել հրա– պարակայնացնելու հայկական դատը։ Նույն նպատակով 1916-ին հիմնադրել է <Արմյանսկի վեսանիկ> ռուս, շաբաթա– թերթը, որը զգալի դեր է խաղացել ռուս հասարակայնությանը հայ ժողովրդի ճա– կատագրին և հոգևոր գանձերին ծանոթաց– նելու, հայ և ռուս մշակույթների մերձեց– ման գործում։ Մ․ հ․ կ–ի նախաձեռնությամբ և ծախսով՝ Վ․ Բրյուսովի գլխավորությամբ թարգմանվել և հրատարակվել է «Հայաս– տանի պոեզիան․․․» (1916) անթոլոգիան։ Մ․ հ․ կ․ գործունեությունը շարունակել է մինչև 1918-ի մարտը, երբ ստեղծվեց Սո– վետական Ռուսաստանի կառավարու– թյանը կից Հայկական գործերի կոմիսա– րիատը։ Գրկ․ Արշարունի Ա․, Մոսկվայի հայ մամուլը, Ե․, 1971, էշ 235–71։ Ա․ Արշարունի

ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒ–

ԹՅՈՒՆ, 1819-ին, Մոսկվայում, ֆրանսիա– ցի Ավգուստ Սեմենի տպարանում հրատա– րակվում է առաջին հայերեն գիրքը՝ Սե– րովբե վարդապետի «Ծաղիկ գիտությանց» հանրագիտական բառարանը։ Հետագա տաս տարվա ընթացքում նա հրատարա– կում է Հ․ Ալամդարյանի «Համառօւո բա– ռարան ի ռուսաց լեզուէ ի հայ» (1821), Լազարյան ճեմարանի սաների ստեղծա– գործությունների «Մուգայք Արարատեան» ժողովածուն (1829), Ալ․ !սուդաբաշյանի Մոսկվայի հայկական տպագրության հրա– տարակություններից