«Բառարան ի հայկական լեզուէ ի ռուսաց բարբառ»-ը (հ․ 1–2, 1838) և մի շարք դա– սագրքեր։ Բոլոր հրատարակություննե– րի վրա տպարանատիրոջ անունը գրված է Օգոսա Սեմենյանց կամ Օգոսայան Սե– մեն։ Հետագայում Օ․ Սեմենի հայերեն տառերը անցել են Վլադիմիր Դոտիեին, որի հայերեն հրատարակություններից են․ «Ծաղկաքաղ յառակացն Քռիլովի, Տմիթրինւի Ա Խեմնիցերի» (1849), Մ․ էմի– նի «Վեպք հնոյն Հայաստանի» (1850), Ս․ Նազարյանի «Ցաղագս փորձնական հոգեբանութեան․․․» (1851) և «Առաջին հոգեղեն կերակուր․․․» (1853), Գ․ Ախվերդ– յանի հայտնաբերած Սայաթ–Նովայի տա– ղերը (1852), Ոսկան Երեանցու աշխատա– սիրությամբ գուսաններ Ազբար–Ադամի, Նիրանիի, Շիրինի, Սեյյադի երգերը (1855–59), Ստ․ Օրբելյանի «Պատմու– թիւն ի վերայ ծագման տոհմին Օրբե– լեանց․․․» (1858), Մ․ Մսերյանի «Պատմու– թիւն կաթողիկոսաց էջմիածնի»-ն (1876)։ Մոսկվայում առաջին հայկ․ տպարանը 1829–60-ական թթ․ վերջերը գոյատևած Լազարյան ճեմարանի ապարանն է։ XIX դ․ 60-ական թթ․ սկսած Մոսկվայում հայե– րեն գրքեր են տպագրվել Մոսկվայի հա– մալսարանի, Կատկովի և ընկ՝․ Կուդ– րյավցևի, Օ․ Հերբեկի, Ե․ Գուդվիլդովիչի, է․ Բարֆինեհթի, Վ․ Գատցուկի և այլոց տպարաններում։ XIX դ․ վերջին և XX դ․ 1-ին տասնամյակում Մոսկվայի հայկ․ ամենախոշոր տպարանը Մկրտիչ Բարխու– դարյանինն էր (վերջին շրջանում տպա– րանը ղեկավարում էր նրա այրին՝ Քրիս– տինե Բարխուդարյանը)։ Այս տպարանի հրատարակությունները հասնում են շուրջ 150 անվան։ Դրանց թվում են Հ․ Թու– մանյանի, Ալ․ Ծատուրյանի բանաստեղ– ծությունների ժողովածուները, գրական– բանասիրական ծանրակշիռ աշխատու– թյուններ,«Հյուսիսափայլ»-ը, «ճռաքաղ»-ը, «Համբավաբեր Ռուսիո»-ն ևն։ Նշանավոր էին նաև Ե․ Ավետիքյանի և Կ․ Մուրադյան– ցի տպարանները։ Ետհոկտեմբերյան առաջին տարիներին բեղմնավոր էր Հայ– կական գործերի կոմիսարիատի տպարա– նը, ուր հրատարակվել են «Կարմիր դրո– շակ» թերթը, Վ․ Ի․ Լենինի «Պետություն և հեղափոխություն» աշխատությունը՝ Վ․ Տերյանի թարգմանությամբ (1920) և այլ գրքեր։ Գրկ․ Թ և Ո Դ ի կ, Տիպ ՈԼ ասա, ԿՊ, 1912, էջ 180–181։ Արշարունի Ա․ Մ․, Մոսկվա– յի հայ մամուլը, Ե․, 1971։ Հ․ Դավթյան
ՄՈՍԿՎԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1941-1942, սովետական զինված ուժերի ռազմական գործողությունները Հայրենական մեծ պա– տերազմի (1941–45) Ժամանակ՝ Մոսկ– վան գերմանա–ֆաշիստական զորքերից պաշտպանելու և նրանց ջախջախելու նը– պ ատ ակ ով։ Մ․ ճ․ բաժանվում է երկու շրջանի՝ պաշտպանական (1941-ի սեպտ․ 30-ից դեկա․ 4-ը) ևհարձակո– ղ ա կ ա ն (1941-ի դեկտ․ 5-ից 1942-ի ապրիլի 20-ը)։ Պատերազմի առաջին օրերին Մոսկվան արագորեն զավթելու գերմանա–ֆաշիս– տական պլանի ձախողումից հետո գերմ․ հրամանատարությունը նախապատրաս– տեց խոշոր հարձակողական օպերացիա, որը պայմանականորեն կոչեց «Թայֆուն»։ Այն պետք է իրականացներ «Կենտրոն» (հրամանատար՝ գեն․-ֆելդմարշալ Ֆ․ Բոկ) բանակախումբը (75 դիվիզիա, 1․800 հզ․ մարդ, 1700 տանկ, ավելի քան 14 հզ․ հրանոթ ու ականանետ, 1390 ինքնաթիռ)։ Սովետական զորքերի համար կացությու– նը խիստ անբարենպաստ էր․ ռազմ, տըն– տեսությունը դեռևս չէր բավարարում գոր– ծող բանակի պահանջները։ Թշնամուն դի– մադրելու էին Արևմտյան (հրամանատար՝ գեն․-գնդապետ Ի․ Կոնև), Բրյանսկի (հրա– մանատար՝ գեն․-գնդապետ Ա․ Երյոմեն– կո), Պահեստային (հրամանատար՝ Սո– վետական Միության մարշալ Ս․ Բուդյոն– նի), Կալինինի ռազմաճակատների զոր– քերը։ Մոսկվայի հեռավոր մատույցներն էին ուղարկվում լավագույն զորամասեր ու միավորումներ։ Արմ․ ուղղությամբ զոր– քերի թիվը կազմում էր 1․250 հզ․ մարդ, 990 տանկ, 7600 հրանոթ ու ականանետ, 677 ինքնաթիռ։ Թշնամին ուներ որակա– կան և քանակական առավելություն ռազմ, տեխնիկայի գծով։ Գերմանացիները հար– ձակման անցան սեպտ․ 30-ին Բրյանսկի և հոկտ․ 2-ին Վյազմայի ուղղություննե– րով։ Չնայած սովետական զորքերի հա– մառ դիմադրությանը, թշնամին ճեղքեց պաշտպանությունը և առաջացավ 40– 50 կմ Օրյոլի, Ցուխնովի և Վյազմայի ուղ– ղություններով, հոկտ․ 3-ին գերմ․ զորքե– րը մտան Օրյոլ, հոկտ․ 4-ին գրավեցին Սպաս–Դեմենսկը և Կիրովը, հոկտ․ 5-ին՝ Ցուխնովը, հոկտ․ 6-ին՝ Բրյանսկը, հոկտ․ 7-ին դուրս եկան Վյազմայի շրջան։ Հա– մառ դիմադրությամբ, շրջապատման մեջ, սովետական զորքերը կաշկանդեցին թըշ– նամու 28 դիվիզիա, ոչնչացրին մեծ քա– նակությամբ զորք և ռազմ, տեխնիկա։ Բայց մեծ վտանգ էր ստեղծվել Մոսկվայի համար։ Ամուր պաշտպանություն ստեղծե– լու նպատակով Գերագույն գլխավոր հրա– մանատարությունը միավորեց Արևմտյան և Պահեստային ռազմաճակատները Արև– մտյան ռազմաճակատի մեջ (հրամանա– տար՝ բանակի գեն․ Գ․ ժուկով)։ Ամրացվե– ցին Մոսկվա տանող կարևոր ուղղություն– ները՝ Վոլոկոլամսկի, Մոժայսկի, Մալո– յարոսլավեցի և Կալուգայի, քաղաքի մա– տույցներում կառուցվեցին պաշտպանա– կան բնագծեր։Մոսկվայից էւիսկուացվեցին կուսակցական և կառավարական հիմնար– կությունները, ռազմ, գործարանները, գի– տական և մշակութային հաստատություն– ները։ Գերագույն գլխավոր հրամանատա– րը, պաշտպանության պետ․ կոմիտեի և ռազմակայանի մի մասը մնացին Մոսկ– վայում։ Մոժայսկի ուղղությամբ ծանր մարտերում սովետական զորքերը համառ դիմադրությամբ մի քանի օր կասեցրին թշնամու առաջխաղացումը ։ Սակայն հոկտ․ 13-ին ֆաշիստական զորքերը գրավեցին Կալուգան, հոկտ․ 16-ին՝ Բորովսկը, հոկտ․ 18-ին՝ Մոժայսկը և Մալոյարոսլավեցը, հոկտ․ 17-ին՝ Կալինինը։ Թշնամու հար– ձակումը կասեցվեց Տուլայի ուղղությամբ։ Հոկտ․ 19-ին Մոսկվայում և նրա հարակից շրջաններում մտցվեց պաշարողական դրություն։ ՀՕՊ–ի զորքերը լարված պայ– քարում էին թշնամու դեմ օդում՝ պաշտ– պանելով քաղաքը ավերածությունից։ Սո– վետական զորքերի հակագործողություն– ները գնալով դառնում էին ավելի համառ ու կազմակերպված, բայց թշնամին նորա– նոր ուժեր էր նետում մարտի մեջ և պահ– պանում առավելությունը։ Ծանր մարտերը շարունակվում էին Մոժայսկի և Կալինինի ուղղություններով։ Կուտակելով նորանոր ուժեր՝ թշնամին (որի նպատպկն էր մինչև ձմեռ ինչ գնով էլ լիներ գրավել Մոսկվան) վերսկսեց հարձակումը նոյեմբ․ 15–18-ին։ Հակառակորդը հանդիպեց հուժկու դի– մադրության։ Մահվան դեմ հանդիման կանգնած էին գեն․-մայոր Ի․ Պանֆիլո– վի, Ա․ Բելոբորոդովի, Լ․ Դովատորի, գնդապետ Մ․ Կատուկովի և ուրիշների զորամիավորումները։ «Ռուսաստանը մեծ է, բայց նահանջելու տեղ չկա․ ետևում Մոսկվան է»՝ այսպիսին էր մայրաքաղա– քի պաշտպանների նշանաբանը։ Մեծ կո– րուստների գնով թշնամուն հաջողվեց զավթել Կլինը, Սոլնեչնոգորսկը, Իստ– րան, դուրս գալ Մոսկվայի անվ․ ջրանցք Ցախրոմայի շրջանում, գրավել Կրասնա– յա Պոլյանան (Մոսկվայից՝ 27 կմ վրա)։ Այստեղ թշնամու գրոհը կասեցվեց, և․նա հարկադրված անցավ պաշտպանության։ Ծանր մարտեր էին մղվում Կաշիրայի և Տուլայի շրջաններում, որտեղ գործողու– թյունների նախաձեռնությունն անցավ սովետական զորքերին։ Սովետական զոր– քերի հակահարվածները ձախողում էին թշնամու՝ Մոսկվա հասնելու վերջին փոր– ձերը։ Մայրաքաղաքի պաշտպանության ընթացքում ընկճվեցին գերմանա–ֆաշիս– տական բանակի ոգին և ուժերը։ Նախա– դրյալներ էին ստեղծվում սովետական զորքերի հակահարձակման համար։ Սովետական զորքերը համալրեցին ուժերը, դեկտ․ 5–6-ին հակահարձակման անցան Կալինին–Ելեց ռազմաճակատում և հենց առաջին օրերին ճեղքեցին թշնամու պաշտպանությունը։ Թշնամու «Կենտրոն» բանակախումբը ընկավ ծանր կացության մեջ։ Դեկտ․ 8-ին Հիտլերը հրաման տվեց ամբողջ գերմանական ճակատում պաշտ– պանության անցնելու և գրաված կարևոր շրջանները պահելու մասին։ Դեկտ․ 9-ին սովետական զորքերն ազատագրեցին Ռո– գաչևոն, Վենյովը, Ելեցը, դեկտ․ 11-ին՝ Ստալինոգորսկը, դեկտ․ 12-ին՝ Սոլնեչ– նոգորսկը, դեկտ․ 13-ին՝ Եֆրեմովը, դեկտ․ 15-ին՝ Կլինը, դեկտ․ 16-ին՝ Կա– լինինը, դեկտ․ 20-ին՝ Վոլոկոլամսկը, դեկտ․ 26-ին՝ Նարո–Ֆոմինսկը, Մալոյա– րոսլավեցը, Բորովսկը և արդեն դեկտ․ 25-ին լայն ճակատով դուրս եկան Օկա գետը։ 1942-ի հունվարի սկզբին հակա– հարձակումն ավարտվեց, որի շնորհիվ ջախջախվեց թշնամու 38 դիվիզիա։ Հիտ– լերը պաշտոնից հեռացրեց ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար գեն․- ֆելդմարշալ Վ․ ֆոն Բրաուխիչին, Ֆ․ Բո– կին, տանկային բանակների հրամանա– տարներ Հ․ Գուդերիանին, Ա․ Շտրաուսին և ուրիշների։ 1942-ի հունվարի սկզբին սովետական զորքերը բոլոր կարևոր ստրատեգիական ուղղություններով ան– ցան ընդհանուր հարձակման՝ «Կենտ– րոն» բանակախմբի գլխավոր ուժերը ջախջախելու նպատակով։ Սակայն մի– ջոցները և հնարավորությունները չբա– վարարեցին նպատակին հասնելու հա– մար, արդյունքում ազատագրվեցին մի շարք բնակավայրեր (հաջողությամբ էին