Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ս․ Iйաչ վանքը րոց), Գոգոյան դպրոցները։ Հիմնադրվել է մշտական գործող թատրոն (տես Նոր Նախիջևանի հայկական թատրոն), տպա– րան, գրադարան են։ Տարբեր տարիներ Ն․ Ն–ում լուսավորական–մշակութային բե– ղուն գործունեություն են ծավալել Հ․ Ար– ղությանը, Մ․ Երևանցին, Թ․ Մարուքյա– նը, Ս․ Պատկանյանը, Հ․ Ալամդարյանը, Գ․ Պատկանյանը, Ռ․ Պատկանյանը, Գր․ Չալխուշյանը ևն։ Հրատարակվել են <Նոր խոսք>, <Նոր կյանք>, <Մեր ձայնը>, <Լույս>, <Գադութ> և այլ պարբերական– ներ։ XIX դ․ վերջին Ն․ Ն–ում աշխուժացել 1; բանվորական շարժումը, ստեղծվել են ս–դ․ խմբակներ, որոնք ենթարկվել են 1901-ին ստեղծված ՌՍԴԲԿ Դոնի կոմի– տեին։ 1905–07-ի հեղափոխության նշա– նավոր գործիչներից էին Բ․ և Ի․ Նալբան– դով եղբայրները։ 1906-ին աշակերտական հուզումներ են տեղի ունեցել Ն․ Ն–ի թե– մական դպրոցներում, ուր ուսանում էին ապագա բոլշևիկներ Ա․ Մյասնիկյանը և Ս․ Սրապիոնյանը (Լուկաշինը)։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղ– թանակից հետո Ն․ Ն–ի պետ․ և մշակութա– յին շատ անվանի գործիչներ (Ա․ Մյաս– նիկյան, Ս․ Սրապիոնյան, Մ․ Սարյան և ուրիշներ) տեղաՓոխվել են Սովետական Հայաստան և մասնակցել նրա սոցիալիս– տական շինարարության գործին։ Ներկա– յումս Ն․ Ն․ Դոնի Ռոստովի Պրոլետարա– կան շրջանն է, շրջակա հայկ․ գյուղերը մտնում են Ռոստովի մարգի Մյասնիկյա– նի շրջանի մեջ։ Վերանորոգված Ս․ խաչ վանքը, որի բակում թաղված են Հ․ Ալամ– դարյանը, Մ․ Նալբանդյանը, Ռ․ Պատկան– յանը, 1972-ին վերածվել է հայ–ռուսական հարաբերությունների պատմության թան– գարանի։ Գրկ» Շահ ազիզ Ե,, Նոր Նախիջևանը ն Նորնսփւիջևանցիք, Թ․, 1903։ Բ ա ր խ ու– դարյան Վ․ Բ․, Նոր Նախիջևանի հայկա– կան գաղութի պա՛տմություն (1779–1861), Ե․, 1967։ վ․ Բարխուղարյան ՆՈՐ ՆԱՒԻՏԵՎԱՆԻ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱ– ԿԱՆ ԴՊՐՈՑ, հիմնվել է 1880-ին, չորս տարվա դասընթացով, աղքատների զա– վակների համար՝ ձրի ուսուցմամբ։ Տե– սուչ և հիմնադիր՝ Ռ․ Պատկանյան։ Նը– պատակը գրագետ արհեստավորներ պատրաստելն էր։ Սովորում էին կոշկա– կարություն, դերձակություն, հյուսնու– թյուն, արծաթագործություն, պղնձագոր– ծություն, դարբնություն, նաև հանրակըր– թական առարկաներ՝ հայոց լեզու, ռու– սաց լեզու, հայոց պատմություն, թվաբա– նություն, երկրաչափություն, հաշվապա– հություն, աշխարհագրություն, գեղագրու– թյուն, նկարչություն, երգեցողություն, կրոն։ Նման ուս․ հաստատությունը բա– ցառիկ երևույթ է եղել հայ իրականության մեջ։ Ծախսերի մեծ մասը հոգացել է Ռ․ Պատկանյանը, մյուս մասը՝ ժողովըր– դից ընտրված հոգաբարձուական խոր– հուրդը։ Գործել է մինչև 1919-ը։ Մ․ խուղոյան ՆՈՐ ՆԱՒԻձԵՎԱՆ!* ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ։ Ըստ ձևաբանական դասակարգ– ման պատկանում է «կը» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասա– կարգման՝ Փոքր Ասիայի կամ արմ․ բար– բառախմբին։ Նախապես խոսվել է Գրի– մում, ապա Դոնի Ռոստովի մարզում՝ Նոր Նախիջևանում և շրջակա 5 գյուղերում։ Դեռևս կենդանի բարբառ է։ Ունի ա, է, ը, ի, օ, ու, օ (որն այժմ վերացվել է), ու ձայնավոր հնչյունները։ Գործում է լիա– ձայնության օրենքը (մսուր >մուսուր)։ Շեշտը վերջնավանկային է։ Գրաբարի երկբարբառներին համապատասխանում են պարզ ձայնավորներ՝ այ >ա, է (հայր > >հար, այրիկ >էրիգ), եա>է (դայեակ > >դայէգ), իէ>ու (արիւն >արուն), ոյ >ու (բոյն>բուն)։ Բաղաձայնական համա– կարգը քաղաքի խոսվածքում երկանդամ խլազուրկ է (բ, ф), գյուղերի խոսվածքում (Չալթրի տիպ)՝ եռանդամ խլազուրկ (բ, բ՝, փ)։ Շնչեղ–ձայնեղների շնչեղացումը թույլ Է։ Գրաբարի ձայնեղ պայթականներն ու կիսաշփականները քաղաքի խոսված– քում արտահայտված են նույնությամբ, գյուղերում՝ շնչեղ–ձայնեղներով (բ>բ՝)։ Պարզ խուլերին համապատասխանում են ձայնեղներ (բացառությամբ п, շ, խ–ին հաջորդող դիրքի)։ Շատ թույլ հնչում ունի ր ձայնորդը, որը երբեմն վերածվում է ժ–ի (երեք>ԺԷք)։ Գոյականն ունի հոգնա– կիի էր, նէր, վընէր, ք վերջավորություննե– րը, ուղղական–(իրի) հայցական, սեռա– կան–տրական–(անձի) հայցական, բացա– ռական, գործիական հոլովաձևերը։ Տրա– կանն ունի ի, ու, վան, ան, օչ, ի/ա, ա/օ, հոգնակիում՝ ու (հացէրու) թեքույթները։ Կան գրաբարյան հոլովաձևերի մնացորդ– ներ։ Դասական թվականները կազմվում են ում մասնիկով (ժէքում, չօրսում–եր– րորդ, չորրորդ)։ Բայն ունի խոնարհման 4 լծորդություն՝ է, ի, ա, ու, և 3 եղանակա– ձև՝ ըղձական, սահմանական, հրամայա– կան։ Սահմանական ներկան և անկատարը կազմում են գ(ը) նախադաս մասնիկով, ապառնին՝ բիդ եղանակիչով (բիդ լըսիմ), որն ունի նաև հարկադրական եղանակի իմաստ։ ժխտական խոնարհումը կազմու– թյամբ միօրինակ չէ, սահմանական ներ– կայի ժխտականը դրսևորվում է 5 ձևով (չիմ լըսիլ, չի՝ լըսիմ, չիմ լըսի, չին լըսիմ, չիմ լըսիմ)։ Գրկ․ Աճաոյան Տ․, Քննություն Նոր Նախիջևանի (1°րիմի) բարբառի, Ե․, 1925։ Ն ու յ ն ի․ Հայոց լեզվի պատմություն, մաս 2, Ե․, 1951։ Ջահուկյան Գ․, Տայ բարբա– ռագիտության ներածություն, Ե․, 1972։ Ա․ Հանեյան ՆՈՐ ՆԱՒՓձԵՎԱՆԻ ԹԵՄԱԿԱՆ ԴՊՐՈՑ, հիմնվել է 1875-ին, որպես չորսդասյան հոգևոր ուսումնարան։ 1881-ից վերածվել է թեմական հոգևոր սեմինարիայի (երկու դասարան և մեկ նախակրթարան՝ 3 բա– ժանմունքով)։ 1886–87 ուս․ տարում բաց– վել է VI դասարանը։ Ավանդվել են կրոն, հայոց լեզու, ռուսաց լեզու, լատ․, հուն․, ֆրանս․, թվաբանություն, ընդհանուր աշ– խարհագրություն, ընղհանուր պատմու– թյուն, Ռուսաստանի պատմություն և աշ– խարհագրություն, բնագիտություն, տիե– զերագիտություն ևն։ XIX դ․ I քառորդում Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի միակ ազգային միջնակարգ դպրոցն էր, 1915-ին ուներ 275 աշակերտ, 18 ուսուցիչ։ Փակվել է 1920-ին։ Ս․ խուղոյան․ ՆՈՐ ՆԱհ՚ԻձԵՎԱՆւ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏ– ՐՈՆ, հիմնադրվել է 1830-ական թթ․ վեր– ջերին, Մոսկվայի համալսարանի շրջա– նավարտ–մանկավարժներ Թեոդորոս խա– տամյանի և Սարգիս Տիգրանյանի նախա– ձեռնությամբ։ Քաղաքային դպրոցում ներ– կայացվել են Թ․ խատամյանի «Ռադա– միստ և Զենոբիա», «Տրդատ թագավոր», «Քաջն Վարդան» դրամաները, Ս․ Տիգրան– յանի Նոր Նախիջևանի բարբառով գըր– ված վոդևիլները և այլ պիեսներ, որոնց մասին ջերմորեն են արտահայտվել Մ․ Նալբանդյանը և Ռ․ Պատկանյանը։ 1865-ին բեմադրվել է խ․ Գալֆայանի «Արշակ Երկրորդ» պիեսը։ 1870–71-ին թատրոնում ներկայացումներ է տվել Թ․ Ֆասուլաճյանի ղեկավարած պոլսա– հայ դերասանական խումբը։ 1879-ին կազմակերպվել է «Դրամատիկական ար– վեստը սիրողների ընկերությունը» (գոյա– տևել է մինչև 1919-ը), որը նպաստել է թատերարվեստի զարգացմանը, մայրենի լեզվի պահպանմանը։ 1880-ական թթ․ թա– տերախմբում աչքի են ընկել Հ․ Խատամ– յանը, Գ․ Չուբարը, Ղ․ Ալաճաճյանը, Ե․ Ախաշյանը, Զաբելը և ուրիշներ։ 1882– 1883-ին Ն․ Ն․ հ․ թ–ում ելույթներ է ունե– ցել Պ․ Ադամյանը, 1895-ից՝ Հ․ Աբելյանի, Միրանույշի ղեկավարած թատերախմբե– րը։ 1905–06-ին տեղի դերասանների հեա խաղացել են նաև Գ․ Պետրոսյանը, Ար– մեն յան ամուսինները, Ի․ Ալիխանյանը, Ս․ Ադամյանը, Քնարիկը, Վ․ Միրզոյանը, Անդրանիկը (Սողոմոնյան) և այլք՝ կազ– մելով ժամանակի ամենաուժեղ թատերա– խումբը հայ թատրոնում։ խաղացանկում եղել են Գ․ Սունդուկյանի (Հ․ խատամյա– նը վերածել է տեղի բարբառի), Հ․ Պա– րոնյանի, Շիրվանզադեի, Ա․ Աբելյանի, տեղի դրամատուրգների՝ Գ․ Չուբարի, Է․ Պախչիսարայցյանի և այլոց պիեսներ։ 1912-ին հյուրախաղերով հանդես է եկել Հ․ Աբելյանի և Սիրանույշի ղեկավարած