Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Ն․ Ա․ է․ Նորդենշելդ Վ․ Տ․ Նորենց գի ԴԱ թղթակից անդամ (1879-ից), Ռու– սական աշխարհագրական ընկերության պատվավոր անդամ; Ավարտել է Հելսին– կիի համալսարանը (1853)։ Մասնակցել է արկտիկական մի քանի արշավախմբերի աշխատանքներին։ 1870-ին և 1883-ին ղե– կավարել է Շվեդիայի Դրենլանդական արշավախմբերը։ 1875–76-ին Շվեդիայից նավարկել է Ենիսեյի գետաբերանը, ղե– կավարել գիտական աշխատանքները; 1878–79-ին Ն․ «Վեգա» շոգենավով առա– ջին անգամ մեկ ձմեռումով անցել է Հյու– սիսային ծովային ուղին, շրջանցել Եվրա– սիան և Սուեգի ջրանցքով վերադարձել Շվեդիա։ Ն–ի անունով են կոչվել արշի– պելագ Կարայի ծովում, հրվանդան և ծոց Նոր երկրում, հրվանդան և սառցադաշտ Դրենլանդիայում, գետ Կանադայում։

ՆՈՐԴԵՆՇԵԼԴԻ ԱՐՇԻՊԵԼԱԳ, կղզիների խումբ Կարայի ծովի հարավ–արևելյան մասում (ՍՍՀՄ)։ Ձգվում է արմ–ից արի 93 կմ երկարությամբ։ Բաղկացած է 90 կղզիներից (ամենամեծը՝ Ռուսսկի), որոնք առաջացնում են Վիլկիցկու, Ցիվոլկոյի, Պախտուսովի, Լիտկեի և Արևելյան կղզի– ների խմբերը։ Ն․ ա․ կազմված է հրաբխա– յին ապարներից։ Հետազոտվել է գլխա– վորապես սովետական արշավախմբերի կողմից XX դ․ 30-ական թթ․, «Սեդով» և «Տորոս» նավերով։ Անվանվել է ի պատիվ Ն․ Ա․ է․ Նորդենշեչդի։

ՆՈՐԴԿԱՊ (Nordkapp), հրվանդան Մա– գերյո կղզում, Նորվեգիայում (հյուսիսա– յին լայնության 71°10՝ և արևելյան երկայ– նության 25°47՝)։ Ն․ Եվրոպայի ծայր հս․ հրվանդաններից առավել հայտնին է։

ՆՈՐԴԿԻՆ, Կինն ա ր ու դ դ և ն (Nord– kyn Kinnarodden), հրվանդան Նորվեգիա– յում, մայրցամաքային Եվրոպայի հյու– սիսային վերջամասը (հյուսիսային լայ– նության 71°08r և արևելյան երկայնու– թյան 27°42՝)։

ՆՈՐԵՆՑ (Երիցյան) Վաղարշակ Տոնա– պեաի [13․9․1906, գ․ Շենիկ (Արևմտյան Հայաստանի Սասունի գավառում)–20․1․ 1973, Երևան], հայ սովետական բանաս– տեղծ։ ՀՍՍՀ կուլտուրայի վաստ․ գործիչ (1967); ՍՄԿԿ անդամ 1932-ից; Նախնա– կան կրթությունն ստացել է հայրենի գյու– ղում։ Մեծ եղեռկից հետո՝ 1916-ից ապաս– տանել է Անդրկովկասի տարբեր որբանոց– ներում։ Մովորել է Թիֆլիսի հայկ․ գիմ– նազիայում և Ներսիսյան դպրոցում։ Ն–ի առաջին ժողովածուն՝ «Օրերի ճամփին», լույս է տեսել 1925-ին և արժանացել Հա– յաստանի լուսժողկոմատի գրական մըր– ցանակին։ Մասնակցել է Ե․ Չարենցի ղե– կավարած <Նոյեմբեր> գրական միության ստեղծման աշխատանքներին; Այդ միու– թյան մատենաշարով և Չարենցի խմբա– գրությամբ 1926-ին լույս է տեսել նրա «Իրիկուն (կենցաղապոեմ)» գիրքը։ Այս և հաջորդ ժողովածուներում՝ «Երկրորդ գիրք» (1930), «Լիրիքական ֆրոնտ» (1932), «Բանաստեղծություններ» (1936), իշխում են երկրի վերակառուցման ու նոր մարդու հոգեբանության մոտիվները։ Ն․ փորձել է գրականություն բերել նոր կյանքին բնո– րոշ տրամադրություններ ու պատկերներ։ «Դիրք քնարական» (1954), «ճանապարհ– ներ» (1956), «Իմ աշխարհը» (1958), «Դա– րերի ավանդ» (1968) և այլ գրքերում լայ– նացել է բանաստեղծի թեմատիկան։ Վ․ Ալազանի հետ Ն․ կազմել ու խմբագրել է արևմտահայ մի քանի գրողների երկերի ժողովածուներ («Արևմտահայ բանաս– տեղծներ», 1930, Մ․ Մեծարենց, «Երկերի լիակատար ժողովածու», 1934, Ա․ Չոպան– յան, «Երկեր», 1966, Պ․ Դուրյան «Տաղեր», 1967 ևն), կազմել է Սովետական Հայաս– տանի հասարակական–քաղաքական մշա– կութային կյանքի տարեգրությունը («Տասներկու տարի», 1933)։ Սովետահայ գրականության անցած ուղու մասին ուշա– գրավ փաստեր է պարունակում Ն–ի «Հու– շեր և արձագանքներ» (1968) հուշագրու– թյունը։ Երկ․ Երկ․ ժող․, հ․ 1–2, Ե․, 1963։ Երկ․ ժող․, հ․ ․1–2, 1971–73։ Գրկ․ Սովետահայ գրականության պատմու– թյուն, հ․ 1, Ե․, 1961։ Դ, ԳասպարյաԱ

ՆՈՐԹՐՈՊ (Northrop) Զոն Հոուարդ (ծն․ 1891), ամերիկյան կենսաքիմիկոս, փի– լիսոփայության դոկտոր (1915)։ Ավարտել է Կոլումբիայի համալսարանը (1912)։ 1915–62-ին աշխատել է բժշկ․ հետազո– տությունների Ռոկֆելլերյան ինստ–ում։ Հիմնական աշխատանքները վերաբերում են ֆերմենտների կենսաքիմիային։ Առա– ջինն է (աշխատակիցների հետ համատեղ) բյուրեղային տեսքով ասջատել պեպսին, արիպսին և պրոտեոլիտիկ այլ ֆերմենտ– ները, ինչպես նաև վիրուսներից մեկը և դիֆթերիային հակաթույնը։ Նոբելյան մրցանակ (1946, Ու․ Ստենլիի և Զ․ Սամնե– րի հետ համատեղ)։

ՆՈՐԻԼԱԿ, քաղաք (1953-ից) ՌՍՖՍՀ Կրասնոյարսկի երկրամասում։ Աշխարհի ամենահյուսիսային քաղաքներից է։ 182 հզ․ բն․ (1980)։ Լեռնամետալուրգիական խոշոր կենտրոն է։ Երկաթուղով կապված է Դուդինկայի հետ։ Կա մետաղամշակում, շինանյութերի արտադրություն, քարածխի արդյունահանում։ Ն–ում է Ծայրագույն Հյուսիսի գյուղատնտեսության ԴՀԻ; Ունի ինդուստրիալ (երեկոյան) ինստ․, դրամա– տիկական թատրոն, երաժշտական ուսում– նարան։ Հիմնադրվել է 1935-ին, 1971-ին պարգևատրվել է Աշխատանքային կար– միր դրոշի շքանշանով։ Ն–ի (1939–54), ինչպես և Դուդինկայի (1949–54) գլխա– վոր հատակագծերը կազմվել և իրակա– նացվել են ճարտ․ Մ․ Մազման յան ի ղեկա– վարությամբ։

ՆՈՐԻՇ (Norrish) Ռոնալդ Ջորջ Ռեյֆորդ (ծն․ 1897), անգլիացի ֆիզիկա–քիմիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1936-ից), 1937–65-ին գլխավորել է Քեմբրիջի համալսարանի ֆիզիկական քիմիայի ֆակուլտետը, 1965-ից՝ վաստա– կավոր պրոֆեսոր։ Արտասահմանյան մի շարք գիտ․ ընկերությունների անդամ է։ Զբաղվել է արագ ընթացող լուսաքիմիա– կան ռեակցիաներով և մշակել (իր աշա– կերտ Զ․ Փորտերի հետ) դրանց հետազոտ– ման նոր եղանակներ՝ կինետիկական սպեկտրաչափություն և իմպուլսային ֆո– տոլիզ։ Ցույց է տվել, որ հասարակ միա– ցությունների իմպուլսային ֆոտո լիզն ուղեկցվում է պիրոլիզի միջանկյալ՝ գըր– գըռված (տատանողական) նյութերի առա– ջացմամբ, հետազոտել է այդ մասնիկնե– րի ռելաքսացիայի կինետիկան։ Պարգևա– տրվել է Դևի ի (1958), Լյուիսի (1964) և Ֆարադեյի (1965) մեդալներով։ Նոբելյան մրցանակ (1967, Մ․ էյգենի և Զ․ Փորտերի հետ)։

ՆՈՐԻՏ (<նորվեգ․ norit, Norge–Նորվե– գիա բառից), գաբբրոյի խմբի լրիվ բյու– րեղային հիմքային մագմատիկ ապար։ Կազմված է հիմքային պլագիոկլազից (սովորաբար լաբրադոր) և օրթոռոմբային պիրոքսեններից։ Ն–ի տարատեսակը, որը պարունակում է նաև մոնոկլինային պիրոքսեն, կոչվում է գաբբրո–նորիտ։ Կա– րող է օգտագործվել որպես , շինանյութ։ ՍՍՀՄ–ում հայտնի է ուրալում և Ուկ– րաինայում։ ՀՍՍՀ–ում հանդիպում է հիմ– քային և գերեիմքային ապարների տա– րածման շրջանում։ ՆՈՐհ»Ե£, Նաոխրեբ, Մ Ո ր խ և բ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալց– խայի շրջանում, Կուրի Փոցխով վտակի աջ ափին, շրջկենտրոնից 14 կմ հարավ– արևմուտք։ Զբաղվում են այգեգործու– թյամբ, կարտոֆիլի, հացահատիկների Նորխեբ մշակությամբ, անասնապահությամբ։ Ն–ի մոտակայքում արդյունահանվում է գորշ ածուխ։ Ունի տարրական դպրոց։ Ն–ի Հիսուս Փրկիչ եկեղեցին կառուցվել է 1860-ին։ Ն–ի հայերը 1830-ին գաղթել են Արևմտյան Հայաստանի էրզրումի նա– հանգի Կամպիր և Արծաթի գյուղերից։ Ա․ Մեւքոնյան

ՆՈՐՄԱ (լատ․ norma– առաջնորդող սկզբունք, կարգ, նմուշ), 1․ ընդունված կարգով, պլանով թույլատրվող նվազա– գույն կամ սահմանային քանակություն (օրինակ, ժամանակի նորմա)։ 2․ Սոցիա– լական որոշակի միջավայրում ընդհանուր ճանաչում ստացած կարգ, մտածելակերպ, վարքագծի կանոն, որը ենթարկված է իրավական կարգավորման (տես Իրավա– կան նորմ)։ 3․ Կանոն, օրենք՝ գիտության որևէ բնագավառում (օրինակ, լեզվական կանոն)։ 4․ Միջին մեծություն (օրինակ, հոսքի նորմ)։ 5․ Ներկայացուցչական Ն․՝ դեպուտատների (պատգամավորների) այն