Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


քանակը, որն առաջադրվում է ընտրողնե– րի, բնակչության որոշակի թվից։ 6․ Պոլի– գրաֆիական Ն․՝ գրքի յուրաքանչյուր տպագրական մամուլի առաջին էջում ման– րատառ տպագրված վերնադիրը կամ հե– ղինակի ազգանունը։

ՆՈՐՄԱԼ (ֆրանս․ normal, < լատ․ nor- malis – ուղիղ) կորի (մակերեույ– թ ի)՝ նրա որեէ M կ և տ ու մ․ այդ կետով անցնող ուղիղ, որն ուղղահայաց է M կետում կորին (մակերևույթին) տար– ված շոշափող ուղղին (շոշափող հարթու– թյանը)։ Հարթ կորը յուրաքանչյուր կետում ունի միակ Ն․, որը գտնվում է այդ կորի հարթության մեջ, իսկ տարածա– կան կորը՝ անվերջ քանակությամբ, որոնք կազմում (լցնում) են մի հարթություն (Նորմաչ հարթություն)։ Հպվող հարթու– թյան մեջ ընկած Ն․ կոչվում էգլխավոր նորմալ։ Եթե հարթ կորը տրված է F(x, y) = 0 հավասարումով, ապա M(x0, у0) կետում կորի Ն–ի հավասարումը կլինի՝ д¥ д¥ (х–хо)- Уо)–(у–уо)^(х0,уо) = 0։ Մակերևույթը կետում կարող է ունենալ միայն մեկ Ն․։ Եթե մակերևույթը տրված է F(x, у, z) = 0 հավասարումով, ապա М(хо, у0, z0) կետում մակերևույթի Ն–ի հավասարումը կլինի՝ X–Хо У – у0 Z–Zo m ~~ n ~ p * d¥ m= d–(xo, y0, Zo), d¥ n=’ dy (x°’ y°’ Zo)’ dF p= dz (Xo, yo, Zo)։ Ն–ի գաղափարը կարևոր դեր է խաղում ինչպես դիֆերենցիալ երկրա– չափության մեջ, այնպես էլ կիրա– ռություններում։

ՆՈՐՄԱԼ ԱՐԱԳԱՑՈՒՄ, կենտրոնա– ձիգ արագացում, կորագիծ շարժ– ման դեպքում նյութական կետի արագաց– ման բաղադրիչ, որն ուղղված է կետի հե– տագծի գլխավոր նորմալի ուղղությամբ դեպի կորության կենտրոնը։ Առաջանում է կենտրոնաձիգ ուժի ազդեցությամբ և բնութագրում է կետի արագության ուղղության փոփոխությունը։ Ն․ ա․ թվա– պես հավասար է v2/p (v-ն կետի գծային արագությունն է, p-ն՝ հետագծի կորու– թյան շառավիղը)։ Շրջանագծով շարժման դեպքում Ն․ ա․ կարելի է հաշվել гсо2 բա– նաձևով (r-ը շրջանագծի շառավիղն է, co-ն այդ շառավղի պատման անկյունա– յին արագությունը)։ Ուղղագիծ շարժման դեպքում Ն․ ա․ հավասար է զրոյի։

ՆՈՐՄԱԼ ԲԱՇԻՈՒՄ, տես Գաուսի բաշ– խում։

ՆՈՐՄԱԼ ԼԱՐՈՒՄ, տես Լարում մեխա– նիկական։

ՆՈՐՄԱԼ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ տարածա– կան կորի որևէ М կետ ու մ․ հարթություն, որն անցնում է М-ով և ուղ– ղահայաց է այդ կետում կորին տարված շոշափող ուղղին։ Տրված կետում կորին տարված բոլոր նորմալներն ընկած են Ն․ հ–յան մեջ։ Եթե ուղղանկյուն կոորդի– նատական համակարգում կորը տրված է x = <pi(t), y=cp2(t)f z = qp3(t) հավասարու– մով, ապա М(х0, yo, z0) = M[qpi(t0), Փշ(է0), ՓՅ(էօ)] կետում Ն․ հ–յան հավասարումը Կլինի՝ (х–Хо) • CPl՝(to)+(y – Уо)* Փշ՝(էօ)-Ւ H-(z–го)-ф3՝(М = 0։

ՆՈՐՄԱԼ ՁԵՎ (մաթեմատիկական տրա– մաբանության մեջ), տրամաբանական օբ– յեկտների (ասույթներ, բանաձևեր, սահ– մանման սխեմաներ ևն) ներկայացման, որևէ առումով պարզագույն, ստանդարտ ձև։ Ցուրաքանչյուր կոնկրետ համակար– գում Ն․ ձ․ սահմանվում է յուրովի։ Օրի– նակ, ասույթների հաշվում սահմանվում են կոնյունկտիվ ու դիզյունկտիվ, պրեդի– կատների հաշվում՝ սկոլեմյան Ն․ ձ–եր են։ Հաճախ օգտագործվում են կատարյալ Ն․ ձ․ և նախնական Ն․ ձ․ գաղափարները։ Տրամաբանական օբյեկտները իրենց Ն․ ձ–երի միջոցով ներկայացնելը անհա– մեմատ պարզեցնում է նրանց հետազոտ– ման խնդիրը։ Տվյալ համակարգում Ն․ ձ–ի գոյության ապացուցումը արմատական նշանակություն ունի նրանում ւուծեչիու– թյան էցրոբչեմի լուծման համար։

ՆՈՐՄԱԼ ՊՈՏԵՆՑԻԱԼ, ստանդարտ պոտենցիալ, ֆիզիկա–քիմիական մեծություն։ Բնորոշում է լուծույթի և նրա մեջ մտցված էլեկտրոդի միջև պոտենցիալ– ների հավասարակշռային տարբերությու– նը, երբ էլեկտրոդային ռեակցիային մաս– նակցող նյութերի ակտիվությունները հավասար են 1-ի։ էլեկտրոդի և լուծույթի պոտենցիալների իրական տարբերություն– ները գործնականորեն հնարավոր չէ չա– փել։ Այդ պատճառով օգտվում են տվյալ և որևէ համեմատական էլեկտրոդի պոտեն– ցիալների տարբերությունը բնորոշող մե– ծությունից։ Որպես համեմատական էլեկ– տրոդ սովորաբար օգտագործում են ջրած– նային նորմալ էլեկտրոդը, որի պոտեն– ցիալն ընդունվում է զրոյի հավասար։ Այդ էլեկտրոդի նկատմամբ բացասական լիցք ունեցող էլեկտրոդների Ն․ պ–ները բա– ցասական են, դրական լիցք ունեցողն ե– րինը՝ դրական։ Մետաղների շարքը, որ– տեղ նրանք դասավորված են ըստ Ն․ պ–ի արժեքի աճման, կոչվում է չարման շարք։ Ն․ պ–ները հաշվում են գալվանական էլե– մենտների էլեկտրաշարժ ուժը չափելու կամ ռեակցիայի ընթացքում Գիբսի էներ– գիայի (aG°) ստանդարտ արժեքների փոփոխության միջոցով (տես նաև Նեո– նըստի հավասարում)։ Ն․ պ–ների օգնու– թյամբ կարելի է հաշվել քիմ․ ռեակցիանե– րի հավասարակշռության հաստատուննե– րը, aGMi, կատարել թերմոդինամիկա– կան այլ հաշվումներ (տես Քիմիական թերմոդինամիկա)։

ՆՈՐՄԱԼ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ, ներդաշնակ սե– փական տատանումներ, որոնք կարող էին գոյություն ունենալ գծային տատանողա– կան համակարգերում, եթե դրանցում տե– ղի չունենար էներգիայի ցրում։ Ցուրաքան– չյուր նորմալ տատանման դեպքում համա– կարգի բոլոր կետերը տատանվում են միևնույն հաճախականությամբ (նոր– մալ կամ սեփական հաճա– խական ու թ յ ու ն), որը պայմանա– վորված է համակարգի պարամետրերով։ Տվյալ տատանողական համակարգին հա– տուկ Ն․ տ–ի թիվը հավասար է այդ հա– մակարգում ազատության տատանողա– կան աստիճանների թվին (տես Ազատու– թյան աստիճաններ)։ Մասնավորապես, ո = օօ ազատության աստիճաններով տա– տանողական համակարգին հատուկ են անվերջ մեծ թվով Ն․ տ․։ Բոլոր Ն․ տ․ ան– կախ են այն իմաստով, որ սկզբնական պայմանների հատուկ ընտրությամբ կա– րելի է գրգռել տվյալ համակարգին բնո– րոշ Ն․ տ–ից միայն մեկը (ցանկացածը)։ Գծային համակարգում ցանկացած սկըզբ– նական պայմանների դեպքում առաջացող ոչ ներդաշնակ սեփական տատանումը կարելի է ներկայացնել որպես այդ հա– մակարգին հատուկ Ն․ տ–ի վերադրում։ Այսուհանդերձ, տատանողական համա– կարգում ռեզոնանս կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ արտաքին ներ– դաշնակ ուժի հաճախականությունը համ– ընկնում է այդ համակարգի Ն․ տ–ի հա– ճախականություններից որևէ մեկին։ Տես նաև Տատանումներ։

ՆՈՐՄԱԼԱՏԵԱՈՒԹՅՈՒՆ, է մ և Ш ր П- պիա (<հուն․ e|ijieTpO£ – համաչափ և (5փ – աչք), համաչափ տեսողություն, աչքի բեկունակության տեսակ, երբ լույ– սի զուգահեռ ճառագայթներն աչքում բեկվելուց հետո կիզակետվում են ցան– ցաթաղանթի լուսազգաց շերտի վրա (տես Բեկ ունակություն աչքի)։ Ն–յան դեպքում, ակոմոդացիայի (տես Ակո– մոդացիա աչքի) լիակատար հանգստի ժամանակ աչքը հարմարված է զուգա– հեռ ճառագայթների ընկալմանը, ուստի պարզ տեսողության հեռավոր կետը կգտնվի անսահմանության մեջ։ Գործ– նականում անսահմանություն է համար– վում 5 մ հեռավորությունը, որտեղից կա– տարվում է տեսողության սրության ստու– գումը, այսինքն՝ 5 մ հեռավորությունից ստուգվողը պետք է կարողանա կարդալ նախատեսված աղյուսակի 10-րդ, իսկ ավե– լի բարձր տարբերակված շշիկային ապա– րատ ունենալու դեպքում՝ 11, 12-րդ տո– ղերը և ավելին։ Նորմալատես աչքի պարզ տեսողության մերձավոր կետը դասավոր– ված է աչքի առջև սահմանափպկ հեռա– վորության վրա (երիտասարդներինը՝ ավելի մոտ)։ Տարիքի հետ կապված (ոսպնյակի առաձգականության կորստի հետևանքով) այն աստիճանաբար հեռա– նում է աչքից և զգացնել է տալիս 40 տարե– կանից սկսած, որովհետև պարզ տեսողու– թյան մերձավոր կետը, հեռանալով աչքից, աստիճանաբար մոտենում է հեռավոր կետին (35–40 սմ)։ Այս վիճակը կոչվում է «ծերունական հեռատեսություն» (պրես– բիօպիա), որը հնարավոր է շտկել միայն դրական գնդաձև օպտիկական ապակի– ներով։ Այսպիսով՝ 40 տարեկանից մարդն աշխատանքի համար արդեն պետք է կրի + 1,0 D ակնոց, որից հետո յուրաքանչյուր 10 տարվա համար ակնոցի ուժն անհրա– ժեշտ է ավելացնել ևս 1,0 D-ով։

ՆՈՐՄԱԼԱՑՈՒՄ, 1․ մեքենաշինության մեջ ստանդարտացման աշխատանքների որոշ տեսակներ։ 2․ Պողպատի ջերմամշա– կում, որի ժամանակ այն տաքացվում է մինչև կրիտիկական կետից բարձր ջեր– մաստիճանը (մոտավորապես 750–950°C),