դավաճանների փոխարեն պատիվների ու պաշտոնների արժանացնել ազնիվ, գոր– ծունյա և վաստակավոր մարդկանց, գ․ չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին, չհավատալ երկերեսանի, բախ– տախնդիր անձանց ամբաստանություննե– րին, ունկնդրել ուղղամիտ մարդկանց խորհուրդները։ Վահան Մամիկոնյանը պարտավորվել է հեծելագունդ ուղարկել Պարսկաստան՝ գահի հավակնորդ Զարե– հի դեմ։ Հայոց հեծելագունդ*!! վճռական դեր է խաղացել գահակալական կռիվնե– րում՝ պարտության մատնելով ու սպանե– լով Զարեհին; 485-ին Վահան Մամիկոն– յանը մեկնել է Տիզբոն, վերահաստատել Ն․ պ․ և ճանաչվել Հայոց սպարապետ։ Պարսից արքունիքը շուտով նրան նշանա– կել է նաև Հայաստանի մարզպան։ Ն․ պ–ով թեև հայ ժողովուրդը քաղ․ լիակատար անկախություն չստացավ, սակայն այն խոշոր հաղթանակ էր Սասանյանների ազգաձուլման վտանգի դեմ։ Հայ ժողո– վուրդը քառամյա հերոսական մաքառում– ների գնով վերստին ապահովեց իր ներ– քին ինքնուրույնությունը Գրկ․ Ղազար Փարպեցի, Պատմու– թիւն Հայոց ն Թուղթ աո Վահան Մամիկո– նեան, Թ․, 1904։ Լ․Շահինյան
ՆՎԵՆԻ, էվկալիպտ (Eucalyptus), տենդածառ, մրտենազգիների ըն– տանիքի մշտադալար ծառերի կամ թփերի ցեղ։ Բուսական աշխարհի հսկաներն են, երկրագնդի ամենաբարձր (մինչե 100 մ և ավելի) և արագ աճող ծառերը։ Տերևների ձևը և դասավորությունը (կախված տա– րիքից) տարբեր է, սակայն միշտ ամբող– ջական են, հոտավետ, ունեն եթերայու– ղեր արտադրող գեղձիկներ։ Ծաղիկները կանոնավոր են, երկսեռ՝ հովանոցանման ծաղկաբույլում կամ հուրանում հավաք– ված, հազվադեպ՝ մեկական։ Պտուղը 3–5 փեղկանի տուփիկ է։ Հայտնի է 525 տե– սակ՝ տարածված Ավստրալիայում և մո– տակա կղզիներում։ ՍՍՀՄ–ում, գլխավորա– պես Կովկասի սևծովյան ափերին, մշակ– վում է 30 տեսակ․ ՀՍՍՀ–ում՝ Երևանում 2 տեսակ՝ E․ viminalis և E․cinerea։ Ն–ներն ունեն բարձր դեկորատիվ նշանակություն, չորացնում են խոնավ հողերը։ Կեղևից ստանում են դաբաղանյութեր, տերևնե– րից ու երիտասարդ ընձյուղներից՝ եթերա– յուղեր։ Ն–ու թուրմը և յուղը օգտագործ– վում է օծանելիքի արտադրությունում, բժշկության մեջ որպես հականեխիչ և հակաբորբոքային միջոց, բնափայտը՝ վա– գոնաշինության և նավաշինության մեջ։ | Ա․ Գրիգորյան
ՆՎԵՆՈՒ ՅՈՒՂ, բնական եթերայուղ։ Մտացվում է նվենու տերևներից և երիտա– սարդ ընձյուղներից՝ ջրային գոլորշինե– րով թորելով։ Առավել կիրառական է գըն– դաձև նվենուց (Eucalyptus globulus) ըս– տացվող յուղը, որն անգույն կամ բաց դեղնավուն հեղուկ է, ունի բնորոշ սուր հոտ և համ։ Խտությունը 915 կգ/մ3 է (15°Շ–ում)։ Ն․ յ․ օգտագործվում է բժշկու– թյան մեջ որպես հականեխիչ և հակա– բորբոքային միջոց, ինչպես նաև օծանե– լիքի արտադրությունում։ Ն ՎԻՐԱՊ ԵՏՈՒԹՅՈՒՆ, ըստ մի շարք կրո– նական ուսմունքների՝ օծյալներին (թա– գավոր, իշխաններ, բարձրաստիճան հո– գևորականներ ևն) ի վերուստ շնորհված, անընդմեջ ու անխախտ Փոխանցվող «նվի– րական» կամ «սրբազան» իշխանություն (տես նաև Հիերարխիա)։
ՆՎԻՐԱՏՎՈՒԹ՛ՅՈՒՆ քաղաքացիա– կան ի ր ա վ ու ն ք ու մ, պայմանագիր, որի մեկ կողմը՝ նվիրատուն, գույքն ան– հատույց մյուս կողմին՝ նվիրառուին է տա– լիս ի սեփականություն։ Ն․ ռեալ պայմա– նագիր է, իրավունքներ ու պարտականու– թյուններ առաջանում են գույքը հանձնե– լու պահին։ Ն–յան պայմանագրի առար– կա կարող է լինել քաղաքացիական շըր– ջանառությունից չհանված ամեն մի գույք։ 500 ռուբլուց ավելի գումարի նվիրատվու– թյան պայմանագիրը վավերացվում է նո– տարական կարգով։ Բնակարանի Ն–յան համար պահանջվում է հատուկ սահման– ված կարգ։ Սոցիալիստական կազմա– կերպություններին քաղաքացու գույքի Ն–յան պայմանագիրը, անկախ գումարից, կնքվում է հասարակ գրավոր ձևով։ Ն–յան պայմանագիրը միակողմ է։ Քաղաքացին կարող է նաև գույք նվիրել սոցիալիստա– կան կազմակերպությանը՝ որոշակի հան րօգուտ նպատակի համար օգտագոր– ծելու պայմանով։ Գ․ Ղարախան յան
ՆՎԻՐԱՏՈՒ, պատվիրատու, կտի– տ ո ր [<հուն․ ххСтсор (хтСсгтсор) –հիմնա– դիր]» դ ո ն ա տ ո ր (<լատ․ donator–նվի– րատու), տաճարը կառուցողի (շենքի ման– րակերտը ձեռքերին) կամ գեղանկարչա– կան ստեղծագործության (սակավ՝ քանդա– կագործական և դեկորատիվ–կիրառական արվեստի) պատվիրատուի պատկերումը Դագիկ Ա թագա– վորի արձանը Անի ի Գագկաշեն տաճարի նվիրա– տվական մանրա– կերտով (վերա– կազմություն) միջնադարյան և Վերածննդի արվեստնե– րում։ Ն․ սովորաբար պատկերվել է Քրիս– տոսի և Աստվածածնի կամ սրբերի առջև կանգնած կամ ծնրադիր; Հայկ․ կերպար– վեստում պահպանվել են բազմաթիվ օրի– նակներ ․լավագույններից են՝ Անիի Գագիկ Ա–ի արձանը,Հաղպատի Դուրգեն և Սմբատ Կյուրիկյանների, Աղթամարի Դագիկ Արծ– րունու բարձրաքանդակները՝ կառուցած տաճարների մանրակերտները ձեռքնե– րին, «Կեռան թագուհու Ավետարանի», «Վասակ իշխանի Ավետարանի» և այլ ձեռագրերի նվիրատվական պատկեր– ները։
ՆՐԲԱՊԱՏ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ, շինա– րարական կոնստրուկցիաներ, որոնց չա– Փերից մեկը (հաստությունը) շատ Փոքր է մյուս երկուսի համեմատությամբ։ Ն․ կ․ են թաղանթները, գմբեթները, թաղերը, ծաչքավոր կոնստրուկցիաները, հարթ և կողավոր սաչերը ևն։ Ն․ կ․ զուգակցում են թեթևությունն ու բարձրամրությունը, լայն տարածում են ստացել շինարարու– թյունում՝ առավելապես, արդյունաբերա– կան և հասարակական շենքերի, ինչպես նաև ինժեներական կառույցների (բուն– կերներ, ռեզերվուարներ ևն) ծածկերի տարածական կոնստրուկցիաների ձևով։ Ն․ կ–ի պատրաստման համար օգտագործ– վում են մետաղ, երկաթբետոն, շերտավոր պլաստիկատ և այլ նյութեր։
ՆՐԲԵՐԱՆԳ, և յ ու ա ն ս (ֆրանս․ nuan– ce), խոսքի ելևէջների, բառիմաստի, գույ– ների և այլ որևէ բանի նուրբ, հազիվ նկա– տելի այլակերպությունը, երանգը, որևէ բանի տարբեր նրբություններից յուրա– քանչյուրը։ «Ն․» տերմինը լայնորեն կի– րառվում էերաժշտության մեջ՝ նշելով կատարման ընթացքում հնչման ինտենսիվության (ուժգնության, լարվա– ծության, ցայտունության, խորության ևն), կատարման արագության և ձայնարտա– դրման կերպի նրբին տարբերակումներ, որոնք հաղորդում են կենդանություն, այն դարձնում գեղարվեստական։ Ն–ները բխում են տվյալ երկի բովանդակությու– նից (բնույթից, արտահայտվող տրամա– դրությունից)։ Գլխավորները նոտաներում նշվում են հեղինակի կողմից, մեծ մասամբ՝ իտալ․ բառերով (օրինակ, dolce – քըն– քուշ, martellato – շեշտակի, secco – չո– րությամբ ևն, տես նան՝ դինամիկա, ագոգիկա, տեմպ)։ Շատ բան էլ կախված է կատարողի ստեղծագործական նախա– ձեռնությունից, տվյալ երկի նրա անհա– տական մեկնաբանումից։ Ն–ների հավա– քականությունը անվանում են ն ր բ ե– րանգավորում, այն սերտ կապված է ֆրազավորման հետ։ Նոտանե– րում նշվում է նաև հնչման հուզական ընդ– հանուր բնույթը, ինչպես cantabile – եր– գուն, appassionato – խանդավառ, agi– tato – բորբոքուն ևն, որը նույնպես կա– րող է վերաբերել երանգավորմանը՝ լայն առումով վերցրած։ Ռ․ Աթայան
ՆՈՒԱԿՇՈՏ (Nouakchott), Մավրիտանիա– յի մայրաքաղաքը։ Դտնվում է Ատլանտ– յան օվկիանոսի ափին։ 145 հզ․ բն․ (1979)։ Առանձին վարչական օկրուգ է, երկրի տնտ․ և մշակութային կենտրոնը։ Կան սննդի, Փայտամշակման, մետաղամշակ– ման արդյունաբերության ձեռնարկու– թյուններ, ՋԷԿ։ Ավտոխճուղով կապվում է Ռոսո և Ակժուժտ քաղաքների հետ։ Նա– վահանգիստ է։ Ն–ում կա օդանավակա– յան, հանրային և Ազգային գրադարան, մանկավարժական ինստ։
ՆՈՒԲԱՐ ՓԱՇԱ, Նուբարյան (1825, Զմյուռնիա –1899), եգիպտահայ պեաա– կան–քաղաքական գործիչ։ Նուբար յtան– ներ հայ գերդաստանից։ Նախնական կըր– թությունն ստացել է Զմյուռնիայի հայկ․ դպրոցում։ Պատանի հասակում տեղափոխ– վել է Եգիպտոս։ 1844–49-ին սովորել է Փարիզում։ Վերադառնալով Եգիպտոս՝ 1850-ից վարել է պատասխանատու պաշ– տոններ [արտաքին գործերի մինիստր (1866–74, 1875-76, 1878-79, 1881-88), պրեմիեր մինիստր (1878–79, 1884–89, 1894–95)]։ Արտահայտելով կազմավոր–