վող ազգ․ բուրժուազիայի շահերը՝ վա– րել է եվրոպացիների հեա համագործակ– ցելու քաղաքականություն։ Իննամյա (1867–76) պայքարից հետո ստեղծել է Եգիպտոսի քաղաքացիական, առևտրա– կան, քրեական օրենսգիրքը, իսկ հյու– պատոսական դատարանները փոխարինել միջազգային («խառն») դատարաններով (կազմված եգիպտացիներից և եվրոպա– ցիներից), որոնք զգալիորեն սահմանա– փակել են եվրոպացի գաղութարարների իրավունքները Եգիպտոսում։ ճիշտ չգնա– հատելով հակաբրիտանական ապստամ– բությունը (1881–82) և բրիտ․ տիրապե– տության ժամանակ տեղի ունեցած սո– ցիալ–քաղաքական տեղաշարժերը Եգիպ– տոսում՝ շարունակել է եվրոպացիների հետ համագործակցելու քաղաքականու– թյունը, որը չի համապատասխանել ան– կախության ձգտող եգիպտական ժողո– վըրդի շահերին։ 1895-ին հեռացել է քաղ․ ասպարեզից։ Ն․ Փ․ զբաղվել է ինչպես Եգիպտոսի հայկ․ գաղութի, այնպես էլ ամբողջ հայ ժողովրդի քաղ․ ճակատագրի, մշակույթի և լուսավորության հարցերով։ Գլխավորել է գաղութահայ ազգային–թեմական իշ– խանությունը, սատարել Թուրքիայից Եգիպտոս անցած հայ տարագիրների օգ– նության գործին, նպաստել <Արմավենի> հայերեն պարբերականի հրատարակմա– նը, դրամական միջոցներ տրամադրել Կ․ Պոլսի Նուբար–Շահն ազար յան վար– ժարանի հիմնադրմանը, կազմակերպել հայ մատենագիրների ֆրանս․ թարգմա– նությունն ու հրատարակումը են։ 1878-ին կազմել և Բեռլինի կոնգրեսին է հղել թուրք, տիրապետության տակ գտնվող հայերի վիճակի բարելավման իր ծրագի– րը, որը սակայն չի ներկայացվել կոնգրե– սին։ Եգիպտոսին մատուցած ծառայու– թյունների համար պարգեատրվել է շքա– նշաններով, արժանացել բազմաթիվ տիտ– ղոսների, կանգնեցվել է նրա կիսանդրին։ Նուբար անունն են կրել երկու փողոց (մեկը՝ Կահիրեում, մյուսը՝ Ալեքսանդ– րիայում)։ Գրկ․ Բ և ր թ ր ա ն է․, Նուբար Փաշա (1825–1899), ԿՊ, 1910։ Ա լ պ Ո J Ш ճ J Ш ն Ա․, Արաբական Միացյալ ՝’Հանրապետության Եգիպտոսի նահանգը և հայերը, Կահիրե, 1960։ Թոփուզյան ^տ․ Ի*․, Եգիպտոսի հայկական գաղութի պատմության (1805-– 1952)․ Ե․, 1978։ Թոփուզյան
ՆՈՒԲԱՐՅԱՆՆԵՐ, Ն ու պ ա ր յ ա ն– ն և ր, հայ գերդաստան Եգիպտոսում; Սերել են XVIII դ․ վերջին Ղարաբաղից Կ․ Պոլիս գաղթած առևտրական Մկրտիչ Նուբարի Մելիքյանի և Ապրոյան գեր– դաստանի առևտրական հիմնարկի Եգիպ– տոսի ներկայացուցիչ Պողոս Յուսուֆյա՜ նի քրոջ ամուսնությունից, որոնց զավակ– ներն իրենց պապի անունով կոչվել են Ն․։ Նշանավոր է եղել Նուբար Փաշան (1825–1899), որի գծով էլ շարունակվել է սերունդը։ Նա ամուսնացել է օսմանյան արքունիքի սառաֆ (լումայափոխ) Գեորգ (Գարաքեհյա) Երամյանի դստեր հետ։ Ն–ի մյուս ճյուղը սերել է Նուբար Փաշայի որդի Պողոս Նուբարի (1851 –1930) և օսմանյան արքունիքի հանձնակատար Հովհաննես Տատյանի դստեր ամուսնու– թյունից (սրանց զավակները, ապրելով Եվրոպայում, շուտով կորցրել են իրենց ազգային պատկանելությունը)։ Պ․ Ցուսուֆյանի աջակցությամբ Մկըր– տիչ Մելիքյանը և նրա որդիները ընդգըրկ– վել են եվրոպական գործերի և եգիպտա– կան վաճառականության դիվանում։ Նու– բար Փաշայի պետական–քաղաքական բարձրագույն դիրքերի հասնելու գործում որոշիչ նշանակություն են ունեցել Երամ– յան և Տատյան գերդաստանների կապերը օսմանյան արքունիքի հետ։ Նուբար Փա– շայի շնորհիվ իր եղբայր Առաքելը (1826– 1858) նշանակվել է Եգիպտոսի առևտրի մինիստր (1850–53), ապա Սուդանի ընդ– հանուր կառավարիչ (1857–58), քրոջ ամուսինը՝ Տիգրան դ’Ապրո Բագրատու– նին, Եգիպտոսի արտաքին գործերի մի– նիստր (1881), որդին՝ Պողոս Նուբարը, Եգիպտոսի երկաթուղիների վարչության ընդհանուր տնօրեն։ Պետական–քաղաքական բարձր դիրքը նպաստել է Ն–ի տնտ․ հզորացմանը։ 1870-ական թվականներին Ն–ի ձեռքում էր Կահիրեի ջրամատակարարման ընկե– րության և սառույց ի գործարանի բաժնե– տոմսերի մեծ մասը։ Սակայն Ն–ի հիմնա– կան եկամուտները ստացվել են բամբա– կամշակությունից (Եգիպտոսի տարբեր նահանգներում ունեցել են բամբակի խո– շոր պլանտացիաներ)։ Եգիպտոսում բրիտ․ տիրապետության հաստատումից (1881 – 1882) հետո Ն–ի դիրքը և տնտ․ հզորու– թյունն աստիճանաբար խարխլվել են։ 1919–23-ին Ն․ ւիսճառել են իրենց կալ– վածները, տեղափոխվել Ֆրանսիա։ Պահ– պանվել են Ն–ի տոհմական երկու դամբա– րան (Ալեքսանդրիայի հայկ․ գերեզմա– նատանը և Փարիզի Պեր Լաշեզում)։ Գրկ․ Թոփուզյան "տ․ Ւ»․, Եգիպտոսի հայկական գաղութի պատմություն (1805– 1952), Ե․, 1978։ Р отштейн Փ․ А․, Зах– ват и закабаление Египта, М-, 1959; Но- 1 i и s k i В․, Nubar Pasha devant l’histoire, P․, 1886․ Հ․ Թոփուզյան
ՆՈՒԲԱՐ–ՇԱՀՆԱձԱՐՏԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, հիմնադրվել է 1866-ին, Կ․ Պոլսի |սասգյուղ թաղամասում և սկզբնապես կոչվել Նու– բար–Շահնազարյան ժառանգավորաց գի– շերօթիկ վարժարան։ Գործել է միջնա– կարգ (երկրորդական) դպրոցի ծրագրով։ Դասավանդվել են հայերեն, ֆրանս․, տաճկերեն, անգլ․, թվաբանություն, հան– րահաշիվ, երկրաչափություն, տիեզերա– գիտություն, հաշվապահություն, ընդհա– նուր և ազգային պատմություն, աշխար– հագրություն են։ Դասավանդել են Ն․ Վարժապետյանը, Աղ․ Գրիգորյանը, Հ․ I«n- րասանճին։ Աովորել են Գ․ Զոհրապը, Ե․ Տեմիրճիպաշյանը, Մ․ Չերազը, Հ․ Նի– կողոսյանը և ուրիշներ։ Սովորելու են եկել գավառներից և Կիլիկիայից։ Դպրոցը հրատարակել է «Երկրագունտ» (1870–71) շաբաթաթերթը։ 1876-ին վարժարանի փակ– ման կապակցությամբ սովորողները և ուսուցիչները տեղափոխվել են Ներսես– յան վարժարան։ Ա․ իգնաայան
ՆՈՒՐԻՍ (եգիպտերեն՝ Քուշ, Քաշ, անտիկ հեղինակների մոտ՝ Նեղոսյան Եթով– պիա, Ն․ անունն առաջացել է մ․ թ․ X ղ․), հնագույն երկիր Նեղոսի 1-ին սահանքի և Սպիտակ ու Կապույտ Նե– ղոսների միջին հոսանքի միջև, Կար– միր ծովից ւփնչև Լիբիական անապատ (այժմյան Սուդանի տարածքը և Եգիպտո– սի մի մասը)։ Հին եգիպտացիներին ազ– գակից Ն–ի սեմա–քամյան և քուշյաև բնիկ ցեղերը մ․ թ․ ա․ IV–III հազարամյակնե– րում զբաղվել են հիմնականում անասնա– պահությամբ։ Մ․ թ․ ա․ II հազարամյա– կում ուժեղացել է հվ–ից եկող նեգրոիդ տարրերի միաձուլումը նուբիացիներին։ Եգիպտոսի Հին թագավորության ժամա– նակաշրջանում (մ․ թ․ ա․ III հազարամյակ) փարավոնները Ն․ են ուղարկել առևտրա– կան կարավաններ և ավարառուական ար– շավանքներ կազմակերպել ստրուկներ, անասուններ, եբենոսի փայտ, փղոսկր ձեռք բերելու համար։ Ն–ի հս–ում հիմնվել են եգիպտական առևտրավաններ։ Մ․ թ․ ա․ XVI–XY դդ․ Ն–ի տարածքը մինչև Նեղոսի 4-րդ սահանքը զավթել է Եգիպտոսը, որի ազդեցությունը նպաստել է Ն–ում եգիպ– տական մշակույթի տարածմանը և արա– գացրել նախնադարյան համայնական կարգի քայքայումը։ Մ․ թ․ ա․ XI դ․ Ն–ի տարածքը ազատագրվել է Եգիպտոսի տիրապետությունից։ Մ․ թ․ ա․ մոտ VIII դ․ առաջացել է պետություն՝ Նապատա կենտրոնով (Նապատայի թագավորու– թյուն), որի թագավոր Պիանխին մ․ թ․ ա․ VIII դ․ 2-րդ կեսին տիրեց Եգիպտոսին՝ հիմնելով եգիպտական (եթովպական) XXV դինաստիան։ Մ․ թ․ ա․ VI դ․ 2-րդ կեսին պետության մայրաքաղաքն է դար– ձել Մերոեն, այստեղից էլ՝ Մերոեի պետու– թյան անվանումը, որ գոյատևել է մինչև մ․ թ․ IV դ․։ Գրկ․ Кацнельсон И․ С․, Напата и Мероэ-древние царства Судана, М․, 1970․
ՆՈՒԲԻԱԿԱՆ ԱՆԱՊԱՏ, գտնվում է Աֆրի– կայում, Նեղոսի և Կարմիր ծովի միջև (մեծ մասը՝ Սուդանում)։ Սարավանդ է՝ արլ–ից արմ․ թեքված մակերևույթով (բարձրությունը՝ 1000-ից մինչև 350 մ) և կղգիանման լեռներով (բարձրությունը՝ մինչև 1240 մ)։ Կազմված է հնագույն ապարներից, որոնք արլ–ում մերկանում են, իսկ արմ–ում ծածկված են ավազներով։ Ն․ ա․ կտրտված է չոր գետահուներով (վադիներով)։ Կլիման չոր արևադարձա– յին է, տարեկան տեղումները՝ 25 մմ Բուսածածկույթը նոսր է, տիրապետում են չորասեր հացազգիները, փշատերև թը– փուտներն ու կիսաթփուտները։ Զբաղ– վում են անասնապահությամբ։ Ն․ ա–ով անցնում է երկաթուղի և ավտոմայրուղի։
ՆՈՒԲԻԱՑԻՆԵՐ, ժողովուրդ։ Բնակվում են Նեղոսի ափերին, Սուդանի Հանրապետու– թյունում, ինչպես նաև Եգիպտոսի Արա– բական Հանրապետությունում (ընդհա– նուր թիվը՝ մոտ 1,7 մլն, 1980), մասամբ՝ Կորդոֆանի լեռներում։ Խոսում են նու– բիերեն։ Հին Նուբիայի բնակիչների հետ– նորդներն են։ VI–XIV դդ․ եղել են քրիս– տոնյաներ, այնուհետև ընդունել են մահ– մեդականություն։ Զբաղվում են հողագոր– ծությամբ (ցորեն, գարի, բամբակ ևն), անասնապահությամբ (ուղտ, ձի, էշ են), արհեստներով ու սանտրով, մշակում փյու– նիկյան արմավենի, աշխատում ձեռնար– կություններում ու բամբակի պետ․ ցան– քատարածություններում։ ՆՈՒձԳԵՐ, հայաբնակ գյուղ Ադրբեջա– նական ՍՍՀ Շամխորի շրջանում, Շավ–