Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

խորչայ գետի աջակողմյան սարահարթի վրա, շրջկենտրոնից 25 կմ հարավ–արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահա– տիկային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ ղպրոց, գրադարան, ակումբ, կապի բաժանմունք, բուժկայան։ Ն–ում կա եկեղեցի, շրջակայքում պահ– պանվել է Ամենափրկիչ վանքը (XII դ․)։

ՆՈՒԼԼհՖԻԿԱՅԻԱ (<լատ․ nullification արհամարհում, ոչնչացում, <nullus– ոչ մի, գոյություն չունեցող և facio – կատարել, անել) դրամի, խիստ արժեզրկված թղթադրամի չեղյալ հայտարարում պե– տության կողմից։ Դրամաշրջանառության կայունացման մեթոդ։ Կիրառվում է՝ երբ խոր ինֆլյացիայի հետևանքով Փողի գնո– ղունակությունը չաՓազանց ընկնում է և թղթադրամին ներկայացվող արժեքը գործ– նականում հավասարվում զրոյի։ Ն–ի դի– մում են նաև, երբ անհրաժեշտություն է առաջանում շրջանառությունից հանել ուժը կորցրած թղթադրամները՝ կապված քաղ․ իշխանության փոփոխության հետ։ Երբեմն Ն․ համընկնում է դնաւվացիային։

ՆՈՒՒԻ, քաղաք Ադրբեջանական ՍՍՀ–ում, տես Շաքի։ ՆՈհԿԼԵԱձՆԵՐ, նուկւեինաթթուները մինչև միա– և սակավանուկլեոտիդների (օլիգոնուկլեոտիդներ) ճեղքող ֆերմենտ– ներ։ Ըստ ազդեցության բնույթի ֆոսֆո– դիէսթերազներ են։ Լայնորեն տարածված են միկրոօրգանիզմների, բույսերի և կեն– դանիների բջիջներում։ Սովորաբար հիմ– նային բնույթի, համեմատաբար փոքր մո– լեկուլային զանգվածով սպիտակուցներ են։ Պոլիպեպտիդային շղթայի եզրային մոնոնուկլեոտիդներն անջատող Ն․ կոչ– վում են էքսոնուկլեազներ, իսկ միջին մասը ճեղքողները՝ էնդոնուկլեազներ։ Տարբերում են համապատասխանաբար ռիբո․․․ և դեզօքսիռիբոնուկլեինաթթունե– րը ճեղքող ռիբոնուկլեազներ և դեզօքսիռի բ ո ն ու կ լ և ա զ ն և ր։ Ն․ մարսում և քայքայում են օտարածին նուկլեինաթթուները (այս հատկությունն օգտագործվում է բժշկության մեջ՝ վիրու– սային հիվանդությունների բուժման հա– մար), մասնակցում նուկլեինաթթուների սինթեզի և քայքայման կարգավորմանը, Դ–ՆԹ–ի ռեպարացիային («նորոգմանը»)։ ՆՈհԿԼԵԻՆԱԹԹՈՒՆ ԷՐ, բ ա զ մ ա ն ու կ– լեոտիդներ, բնության մեջ ունի– վերսալ տարածում ունեցող կենսաբանո– րեն ակտիվ կարևորագույն կենսապոլի– մերներ։ Պարունակվում են բոլոր օրգա– նիզմների բջիջներում։ Ն․ հայտնաբերել է 2վեյց․ գիտնական Ֆ․ Միշերը (1868)։ Տարբերում են Ն–ի 2 գլխավար տիպ՝ ռ ի– բոնուկլեինաթթուներ (ՌՆԹ) և դեզօքսիռիբոնուկլեինա– թ թ ու ն և ր (ԴՆԹ)։ Ն–ի փւլեկուլները, նուկւեոաիդներից բաղկացած, 2,5* 1 Օ4– –4*109 մոյեկուլային զանգվածով երկար պոլիմերային շղթաներ են։ ՌՆԹ–ի կազմի մեջ որպես ածխաջուր մտնում է ռիբոզը, իսկ ազոտային հիմքերն են՝ ադենինը, գուանինը (պուրինային հիմքեր), ցիտո– գինը և ուրացիլը (պիրիմիդինային հիմ– քեր), իսկ ԴՆԹ–ն կազմում են համապա– տասխանաբար դեզօքսիռիբոզը և ադենի– նը, գուանինը, ցիտոզինը, թի մինը։ Ն–ում փոքր քանակությամբ հանդիպում են նաև պուրինների և պիրիմիդինների այլ (գըլ– խավորապես մեթիլացված) ածանցյալներ՝ մինորային հիմքեր։ ԴՆԹ Ժառանգական ինֆորմացիայի կրողն է․ նրա առանձին տեղամասերը համապատասխանում են որոշակի գե– սերի։ Պարունակվում է գլխավորապես կենդանի բջիջների կորիզներում (սպի– տակուցների՝ հիստոնների հետ միասին կազմում է քրոմոսոմների նյութը), ինչ– պես նաև միտոքոնդրիաներում, քլորո– պլաստներում ևն։ ԴՆԹ–ի ժառանգական նյութ լինելը բացահայտվեց 1944-ին, երբ Օ․ էյվերին (աշխատակիցների հետ) ցույց տվեց, որ գենետիկական տրանսֆորմա՜ ցիան, իրականանում է ԴՆԹ–ի միջոցով։ Դ Ն Թ–ի և ր կ– պ ա ր ու յ ր մո– լեկուլի սխե– ման (Ուոթսոնի և £րիքի մոդելը)․ Ա–ադենին, Թ–■ թիմին, Գ–գուա– նին, Ց– ց ի սազին, Դ– դեզօքէւիռիբոզ, Ֆ–ֆոսֆատ 1953-ին Զ․ Ուոթսոնը և Ֆ․ Քրիքը առա– ջարկեցին ԴՆԹ–ի կառուցվածքի այժմ արդեն բազմաթիվ փորձերով հաստատ– ված մոդելը։ Ըստ այդ մոդելի ԴՆԹ–ի մո– լեկուլը մեկը մյուսի վրա փաթաթված երկու բազմանուկլեոտիդային շղթաների պարույր է, որտեղ իրար լրացնող (կոմպ– լեմենտար) հիմքերը՝ ադենինը և թիմինը, գուանինը և ցիտոզինը ջրածնային կապե– րով միացած են իրար։ Այս մոդելը բա– ցատրեց ԴՆԹ–ի հիմնական հատկություն– ները՝ ինքնավերարտաղրման (ռեպլիկա– ցիայի) ունակությունը (դրա ընթացքում ԴՆԹ–ի պարույրի երկու շղթաներն ան– ջատվում են իրարից և յուրաքանչյուրի՝ ինչպես մատրիցի, վրա սինթեզվում է նոր, կոմպլեմենտար թել) և գենետիկական ին– ֆորմացիայի իրականացումը (ԴՆԹ–ին կոմպլեմենտար ի–ՌՆԹ սինթեգելու միջո– ցով, որի հիմքերի հերթականությունը պայմանավորում է սինթեգվող սպիտա– կուցի ամինաթթուների հերթականությու– նը)։ Տես նաև ՄուեկոււայիԱ գենետիկա։ ՌՆԹ գոյություն ունեն հիմնականում միաշղթա բազմանոլկլեոտիդների ձևով։ ՌՆԹ կարևորագույն դեր են կատարում գենետիկական ինֆորմացիայի իրակա– նացման մեջ և սպիտակուցների կենսա– սինթեզում։ ՌՆԹ պարունակող վիրուս– ներում ՌՆԹ հանդես է գալիս որպես ժա– ռանգական նյութ։ Տարբերում են ՌՆԹ–ի 3 հիմնական տիպեր, ինֆորմացիոն կամ մատրիցային (ի–ՌՆԹ կամ մ–ՌՆԹ), փո– խադրական (փ–ՌՆԹ) և ռիբոսոմային (ռ– ՌՆԹ)։ Ի–ՌՆԹ ԴՆԹ–ի գեների պատճեն– ներ են, ՌՆԹ–ի ամենաանհամասեռ խում– բը։ Սպիտակուցների կենսասինթեզում ընթացող գենետիկական տրանայացիա– յի պրոցեսում մատրիցի դեր են կատարում։ Ի–ՌՆԹ–ի յուրաքանչյուր երեք հարևան նուկլեոտիդների համակցությունը (տրիպ– լետ կամ կոդոն) կազմում է գենետիկա– կան կոդը (տես Կոդ գենետիկական) և պայմանավորում, թե որ ամինաթթուն կգրավի տվյալ տեղը սինթեգվող սպիտա– կուցում։ Կոդոնների հերթականությունը ի–ՌՆԹ–ում որոշում է ամինաթթուների հերթականությունը սպիտակուցում։ Փ– ՌՆԹ կազմված են մոտ 80 նուկլեոտիդնե– րից։ Սպիտակուցի կենսասինթեզում ւի– ՌՆԹ միանում է ակտիվացած ամինա– թթվին և փոխադրվում ռիբոսոմներհ վրա։ Փ–ՌՆԹ ուևեն ի–ՌՆԹ–ի կոդոնին կոմպ– լեմենտար տեղամասեր (անտիկոդոն) և փոխադրված ամինաթթուն տեղ է գրա– վում ռիբոսոմում սինթեգվող սպիտակու– ցի պոլիպեպտիդային շղթայում միայն դրանց համապատասխանության դեպ– քում։ Յուրաքանչյուր ամինաթթվին հա– մապատասխանում են սովորաբար մեկից ավելի փ–ՌՆԹ։ ո–ՌՆԹ մտնում են ռիբո– սոմների կազմի մեջ և կազմում են բջջի ՌՆԹ–ի հիմնական զանգվածը։ Տարբեր օրգանիզմների ո–ՌՆԹ–ի չափերը և կա– ռուցվածքը տարբեր են։ ո–ՌՆԹ–ի կենսա– բանական դերը լրիվ բացահայտված չէ․ ո–ՌՆԹ–ի մոլեկուլների ամբողջականու– թյունը անհրաժեշտ է ռիբոսոմներում սպիտակուցների սինթեզի համար։ Գրկ․ Нуклеиновые кислоты, пер․ с англ․, М․, 1965; Уотсон Дж․, Молекулярная биология гена, пер․ с англ․, М․, 1967; Дэ– видсон Д ж․, Биохимия нуклеиновых кислот, пер․ с англ․, М․, 1968․ Ռ, Ջաքարյան

ՆՈՒԿԼԵՈ*ԻԴՆԵՐ, ազոտային հիմքի մնացորդից և ածխաջրից՝ ռիբոզից (ռի– բոնոլկլեոզիդներ) կամ դեզօքսիռիբոզից (դեզօքսիռիբոնուկլեոզիդներ) կազմված միացություններ։ Ն․ կարելի է դիտել որպես նուկւեոաիդներից ֆոսֆորական թթվի մնացորդի անջատման արդյունք։ Ն–ի մոլեկուլներում ածխաջրի առաջին ածխածնային ատոմը P-գլիկոզիդային կա– պով միացած է պուրինային կամ պիրի– միդինային հիմքի ազոտին։ Ն․ ազատ վիճակում փոքր քանակությամբ պարու– նակվում են տարբեր կենսաբանական օբյեկտներում։ Բնական Ն–ի հիմնական զանգվածը մտնում է նուկլեոտիդների և նուկէեինաթթուների կագմությաև մեջ։

ՆՈՒԿԼԷՈՊՐՈՏԵԻԴՆԷՐ, նուկփինաթթու– ների և սպիտակուցների կոմպլեքս միա– ցություններ։ Լայնորեն տարածված են բնության մեջ։ Ըստ Ն–ի կազմության մեջ մտնող նուկլեինաթթվի բնույթի, տարբե– րում են ռիբոնուկլեոպրոտեիդներ (ՌՆՊ) և դեզօքսիռիբոնուկլեոպրոտեիդներ (ԴՆՊ)։ ԴՆՊ կազմում են բոլոր բջիջների կորիզի ժառանգական նյութի՝ քրոմատի՜ նի հիմքը, պարունակվում են նաև սպեր–