բրոնխային ասթմայի (արւիենալ, ֆուբրո– մեգան), ստամոքսի խոցի (մեսֆենալ, դիմեկումարոն), ընկնավորության (պու– ֆեմիդ), տարբեր վարակների (նալեցին), ռադիկուլիտների (թիոդին), պարկինսո– նիզմի (էտպենալ) ն այլ հիվանդություն– ների բուժման համար։ Ինստ–ն ունի քի– միադեղագործական հատուկ տեխնոլո– գիական բյուրո, ուր մշակվում է նոր միա– ցությունների U դեղաձեերի տեխնոլոգիան, իրականացվում նրանց արտադրությունը։ Պարբերաբար հրատարակվում է «Հետե– րոցիկլային միացությունների սինթեզնե– րը» ժողովածուն։ Հրատարակված 13 ժո– ղովածուներից (1981) առաջին չորսը թարգ– մանվել և վերահրատարակվել են անգլե– րեն (ԱՄՆ)։ Պարգևատրվել է Աշխատան– քային կարմիր դրոշի շքանշանով (1971)։ Մ, Մ ար գար յան
ՆՈՒՐԴՐՈԿ (Nordraak) Ռիկարդ (1842– 1866), նորվեգացի կոմպոզիտոր, դաշնա– կահար։ 1864-ին Կոպենհագենում կազմա– կերպել է սկանդինավյան նոր երաժշտու– թյունը պրոպագանդող «Եվտերպե» ըն– կերությունը։ Ազգային հիմնի հեղինակն է (P․ Բյոռնսոնի խոսքերով), եղել է է․ Գրի– գի բարեկամը, նշանակալի ազդեցություն գործել նրա երաժշտության ազգ․ ուղղվա– ծության վրա։ Դրել է Բյոռնսոնի -«Մարի Ստյուարտը Շոտլանդիայում» (1870, Ստոկհոլմ) և «Չար Սիգուրդ» դրամաների համար երաժշտություն, խմբերգեր, ռո– մանսներ, դաշնամուրային պիեսներ։ Հա– վաքել է ժող․ երգեր ու պարեր, կատարել դրանց մշակումներ։
ՆՈՒՐԵԿ, հանրապետական ենթակայու– թյան քաղաք Տաջիկական ՍՍՀ–ում։ Գտնը– վում է Վախշ գետի աջ ափին, 21 հզ․ բն․ (1974)։ Քաղաքի հիմնադրումը (1960-ին) կապված է Նարեկի հիդրոէւեկարւսկայանի շինարարության հետ։ Կա շինանյութերի արտադրություն, էներգաշինարարական տեխնիկում։
ՆՈՒՐԵԿԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ, հի– դրոէլեկտրակայան Վախշ գետի վրա, Տա– ջիկական ՍՍՀ Նարեկ քաղաքի մոտ։ Նա– խագծային հզորությունը՝ 2700 Մվա (9 ագ– րեգատ, յուրաքանչյուրը՝ 300 Մվա)։ էլեկտրաէներգիայի միջին արտադրանքը ըստ տարվա ջրառատության՝ 11,2 մլրդ կվա՝ժ։ Պատվարի բարձրությունը 300 il է, ծավալը՝ 56 մլն il3։ Հիդրոհանգույցի ճնշման ճակատի երկարությունը՝ 710 մ, առավելագույն ճնշումը՝ 275 մ Ջրանետ– ման համար կառուցվում են երկու թունել՝ 1,4 և 1,6 կւ1 երկարությամբ։ Պատվարը առաջացնում է Նուրեկի ջրամբարը։ Կա– յանի շինարարությունը սկսվել է 1961-ին, 1972-ին գործարկվել են առաջին երկու ագրեգատը։ էլեկտրաէներգիան Միջին Ասիայի միացյալ էներգահամակարգ է տրվում 500 և 220 կվ լարմամբ էլեկտրա– հաղորդման գծերով։
ՆՈՒՐԻԿՅԱՆ Բենիամին Ղազարի (1894, գ․ Հյուսենիկ, Խարբերդի վիլայեթ, Արև– մտյան Հայաստան), հայ գրող։ Նախնա– կան կրթությունն ստացել է Հյուսենիկի ծխական դպրոցում, ապա՝ Ւոսրբերդի Ազ– գային կեդրոնական (Թլկատինցու) վար– ժարանում (1910–1913)։ 1913-ի վերջերին մեկնել է ԱՄՆ։ 1920-ին ավարտել է Կո– լումբիա համալսարանի գրականության և պատմության ֆակ–ը։ Ստացել է «Պսա– կավոր արվեստից» (1920) և «Մագիստրոս արվեստից» (1921) կոչումները։ Աշխատակ– ցել է սփյուռքահայ պարբերականներին։ Եղել է «Նոր գիր» գրական հանդեսի հիմ– նադիրներից, 1939–54-ին՝ խմբագիրը։ Տպագրվել է 1910-ական թթ․ կեսերից։ Սկզբնական շրջանում հանդես է եկել որպես բանաստեղծ։ Հետագայում գրել է պատմվածքներ, ուղեգրություններ ևն։ Տպագրվել է նաև Բ․ Հույսունի ծածկանու– նով։ Ն–ի ստեղծագործությունների հիմ– նական նյութը հայրենի երկիրն է, հեռվում մնացած իր գյուղը, աշխատավոր մարդը՝ իր մռայլ ու դառն առօրյայով։ Հրատարակ– վել են Ն–ի «Այգեկութք» (1937), «Պան– դուխտ հոգիներ» (1958), «Կարոտ հայրե– նի» (1978) ժողովածուները, որոնցում հեղինակը ստեղծել է գունեղ ու տպավո– րիչ կերպարների մի ամբողջ շարք։ Ն․ կազմել ու խմբագրել է «Թլկատինցին և իր գործը» (1927) գիրքը։ Եղել է Սովետա– կան Հայաստանում (1969)։ Գ․ Գույո±է1ջրսն
ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ Ավիս (Ավետիս) Սողոմո– նի [3․12․1896, գ․ Վաչագան (այժմ՝ Դա– փան քաղաքի շրջագծի մեջ)–1937], հե– ղափոխական, կուսակցական ու պետա– կան գործիչ։ Ավարտել է Շուշիի ռեալա– կան ուսումնարանը, սովորել Կիևի ա– ռևտր․ ինսա–ի տնտեսագիտական ֆա– կուլտետում (1913–16)։ 1917-ին հարել է ձախ դաշնակցականներին, 1918-ին մտել բոլշևիկյան կուսակցության մեջ։ Բաքվում մասնակցել է հեղափոխական շարժմանը, Բաքվի կոմունայի ժամանակ՝ նրա միջո– ցառումներին։ 1919-ին ընտրվել է ՌԿ(բ)Կ Բաքվի ընդհատակյա կոմիտեի անդամ, ապա ղեկավար աշխատանք տարել Ա– Ա․ Ս․ Նուրի շան յան լեքսանդրապոլի (Լենինական) բոլշևիկ– յան կազմակերպությունում։ Մասնակցել է Հայաստանի բոլշևիկյան կազմակերպու– թյունների 1919-ի խորհրդակցությանը և 1920-ի հունվարյան կոնֆերանսին, ըն– տըրվել ՌԿ(բ)Կ Հայաստանի կոմիտեի (Արմենկոմ) կազմում։ Ղեկավար մասնակ– ցություն է ունեցել Ալեքսանդրապոլում 1920-ի մայիսյան ցույցերի և ապստամբու– թյան կազմակերպմանը։ 1920-ի ամռանը ընտրվել է ՀԿ(բ)Կ արտասահմանյան բյու– րոյի անդամ։ Եղել է Կոմինտերնի И կոնգ– րեսի պատգամավոր։ 1920-ի սեպտեմ– բերին Ն․ մասնակցել է Հայաստանի կո– մունիստական կազմակերպությունների խորհրդակցությանը Բաքվում, ընտրվել ՀԿ(բ)Կ ԿԿ կազմում։ Եղել է Հայաստա– նի հեղկոմի անգամ և ստորագրել Հայաս– տանում սովետական իշխանության հաս– ատաման դեկլարացիան, 1921–23-ին՝ ՀԿ(բ)Կ Կենտկոմի քարտուղար, Հայաս– տանի ռազմ, գործերի ժողկոմ և ժողկոմ– խորհի նախագահության անդամ։ 1923– 1930-ին կուսակցական աշխատանք է կա– տարել Լենինգրադում և Ռյազանի նա– հանգում։ 1930-ից Անդրկովկասի կոլխոզ– կենտրոնի նախագահն էր։ Եղել է ՀամԿ(բ)ԿtXI–XIII համագումարների պատգամավոր։ Ծ․ Աղա յան ՆՈհՐՈՎ Նիկոլայ Դեորգիի (24․6․1895, Թիֆլիս –12․10․1966, Մոսկվա), հայ սո– վետական ավիակոնստրուկտոր։ ՍՄԿԿ անդամ 1963-ից։ Ավարտել է Ն․ Ե․ ժու– կովսկու անվ․ ռազմաօդային ակադեմիան (1930)։ Աշխատել է գլխավոր կոնստրուկ– տորներ Ա․ Պուտիլովի (1930–36), Ա․ Տու– պոլևի (1938–43), Վ․ Մյասիշչևի (1943– 1946), Ա․ Ցակովլևի (1946–50), Դ․ Տոմո– շևիչի (1950–54), Ն․ Կամովի (1954–60) կոնստրուկտորական բյուրոներում։ Մաս– նակցել է «Ստալ» սերիայի միամետաղ ինք– նաթիռների, Պե–2, Տու–2 ռմբակոծիչների, ԴՎԲ–102 միջմայրցամաքային ծանր ռըմ– բակոծիչի, Յակ–15 (ՍՍՀՄ–ում՝ առաջին), 6ակ–19, Յակ–ՅՕ, 6ակ–50 ռեակտիվ կոր– ծանիչների, Կա–15, Կա–18, Կա–25, Կա–26, Կա–22 պտուտակաթևերով ուղղաթիռների ստեղծմանը։ Պարգևատրվել է Աշխատան– քային կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով։
ՆՈՒՑԵԼՌԻՍ (< լատ․ nucella – ընկու– զիկ), սերմնավոր բույսերի սերմնաբող– բոջի կենտրոնական մասը (կորիզը), հա– մապատասխանում է պտերանմանների մեգասպորանգիումին։ Ն–ի ներսում տար– բերակվում է մեգասպորոցիտը, որի կո րիզը բաժանվելով առաջացնում է 4 մե– գասպորներ, որոնցից մեկը վերաճում է իգական գամետոֆիտի (մերկասերմերի առաջնային էնդոսպերմը և ծածկասերմե– րի սաղմնապարկը), իսկ մյուս երեքը մահանում են։ Որոշ ծաղկավոր բույսերի քառակորիզ բջիջը բաժանվում է 2 երկ– կորիզ բջիջների, կամ չի բաժանվում, իսկ գամետոֆիտն առաջանում է մեկ երկկո– րիզ (երկրորդը մահանում է) կամ ամբողջ քառակորիզ բջջից։ Մերմում պահպանված Ն․ կոչվում է պերիսպերմ։
ՆՓՐԿԵՐՏ, տես Տիգրանակերւռ։
ՆՓՐԿԵՐՏ, Ն փ ռ և տ, գավառ Մեծ Հայ– քի Աղձնիք նահանգում։ Տարածվում էր Տիգրիսի ձախակողմյան վտակ Քաղիր– թի միջին և ստորին ավազանում։ Են– թադրվում է, որ այն ընդգրկել է նաև Տիգ– րիսի աջակողմյան որոշ շրջաններ։ Ն․ ունի տաք և չոր կլիմա, մակերևույթը հար– թավայրային է (բացառությամբ հս․ մի փոքր մասի, որտեղ ձգվում են Իլիջայի լեռները), անտառազուրկ։ Գավառը կարե– վոր նշանակություն է ունեցել հատկապես Տիգրան Բ Մեծի օրոք (1 դ․ մ․ թ․ ա․), երբ այնտեղ հիմնադրվել է Մեծ Հայքի Տիգ– րանակերա մայրաքաղաքը։ Ն–ում՝ Քա– ղիրթ գետի ակունքի շրջանում էր Կլեսուրի (Կղեսուր) լեռնանցքը, որը ռազմավարա– կան կարևոր կետ էր V–YH դդ․4 պարսկա– բյուզանդական սահմանագլխին; Գավա– ռով էր հոսում Թուխ գետը, որի ափին 896-ին տեղի է ունեցել ճակատամարտ հայկ․ և Հյուսիսային Միջագետքի ամի– րայի զորքերի միջև։ XVI–XVIII դդ․ Ն–ի