է որոշակի ժամանակաշրջանում (սովորա– բար4 մեկ աարում) միավորման (ձեռնար– կության), ճյուղի և ամբողջ արտադրու– թյան նյութական, աշխատանքային և դրա– մական ռեսուրսների օգտագործման ար– դյունավետության աստիճանը, դրանց ար– տադրական գործունեության վերջնական տնտ, հետևանքը։ Կապիտալիզմի ժամանակ Շ․ որոշվում է շահույթի և կանխավճարված ամբողջ կա– պիտալի (հաստատուն և Փոփոխուն կա– պիտալ) հարաբերությամբ՝ արտահայ– տած տոկոսներով։ Առավելագույն շահույ– թը և բարձր Շ․, որոնց աղբյուրը վարձու աշխատանքի շահագործմամբ ստեղծվող հավելյալ արժեքն է, կապիտալիստական արտադրության շարժիչ ուժն ու որոշիչ նպատակն են։ Շ–յան մակարդակը կազմավորվում է տարերայնորեն, շահույթի միջին նորմա– յի, իսկ մոնոպոլիստական շրջանում4 ա– ռավելագույն շպհույթի նորմայի օրենքի ներգործությամբ։ Սոցիալիզմի ժամանակ պետությունը պլանաչափորեն կարգավորում ԷՇ․, որի աճը նպաստում է ֆինանսական անհրա– ժեշտ միջոցների կազմավորմանը՝ ընդ– լայնված վերարտադրության բարձր տեմ– պեր ապահովելու և ժողովրդի կենսամա– կարդակն անշեղ բարձրացնելու համար։ Սոցիալիստական պլանավորման և հաշ– վառման պրակտիկայում օգտագործվում է ժողովրդատնտեսական և միավորման (ձեռնարկության), ճյուղի տնտհաշվարկա– յին Շ․։ ժողովրդատնտեսական Շ–յան՝ եկամտաբերության մակարդակը որոշ– վում է հասարակության զուտ եկամտի և արտադրական հիմնական ֆոնդերի ու նյութական շրջանառու միջոցների գումա– րային արժեքի հարաբերությամբ։ Հիմ– քում միավորումների (ձեռնարկություննե– րի) և ճյուղերի տնտհաշվարկային Շ․ է։ Այդ ցուցանիշի մակարդակը (կամ նորման) հաշվարկվում է երկու եղանակով․ 1․ շա– հույթի և հիմնական արտադրական ֆոն– դերի և նորմավորվող շրջանառու միջոց– ների, 2․ շահույթի և ինքնարժեքի հարա– բերությամբ։ Առաջինն արտահայտում է կանխավճարված միջոցների, երկրորդը՝ ընթացիկ ծախսերի տնտ․ արդյունավե– տությունը։ Տարբերվում է ընդհանուր և հաշվարկային Շ․։ Առաջինը հաշվեկշռային (ընդհանուր) շահույթի հարաբերությունն է արտադրական հիմնական ֆոնդերի և նորմավորվող շրջանառու միջոցների մի– ջին տարեկան արժեքին, երկրորդը4 ֆոն– դավճարը, հաստատագրված վճարները և բանկային վարկի տոկոսները հանելուց հետո հաշվեկշռային շահույթի մնացած մասի հարաբերությունն է այն արտադրա– կան ֆոնդերի միջին տարեկան արժեքին, որոնցից գանձվում է ֆոնդավճար։ ճյուղի մասշտաբով ընդհանուր Շ․ որոշվում է նրա եկամտի և կանխավճարված միջոց– ների հարաբերությամբ։ Շ–յան մակարդակի աճին նպաստում են արտադրության ծավալի մեծացումը, ար– տադրական ծախսերի կրճատումը, աշխա– տանքի միջոցների առավել լրիվ օգտա– գործումը, աշխատանքի արտադրողակա– նության բարձրացումը, արտադրության Գ․ Հ․ Շահումյան Ի․ Կ․ Շահումյան համակենտրոնացման, մասնագիտացման, կոոպերացման խորացումը, ևն։ Վ․ Ներկարարյան ՇԱՀուԱՏԱՆ (Գ ր ի գ Ո ր J Ш ն) Եկա– տերինա (Քեթևան) Աարգսի [1879, Զալա– լօղլի (Ստեւիանավան)–1942, Թբիլիսի], Անդրկովկասում սովետական կարգերի համար մղված պայքարի մասնակից։ ՍՍԿԿ անդամ 1917-ից։ Ստեփան Շահումյանի կինն ու զինակիցը։ Վաղ հասակից ընդ– գրկվելով Ջալալօղլիում Ս․ Շահումյանի կազմակերպած մարքսիստական խմբա– կում4 նրա հետ միասին կրել է պրոֆեսիո– նալ հեղափոխականին վիճակված բոլոր զրկանքներն ու հալածանքները, ենթարկ– վել հետապնդումների, կապ պահպանել բանտերում գտնվող Շահումյանի և նրա ընկերների հետ։ 1912–14-ին ամուսնու և երեխաների հետ եղել է Աստրախանի քաղ․ աքսորում։ 1917-ի սեպտեմբերից կա– տարել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի հանձ– նարարությունները։ Սովետական կարգեր հաստատվելուց հետո մասնակցել է սո– ցիալիստական շինարարությանը Բաք– վում և Մոսկվայում։ Իր հոդվածներով և խորհուրդներով օգնել է Բաքվի կոմու– նայի պատմության ստեղծմանը։ Լ․ ԱռաքեԱան
ՇԱՀՈՒՄՅԱՆ Գրիգոր Հարությունի (1․04․ 1905, Դի լի ջան -28․08․1973, Մոսկվա), հայ սովետական ինժեներ–մեխանիկ։ Տեխ․ գիտ․ դ–ր (1943), պրոֆեսոր։ ՍՄԿԿ ան– դամ 1927-ից։ Ավարտել է Մոսկվայի բարձ– րագույն տեխ․ ուսումնարանը (1930)։ 1932–73-ին դասախոսել է Մոսկվայի բարձրագույն տեխ․ ուսումնարանում, 1943-ից եղել է «Հաստոցներ և ավտոմատ– ներ»- ամբիոնի վարիչը։ Շ․ զբաղվել է նոր հաստոցների, մեխանիզմների, սարքա– վորումների նախագծման հարցերով։ Բազ– մօղակ լծակավոր համակարգերը փոխա– րինել է գնդիկավոր փոխանցման մեխա– նիզմներով, և, դրանք կիրառելով շրջա– տաշիչ հաստոցներում, ստեղծել է հաս– տոցների մի շարք կոնստրուկցիաներ (Շ–ի ստեղծած համընթաց շրջատաշման կիսա– ավտոմատ հաստոցները առաջինը թո– ղարկվել են Երևանի Զերժինսկու անվ․ հաստոցաշինական գործարանում)։ Դա– սագրքերի հեղինակ է։ ՍՍՀՄ պետ․ մըր– ցանակ (1948)։ Պարգևատրվել է Կարմիր աստղի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Երկ․ Основы теории проектирования стан– ков-автоматов, 2 изд․, М․, 1949; Комплекс– ная автоматизация производственных про– цессов, М․, 1973․ Գրկ․ Волчкевич Л․ И․, 3 а м ч а- лов Ю․ П․, Григор Арутюнович Шаумян, 1905-1973, М․, 1978․
ՇԱՀՈՒԱՅԱՆ Իվան (Հովհաննես) Կոստանդինի [ծն․ 1913, գ․ Պառավա– թումբ (այժմ՝ ԼՂԻՄ Մարտունոլ շրջա– նում)], Սովետական Միության հերոս (30․10․1943), Փոխգնդապետ։ Ավարտել է Մոսկվայի Կ․ Ա․ Տիմիրյազևի անվ․ գյու– ղաանւո․ ակադեմիան (1941)։ 1941-ի սեպ– տեմբերից՝ Ելնյայի, ապա՝ Վոլոկոլամսկի համար մղված մարտերում Մոսկվայի աշ– խարհազորային դիվիզիայի շարքերում մասնակցել է Հայրենական մեծ պատե– րազմին։ Հերոսի կոչմանն արժանացել է 69-րդ, հրաձգային դիվիզիայի 120-րդ գնդի կազմում, որպես քիմպաշտպանության ջոկի հրամանատար, 1943-ի հոկտ․ 15-ին Գոմելի մարզի Լոևի շրջանում Դնեպրը գետանցելու, աջ ափին ծխաքողարկում ստեղծելու և գնդի առաջխաղացումն ապա– հովելու համար։ Աչքի է ընկել նաև Ռու– մինիայի ազատագրման և ֆաշիստական Գերմանիայի ջախջախման մարտերում։ Պատերազմից հետո զորացրվել է, աշխա– տանքի անցել Մոսկվայում; կ․ Հարությունյան
ՇԱՀՈՒՄՏԱՆ Լևոն Ստեւիանի (25․4․1904, Թիֆլիս–24․5․1971, Մոսկվա), սովետա– կան կուսակցական աշխատող, ժուռնա– լիստ, պատմաբան, Անդրկովկասում սո– վետական կարգերի համար մղված պայ– քարի մասնակից։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ Ս․ Գ․ Շահումյանի որդին։ Սովորել է 6ա․ Մ․ Սվերդլովի անվ․ կոմունիս– տական ինստ–ում (1922–23), ավարտել ՀամԿ(բ)Կ ԿԿ–ին կից կուսակցական բարձ– րագույն դպրոցը (1948)։ 1918-ի հունիս– հուլիսին բանվորական մարտական ջո– կատների շարքերում կռվել է թուրք նվա– ճողների դեմ՝ հանուն Բաքվի կոմունայի պաշտպանության։ Բաքվում սովետական իշխանության ժամանակավոր անկումից հետո, 1918-ի սեպտեմբերին, ձերբակալ– վելևԲաքվի կոմիսարների հետ բանտարկ– վել է։ 1919–20-ին ընդհատակյա հեղափո– խական աշխատանք է տարել Բաքվում և Թիֆլիսում։ 1924–32-ին եղել է կուսակ– ցական աշխատող Ցարիցինում (Վոլգո– գրադ) և Դոնի Ռոստովում։ 1932–40-ին Շ․ ղեկավարել է մի շարք թերթերի խմբա– գրություններ, այդ թվում՝ 1941–46-ին եղել է «Ուրալսկի ռաբոչի» («Уральский рабочий») թերթի պատասխանատու խըմ– բագիր։ 1949-ից աշխատել է «Սովետսկա– յա էնցիկլոպեդիա» հրատարակչությու– նում, 1954-ից՝ «Սովետական մեծ հանրա– գիտարանի գլխ․ խմբագրության անդամ էր և գլխ․ խմբագրի տեղակալ; Պարգևա– տրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։ Երկ․ Расстрел 26 бакинских комиссаров английскими интервентами, М․, 1949; Му– жественные борцы за коммунизм, М․, 1954; Двадцать шесть бакинских комиссаров, М․, 1968; Կամո։ Պրոֆնսիռնալ ոեոլյուցիոննր Ս․ Ա․ Տնր–Պեւորոսյանի կյանքը և գործունեու– թյունը, Ե․, 1962։
ՇԱՀՈՒՄՅԱՆ Սերգեյ Ստեփանի (1914, Աստրախան –1977, Մոսկվա), սովետա– կան պատմաբան, պրոֆեսոր (1964), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1974)․ Ս․ Գ․ Շա~ հումյանի որդին։ ՍՄԿԿ անդամ 1938-ից։ Ավարտել է ՍՄԿԿ ԿԿ–ին կից կուսակցա–