Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Սյունիք, եղել զորապետի օգնական, ապա՝ զորապետ, մասնակցել ազատագրական մարտերին։ Ապստամբության պարտու– թյունից (1730) հետո հաստատվել է Լի– վոռնոյում, 1733-ին՝ Վենետիկում, հորեղ– բոր՝ Ոսկան Շահումյանի հիմնադրած (1650) «Շահումյան» առետրատանը զբաղ– վել վաճառականությամբ։ Մտերմացել է Մխիթար Սեբաստացու և Մխիթարյան միաբանների հետ, պատմել Ղափանի իրադարձությունները, որոնք 1736–37-ին գրի է առել Ղուկաս Սեբաստացի Ստեփան– յանը։ Հայտնի է Շ–ի պատումի երկու խմբա– գրություն կամ տարբերակ (համառոտ և ընդարձակ)։ Երկրորդը հարստացված է նոր մանրամասնություններով, որոնք Ղուկաս Սեբաստացին հետագայում քա– ղել է այլ ականատեսների պատմածներից։ Այն, որպես աղբյուր, օգտագործել է Մ․ Չամչյանը՝ իր «Պատմութիւն Հայոց»-ի 3-րդ հատորում։ Նույն տարբերակի հի– ման վրա Ա․ Գյուլամիրյանը Վաղարշա– պատում իրականացրել է երկի առաջին հրատարակությունը («Ընտիր պատմու– թիւն Դաւիթ Բէգին․․․», 1871)։ Երկրորդ անգամ լույս է ընծայվել Վենետիկում՝ «Դաւիթ Բէկ կամ Պատմութիւն Ղափան– ցւոց» (1978) խորագրով (համառոտ և ըն– դարձակ տարբերակները՝ առաջաբանով և ծանոթագրություններով)՝ Ս․ Արամյա– նի աշխատասիրությամբ։ Երկը հրատա– րակվել է նաև ֆրանս․, Մ․ Բրոսսեի թարգ– մանությամբ (1875)։ Շ–ի ավանդած երկը Սյունիքի 1722– 1730-ի ազատագրական շարժումների պատմության արժեքավոր աղբյուր է։ Մանրամասնորեն նկարագրված է օտար տիրապետության և վարկատուն ցեղերի դեմ հայ ժողովրդի հերոսական պայքարը, Դավիթ Բեկի ջանքերը՝ Ղափանը թշնա– մուց Ազատագրելու և այնտեղ հայկ․ ան– կախ իշխանություն ստեղծելու համար, նրա մահից հետո Մխիթար Սպարապետի գործունեությունը։ Շարադրված է դյուր– ըմբռնելի, դասական գրաբարով։ Տոգոր– ված է ջերմ հայրենասիրությամբ։ Պատմա– կան անցուդարձը գնահատված են քրիս– տոնեական տեսանկյունից, մեկնաբանու– թյունները կրում են ճակատագրապաշ– տության կնիք։ Սույն երկի հիման վրա են ստեղծված Րաֆֆու «Դավիթ Բեկ», Ս․ խան– զադյանի «Մխիթար Սպարապետ» պատ– մավեպերը, Ա․ Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերան։ Գրկ․ Ալիշան Ղ․, Սիսական, Վնա․, 1893։ Փեչիկյան Ե․, «Դաւիթ Բէկի» պատմա– կան աղբյուրները և մխիթար յանք, «Բազմա– վեպ», 1938, ․№ 6 – 9։ Լ և Ո, Երկ․ Ժող․, հ․ 3, գիրք 2, Ե․, 1973։ Պ․ Հովհաննիսյան

ՇԱՀՈՒՄՅԱՆ Սուրեն Ստեփանի (14․1․ 1902, Թիֆլիս –4․6․1936, Մոսկվա), սո– վետական ռազմական գործիչ, Անդրկով– կասում սովետական կարգերի հաստատ– ման համար մղված պայքարի մասնակից։ Ս․ Գ․ Շահումյանի ավագ որդին։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ Սովորել է Աստրախանի և Բաքվի գիմնազիաներում։ Ավարտել է Մոսկվայի ռազմ, ակադեմիան և ՌԿ(բ)Կ Կենտկոմի մարքսիզմի դասընթացները։ 1917-ից կատարել է կուսակցության Բաք– վի կոմիտեի առաջադրանքները, ընդ– գրկվել մարտական դրուժինայի շարքե– րը և ակտիվ մասնակցություն ունեցել մարտական գործողություններին։ 1918-ին կարմիր գվարդիականների շարքերում կռվել է թուրք–մուսավաթական բանդա– ների դեմ։ Բաքվի կոմունայի պարտու– թյունից հետո ձերբակալվել է 26 կոմի– սարների հետ և տարվել Կրասնովոդսկ։ Բանտից երաշխավորությամբ ազատվե– լուց հետո, 1919-ին, վերադարձել է Բա– քու և շարունակել հեղափոխական գոր– ծունեությունը։ Վերստին ձերբակալվել և բանտարկվել է, ապա՝ արտաքսվել Բաք– վից։ 1919-ի վերջից Վրաստանում կատա– րել է կուսակցության ընդհատակյա երկըր– կոմի մարտական առաջադրանքը, որի համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Ռազմ, ակադեմիան ավար– տելուց հետո աշխատել է դիվիզիայի շտաբի օպերատիվ բաժնի պետ, հրամա– նատարի տեղակալ։ 1927-ին եղել է Օրյո– լի զրահատանկային դպրոցի, ապա՝ բե– լոռուս․ օկրուգի, իսկ 1932-ին՝ Լենին– գրադի զինվորական օկրուգի զրահա– տանկային զորքերի պետը։ Շ․ մեծ աշխա– տանք է կատարել կարմիր բանակի զրա– հատանկային զորքերի կազմակերպման ուղղությամբ։ Ձեռագիր վիճակով պահպանվել է Շ–ի «Ստեփան Շահումյան» ստույգ փաստա– գրական կենսագրական ուսումնասիրու– թյունը և «Բաքվի կոմունան» (1927, ռուս․) աշխատությունը, որոնք այսօր ունեն սկզբնաղբյուրի արժեք։ Շ․ առաջինը հրա– տարակեց Ս․ Շահումյանի զեկուցագիրը Լենինին՝ հայ ազատագրական պայքա– րի գործիչ Անդրանիկի սովետական կողմ– նորոշման և նրա նկատմամբ ունենալիք վերաբերմունքի մասին։ Դիմանկարը տես 431-րդ էջում, ձախից՝ չորրորդը։ Գրկ․ Բարսեղյան Խ․ Հ․, ՍտեՓան Շահումյան․ կյանքի և գործունեության վա– վերագրական տարեգրություն․ 1878–1918, Ե․, 1968։ Արզումանյան Մ․ Վ․, Ստ․ Շա– հումյան, Ե․, 1978։ Ա․ Մնացականյան

ՇԱՀՈՒՄՅԱՆ Վահրամ Հարությունի (1908, Դիլիջան –1964, Մոսկվա), հիդրո– տեխնիկայի և ոռոգման բնագավառի հայ սովետական գիտնական։ Տեխ․ գիտ․ դ–ր (1949), պրոֆեսոր (1949)։ Ավարտել է Մոսկվայի ջրային տնտեսության ինստ–ը (1931)։ 1931-ից աշխատել է Հիդրոտեխնի– կայի և մելիորացիայի համամիութենա– կան ԴՀԻ–ում (Մոսկվա)։ Մասնակցել է Ուզբեկ․ ՍՍՀ–ի, Ամուդարյա գետի ստո– րին հոսանքի և Սարդարապատի դաշտի ոռոգման համակարգերի, Արաքս գետի պոմպակայանների, Ռուբլևյան պատվա– րի (Մոսկվա գետի վրա) շինարարությա– նը։ Մշակել է Միջին Ասիայի, Անդրկով– կասի, ՀՍՍՀ–ի, ՌՍՖՍՀ–ի ոռոգման հա– մակարգերի շահագործումը բարելավելու միջոցառումներ, անպատվար ջրընդունիչի հանգույցի կոնստրուկցիան։ Պարգևատըր– վել է Աշխատանքային կարմիր դրոշի շքա– նշանով։ Երկ․ Борьба с засолоыением и заболачи– ванием орошаемых земель, М-, 1953; Рекон– струкция оросительных систем на основе применения распределительных трубопро– водов и механизации полива, М․, 1957․

ՇԱՀՈՒՄՅԱՆ Վաղինակ Հարությունի (Ար– տեմի) [1(13)․1․1899, Դիլիջան–15․9․ 1966, Կոստրոմա], հայ սովետական անաս– նաբույծ–սելեկցիոներ։ ՌՍՖՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1955), գյուղատնտ․ գիտ․ դ–ր (1949), պրոֆեսոր (1950)։ ՍՄԿԿ ան– դամ 1921-ից։ Ավարտել է Կ․ Ա․ Տիմիրյա– զևի անվ․ գյուղատնտ․ ակադեմիան (1929)։ 1949–50-ին եղել է Կոստրոմայի «Կարա– վաևո» գյուղատնտ․ ինստ–ի դիրեկտոր, 1950–66-ին՝ նույնի գյուղատնտ․ կենդա– նիների բուծման և գենետիկայի ամբիոնի վարիչ։ Դիտ․ աշխատանքները վերաբե– րում են գյուղատնտ․ կենդանիների սե– լեկցիայի, խոշոր եղջերավոր կենդանի– ների բուծման և այլ հարցերին։ Շ․ Կոստ– րոմայի տավարի ցեղի հեղինակներից է։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշան– ներով։

ՇԱՀՈՒՄՅԱՆ, գյուղ ՀՍՍՀ Արտաշատի շրջանում, շրջկենտրոնից 2 կմ հվ–արլ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է խաղողա– գործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, ինչպես Շահումյան նաև անասնապահությամբ։ Ունի միջնա– կարգ դպրոց, մշակույթի տուն, գրա– դարան, կապի բաժանմունք, հեռախոսա– կայան, կինո, կենցաղսպասարկման տա– ղավար, մսուր–մանկապարտեզ, բուժկա– յան։ Ներկայիս բնակիչների նախնիները եկել են Իրանից, 1828–29-ին։

ՇԱՀՈՒՄՅԱՆ, գյուղ ՀՍՍՀ էջմիածնի շըր– ջանում, շրջկենտրոնից 5 կմ հս․։ Շ–ով է անցնում էջմիածին–Աշտարակ ավտո– խճուղին։ Կոլտնտեսությունն զբաղվում է բանջարաբուծությամբ, խաղողագործու– թյամբ, պտղաբուծությամբ, հացահատի– կի, կերային կուլտուրաների մշակու– թյամբ, ինչպես նաև անասնապահությամբ։ Շահումյան Կա թռչնաբուծական ֆաբրիկա։ Ունի միջ– նակարգ դպրոց, մշակույթի տուն, գրա– դարան, կապի բաժանմունք, հեռախոսա– կայան, կինո, կենցաղսպասարկման տա– ղավարներ, մսուր–մանկապարտեզ, բուժ– կայան։

ՇԱՀՈՒՄՅԱՆ (մինչև 1925-ը՝ Շ ու լ ա– վ և ր), քաղաքատիպ ավան Վրացական ՍՍՀՄառնեուլի շրջանում, Շուլավեր գետի ավագանում։ Գտնվում է Շուլավեր երկա– թուղային կայարանից 7 կմ հեռավորու– թյան վրա։ խաղողագործական սովետա–