Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կան տնաեսությունն զբաղվում է նաև հացահատիկային կուլտուրաննրի մշա– կությամբ, անասնապահությամբ, շերա– մապահությամբ։ Ունի 2 միջնակարգ, 2 ութամյա, երեկոյան և երաժշտական դըպ– ւրոցներ, մշակույթի տուն, գրադարան, հիվանդանոց։ Շ–ում են ծնվել հրապարա– կախոս, հասարակական գործիչ Դ․ Տեր– Մելքիսեդեկյանը, հեղափոխական գոր– ծիչ Մ․ Միրաքյանը, կուսակցական և պետ․ գործիչ Ս․ Ակոպովը, գրող Մ․ Արագին, գրող և մանկավարժ Վ․ Միրաքյանը, թե– րապևտ Ա․ Մելիք–Ադամյանը, քիմիկոս U․ Վարդանյանը, աստղագետ Բ․ Մարգար– յանը, բանաստեղծուհի Մ․ Մարգարյանը, հոգեբույժ Ա․ Մեհրաբյանը։ Շ–ում կա 2 եկեղեցի։ Ավանից արմ․ պահ– պանվել են «Խաչյալ» վանքի ավերակնե– րը, արլ–ում՝ «Կիրակի» կիսավեր վանքը (X–XI դդ․)* Ա– Սարգիս մատուռը, «Հա– զի վանքը»։ Հայերը եկել են Ղարաբաղից, Գանձակից, Սևանա լճի ավազանից և Շամշադինից, XYIII դ․։ 1921–ի փետր․ 16-ին Շ–ում կազմվել է Վրաստանի հեղ– կոմ։ Ա․ ՇփպչյաԱ

ՇԱՀՈՒՄՅԱՆ, գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդա– րի երկրամասի Տուապսեի շրջանում, շըրջ– կենտրոնից 42 կմ հս–արլ․։ Բնակչությու– նը՝ հայեր, վրացիներ, ռուսներ, ադըղե– ներ և այլք։ Թեյագործական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև անաս– նապահությամբ, ծխախոտի մշակմամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, հիվանդանոց, փոստի բաժան– մունք։ Հայերը եկել են Սամսունի շրջա– նից, 1910-ին։

ՇԱՀՈՒՄՅԱՆ, հայաբնակ խուտոր ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Ադըղեական Ինքնավար Մարզի յՄայկոպի շրջանում, Բելայա գետի ափին, շրջկենտրոնից 5 կմ հվ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխա– խոտի և եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, բուժկայան։ Հայերը եկել են 1882-ին։

ՇԱՀՈՒՄՅԱՆ, հայաբնակ խուտոր ՌՍՖՍՀ Ռոստովի մարզի Եգոռլիկի շրջանում, շրջկենտրոնից 25 կմ հվ․։ Կոլտնտեսու– թյունն զբաղվում է հացահատիկային և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, կաթնատու անասնապահու– թյամբ և խոզաբուծությամբ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, մշակույթի տուն, կինո, բուժկայան։ Շ․ հիմնադրել են Վար– դենիսից, Սևանի ավազանից, Կիրովա– բադի շրջանից և Արևմտյան Հայաստանից (հատկապես Մուշից) եկած հայերը, 1925-ին։

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՎԱՆ, ՀՍՍՀ Գու– գարքի շրջանում, Տանձուտ գետի ափին, շրջկենտրոնից 3 կմ հվ․։ Պտղաբուծական– անասնապահական սովետական տնտե– սությունն զբաղվում է նաև հատապտղի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Կա պահածոների գործարան։ Ունի միջ– նակարգ դպրոց, մշակույթի տուն, 2 գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպասարկման տաղավարներ, 2 մսուր–մանկապարտեզ, բուժկայան։ Շահումյանի անվան սովխոզին կից ավան

ՇԱՀՈՒՄՅԱՆՈՎ4Ա, հայաբնակ գյուղ

ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Սոչիի Լազարևսկի շրջանում։ Միավորված է Դա– գոմիսի թեյագործական սովետական տըն– տեսության հետ։ Հիմնադրել են շրջակա գյուղերից եկած հայերը, 1932-ին։

ՇԱՀՈՒՄՅԱՆ ՈՎԿԱ, գյուղ Աբխազական ԻՍՍՀ Դուլրիփշի շրջանում, Կոդոր գետի ափին, շրջկենտրոնից 10 կմ արլ․։ Բնակ– չությունը4 հայեր, աբխազներ։ Կոլտնտե– սությունն զբաղվում է թեյի և ցիտրուսա– յին կուլտուրաների մշակությամբ, այ– գեգործությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, շերամապահությամբ։ Ունի հայկական միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ– կինո, բուժկայան։ Հայերը եկել են Տրա– պիզոնի շրջանից, 1898-ին։

ՇԱՀՈՒՅԹ, տնտեսական կատեգորիա, որը բնութագրում է ընդլայնված վերար– տադրության պրոցեսում տնտեսական գործունեության վերջնական ֆինանսա– կան հետևանքը։ Կապիտալիզմի պայմաններում Շ․ հավեչյաւ արժեքի փոխակերպված ձևն է, իսկ նրա միակ աղբյուրը՝ նյութա– կան արտադրության ոլորտում բանվոր– ների անվճար աշխատանքը, որն անհա– տույց յուրացնում են կապիտալիստները։ Առօրյայում հավելյալ արժեքը հանդես է գալիս կաւցիտաչի ծախսերից վեր այնպի– սի ավելցուկ արժեքի ձևով, որ թվում է, թե այն «․․․ծագում է ոչ թե աշխատանքից, այլ կապիտալից, ընդ որում ոչ թե նրա Փո– փոխուն մասից, այլ ամբողջ կապիտալից» (М арке К․ и Энгельс Ф․, Соч․, т․ 32, с․ 60)։ Պատճառն այն է, որ արտադրու– թյան կապիտալիստական ծախքերի մեջ վերանում է հաստատուն և փոփոխուն կա– պիտալների տարբերությունը, երևույթնե– րի մակերեսին չի բացահայտվում, թե կանխավճարված կապիտալի որ մասն է ինքնաճում ու կապիտալիստին եկամուտ բերում, և որը՝ վարձու բանվորի կոնկրետ աշխատանքով միայն փոխանցվում նոր ստեղծվող արդյունքին։ Դրա հետևանքով հավելյալ արժեքը հանդես է գալիս որ– պես ամբողջ կանխավճարված կապիտա– լի և ոչ թե նրա միայն փոփոխուն մասի ծնունդ։ Այդպիսով, Շ–ի մեջ քողարկվում է նրա իրական սոցիալ–տնտ․ բովանդակու– թյունը, խեղաթյուրվում ծագման շահա– գործողական էությունը, և «Որպես ամ– բողջ կանխավճարված կապիտալի ծնունդ ներկայացված հավելյալ արժեքը,–գրել է Կ․ Մարքսը,– ձեռք է բերում շահույթի փոխակերպված ձև» (նույն տեղում, т․ 25, ч․ 1, с․ 43)։ Շ–ի մեծությունը կախ– ված է ապրանքների արտադրության և իրացման պայմաններից։ Երբ ապրանքի վաճառագինն ու արժեքը համընկնում են, ապա Շ․ հավասարվում է հավելյալ ար– ժեքին, հակառակ դեպքում՝ այն շեղվում է դրանից։ Այստեղից էլ՝ առերևույթ թվում է, թե իբր Շ․ առաջանում է ոչ թե արտա– դրության, այլ շրջանառության պրոցե– սում՝ ապրանքների առուծախի ժամանակ։ Կապիտալի աճման աստիճանը որոշ– վում է Շ–ի նորմայով (р՝), որը հա– վելյալ արժեքի (ա) հարաբերությունն է ամբողջ կանխավճարված կապիտալին (Կկանխ․ = հաստատուն կապիտալ4 с+ + փոփոխուն կապիտալ՝ v)v արտահայտ– ված տոկոսներով, p՝ = 100։ սերտորեն կապված է Շ–ի մասսան (p), որը ցույց է տալիս կապիտալիստա– կան շահառության բացարձակ չափերը, որոշվում է ր = Կ*կանխ․tp՝ բանաձևով։ Շ–ի նորմայի վրա ազդող հիմնական գոր– ծոններն են հավելյալ արժեքի նորման, կաւցիաաչի օրգանական կազմը և կաւցի՜ տափ ւցտույտի արագությունը։ Շ–ի նոր– ման հակադարձ կախվածության մեջ է կապիտալի օրգ․ կազմից և փոփոխվում է հավելյալ արժեքի նորմային և կապիտա– լի պտույտի արագությանն ուղղակի հա– մամասնորեն։ Այն աճում է նաև հաստա– տուն կապիտալի տարրերի տնտեսման շնորհիվ։ Կապիտալի օրգ․ կազմի աճման հետևանքով Շ–ի նորման ձեռք է բերում նվազման միտոււՐ չնայած դրան հակազ– դում են վարձու բանվորների աշխատան– քի շահագործման ուժեղացումը, աշխա– տուժի արժեքից աշխատավարձի իջեցու– մը, հաստատուն կապիտալի տարրերի էժանացումը ևն։ Շ․ կապիտալիստական արտադրության շարժիչ ուժն ու հիմնական նպատակն է, արտադրության տարբեր ոլորտների միջև կապիտալի ու աշխատանքի բաշխման գըլ– խավոր կարգավորիչը։ Ազատ մրցակցու– թյան ժամանակաշրջանում կապիտալի առավել շահութաբեր ներդրման համար միջճյուղային մրցակցության հետևան– քով տնտեսության ճյուղերում առաջացած Շ–ի տարբեր նորմաները տարերայնո– րեն հավասարվում են, կազմավորվում է Շ–ի ընդհանուր, միջին նորման, և ապ– րանքների արժեքը փոխարկվում է ար– տադրության գնի։ Իմպերիալիզմի պայ– մաններում մենաշնորհային շահույթի ստացումն ավելի է խորացնում կապիտա– լիզմի տնտ․ և սոցիալական հակասություն– ները։ Սոցիալիզմի պայմաններում Շ․ հասարակության զուտ եկամտի արժեքա– յին արտահայտության ձևերից է, որն ընդգրկում է հիմնականում հավելյալ, ինչպես նաև անհրաժեշտ արդյունքի մի մասի արժեքը։ Շ–ի կազմում անհրաժեշտ արդյունքի մի մասի հանդես գալը պայ– մանավորված է անհրաժեշտ արդյունքի բաշխման տարբեր ձևերի առկայությամբ։ Շ–ի օբյեկտիվ անհրաժեշտությունը կապ– ված է ապրանքադրամական հարաբերու– թյունների և հարաբերականորեն առանձ– նացված սոցիալիստական արտադրա– կան միավորումների (ձեռնարկություն– ների) արտադրատնտ․ գործունեությունը տնտեսական հաշվարկի մեթոդով կազմա– կերպելու հետ։ Ստեղծվում է նյութական