Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

արտադրության ոլորտում՝ շահագործու– մից ազատ աշխատավորների պլանաչա– փորեն կազմակերպված արտադրողական աշխատանքով։ Շ–ի պլանավորումը, բաշ– խումը և օգտագործումը կապված են սո– ցիալիստական արտադրության գլխավոր նպատակի՝ ժողովրդի անընդհատ աճող պահանջմունքների աոավել լրիվ բավա– րարման հետ։ Տնտեսության շահութա– բեր վարումը հասարակական շահերի իրացման անհրաժեշտ պայմանն է, սո– ցիալիստական կուտակման գլխավոր աղ– բյուրն ու ընդլայնված վերարտադրության հիմքը, ժողովրդի կենսամակարդակի բարձրացման և երկրի պաշտպանունակու– թյան ամրապնդման միջոցը։ Շ–ի բացարձակ մեծությունը (Շ–ի մաս– սա) որոշվում է արտադրանքի ձեռնար– կության մեծածախ գնի (առանց շրջանա– ռության հարկի) և իրացված արտադրան– քի ԼՐԻՎ ինքնարժեքի տարբերությամբ։ Շ–ի հարաբերական մեծությունը կոչվում է շահութաբերություն։ Շ–ի աճման հիմ– նական գործոններն են աշխատանքի ար– տադրողականության և արտադրական ֆոնդերի օգտագործման արդյունավետու– թյան բարձրացումը, նյութատարության կրճատումը, արտադրանքի որակի բարե– լավումը, արտադրության բնական պայ– մանները։ Դրա չափը կախված է արտա– դրանքի ծավալի աճից, ինքնարժեքի կըր– ճատումից, գների մակարդակից ու դի– նամիկայից, արտադրության կառուցված– քի փոփոխությունից։ Շ–ի բաշխումը կոչված է ապահովելու հասարակության, արտադրական միավո– րումների (ձեռնարկությունների) կոլեկ– տիվների և առանձին աշխատողների շա– հերի միասնությունը։ Արդ․ ձեռնարկու– թյուններում ստացված ընդհանուր (հաշվեկշռային) Շ–ից կատարվում են առաջնահերթ վճարումները, պետ․ բյուջե են մուծվում ֆոնդավճարը, հաստատա– գրված վճարները (տես Ռենաավճար), բանկային վարկի տոկոսները։ Մնացած մասից՝ հաշվարկային (զուտ) Շ–ից մասհանումներ են կատարվում աըն– աեսական խթանման ֆոնդերին, ֆինան– սավորվում են արտադրության ընդլայն– ման և պլանային այլ ծախսերը։ Շ–ի մի մասը կարող է վերաբաշխվել մինիստրու– թյան շրջանակներում, մի ձեռնարկու– թյան Շ․ օգտագործվում է այլ ձեռնարկու– թյունների արտադրության ընդլայնման ծախսերի ֆինանսավորման համար։ Մնա– ցած Շ․ (ազատ մնացորդ) նորից մուտք է լինում պետ․ բյուջե։ Նյութական արտադրության ոլորտում ստեղծված Շ–ի մի մասն արտադրանքի իրացման ֆունկցիաների կատարման հա– մար փոխանցվում է շրջանառության ոլորտի ձեռնարկություններին։ Այդ ոլորտ– ների միջև Շ–ի բաշխումը պլանաչավւորեն կարգավորում է պետությունը՝ օգտագոր– ծելով առևտրական վերադիրները և մե– ծածախ ու մանրածախ գների զեղչերը։ Շրջանառության ոլորտում Շ․ բաշխվում է դրա տարբեր օղակների (մեծածախ բա– զաներ, պահեստներ, մանրածախ առև– տուր ևն) միջև և օգտագործվում կապիտալ ներդրումների, սեփական շրջանառու մի– ջոցների աճի ֆինանսավորման ու աշխա– տողների նյութական խրախուսման նը– պատակներով։ Զարգացած սոցիալիզմի պայմաննե– րում, երբ առավել լրիվ են գործում տնտ․ աճի ինտենսիվ գործոնները, էապես բարձ– րացել է Շ–ի դերը, որպես տնտ․ գործու– նեության արդյունավետության ընդհան– րացնող ցուցանիշ, հավելյալ արդյունքի բաշխման ու վերաբաշխման, արտադրա– կան կոլեկտիվների նյութական խրախուս– ման միջոց և սոցիալիստական արտադրա– կան միավորումների (ձեռնարկություն– ների) կառավարման լծակ։ 1980-ին, 1940-ի համեմատ, ձեռնարկությունների և տնտ․ կազմակերպությունների Շ․ աճել է 35,5 անգամ և կազմել 116,04 մլրդ ռ․։ Գրկ, ХГ ха Ը % ս Կ․, Կապիտալ, հ․ 3, մաս 1, Ե․, 1947։ Ն nt յ ն ի, Теории прибавочной стоимости (1Y том <Капитала»), ч․ 3; Маркс К․ и Энгельс Ф․, Соч․, 2 изд․, т․ 26, ч․ 3; Լենին Վ․ Ի․, Միասնական տնտեսական պլանի մասին, Երկ․, հ, 32։ ՍՄԿԿ XXVI համագումարի նյութերը, Ե․, 1981; Полити– ческая экономия современного монополи– стического капитализма, т․ 1–2, 2 изд․, М․, 1975; Жевтяк П․ Н․ и Колесни– ков В․ И․, Прибыль в социалистическом расширенном воспроизводстве, М․, 1976; Ситарян С․ А․, Прибыль։ актуальные аспекты, М․, 1976․ Գ․ Աղաշանյան

ՇԱՀՈՒՅԹԻ ՄԱՍՍԱ, տես Շահույթ։

ՇԱՀՈՒՅԹԻ ՆՈՐՄԱ, տես Շահույթ։

ՇԱՀՈՒՌՆԵՏԻՆԵՐ, Շահուռնեցիք, հայ իշխանական տոհմ։ XIII–XIV դդ․ Շ–ի տիրույթն էր Սյունիքի Վայոց ձոր գա– վառի Հերհեր կամ Երերան իշխանանիստ ավանը (այժմ՝ գ․Հերհեր, ՀՍՍՀ Ազիզբե– կովի շրջանում) և նրա շրջակայքը։ Եղել են Օրբեւյանների վասալը, վարել նրանց սպարապետական գործակալությունը։ Շ–ից նշանավոր է Վասակ իշխանի և Մամ– քայի որդի Վահրամը, որի օրոք (1283– 1310) կառուցվել են Հերհերի Ս․ Աստվա– ծածին (1283) և Ս․ Գևորգ (1297) եկեղե– ցիները, Ս․ Սիոն մենաստանին կից զույգ մատուռները ևն։ Նրան հաջորդել են (հա– վանաբար համատեղ) որդիները՝ Ուքանը, Հասանը, Ամադինը։ Վերջինս (ամուսնա– ցած էր Իվանե Օրբելյանի դստեր՝ Թուխ– թենու հետ) եղբայրների մահից հետո իշ– խել է միանձնյա, եղել Բուրթել Օրբելյանի սպարապետը։ Ամադինի միակ դստեր՝ Նաթելի և Բուրթել Օրբելյանի թոռան՝ Բեշքենի որդի Կուկի ամուսնությամբ Շ–ի իշխանական տոհմը վերացել է, կալված– ներն անցել են Օրբելյաններին։ Գրկ* Ալիշան Ղ․, Սիսական, Վնտ․, 1893։ Ալպոյաճյան Ա․, Պատմական Հայաս– տանի սահմանները, Կահիրե, 1950, էշ 355։

ՇԱՂԱԳՈՄՔ, Շաղագոմ, Շաղ– գոմք, Շաղագումք, Շատ– գ ո մ ք, գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգում։ Գտնվել է Տայք նահանգի Ոքաղե գավառից հվ–արմ․, Եփրատի վտակ Սարչամայի վերին հոսանքում (այժմ՝ էրզրումի վիլայեթի Օվաջըկ վիճակ)։ Մով– սես խորենացին, Շ․ անվանելով -«անա– պատ և հովանաւոր տեղիք», վկայում է, որ Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների առաջին խմբին ուսուցանել է այնտեղ։ Ղազար Փարպեցին Շ․ հիշատակում է Վահանանց պատերազմի (481-484) առըն– չությամբ․ Վահան Մամիկոնյանն ամրա– նալով Շ–ում, պայքարել է պարսից զորա– վար Հա զարավախտի ուժերի դեմ։ Հե– տագա աղբյուրներում Շ–ի մասին տեղե– կություններ չեն հանդիպում։

ՇԱՂԱԹ, գյուղ ՀՄՍՀ Սիսիանի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս–արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահա– տիկի, կերային կուլտուրաների, ծխախո– տի մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։ Ներ– կայիս բնակիչների նախնիները եկել են Մարաղա, խոյ, Սալմաստ գավառներից, 1829-ին։ Շ–ում և շրջակայքում պահպան– վել են եկեղեցի, ամրոց, գյուղատեղիներ, բերդ, գերեզմանոց։ Շաղաթ Շ․ վաղ միջնադարում եղել է Սյունյաց նախարարության կրոնական կենտրոնը և համարվել «գյուղաքաղաք*, իսկ նրա Ս․ Ստեփանոս Նախավկա եկեղեցին (չի պահպանվել)՝ «Սյունյաց աշխարհի մայր եկեղեցի»։ IY դ․ 2-րդ կեսին, պարսից Շապուհ II արքայի Հայաստան կատարած արշավանքի ժամանակ մնդովկ Սյունին կարգադրել է երկրամասի եկեղեցիների գանձերը, մասունքները հավաքել և պա– հել Շ–ի տաճարում, իսկ վերջինս հողե բլրով ծածկել։ Քառորդ դար անց նրա որդի Բաբիկ իշխանը հայտնաբերել է արդեն մոռացված տաճարի տեղը, բացել և այն վերահաստատել որպես Սյունյաց աշխարհի առաջին՝ մայր եկեղեցի։ Կա Շ–ի տաճարի Ս․ Օրբելյանի մանրամասն նկարագրությունը։ Այն եղել է քարաշեն, գմբեթավոր, կենտրոնակազմ հորինված– քով (հավանաբար՝ ներքուստ խաչաձև), ուղղանկյուն խորաններով, միահարկ և միասնական տանիքով, արլ․՝ բեմի խո– րանի տակ ներքնահարկ–թաքստոցով։ Լուսամուտներն ունեցել են մետաղյա փեղկեր։ Ըստ պատմիչի, Շ–ի տաճարը իր ճարտ․ կերպարով էապես տարբերվել է հայկական մյուս բոլոր եկեղեցիներից։ Շ–ի Ս․ Ստեվաւնոս Նախավկա եկեղեցին, որի միայն հավաստի նկարագրությունն է պահպանվել, էջմիածնի Մայր տաճարի (IV դ․), Ողջաբերդի եկեղեցու (IV–V դդ․), Սրկղունքի (V դ․) և Տեկորի (V դ․) տաճար– ների հետ Հայաստանի առաջին գմբեթա– վոր կառույցներից է։ Գրկ․ Ստեյիանոս Օրբեւյան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թ․, 1910։ Շ․Դավթյան, Մ․Հասրաթյան ՇԱՂԱ Ի», Սարի շեն, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հվ–արմ․։ Միավորված է Ծամձորի կոլտնտեսության հետ։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկային և բանջարանոցային կուլտուրաների մշակությամբ։ Օւնի տար–