Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րական դպրոց, գրադարան։ Շ–ում է Ս․ Աստվածածին եկեղեցին, Հանդին ձեռք մատուռը (XIII դ․) U Սարի բերդը։

ՇԱՂԱՒԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ։ Ըստ ձևաբանական դասակարգման պատ– կանում է «ս» ճյուղին, ըստ բազմահատ– կանիշ վիճակագրական դասակարգման Ղարաբաղի բարբառի եզրային խոսվածք է և միջին դիրք է գրավում Հադրութի ու Ղարաբաղի խոսվածքների նկատմամբ։ Խոսվում է Ղարաբաղի Քեյվան, Սըղըն, Բարդ, Ղասաբ, խուդաֆերին և ԼՂԻՍ–ի Հադրութի շրջանի Շաղախ, Խծաբերդ, խրմանջուղ, Աղբուլաղ, Մելիքջանլու, Դո– լանլար գյուղերում։ Բաղաձայնական հա– մակարգը երկաստիճան ձայնեղազուրկ է։ Առատ են քմային հնչյունները։ Ղարաբա– ղի բարբառից Շ․ բ–ի հիմնական հնչյու– նական տարբերությունը կոշտ ը ձայնավո– րի առկայությունն է, որ հանդես է գալիս գերազանցապես ե, ի հնչյունների փոխա– րեն (մեծ–մըծ, միս–մրս)։ Հոգնակիակերտ մասնիկներն են էր, ըր, նի, ք։ Սեռական հոլովի հիմնական վերջավորություններն են էն, ին, ու (վերջինս՝ հատկապես անո– րոշ առման դեպքում)։ Բացառական, գոր– ծիական, ներգոյական հոլովները կազմ– վում են համադրական (ան, ավ, ըմ) և վերլուծական (անա, անավ, անըմ) եղա– նակներով։ Յուրահատկություններ կան դերանվանական համակարգում (ես–իս– յըս, քեզ–քի, դրա–տուրա, ուտուր, նրանք– ունդուքյէր)։ Բայն ունի երկու լծորդու– թյուն՝ ի, ա։ Անկատար դերբայը կազմ– վում է իս, այիս, ապառնին՝ ական, ակուն, վաղակատարը՝ ալ մասնիկներով։ էա– կան բայի ներկայի ձևերն են ըմ, ըս, ա, Օ Օt- օ ՕՔ․ DP (Էք )* Ը ն։ Անցյալի ձևերը կազմ– վում են լալ մասնիկի հավելումով։ Վաղա– կատար ժամանակաձևերն արտահայտ– վում են հարակատար դերբայով։ Անցյալ կատարյալի պարզ ձևերը բացակայում են։ Դրանց փոխարինում են վաղակատար դերբայով կազմությունները։ Պայմանա– կան և հարկադրական եղանակների անց– յալի ժամանակաձևերը կազմվում են անորոշ դերբայով և օժանդակ բայի անց– յալի ձևերով (մընալ ըմլալ «կմնայի», բիդօ Կյըրիլ ըմ լալ «պիտի գրեի»)։ Գրկ․ Ղարիբյան Ա․, Հայերեն բար– բառների մի նոր ճյուղ, Ե․, 1939։ Պողոս– յ ա ն Ա․, հադրութի բարբառը, Ե․, 1965։ Ա․ Խաչատրյան

ՇԱՂԱՓ, գյուղ ՀՍՍՀ Արարատի շրջա– նում, շրջկենտրոնից 13 կմ հարավ–արև– ելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխա– խոտի, հացահատիկի և կերային կուլտու– րաների մշակությամբ, ինչպես նաև անաս– Շաղափ նապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կենցաղսպա– սարկման տաղավար, բուժկայան։ Բնա– կիչների նախնիները եկել են Շատախից, Վանից, 1922-ին։

ՇԱՂԱՓ, գայլիկոններ, պտուտակիչներ և այլ գործիքներ ձեռքով պտտելու հար– մարանք։ Շ․ պողպատե ճարմանդ է, որի մեջտեղում գտնվում է բռնակը, ծայրե– րից մեկում գործիքն ամրացնելու բունը, իսկ մյուսում՝ աշխատանքի ընթացքում Շ․ սեղմելու համար նախատեսված գլխի– կը։

ՇԱՂԱՓԻՉ, ձեռքի մեքենա՝ մետաղի, փայտի և այլ նյութերի մեջ անցքեր գայ– լիկոնելու համար։ Շ․ կարող է ունենալ էլեկտրական կամ պնևմատիկ հաղորդակ։

ՇԱՂԳԱՄ (Brassica тара), կաղամբազգի– ների ընտանիքի, կաղամբի ցեղի երկամ– յա բանջարային բույս։ Առաջին տարում ձևավորվում են վարդակը և արմատա– պտուղը, երկրորդում՝ ցողունը, ծաղիկնե– րը և սերմերը։ Ծաղկաբույլը վահան է, Շաղգամի սորտեր․ /․ Պետրովսկայա–1, 2․ Միլանսկայա սպիտակ կարմրա– գլուխ, 3․ Մայսկա– յա դեղին կանա– չագլուխ պտուղը՝ երկփեղկանի պատիճ, սերմերը մանր են, կլոր, մուգ գորշ գույնի,1000 սեր– մի զանգվածը՝ 1–3 գ։ Տերևները՝ թույլ կտրտված եզրերով, թավոտ։ Սերմնա– բույսի բարձրությունը՝ 50–150 սմ։ Ար– մատապտուղը պարունակում է 8,5–16,9% չոր նյութեր (կեսը՝ շաքարներ), С (22– 73 մգ%), Bi, B2 վիտամիններ, կարոտին, հանքային աղեր, սպիտակուցներ, ճար– պեր, ածխաջրեր, մանանեխի յուղ, վեր– ջինս պայմանավորում է Շ–ի յուրահատուկ հոտն ու համը։ Արմատապտղի միսը հյու– թալի է, կեղևը՝ սպիտակ կամ դեղին, վերևի մասում՝ կանաչավուն, մանուշա– կագույն, կլոր տափակավունից մինչև երկարավուն ձևի։ Շ․ օգտագործվում է սննդի մեջ թարմ, խաշած, խորոված վի– ճակում։ Շ․ լավ է աճում խոնավ, ավազա– կավային և կավավազային բերրի հողե– րում։ Սերմերը ծլում են 2–3°C-nuf։ Ցան– քերը սնուցում․են ֆոսֆորական, կալիու– մական պարարտանյութերով՝ 10– 15 կգ/հւս ազդող նյութի հաշվով, փխրեց– նում են հողերը, կատարում նոսրացում՝ թողնելով միջբուսային տարածություն 6–8 սմ։ Բերքը հավաքում են ցրտահարու– թյուններից առաջ։ ՍՍՀՄ–ում, այդ թվում նաև ՀՍՍՀ–ում, շրջանացված սորտերից են՝ Պետրովսկայան, Մայսկայան, Սա– մարկանդսկայան, Միլանսկայա բելայան ևն։ Ե․ Աթաբեկյան

ՇԱՂԿԱՊ, սպասարկու և չթեքվող խոսքի մաս, որ որոշակի իմաստային հարաբերու– թյամբ կապում է նախադասության հա– մազոր անդամներ, բարդ նախադասու– թյան բաղադրիչ մասեր, ինչպես նաև ամ– բողջական անկախ նախադասություններ։ Ըստ շարահյուսական գործառության Շ–ները լինում են համադասական և _ ստորադասական։ Համադասական Շ–նե– րը կապում են թե՝ նախադասության ան– դամներ, թե՝ նախադասություններ՝ ներ– կայացնելով դրանք որպես քերականորեն հավասարազոր միավորներ, իսկ ստորա– դասական Շ–ները կապում են քերականո– րեն ոչ հավասարազոր նախադասություն– ներ՝ ստորադասելով դրանցից մեկը (երկ– րորդականը) մյուսին (գլխավորին)։ Ըստ իմաստի, համադասական Շ–ները լինում են միավորիչ (և, ու), հակադրական (իսկ, բայց, այլ), տրոհական (կամ, թե) և մեկ– նական (այսինքն), իսկ ստորադասական– ները՝ բացատրական (որ, թե), նպատակի (որպեսզի, որ), պատճառի (որովհետև, քանի որ), պայմանի (եթե, թե որ), ժամա– նակի (երբ որ, հենց որ, քանի դեռ), հա– մեմատության (քան թե, ինչպես որ, կար– ծես թե), զիջական (թեև, թեպետ, չնայած որ) և հետևանքի (այնպես որ, ուստի)։ Ըստ կազմության Շ–ները լինում են պարզ արմատական (և, ու, իսկ, այլ, կամ, որ, թե) և բաղադրյալ՝ միասին կամ անջատ գրությամբ (այլապես, հետևաբար, որ– պեսզի, որովհետև, քանի որ, բայց և այնպես)։ Ըստ գործածության եղանակի Շ–ները լինում են մենադիր (և, ու, բայց, որ, որպեսզի, քանի դեռ, այնպես որ), կրկնադիր (և՝․․․ ե՝, ո՝չ․․․․ ո՝չ, թե՝․․․թե՝) և զուգադիր (ոչ միայն․․․ այլև, ոչ թե․․․ այլ, թեև․․․ սակայն, որովհետև․․․ ուստի, եթե․․․ ապա)։ Որպես սպասարկու բառեր՝ Շ–ները նախադասության անդամ չեն դառնում։ Գրկ․ Շարաբխանյան Պ․, Գրաբարի շաղկապները, Ե․, 1960։ Գարեգինյան Գ․, Շաղկապները ժամանակակից հայերե– նում, Ե․, 1963։ Գ․ Գարեգինյան

ՇԱՂԿԱՊԵՆԱԲՈՐԲ, կ n ն յ ու ն կ տ ի– վ ի տ (< ուշ լատ․ conjunctivus–միացնող, շաղկապող), աչքի շարակցական թաղանթի բորբոքում։ Տարածված հիվանդություն է, ըսա ծագման կարող է լինել արտածին (էքսոգեն) և ներծին (էնդոգեն)։ Արտա– ծին Շ․ առաջանում է զանազան մանրէ– ներով (ստրեպտոկոկեր, ստաֆիլակոկեր, դիֆթերիային ցուպիկներ, գոնոկոկեր ևն, Շ–ի համար առանձնահատուկ՝ Կոխ– Ուիկսի ցուպիկ և Մորաքս–Աքսենֆելդի դիպլոբացիլ) ախտահարվելիս։ Շ․ կարող է զարգանալ նաև մեխ․ գրգիռներից (աչքն օտար մարմին ընկնելիս), ջերմու– թյան, ուլտրամանուշակագույն և իոնաց– նող ճառագայթների, քիմ․ գործոնների ազ– դեցությունից։ Ներծին Շ․ առաջանում է վարակիչ (կարմրուկ, քութեշ ևն), քիթ– ըմպանի, ատամների, ստամոքսաաղի– քային համակարգի, լյարդի ևն բորբոքա– յին հիվանդությունների դեպքում։ էնդո– գեն են համարվում նաև ալերգիական Շ–երը։ Ըստ կլինիկական ընթացքի Շ․ լինում է սուր և քրոնիկական։ Ս ու ր Շ․ արտահայտվում է աչքից թարախահոսու– թյամբ, կոպերի և ակնախնձորի գերարյու– նությամբ, երբեմն շաղկապենու կետավոր արյունազեղումներով և^այտուցով։ Որոշ դեպքերում թմբիկային գոյացությունների (ֆոլիկուլներ) և պտկիկների առաջացման հետևանքով շաղկապենու մակերեսը դառնում է անհարթ։ Քրոնիկական