Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վեւոական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրա– ների մշակությամբ, պտղաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրա– դարան, կապի բաժանմունք, ավտոմատ Շավարշավան հեռախոսակայան, կինո, կենցաղսպա– սարկման տաղավար, մանկապարտեզ, բուժկայան։ Շ–ի շրջակայքում պահպանվել են գյուղատեղիներ, գերեզմանոցներ։ Ան– վանումն ստացել է ի պատիվ Շ․ Ամիրխան– յանի։

ՇԱՎԱՐՇՏԱՆ Արշավիր Մեսրոպի [14(26)․ 5․1884, Կամո (Նոր Բայազետ)–11․9․1960, Երևան], հայ մանկավարժ, պրոֆեսոր (1936), ՀՍՍՀ գիտության վաստ․ գործիչ (1954)։ Նախնական կրթությունն ստացել է Իգդիրում (Սուրմալուի գավառ), ապա սովորել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1896–98), էջմիածնի Գևորգյան ճեմա– րանում (1898–1906)։ Որպես մանկավարժ աշխատել է Եկատերինոդարի (Կրասնո– դար) հայկ․ ծխական դպրոցում (1906– 1910)։ 1910–14-ին սովորել է Ենայի, ապա՝ Լայպցիգի համալսարաններում, Ա․ Մ․ Շավարշյան ավարտել փիլիսոփայության ֆակուլտե– տի մանկավարժության բաժինը։ 1914– 1918-ին մանկավարժություն և հոգեբա– նություն է ավանդել Գևորգյան ճեմարա– նում։ 1918-ին Փոխադրվել է Երևան՝ դըպ– րոցների տեսուչի պաշտոնով։ Սովետա– կան կարգեր հաստատվելուց հետո աշ– խատել է լուսժողկոմատում (1921), Երե– վանի համալսարանում (1921–34), այնու– հետև, մինչև կյանքի վերջը՝ խ․ Աբովյանի անվ․ հայկական մանկավարժական ինստ–ում՝ որպես դասախոս (1934–40), ամբիոնի վարիչ (1940–60), միաժամա– նակ դիրեկտորի տեղակալ (1943–48)։ Շ․ հայ մանկավարժության պատմության գիտական ուսումնասիրության հիմնա– դիրներից է։ Հեղինակ է «Հայ մանկավարժ– ներ» (գիրք 1–2, 1958–61) մենագրու– թյան և բամաթիվ գիտական հոդվածների։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր ոոոշի շքանշանով։ Ա․ Տեր–Գրիգորյան

ՇԱՎԻՂ», ազգային, գրական, քադ․ շա– բաթաթերթ։ Լույս է տեսել 1894–97-ին, Թեհրանում։ Խմբագիրներ՝ Հ․ Մասեհյան, Վ․ Փափազյան։ Ունեցել է չափավոր–լի– բերալ ուղղություն, մեծ տեղ է հատկացրել աշխատավորության, մասնավորապես գյուղացիության սոցիալ–տնտ․, իրավա– կան ու կենցաղային վիճակին, բարձրաց– րել լուսավորության, դպրոցը եկեղեցուց անջատելու հարցերը։ Ունեցել է հարուստ գրական բաժին, թարգմանաբար ներկա– յացրել եվրոպական, ռուս և պարսիկ գրողներին։ Հոդված է տպագրեւ Ֆ․ էն– գելսի մասին, նրա մահը համարելով մարդկության համար մեծագույն կորուստ։ Գէ ՀարոէթյոէԱյաԱ

ՇԱՎԻՂ», ազգային, գրական, գիտական կիսամսյա հանդես։ Հրատարակվել է 1900–01-ին, Վառնայում։ Խմբագիր՝ Ե․ Սրմաքեշխանլյան։ Լույս է տեսել 20 հա– մար, տպագրվել են գրական գործեր, գի– տական հոդվածներ՝ նվիրված հայ ժողո– վըրդի պատմությանը, գրականությանը և ազգային խնդիրներին։ Զ․ Ղասաբ յան

ՇԱՎԼՈՎ (Schawlow) Արթուր Լեոնարդ (ծն․ 1921), ամերիկացի ֆիզիկոս։ Ավար– տել է Տորոնտոյի (Կանադա) համալսա– րանը (1942)։ 1949-ին ստացել է փիլիսո– փայության դոկտորի աստիճան։ 1949– 1951-ին աշխատել է Կոլումբիայի համալ– սարանում, 1951–61-ին՝ «Բել–Տելեֆոն» լաբորատորիայում։ 1961-ից՝ Ստանֆոր– դի համալսարանի պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են քվան– տային էլեկտրոնիկային, ոչ գծային օպ– տիկային, լազերային սպեկտրոսկոպիա– յին և գերհաղորդականության տեսու– թյանը։ 1958-ին, Չ․ Թաունսի հետ մշակել է լազերի սկզբունքային սխեմա, իսկ 1959-ին առաջարկել է որպես լազերի ակ– տիվ միջավայր օգտագործել արհեստա– կան ռուբինի բյուրեղները (հենց այդպի– սի բյուրեղով էլ 1960-ին գործարկվել է առաջին լազերը)։ Վերջին տարիներին զբաղվում է մեծ լուծունակության ոչ գծա– յին լազերային սպեկտրոսկոպիայով և դրա զարգացման մեթոդներով։ Նոբելյան մրցանակ Ն․ Բլոմբերգենի (N․ Bioember- gen, ծն․ 1920) հետ, 1981։

ՇԱՎՇԷԹԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, գտնվում է Ան– դըրկովկասի հվ–արմ․ մասում, Աջարական ԻՍՍՀ և Թուրքիայի սահմանում։ Երկարու– թյունը 65 կմ է, բարձրությունը՝ 2812 Վ (Խևա լեռ)։ Գերակշռում է սարավանդաձև մակերևույթը։ Կազմված է հրաբխածին Փւիշներից և ավազաքարերից; Լանջերը անհամաչափ են, ծածկված լայնատերև և եղևնու, եղևինի անտառներով, մշտակա– նաչ ենթանտառով, կատարային մասը՝ ենթալպյան մարգագետիններով։ ՇԱՏ ԷԼ ԱՐԱԲ, գետ Իրաքում։ Ստորին հոսանքում սահմանային է Իրաքի և Իրանի միջև։ Երկարությունը 195 կմ է, ավազանը՝ ավելի քան 1 մլն կմ2։ Կազմ– վում է Տիգրիս և Եփրատ գետերի միա– խառնումից, հոսում Միջագետքի դաշտա– վայրով և, առաջացնելով դելտա, թափ– վում Պարսից ծոց։ Վարարում է գարնա– նը։ Ձախից ընդունում է Քարուն գեւոը։ Ջրի ծախսը 1–2 հզ․ մ3/վրկ–իզ (աշնանը) 6–8 հզ․ մ31վրկ (գարնանը) է։ Նավարկե– լի է։ Ափերին են Բասրա և Աբադան քա– ղաքները։ Շ ԱՏՍԼՈՎ Վլադիմիր Ալեքսանդրովիչ (ծն․ 1927), ՍՍՀՄ տիեզերագնաց–օդաչու, ավիացիայի գեներալ–լեյտենանտ (1975)։ Սովետական Միության կրկնակի հերոս (22․1․1969 և 22․10․1969), տեխ․ գիտ․ թեկ– նածու (1972)։ ՍՄԿԿ անդամ 1953-ից։ 1956-ին ավարտել է կարմրադրոշ ռազմա– օդային ակադեմիան (այժմ Ցոլ․ Ա․ Գագա– րինի անվան)։ ՍՍՀՄ տիեզերագնացնե– րի խմբում է 1963-ից։ 1969-ի հունվա– րի 14 –17-ը, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ –4» տիեզե– րանավով։ Իրականացրեւ է P․ Վ․ Վոչի– նովի վարած «Սոյուզ –5» տիեզերա– նավի հետ մերձեցումը և կցումը, ապա– հովել Ա․ Ս․ Եւիսենքւ և Ե․ Վ․ իյրունովի՝ բաց տիեզերքով անցումը «Սոյուզ–4» տիե– զերանավ։ 1969-ի հոկտ․ 13–18-ը, որպես Վ․ Ա․ Շատալով հրամանատար, Ելիսեևի հետ երկրորդ թռիչքն է կատարել «Սոյոլզ–8» տիեզերա– նավով։ 118 ժ 11 /ւ–ում տիեզերանավը խմբային թռիչք է կատարել «Սոյուգ–6» և «Սոյուզ–7» տիեգերանավերի հետ։ 1971-ի ապրիլի 23–24-ը, որպես հրամա– նատար, Ելիսեևի և Ն․ Ն․ Ռուկավիշնիկո– վի հետ, երրորդ թռիչքն է կատարել «Սո– յուզ–10» տիեզերանավով։ Թռիչքը տևել է 47 ժ 46 ր, որի ընթացքում իրականացվել է 1971-ի ապրիլի 19-ից ուղեծրում գտնվող •«Սալյուտ» ուղեծրակայանի հետ կցումը։ Երեք թռիչքների ընթացքում Շ․ տիեզեր– քում եղել է 237 ժ 18 ր։ ՍՍՀՄ IX գու– մարման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։ Շ–ի անունով է կոչվում Լուսնի չերևացող կողմի խառնարաններից մեկը։

ՇԱՏԱԻ9, Ա ս պ ա կ ա ն, գետ Հայկական լեռնաշխարհում, Բաթման (£ ա ղ ի ր դ) գետի ձախ վտակը (Արմ․ Տիգրիսի համա– կարգ)։ Երկարությունը մոտ 70 կմ Է։ Սկիզբ է առնում Ւոսչառաջ լեռնաշղթայի Սիմսար (Կուրտիկ) լեռան հվ–արլ․ լան– ջից, հոսում խոր, անտառապատ ձորով