Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նել է Սոչին գրավելու թուրք, բանակի փորձերը, ապա հակահարձակմամբ ազա–․ տագրել Աբխազիան։ Մասնակցել է Ալա– զայի ճակատամարտին (տես Աւաչայի ճակատամարտ 1877), իր զորախմբով վճռական դեր խաղացել Մուխտար փա– շայի գլխավորած թուրք, բանակի ջախ– ջախման գործում։ էրզրումի գրավման նախօրյակին նշանակվել է էրզրումի զինվ․ օկրուգի պետ։ Վախճանվել է բծա– վոր տիֆից։ Պծսրգևատրվել է Գեորգևյան I, III աստիճանների խաչերով և այլ շքա– նշաններով։ Գրկ, էլչիբէկյան Հ․, Գններալ–մա– յոր Բ․ Մ․ Շելկովնիկով, Ե․, 1944։ 9–․ Սարգսյան

ՇԵԼՏԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, հին ա շ և I J Ш ն մշակ ու յ թ, աբբեիլյան մշա– կույթ, վաղ հին քարի դարի հնագիտա– կան մշակույթ Եվրոպայում, Աֆրիկայում, Հարավ–Արևմտյան և Հարավային Ասիա– յում, նաև4 Հայաստանում։ Հաջորդել է մինչշելյան (օլդովայան) մշակույթին։ Վե– րաբերում է նախնադարյան համայնական կարգի սկզբնական դարաշրջանին։ Ունի 800 հզ․–300 հզ․ տարվա վաղեմություն։ Շ․ մ․ առաջինը հայտնագործել է ֆրան– սիացի հնագետ ՝ Բյուշե դը Պերտը (1846-ին)՝ Շել քաղաքի մոտ (Փարիզի մերձակայքում), պարբերացումը 1860- ական թթ․ հիմնավորել է Գ․ Մորտի– լիեն։ Շ․ մ–ին բնորոշ են ձեռքի պարզունակ գործիքները (խոշոր և կոպիտ), որոնք ծառայել են կտրելու, ծակելու, հարվա– ծելու, փորելու համար։ Զուգահեռ գոր– ծածվել են նաև ջարդող (չոպպերներ) և հատող (չոպպինգներ) այլ գործիքներ։ Շ․ մ–ի կրողները եղել են արխանթրոպոս– ները (պիտեկանթրոպոս, սինանթրոպոս ևն), որոնք ծանոթ էին կրակին, բնակվում էին բաց կայաններում ու անձավներում, զբաղվում որսորդությամբ ու հավաքչու– թյամբ։ Հայաստանում առաջին անգամ Շ․ մ–ի գործիքներ հայտնաբերվել են 1943–45-ին4 Արտենի (Արտին) լեռան Սատանի–դար կոչվող բլրի վրա։ Գրկ․ Սարդարյան Ս․, Նախնադար– յան հասարակությունը Հայաստանում, Ե․, 1967։ Ефименко П․ П․, Первобытное общество, 3 изд․, Киев, 1953; М о н г а й т А․ Л․, Археология Западной Европы, Камен– ный век, М․, 1973․ ՇԵԼՖ (անգլ․ shelf), տես Մայրցամաքա– յին ծանծաղուտ։

ՇԷՒԱԼԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավա– ռում։ 1909-ին ուներ 80 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, մա– սամբ՝ արհեստներով (բրուտություն)։ Գյուղում կար եկեղեցի և նախակրթական վարժարան։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ թուրքա– կան հրոսակները հարձակվում են Շ–ի վրա։ Թշնամու ձեռքը չընկնելու համար անզեն բնակիչները հավաքվում են գյու– ղի եկեղեցում։ Թուրքերը հրի են մատ– նում եկեղեցին և ողջակիզում բոլորին։ ՇԵԻ*եՐ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինք– նավար Մարզի Մարտունու շրջանում, Քյոնդալան գետի ափին, շրջկենտրոնից 34 կմ հարավ–արևմուտք։ Միավորված է Կարմիր շուկայի սովետական տնտեսու– թյան հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան։ Շ–ում կա Ս․ Վարդան եկեղե– ցի։ ՇեՒՅԱԴՈհՐ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառում։ 1909-ին ուներ 120 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի և դպրոց։ Բնակիչները տե– ղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժա– մանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճա– նապարհին։ Փրկվածները ապաստանել են Արևելյան Հայաստանում (Երևանում և Շիրակի գյուղերում)։

ՇԵՒՏԵԼ Ֆեոդոր Օսիպովիչ [26․7(7․8)․ 1859, Պետերբուրգ –7․7․1926, Մոսկվա], սովետական ճարտարապետ։ 1902-ից՝ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ճարտ–յան ակադեմիկոս։ Մոսկվայի Ֆ․ Օ․ Շ և խ տ և լ․ Ցարոսլավլյան կայարանը (1902) Մոսկվայում ճարտ․ ընկերության նախագահ (1906– 1922)։ Դասավանդել է Ատրոգանովյան գե– ղարվեստա–արդյ ունաբ, ուսումնարանում (1896–1926)։ 1900-ական թթ․ եղել է «t/я- դեռն> ոճի ականավոր ներկայացուցիչ– ներից։ Գործերից են՝ առևտրական տուն (1898) Կիրովի փողոցում, Ռյաբուշինսկու մենատունը (1900), Ցարոսլավլյան կայա– րանը (1902), Գեղարվեստական թատրո– նի հարդարանքը (1902, բոլորն էլ՝ Մոսկ– վայում)։ Հետագա կառույցները առանձ– նանում են ավելի ռացիոնալ և խիստ ձևե– րով [Վաճառականների ընկերության առևտրական տունը (1909) Մոսկվայում]։ ՇԵԻ՚ՈհՍՈՒՖ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Բիթլիսի վիւայեթի Մշո գավա– ռում; 1909-ին ուներ 40 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անաս– նապահությամբ, մասամբ՝ արհեստնե– րով։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածներից շատերն ապաստանել են Արևելյան Հայաստանում։ ՇԵԿ–ՀՈՎՍԷՓՅԱՆ Եղիշե Թադևոսի (7․5․ 1893, Կարս –14․1,1939, Երևան), հայ սո– վետական դատաբժիշկ։ Բժշկ․ գիտ․ թեկ– նածու (1936), պրոֆեսոր (1936)։ 1916-ին ավարտել է Օդեսայի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը։ 1916–22-ին եղել է Հայկ․ կարմիր բանակի զորա–սանիտարական վարչության կազմակերպչական բաժնի պետ։ 1922–25-ին աշխատել է Երևանի համալսարանի բժշկ․ ֆակուլտետի անա– տոմիայի, 1925–27-ին՝ տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժու– թյան ամբիոններում, 1929–39-ին՝ դա– տական բժշկության, 1938-ից՝ միաժամա– նակ ախտաբանական անատոմիայի ամ– բիոնների վարիչ։ Եղել է Երևանի և ՀՍՍՀ առժողկոմատի դատաբժշկական գլխ․ փորձագետը։ Շ–ի նախաձեռնությամբ Երե– վանի բժշկ, ինստ–ում հիմնվել է դատա– կան բժշկության թանգարան, 1929-ին՝ իրեղեն ապացույցների լաբորատորիա։ Շ–ի գիտական աշխատանքները (մեծ մասն անտիպ են) վերաբերում են դատական բժշկության և քրեագիտության հարցերին, տարիքի որոշման, մատների անտեսանե– լի հետքերի հայտնաբերման, պոկված թղթի նույնության որոշման մեթոդներին։

ՇԵՀՐԻՍ՚ԱՆՅԱՆ Զաքարիա Աստվածա– տուրի, Շահրիմանյան, Շերի– մ ա ն (1708, Վենետիկ -1784, Վենե– տիկ, թաղված է Ս․ Կանցիանոսի եկեղե– ցում), հայազգի իտալական գրող, փիլի– սոփա, թարգմանիչ։ Երիտասարդ հասա– կում ձեռնադրվել է քահանա, սակայն հոգևոր կոչումը նրան չի հրապուրել․ նա ԻՐ ողջ կյանքը նվիրել է գրական–ստեղ– ծագործական աշխատանքին։ Գրել է իտա– լերեն, թողել է հարուստ գրական ժառան– գություն՝ ինքնուրույն և թարգմանական։ Տպագիր առաջին ստեղծագործություն– ներն ունեն փիլ․, պատմադիցաբանական բնույթ, մեծ մասամբ գրվել են ժամանա– կի նշանավոր անձանց և Վենետիկի ար– քունական թատրոնի պատվերով։ 1744-ին հրատարակվել է նրա «Արիստիպպոս» քնարական ստեղծագործությունը, որն ան– տիկ շրջանի իդեալիստ Փիլիսոփա, Սոկ– րատի աշակերտ Արիստիպպոս Կյուրե– նացու (435–355) հայացքների քննու– թյունն է։ Շ–ի նշանավոր գործերից են «Կայոս Մարտիոս Կորիոլանռս» (1747) երգախառն պատմական դրաման, <Ալ– մանախ ի պետս իմաստակների» փիլ․ եր– կը։ Շ․ գրել է նաև բժշկագիտական երկեր՝ «Բժիշկների և բժշկության մասին», «Հի– վանդություններ, որոնց բուժման համար ավելի շուտ պետք է դիմել բնությանը, քան թե բժշկին»։ Օ․ առավել ճանաչվել է «էնրիկո Վանտոնի ճանապարհորդությու– նը կապիկների և շնագլուխների աշխար– հում» (հ․ 1–4, 1764) արկածային վեպով, որը հրատարակվել է առանց ստորագրու– թյան․ Շ․ վեպը ներկայացրել է որպես անգլ, մի ձեռագրից կատարված թարգ– մանություն։ Վեպը երկրորդ անգամ լույս է տեսել 1848-ին, այս անգամ՝ հեղինակի անունով («Գործ վենետիկցի Զաքարիա Շերիմանի»)։ Շ–ի մասին գրվել են գիտա– կան հոդվածներ ու մենագրություններ։ Նրա որոշ գործեր թարգմանվել են անգլ․, իսպ․ և այլ լեզուներով։ Անգլինւցի գիտ– նական Մաքսվել Ուայթը Մանչեստրում հրատարակել է «Զաքարիա Սերիմանը և էնրիկո Վանտոնի ճանապարհորդություն– ները» (1961, անգլ․) ծավալուն մենագրու– թյունը, որտեղ իբրև հավելված տպագըր– ված են նաև Շ–ի Փոքրածավալ գործերն ու նամակները։ Գրկ, Ալիշան Ղ․, Հայ–Վնննա․, Վնտ․, 1896։ Տ և ր–Հ ովհանյանՀ․, Պատմութիւն Նոր Ջուղացու, որ Ասպահան, հ․ 1, Նոր Զու– զա, 1880։ Նազարյան Շ․, Վնննաահա– յոց և գրող Զաքարիա Շեհրիմանյանի մասին, «Բազմավեպ», 1976, Jsfe 1–2։ Շ, Նազարյան, Հ․ Միրզոյան